Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Հայկ Մարությանը եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ. խոսնակ

Հայկ Մարությանը եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ. խոսնակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է․ «Սիրելիներ,Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես եւ նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը: Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ: Կարճատեւ արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաեւ այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով: Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել  ) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ եւ աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա: Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետեւելով առողջապահության նախարարության հրահանգներին: Հետեւեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»
10:00 - 14 մարտի, 2020
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կարողություններն ավելանում են

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:  Մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը, թարմացվում աշխատանքի մեթոդաբանությունը: «Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները կանզգայացվեն և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման: ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները: Մոտակա շաբաթներին Էրեբունի վարչական շրջանի տարածքում շահագործման կհանձնվեն ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները: Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգությունն առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության սահմաններում»,-նշել է Հակոբ Կարապետյանը:
14:11 - 06 մարտի, 2020
Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի մանկապատանեկական կենտրոններում․ Հակոբ Կարապետյան

Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի ու սպորտի մանկապատանեկական կենտրոններում․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյբուքյան էջում տեղեկացնում է, որ դասերը կընդհատվեն նաեւ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։ Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը։ Դասերը կընդհատվեն նաև արվեստի, երաժշտական դպրոցներում եւ մշակույթի եւ սպորտի մանկապատանեկական կենտրոններում»։  
17:34 - 01 մարտի, 2020
Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան

Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն, կառուցվել է առանց շինթույլտվության: Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը եւ/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաեւ, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլեւ համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ: Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»:  
17:10 - 20 փետրվարի, 2020
Քաղաքապետարանում տեղյակ են թափառող շների ակտիվացման խնդրից. Ահազանգերին արձագանքում են |panarmenian.net|

Քաղաքապետարանում տեղյակ են թափառող շների ակտիվացման խնդրից. Ահազանգերին արձագանքում են |panarmenian.net|

panarmenian.net: Երևանում շների հարձակումների և դրանց հետևանքով տուժած քաղաքացիների մասին քաղքապետարանում տեղյակ են և գիտեն, որ վերջին 2 ամսում որոշակի լարվածություն կա, այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ 2019-ից գործող Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը շարունակում է աշխատել՝ մարդկանց և կենդանիների անվտանգ համակեցությունն ապահովելու սկզբունքով: Թափառող կենդանիների կողմից երեխաների վնասման, կծելու դեպքերի մասին ահազանգեր էին եղել մամուլում և սոցցանցերում: Երևանի տարբեր վարչական շրջաններից ահազանգող քաղաքացիները նշում էին, որ թափառող շները հարձակվում են երեխաների ու անցորդների վրա. ասում էին՝ դիմել են համապատասխան ՀՈԱԿ-ին, բայց արձագանք չեն ստացել: «Ունենք որոշակի լարվածություն վերջին 1-2 ամսվա ընթացքում, որը, ենթադրաբար, պայամանավորված է ցուրտ սեզոնով և թափառող կենդանիների սննդի պակասով»,- նշեց Կարապետյանը: Քաղաքապետի մամուլի խոսնակի խոսքով՝ պարադոքսալ է, բայց թափառող կենդանիների ակտիվացումը կապված է նաև աղբահանության վիճակի բարելավման հետ, որի հետևանքով աղբամաններում աղբ չի լինում, որը թափառող կենդանու սնունդն է նաև: Կարապետյանը նշեց, որ Երևանում շների միգրացիա կա նաև հարակից բնակավայրերից ու խնդրով պետք է պատշաճ զբաղվեն նաև այնտեղ: Հարցին, թե խնդիրների մասին իմանալով՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, Կարապետյանն ասաց, որ ՀՈԱԿ-ը բնականոն կերպով իր աշխատանքը կատարում է, սակայն կան դրա վրա ազդող գործոններ՝ ինչպես, օրինակ, մեքենաների թիվը, աշխատուժի պակասը, աշխատակիցների ժամանակավոր աշխատավայրը: «Հիմա կոնկրետ որևէ ահազանգի դեպքում, երբ որևէ տեղ կան ագրեսիվությամբ աչքի ընկնող կենդանիներ, գնում են դրա հետևից ու համապատասխան գործողություններ անում»,- նշեց Կարապետյանը: Նրա խոսքով՝ շներից վնասման դեպքում ՀՀ-ում բուժօգնությունն անվճար է, քաղաքապետարանում նմանատիպ դեպքերին տեղյակ են, բայց ահազանգերը կամ հրապարակումները, որտեղ չեն նշվում կոնկրետ տվյալներ, հնարավոր է և, իրականությանը չեն համապատասխանում: Իր հերթին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ և «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ շների հարձակումները շղթայական գործողությունների հետևանք են, որի մեղավորը նաև մարդն է: «Սա շղթա է, որը շները կանգնեցնել չեն կարող, բայց մենք՝ մարդիկս, կարող ենք: Այսօրվա ձեր վատ վերաբերված, տշած, տանջած շունը վաղը կարող է երեխայի վրա հարձակվել, քանի որ նրա պատկերացման մեջ մարդը վատ բան է, մարդը չար է»,- գրել է նա: Նրա խոսքով նաև՝ եթե «բոլորը գրպանում մի փոքր բան ունենան ճանապարհին պատահած շների համար ու շները սկսեն հասկանալ, որ մարդն այնքան էլ վատ բան չէ, դա ավելի շատ կնպաստի կծման դեպքերի պակասելուն, քան վառելը, սպանելը, ոչնչացնելն ու ատելը» Մոտ 1 տարի առաջ Երևանի ավագանին հավանություն էր տվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմանը: Ակնկալվում էր, որ նաև հարևան համայնքներում նման ծրագրերի ներդրմամբ թափառող կենդանիների քանակը կհասցվի նվազագույնի:
16:32 - 19 փետրվարի, 2020
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան |armtimes.com|

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ազատումը կապված է աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ. Հակոբ Կարապետյան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ արդեն նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի պաշտոնանկությունը կապված է նրա կատարած աշխատանքի արդյունավետության հետ: Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ի տարբերություն այլ պաշտոնների՝ վարչական շրջանի ղեկավարի դեպքում նշում ենք՝ ինչի հետ կապ ունի նրա ազատումը. այս դեպքում աշխատանքի արդյունքների, որակի ու տեմպի հետ կապ ունի»,- ասաց Կարապետյանը: Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը: Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին ազատման դիմում էր գրել: Այս պահին Նուբարաշեն վարչական շրջանի պաշտոնակատարն է նրա տեղակալը: Հակոբ Կարապետյանը նշեց, որ Թելման Թադեւոսյանի աշխատանքը բավականին բարձր է գնահատվել: Խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչով կարող էր պայմանավորված լինել, որ քաղաքապետը գերադասեց, որպես լավ ղեկավարի, Թադեւոսյանին Նուբարաշենից տեղափոխել Աջափնյակ: «Քաղաքապետի համար Էականը համակարգեր ստեղծելն է, որպեսզի դրանք աշխատեն անկախ անձերից: Ասածիս համատեքստում, երբ խոսում ենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատանքները գոհացուցիչ են եղել, խոսում ենք համակարգի կայացվածության մասին եւ ակնկալում, որ անկախ կառավարող անձից՝ համակարգը կշարունակի լավ աշխատել: Վարչական շրջանների տարբերության մասին այդպես միանշանակ ասել չեմ կարող»,- ասաց Կարապետյանը: - Պարո՛ն Բաբայան, երե՞կ եք դիմում ներկայացրել: - Այսօրվանից վարչական շրջանի ղեկավար չեմ: Մի փոքր կհանգստանամ եւ այլ աշխատանքի կանցնեմ, որովհետեւ վարչական շրջանի աշխատանքն իսկապես ծանր էր: - Մամուլում հրապարակումներ կան, որ Երեւանի քաղաքապետարանից Ձեզ ազատել են ապօրինի շինթույլտվությունները կոծկելու համար: Այժմ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: - Մաշտոցի բաժնում չգիտեմ՝ գործ կա հարուցված թե ոչ, բայց այս ընթացքում բավականին շատ բողոքներ են եղել, մարդիկ գնացել են Մաշտոցի բաժին, բողոքներ են ներկայացրել, քննություն է ընթացել, բայց գործ չի հարուցվել, որովհետեւ փաստեր չկան: Տարբեր առիթներ են եղել, միայն իմ դեմ չեն բողոքել, այլ այս ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ: Հիմա դա էլ կարող է հերթական դեպքերից մեկը լինել, քաղաքապետարանը բողոք է ստացել նախկին աշխատակցից, որը հաստիքացուցակի կրճատման պատճառով դուրս է մնացել եւ ազատվել: Բողոքող անձն աշխատում էր՝ որպես քաղաքաշինության տեսուչ: Քաղաքապետարանին բացատրություն եմ ներկայացրել, բայց քանի որ ազատված անձի ներկայացրած բողոքն ու իմ տված բացատրություններն իրարամերժ են եղել, քաղաքապետարանը գործն ուղարկել է ոստիկանություն: Չգիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, որքան գիտեմ՝ նախաքննության փուլում է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:48 - 18 փետրվարի, 2020
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նոր նախագիծը

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նոր նախագիծը

Երևանում ԵՄ ԹՈՒՄՈ  նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի և Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։ Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում»,- գրել է Կարապետյանը:
08:55 - 13 փետրվարի, 2020
Առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան. Հակոբ Կարապետյանը՝ ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման բողոքի ակցիայի մասին |pastinfo.am|

Առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան. Հակոբ Կարապետյանը՝ ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման բողոքի ակցիայի մասին |pastinfo.am|

pastinfo.am: Ամիսներ առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, խնդիրները բարձրաձայնվեցին և հնարավորինս փոխզիջումային տարբերակ առաջարկվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման։ «Նախկին նախագծով ճանապարհը բարձրության վրա էր անցնում և մուտքերն ու ելքերն անբավարար էին։ Նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է վերգետնյա անցում և ճանապարհը բարձրությունից իջել է ներքև»,-ասաց Հակոբ Կարապետյանը։ Վերջինս նկատեց՝ անկախ նրանից նախագծում փոփոխություններ կլինեն, թե ոչ ավտոտնակների ապամոնտաժումը դրա հետ կապված չէ, որովհետև Հակոբ Կարապետյանի խոսքով քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 2016-2017 թթ. ընթացքում այս տարածքներն իրացվել է և բավարար չափով փոխհատուցումներ տրվել են։ «Այն սկզբունքով ենք առաջնորդվել, որ բնակիչները բարձր փոխհատուցում ստանան։ Սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար շուկայական արժեքի 115տոկոսի չափով փոխհատուցում է տեղի ունեցել, իսկ ինքնակամ այսինքն «զավթած» տարածքների վրա համայնքն այդ տարածքների համար վճարել է 25 տոկոսի չափով փոխհատուցում, կոնկրետ ավտոտբնակները փոխհատուցվել են այն գնով, որով բնակիչը կարող է այս պահին նոր ավտոտնակ ձեռք բերել»,-նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը։
13:51 - 10 փետրվարի, 2020
Հարբած վիճակում վթարի ենթարկված վարորդը այսօր դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել. Հակոբ Կարապետյան

Հարբած վիճակում վթարի ենթարկված վարորդը այսօր դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել: Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել: Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով: Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որեւէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաեւ քրեական հետապնդումը»։
11:38 - 05 փետրվարի, 2020
Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համացանցում հրապարակված որոշ լուսանկարների, ըստ որոնց՝ Մաշտոցի պուրակում շինարարական նոր աշխատանքներ են ընթանում։ Նա մասնավորապես գրել է․«Քաղաքացի Տիգրան Խզմալյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց նկարագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Մաշտոցի պուրակում հանրային տարածքի հաշվին նոր շինություն է կառուցվում: Ամիսներ առաջ սրա մասին գրել էի, հիմա ստիպված եմ կրկնել.Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է տասնամյակներ ի վեր նույն տարածքում գործող, թեթև մետաղական կոնստրուկցիայով կառուցված սննդի օբյեկտը: Կարևոր է շեշտել, որ շինության ծավալները չեն ավելանում, հակառակը՝ քաղաքային իշխանության պահանջով որոշակիորեն կրճատվել է շինության զբաղեցրած տարածքը: Կրկին, հատուկ պարոն Խզմալյանի համար նշեմ (թեև մինչև գրառում անելը ինքը կարող էր տեղում համոզվել), որ պուրակի տարածքից ոչ մի թիզ չի պակասել և չի պակասելու:Այնուհանդերձ, հանուն ճշմարտության, Տիգրան Խզմալյանի գրառումից քաղաքը ինչ-որ օգուտ ունեցավ. դրա շնորհիվ քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության աշխատակիցները արձանագրել են լեզվական խախտումներով գովազդային պաստառի առկայությունն ու այս պահին ապամոնտաժում են այն: Շնորհակալություն»։
17:24 - 03 փետրվարի, 2020