Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան

Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա: «ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին առաջարկել է սերտացնել Հայաստանի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ օգնելու դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն ու խթանել տարածաշրջանային անվտանգությունը։ Դոքերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար: Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․ «Իսկապես, դրական քննարկում ենք ունեցել ՄԹ - Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։ Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար: Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։ Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը: Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց: Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում:
16:52 - 14 նոյեմբերի, 2023
Պաշտոնական ընդունելություն Լոնդոնում՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի

Պաշտոնական ընդունելություն Լոնդոնում՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի: Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։ Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Քրիս Ալանը, ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։ Արարատ Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք այստեղ ենք երկու կարևոր առիթներով։ Առաջին հերթին նշելու Լոնդոնի սրտում գտնվող Հայաստանի նոր դեսպանության բացումը: Մեզ համար այս շինությունը նշանավորում է Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորագույն հանգրվանը և ի ցույց է դնում այն նշանակությունը, որը մենք տալիս ենք ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և խաղաղության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման վրա հիմնված մեր հարաբերությունների խորացմանը: Այս տարի Հայաստանն ու Մեծ Բրիտանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, սակայն մեր կապերը դարերի պատմություն ունեն։ Այս լուրջ հիմքերի վրա Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում: Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։ Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր։ Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով։ Այս համաձայնագիրը մեզ ամուր իրավական հիմք կընձեռի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների: Հարգելի հյուրեր, Հայաստանը հպարտանում է այն զգալի առաջընթացով, որը մենք ձեռք ենք բերել ժամանակակից, ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող, բաց և կենսունակ հասարակություն կառուցելու գործում: Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Միացյալ Թագավորության շարունակական ներդրումն այս ջանքերում, և այսօր Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ։ Չնայած այն հումանիտար և անվտանգային մարտահրավերներին, որ Հայաստանն առերեսվում է, ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատապես հանձնառու ենք մեր ժողովրդավարական ձգտումներին: Մենք շարունակում ենք կենտրոնանալ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման հնարավորությունների վրա: Այս համատեքստում Հայաստանի վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային էությունը հաղորդակցությունների զարգացումն է ճանապարհների, խողովակաշարերի, մալուխների և հոսանքագծերի վերանորոգման, կառուցման և գործարկման միջոցով: Այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում: Հարգելի հյուրեր, Վստահ եմ, որ միասին կարող ենք նպաստել խաղաղությունը և արդարությունն արժևորող գլոբալ հանրությանը՝ հիմնված աճող մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու համերաշխության վրա:   Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այսօր այստեղ գտնվելու համար»:
16:05 - 14 նոյեմբերի, 2023
Միացյալ Թագավորությունում տեղի է ունեցել ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը

Միացյալ Թագավորությունում տեղի է ունեցել ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Արքունիքի ավագ անգամ, ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։ Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի խոսքը։ «Ձերդ գերազանցություն նախարար Մինտո,Գերաշնորհ հայր,Ձերդ գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք,Հարգելի հյուրեր, Մեծ հաճույքով և խորին պատվի զգացումով մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ նշելու Լոնդոնում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանության բացումը։ Այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս մեր ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն մեր կառավարություններին, այլև մեր տնտեսությունները, մեր մշակույթները և մեր ժողովուրդներին: Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը: Բայց նաև հետաքրքիր զուգադիպությամբ բացման այս արարողությունից անմիջապես հետո մենք պատրաստվում ենք մեր հարաբերությունների նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին: Սիրելի հյուրեր, Ուրախ եմ այսօր ձեզ հետ կիսել այս պատմական պահը Լոնդոնի սրտում գտնվող այս պատմական շենքում: Շնորհակալություն այս պատմական պահի մի մասնիկը լինելու համար»: Ներկաները նաև գրառում են կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում, որտեղ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։ Լոնդոնի սրտում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումն ի ցույց է դնում մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին` ի շահ մեր երկու ժողովուրդների»:
20:22 - 13 նոյեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Միացյալ Թագավորություն

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Միացյալ Թագավորություն

Նոյեմբերի 13-14-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից «Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը»։
18:37 - 12 նոյեմբերի, 2023
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  «Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ  դարձնելուն ուղղված բարեփոխումների իրականացմանը և այն գործիքակազմի տրամադրմանը,  որը թույլ կտա բարձրացնել այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնմանը և Մեծ Բրիտանիայում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին հայ գործարարների առավել ակտիվ մասնակցությանը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով»,- նշվում է հաղոդրագրության մեջ։
14:49 - 28 հոկտեմբերի, 2023
Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին |tert.am|

Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին |tert.am|

tert.am: v class="inner-content clear-fix"> Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան: «Մենք պահանջում ենք, որ այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են սիոնիստական ռեժիմին (Իսրայելին) իր հանցագործություններում, անհապաղ հեռանան (Լիբիայի) տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։«Եթե սիոնիստական թշնամու կողմից իրականացված ջարդերը չդադարեն, մենք պահանջում ենք Լիբիայի կառավարությունից դադարեցնել նավթի և գազի արտահանումն Իսրայելին աջակցող պետություններ»,- ասվում է հայտարարությունում։ Խորհրդարանն ամենախիստ ձևով դատապարտել է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունների գործողությունները՝ ընդգծելով, որ այս երկրներն աջակցում են Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, մինչդեռ նրանց առաջնորդները դասախոսություններ են կարդում մարդու իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:      
10:57 - 26 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդգծում երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների եւ նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:  
10:39 - 25 հոկտեմբերի, 2023
Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդգծում երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկված և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների և նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:
23:04 - 24 հոկտեմբերի, 2023
Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Լոնդոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Քերոբյանը հոկտեմբերի 25-27-ը գործուղվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:   Ըստ որոշման` էկոնոմիկայի նախարարի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2023թ. պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,– նշված է որոշման մեջ:
11:41 - 18 հոկտեմբերի, 2023
Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին
 |1lurer.am|

Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Ջեյհուն Բայրամովը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին: Բայրամովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության վերաինտեգրման համար խոչընդոտներ այլևս չկան: Քլևերլին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Երևան-Բաքու բանակցությունները պետք է շարունակվեն: Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակը քննարկել էին նաև Ադրբեջանի և Գերմանիայի գլխավոր դիվանագետները: Բայրամովը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: «Բաքուն հուսով է, որ Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»,- հավելել է Բայրամովը:
17:38 - 17 հոկտեմբերի, 2023