Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիում:1984 թվականին ավարտել է Թբիլիսիի № 51 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում:

Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք) 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Սովորել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն համալսարանում, Ֆլորենցիայում Եվրոպական իրավունքի ակադեմիայում և Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայում:

Աշխատել է Օսլոյում Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական գրասենյակում։

1995 թվականին ընտրվել է պատգամավոր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 1996 թ. զբաղեցրել է Սահմանադրական և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1998 թ. օգոստոսին ղեկավարել է «Վրաստանի քաղաքացիների միության» խորհրդարանական խմբակցությունը:

2000 թ. հունվարից՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վրաստանի ներկայացուցիչն է եղել: 2000 թվականի հոկտեմբերին նշանակվել է արդարադատության նախարար: 

2001 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել՝ մեղադրելով Էդուարդ Շևարդնաձեին և կոռուպցիայի կառավարության անդամներին, այնուհետև ստեղծել է «Ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը, որի թվաքանակը հետագայում աճելով հասել է մինչև 20 հազար մարդ:

2002 թվականի հունիսից `Թբիլիսիի օրենսդիր ժողովի նախագահն է եղել:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր:

2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:

Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:

2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:

2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

 

Սաակաշվիլիի կուսակցությունում հայտնել են, որ հրազենով գնդակոծել են իրենց գրասենյակը |armenpress.am|

Սաակաշվիլիի կուսակցությունում հայտնել են, որ հրազենով գնդակոծել են իրենց գրասենյակը |armenpress.am|

armenpress.am: Անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակը, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Է: Մարտի 17-ին այդ մասին հայտարարել են կուսակցության մամուլի ծառայությունում: «Զենքով կրակել են «Միասնական ազգային շարժման» գրասենյակի վրա: Տրանսպարանտի վրա, որտեղ պատկերված Է Նիկա Մելիան (կուսակցության ղեկավարը – ծանոթ. խոմբ), կան մի քանի կրակոցների հետքեր: Գնդակոծումը կատարվել Է սպիտակ [Toyota] Camry-ից,- գրել Է կուսակցության մամուլի ծառայության աշխատակցուհի Սալոմե Սիգուան Facebook-ի իր Էջում: Միջադեպի կապակցությամբ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն ստացվել: Վրաստանում հինգերորդ ամիսն Է, ինչ շարունակվում Է քաղաքական ճգնաժամը: Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով քվեարկության արդյունքների կեղծարարության մեջ: Մինչ օրս իշխանության ընդդիմախոսների մեծ մասը հրաժարվում Է նոր խորհրդարանում աշխատանքից: Իրադրությունը սաստակցավ այն բանից հետո, երբ փետրվարի 23-ին ոստիկանությունը ձերբակալեց Մելիային 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավ չմուծելու համար: Ըստ որում ձերբակալումից մի քանի օր առաջ՝ փետրվարի 18-ին, հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ այդ հարցի շուրջը թիմի հետ տարաձայնությունների պատճառով: Փետրվարի 23-ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ Է կազմակերպում: Հանրահավաքների մասնակիցներն ավելի քան 20 վրան են խփել խորհրդարանի շենքի մոտ եւ գիշերում են այնտեղ: Նրանք պահանջում են ազատ արձակել Մելիային, նշանակել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կամ հանրահարցում անկացնել վաղաժամկետ ընտրությունների թեմայով: Մարտի 12-ից Թբիլիսիում տեղի են ունենում իշխանությունների եւ ընդդիմության բանակցություններ քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջը՝ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:52 - 17 մարտի, 2021
Եթե ես լինեի Վրաստանում, ապա «Ազգային շարժումը» կստանար ձայների առնվազն 50 տոկոս |1tv.ge|

Եթե ես լինեի Վրաստանում, ապա «Ազգային շարժումը» կստանար ձայների առնվազն 50 տոկոս |1tv.ge|

1tv.ge: «Ազգային շարժումը» գործնականում վերցրեց ընդդիմության ձայների հիմնական մասը: Եթե ես լինեի Վրաստանում, ապա «Ազգային շարժումը» կստանար առնվազն 50 տոկոս, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով, «Ազգային շարժումը» շատ լավ վիճակում է: «Ես շատ հպարտ եմ «Ազգային շարժումով», որը ոչ միայն շահեց ընտրողների վստահությունը այն պայմաններում, երբ մեր կուսակցության դեմ այսքան ճնշում և ամեն տեսակ բռնաճնշումներ կային, այլ նաև վերցրեց ավելի քան 35 տոկոս՝ բոլոր օբյեկտիվ էքզիթ-պոլերով: «Ազգային շարժումը» գործնականում վերցրեց ընդդիմության ձայների հիմնական մասը: Եթե ​​ես լինեի Վրաստանում, ապա «Ազգային շարժումը» կստանար առնվազն 50 տոկոս: Բոլորը դա լավ գիտեն, այդ պատճառով էլ չեն թողնում վերադառնալ Վրաստան: Այնպես որ, «Ազգային շարժումը» շատ լավ վիճակում է, մենք խորհրդարանական ընտրությունների հետ միասին հաղթեցինք մնացած ընդդիմության հետ միասին: Ես շատ հպարտ եմ ընդդիմության միասնությամբ և այն փաստով, որ այսօր վերջապես բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարություն են տարածել այն մասին, որ հրաժարվում են իրենց մանդատներից: Այժմ «Երազանքը» կփորձի ձգձգել գործընթացը և սկսել առևտուր: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է առաջարկվել երկու-երեք միլիոն շարքային պատգամավորներին: Մենք խոսում ենք ոչ թե 90 միլիոնատերերի մասին, որոնք «Երազը» մտցրել է խորհրդարան, այլ մենք խոսում ենք շատ մարդկանց մասին, նրանց մեծ մասը բավականին աղքատ է, նրանց համար շատ կարևոր է հինգ հազար լարի աշխատավարձը: Այս մարդիկ արել են քաղաքացիական հերոսության», – հայտարարել է Սաակաշվիլին:
12:40 - 17 դեկտեմբերի, 2020
Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից |armenpress.am|

Սաակաշվիլիի կուսակցությունը հրաժարվեց Վրաստանի խորհրդարանի մանդատներից |armenpress.am|

armenpress.am: «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Մահակաշվիլին Է, դեկտեմբերի 16-ին դիմում են ներկայացրել խորհրդրանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի անունով իրենց մանդատներց հրաժարվելու մասին, որոնք ստացել են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է կուսակցության անդամ Լեւան Բեժաշվիլին:Մադատներից հրաժարվելու մասին խորհրդարան են դիմել նաեւ «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչները, որոնք «Ազգային շարժման» հետ մեկտեղ ընտրություններին մասնակցել Էին մեկ դաշինքի կազմում: Նաեւ դեկտեմբերի 16-ին պլանավորում Է մանդատներից հրաժարվելու մասին դիմում ներկայացնել «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը, որը նույնպես դաշինքի կազմ Էր մտել: Ընդամենն ընտրությունների արդյունքներով դաշինքին բաժին Է հասել 36 մանդատ:Ավելի վաղ իր մանդատից հրաժարվել Է «Վրաստանի լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Խորհրդարնը յոթ օր ունի մանդատներից հրաժարվելու դիմումների քննարկման համար:Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 21-ին:. Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն կառավարող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթանակ Է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 48,22 տոկոսը եւ ստանալով150 մանդատներից 90-ը: Բացի «Վրացական երազանքից», նաեւ խորհրդարան Է անցել «Միացյալ ընդդիմություն «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր դաշիքը, որի մի մասն «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն Է, որը հիմնել Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Դաշինքը հավաքել Է ձայների 27,18 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:    
16:24 - 16 դեկտեմբերի, 2020
Վրաստանի խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են պատգամավորական մանդատներից
 |pastinfo.am|

Վրաստանի խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են պատգամավորական մանդատներից |pastinfo.am|

pastinfo.am: «Միավորված ընդդիմություն» ընդդիմադիր դաշինքը, որի մի մասն է կազմում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, հրաժարվել է մտնել նոր գումարման խորհրդարան, քանի որ կարծում է, որ շաբաթ օրը կայացած ընտրությունները կեղծվել են: Այսպիսով, այդ միավորումը վերջինն է դարձել խորհրդարանում աշխատանքից հրաժարված բոլոր ութ կուսակցություններիվ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան: «Ընտրությունները հոկտեմբերի31-ին չեն կայացել: Իհարկե, «Ազգային շարժումը», ինչպես նաև միացյալ ընդդիմությունը, ինչպես և մյուս քաղաքական կուսակցությունները, որոշում են կայացրել չմտնել այնտեղ, որտեղ քաղաքականության հետ ոչ մի ընդհանուր բան չկա, այսինքն՝ խորհրդարան», - ասել է Մելիան։ Նման հայտարարություն է արել նաև «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության շտաբը, որը, ԿԸՀ պաշտոնական հաշվարկների համաձայն, նոր խորհրդարանում ստացել է 4 պատգամավորական մանդատ: Կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեի խոսքով՝ «Աղմաշենեբելիի ռազմավարությունը» նույնպես ակտիվ մասնակցություն կունենա հանրահավաքների կազմակերպմանը:
20:52 - 02 նոյեմբերի, 2020
«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները |shantnews.am|

«Ես պատրաստ եմ ինքս ինձ զոհաբերել». Սաակաշվիլին անվանել է Վրաստան վերադառնալու պայմանները |shantnews.am|

shantnews.am: Եթե ընդդիմադիր կուսակցությունները միաձայն համաձայնեն, Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի առաջին իսկ չվերթով անմիջապես կվերադառնա հայրենիք: Ես պաշտոն չեմ ուզում, բայց եթե ինչ-որ մեկն իմ ազգի վրա ձեռք բարձրացնի, մենք պատրաստ ենք նրան դիմակայել մինչև վերջ»,-հայտարարել է Սաակաշվիլին: «Նախևառաջ, ընդդիմադիր խմբերը պետք է համաձայնության գան իրենց մեջ և որոշում կայացնեն: Եթե նրանք որոշեն, որ իմ գալը անհրաժեշտ է, ես կժամանեմ առաջին իսկ չվերթով»,- հավելելէ նա: Այդ մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն : Նրա գնահատմամբ` «Վրացական երազանքն» այսօր պարտվել է ընտրություններում ու ապացուցել, որ կարևորը ժողովուրդն է: Սաակաշվիլին առաջարկում է իշխանությունը հանձնելու խաղաղ ճանապարհ, խոստանում է, որ  ճնշումներ չեն հետևի: Ըստ նրա` իշխանությունն, այո, պարտվել է ընտրություններում, բայց դա չի նշանակում, որ կյանքն ավարտվել է: Նրա խոսքերով`  «Միացյալ ազգային շարժումը» ու մնացած ընդդիմադիր խմբերը ստացել են վրաց ժողովրդի մեծամասնության վստահությունը, մնացածը  լիրիկա է: Վրաստանում փոխվում է իշխանությունը. Վրաստանը պետք է շարունակի  առաջ գնալ»,- «Մթավարի արխի» ալիքի եթերից հայտարարել է նա:      
17:34 - 01 նոյեմբերի, 2020
Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Մեր հարևան Վրաստանում առաջիկայում սպասվող ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել կտրուկ և ոչ հավասարակշռված հայտարարությամբ, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Սաակաշվիլու Ուժերի զարթոնք գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։   «Ուզում եմ հատուկ նշել, որ այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է, քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։   Կարծում եմ՝ պարոն Սաակաշվիլին կարիք ունի տարածաշրջանին նայելու ոչ միայն նախընտրական հաշվարկների, այլև երկարաժամկետ կայունության տեսանկյունից, որովհետև մենք ոչ մի տեղ չենք կորչելու և հաճախ ենք ստիպված լինելու առնչվել մեկս մյուսի համար նուրբ հարցերի»,- գրել է Նահապետյանը։   Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։
17:12 - 28 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել |tert.am|

Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնել |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք ընտրություններում իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակի և վարչապետի պաշտոնում նշանակվելու դեպքում մտադիր չէ առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է interfax.com.ua կայքը:«Մեր նպատակը Ռուսաստանի հետ առճակատումը չէ, մեր նպատակն  է ճիշտ լուծել ներքին խնդիրները, և մենք դրանք կլուծենք, այդ թվում`երկարաժամկետ առումով, նաև մեր ներքին տարածքների հետ կապված խնդիրը: Հիմա անհրաժեշտ է երկիրը դուրս հանել ճահճից,  ոչ թե ինչ-որ մեկի հետ առճակատման մեջ մտնել»,-ասել է Սաակաշվիլին վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում:Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ վերջին տարիներին շատ բան է վերագնահատել:«Ես այլևս այն Միշան չեմ, որը կար: Դա և՛ լավ է, և՛ վատ: Ինչ-որ իմաստով սա լավ է, քանի որ այն յոթ տարիները, որոնց ընթացքում ես Վրաստանում չեմ եղել, բավական էին մտածելու և վերագնահատելու համար: Չեմ ուզում ասել, որ այս տարիները բավարար էին իմաստության կուտակման համար, քանի որ ես դեռ այդքան ծեր չեմ, բայց դրանք բավական էին կուտակված փորձը ճիշտ գնահատելու համար»,-ավելացրել է Սաակաշվիլին:Դնեպրից ուղիղ հեռարձակման ժամանակ նա նաև հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Վրաստանի կառավարությունը ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով, այնուհետև ցանկանում է վերադառնալ Ուկրաինա, որտեղ լուրջ աջակցություն ունի ուկրաինացիների շրջանում:«Ինձ իրոք ոչ մի պաշտոն կամ աշխատասենյակ չի գրավում: Ես արդեն պատմության մեջ եմ մտել, բայց Վրաստանում շատ բան պետք է փոխել, որպեսզի երկիրը չմահանա: Կարծում եմ, որ մենք Վրաստանում պետք է իշխանությունը փոխանցենք նոր սերնդի քաղաքական գործիչներին, և դրանում ես տեսնում եմ իմ նոր պատմական առաքելությունը, եթե դա պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դա անհրաժեշտ է համատեղ անել»,-ասել է Սաակաշվիլին:
15:37 - 11 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլին նոր ծրագիր է հրապարակել Վրաստանի համար |shantnews.am|

Սաակաշվիլին նոր ծրագիր է հրապարակել Վրաստանի համար |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ցանկանում է վերադառնալ հայրենիք, ֆեյսբուքյան իր էջում «Քայլեր դեպի արդարություն»՝ 9 կետից բաղկացած ծրագիր է հրապարակել: Վարչապետի պաշտոնում իշխանության վերադառնալու ցանկություն ունեցող Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ իր նախագահության ընթացքում թույլ է տվել բազմաթիվ սխալներ, բայց այժմ նա ձեռք է բերել բավարար փորձ՝ պատշաճ «ծառայելու իր երկրին»։ Նա ներկայացրել է իր նոր ծրագիրը: Վրաստանի պետության նախկին ղեկավարն առաջարկում է փոխել իրավապահ մարմինների ղեկավարների նշանակման համակարգը. Ոստիկանության ամբողջական և իրական ապաքաղաքականացում: Սա ներառում է պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները: Դա միայն տրամաբանորեն կապված կլինի ՆԳՆ-ի հետ, իսկ նրա ղեկավարն անկախ կլինի ՆԳՆ ղեկավարից: Ոստիկանապետը չի նշանակվի ներքին գործերի նախարարի կամ վարչապետի կողմից: Նա կընտրվի խորհրդարանի կողմից և ընդդիմության ձայների 1/3-ը քաղաքացիական հատվածի կողմից՝ առաջադրված թեկնածուների թվից։ Քրեակատարողական ծառայությունը կառանձնացվի Արդարադատության նախարարությունից: Դրա ղեկավարը կընտրվի այնպես, ինչպես ոստիկանության պետը։ Դատախազությունը կբաժանվի երկու գերատեսչության. կստեղծվի ընդհանուր և քաղաքացիական գործերի դատախազություն։ Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրելու է ընդդիմությունը: Պետական ​​անվտանգության ծառայության գործունեության դադարեցում: Սաակաշվիլին համոզված է, որ այս գերատեսչությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Իսկ հակահետախուզական և հակաահաբեկչական ծառայությունը կդառնա ՆԳՆ-ի մաս։ Այսպես կոչված, «գաղտնալսման բանալիները» կփոխանցվեն անկախ դատական ​​համակարգին և ՄԻՊ-ին: Ֆինանսական ոստիկանությունը կլուծարվի։ Ազատ բիզնեսը վերահսկելու համար անհրաժեշտ չէ զինված անվտանգության գործակալություն։ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնը կդառնա անկախ գործակալություն։ Դատական ​​համակարգի բարեփոխումը պետք է տեղի ունենա քաղաքական լայն կոնսենսուսի միջոցով, ոչ միայն իշխող ուժի և խորհրդարանական մեծամասնության միջև։ Սաակաշվիլին արդեն յոթ տարի է՝ Վրաստանում չէ: Այստեղ նա պաշտոնապես ճանաչվել է հանցագործ և դատապարտվել 6 տարվա ազատազրկման ՝ տարբեր հանցագործությունների համար: Վրաստան ժամանելուն պես քաղաքական գործիչը կձերբակալվի, եթե մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում չշնորհի:
09:19 - 11 սեպտեմբերի, 2020
Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի |tert.am|

Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սաակաշվիլին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին:Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել  է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան:«Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես  շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,-ավելացրել է Սաակաշվիլին:
10:41 - 08 սեպտեմբերի, 2020
Թող գա․ Գախարիան՝ Սաակաշվիլիի ծրագրերի մասին
 |shantnews.am|

Թող գա․ Գախարիան՝ Սաակաշվիլիի ծրագրերի մասին |shantnews.am|

shantnews.am: Սաակաշվիլին այսօր պաշտոնապես ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից և «Ուժը միասնության մեջ» ընդդիմադիր ասոցիացիայի կողմից հայտարարվեց երկրի վարչապետի թեկնածու: ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին ցինիզմ է համարել ընդդիմության  որոշումը: «Հասարակություն, որը շատ լավ հիշում է համակարգային հանցագործությունները, որոնք այս մարդը գործեց սեփական ժողովրդի նկատմամբ: Այս հանցագործությունների պատճառով է, որ նա դատապարտվել է վրացական դատական ​​իշխանության կողմից, և այդ պատճառով նա ներողություն է խնդրել»,- ասել է նա: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ևս անդրադարձել է Սաակաշվիլիի անվան հետ կապված վերջին իրադարձություններին: «Նրա վերադարձը Վրաստան, չի կարող խանգարել երկրում հանգիստ նախընտրական գործընթացներին․ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ժամանակին և ժողովրդավարական սկզբունքների լիակատար հարգանքով: «Նորից կասեմ. թող գա: Ոչ ոք և ոչինչ չի կարող կասկածի տակ դնել երկրի կայունությունը: Ոչ ոք և ոչինչ կասկածի տակ չի դնի նախընտրական գործընթացի նորմալ, հանդարտ միջավայրում անցկացնելը… Քաղաքական գործընթացը, հատկապես քվեարկության գործընթացը, որևէ խնդիր կամ խոչընդոտ չի ունենա: Ամեն ինչ տեղի կունենա նախանշված ամսաթվերին և լիովին հարգելով ժողովրդավարության բարձր որակը», – ասել է Գախարիան:
22:52 - 07 սեպտեմբերի, 2020
ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի |aliq.ge|

ՄԱՇ-ի և միավորված ընդդիմության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին կլինի |aliq.ge|

aliq.ge:  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ՝ իրենց վարչապետի թեկնածուն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու: Այս մասին Վաշաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում: «Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության  բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Վաշաձեն:   Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Այսօր նախկին նախագահը ևս մեկ հայտարարություն է նախատեսում անել իր՝ Վրաստան վերադարձի հետ կապված:
13:00 - 07 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլիին պետք է վերադարձնենք Վրաստան, պատասխան տա օրենքի առաջ. Կոբախիձե |aliq.ge|

Սաակաշվիլիին պետք է վերադարձնենք Վրաստան, պատասխան տա օրենքի առաջ. Կոբախիձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Վրաստանի երրորդ նաագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանն առ այն, որ ինքը ծրագրում է վերադառնալ հայրենիք: «Պետք է իրականացնենք նրա խոստումն ու վերադարձնենք Վրաստան, որ նախկին նախագահը պատասխան տա օրենքի առաջ»,- ասել է Կոբախիձեն: Կոբախիձեի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի տարածած տեսանյութում հնչած ներողությունը խոսում է այն մասին, որ նա ընդունում է իր իրականացրած հանցագործությունները: Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ խոսում է իր գործունեության և ապագա ծրագրերի մասին: Սաակաշվիլին մասնավորապես նշում է, որ վերջին 7 տարիները իրեն հնարավորություն են տվել մտածել և վերագնահատել շատ հարցեր: Նախկին նախագահի խոսքով՝ այժմ նա ավելի լավ գիտի, թե ինչպես ավելի լավ ծառայի իր երկրին և խուսափի խնդիրներից:
16:00 - 01 սեպտեմբերի, 2020
Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան |tert.am|

Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան |tert.am|

tert.am: Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել, որում շնորհակալություն է հայտնել Ուկրաինային՝ «իր երկրորդ տանը»՝ նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք՝ Վրաստան: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում: «Ուկրաինան իմ երկրորդ տունն է։ Ժամանակին ես այստեղ եկա իմ գլխավոր տնից՝ իմ քաղցր Վրաստանից։ Ես սիրում էի Ուկրաինան դեռ ուսանողական տարիներից, ամենածանր ժամանակներում հենց Ուկրաինան է ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ՝ առանց պայմանների և պահանջների, և ես դա խորապես գնահատում եմ»,-հայտարարել է Սաակաշվիլին։ Նա նշել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում շատ բան է փոխվել և բավականաչափ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել, որպեսզի «ավելի լավ ծառայի իր երկրին և սխալներ թույլ չտա»՝ խոստովանելով, որ իր նախագահության ընթացքում սխալներ, այնուամենայնիվ, թույլ է տվել։ «Աստված վկա, ես ամենալավն էի ցանկանում ժողովրդիս համար։ Ուզում էի, որ իմ ժողովուրդն ավելի լավ ապրի, ավելի հարուստ ապրի և, այնուամենայնիվ, թույլ տված սխալների համար ուզում եմ բոլորից ներողություն խնդրել։ Այս յոթ տարիների ընթացքում ոչ մի օր չի եղել, որ ես չհետաքրքրվեմ Վրաստանի նորություններով, և գիտեմ, որ իմ նախագահության շրջանը զուր չի անցել, և այն, ինչ մենք ստեղծել ենք, պահպանվել է մինչ օրս և գործում է: Սակայն, միևնույն ժամանակ, երբ ես լսում եմ նորություններ Վրաստանից, հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է ավելի հարուստ ապրել, և մեզ մոտ դա կստացվի: Ես վերադառնում եմ»,- հայտնել է քաղաքական գործիչը։ Ավելին՝ tert.am-ում
15:49 - 27 օգոստոսի, 2020