ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն
 |tert.am|

Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն |tert.am|

tert.am: Փարաքար խոշորացված համայնքի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ «6 երեխայի տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանք երեկ երեկոյան դուրս են գրվել, 2 աշակերտ էլ՝ քույր և եղբայր տեղափոխվել էին «Մուրացան» ԲԿ, նրանք ևս դոււրս են գվրել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է գնահատվում։ Փաստ Աստծո, կարծես թե, վերջացավ այս ամենը»,- փոխանցեց տնօրենը։ Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
13:15 - 16 դեկտեմբերի, 2023
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց մայրության նպաստի, ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի հետ կապված մանրամասներ: Մասնավորապես՝ նշվել է, որ մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս և նպաստի մյուս տեսակները կարող են նշանակվել և վճարվել միայն այն դեպքում, եթե շահառուն և երեխան ունեն ՀՀ բնակության հասցեով հաշվառում: Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:Առողջապահական ոլորտի հետ կապված գործընթացները ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ըստ նախարարի տեղակալի, ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր բուժհաստատություններում, 761 բուժաշխատող վերապատրաստվել է պետպատվերի շրջանակներում, որոնցից 212-ը ավագ և 549-ը միջին բուժաշխատողներ են: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձը եռապատիկ չափով մինչև 6 ամիս ժամկետով տրամադրվում է լրավճար այն բուժաշխատողներին, ովքեր պատրաստ են աշխատել մարզային բուժհաստատություններում: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո, 13 հայրենակից աշխատանքի է անցել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում և հորդորել մյուս հայրենակիցներին նույնպես դիմել, քանի որ թափուր հաստիքների մեծ մասը մարզային բուժհաստատություններում է: Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ առաջնային օղակում հաշվառված են 64 000-ից ավելի բռնի տեղահանված անձինք: Այս հաշվառումից հետո նրանք կարող են ստանալ պլանային կարգով սահմանված բուժծառայությունները: Նշվել է նաև, որ 14 պացիենտ շարունակում է բուժումն արտերկրում, իսկ 6-ը վերադարձել են Հայաստան։
16:56 - 15 դեկտեմբերի, 2023
10-րդ դասարանցին գազաբալոնի պարունակությունը փչել է դպրոցի միջանցքում․ 8 երեխա է հոսպիտալացվել

 |factor.am|

10-րդ դասարանցին գազաբալոնի պարունակությունը փչել է դպրոցի միջանցքում․ 8 երեխա է հոսպիտալացվել |factor.am|

factor.am: Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 8 երեխա տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ։ Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը Factor.am-ին հայտնեց, որ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած գազային բալոնի պարունակությունը փչել է միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել։ Տնօրենի փոխանցմամբ՝ աշակերտն ասել է, որ ինքնապաշտպանության համար նախատեսված բալոնը գտել է Երևանից, բայց թե ինչու է իր հետը դպրոց տարել, հիմա ոստիկանությունը հիմա փորձում է պարզել։ Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ին հայտնեց, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ «Հոսպիտալացված երեխաները ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։ Էջմիածնի ԲԿ դիմած 8 երեխաներից 5-ը դուրս է գրվել, 3-ի վիճակը թեև բավարար է, բայց նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց մամուլի խոսնակը։
15:40 - 15 դեկտեմբերի, 2023
Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ
 |armeniasputnik.am|

Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6–ը հոսպիտալացվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ Թե ինչն է եղել Սվարյանն ասաց` դպրոցում որևէ արտառոց հոտ չի եղել:  «Ամբողջ կորպուսում երեխաները սկսել են հազալ, ուսուցիչները միանգամից տարհանել են նրանց։ Մինչև հիմա ստուգում են , չեն հասկանում ինչն է պատճառը եղել։ Կասկածում էին շմոլ գազ, բայց հերքվեց։ Կաթսայատունը 7 մետր հեռու է։ Քիմիական թունավորումը նույնպես բացառվել է, անգամ քիմիայի դաս չի եղել այդ ժամին»,- ասաց նա։ Այս պահին երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց վիճակը լավ է։ «Ծնողների հետ խոսել եմ, ապահովության համար երեխաներին կաթիլային են միացրել, շուտով կգնան տուն»,- նշեց տնօրենը։ Իրավիճակի պատճատը պարզելու համար այս պահին դպրոցում աշխատում են համապատասխան մանագետներ։
14:07 - 15 դեկտեմբերի, 2023
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։
14:07 - 14 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել, դրա կարիքը չկա. Ավանեսյան
 |aysor.am|

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել, դրա կարիքը չկա. Ավանեսյան |aysor.am|

aysor.am: Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները ենթարկվել են նախնական բժշկական հետազոտության, այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Անհրաժեշտ հետազոտություններն իրականացվել և կարիքները գնահատվել են «Մուրացան» հոսպիտալում։ Հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն դեռ չկա»,-ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ էր արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ պետք է արձակեր 2 ադրբեջանցի զինծառայողի։  Դեկտեմբերի 13-ին արդեն 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: 
13:27 - 14 դեկտեմբերի, 2023
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները և լավարկել հայեցակարգի նախագիծը համակարգի հաջող ներդրման նպատակով:
19:39 - 12 դեկտեմբերի, 2023
Վերջին 7 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:   «Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%:   Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=0.82:   Հայաստանում այժմ շրջանառվում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել են օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1:   BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:   Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:45 - 01 դեկտեմբերի, 2023
Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում

Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնը հագեցվել է Համաշխարհային առաջատար արտադրողների շուրջ 20 սարքավորումով և քիմիապես կայուն լաբորատոր կահույքով:   Լաբորատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքներն իրականացվել են Կառավարության ֆինանսական աջակցությամբ. տրամադրվել է շուրջ 595 մլն դրամ:   «Փորձագիտական այս կենտրոնը կատարում է պետական բացառիկ ֆունկցիա` ապահովելով մեր երկրի դեղորայքային անվտանգությունը: Լաբորատորիայի ամբողջական վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլն ենք իրականացրել` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, հաջորդիվ աշխատելու ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախարարն ընդգծել է որակի միջազգային սերտիֆիկատներով հավաստված, հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը, որը կընդլայնի իր գործառույթները գիտական, արտադրական տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում, խթան կլինի մեր երկրի դեղագործական արտադրանքի զարգացման գործում:
20:08 - 28 նոյեմբերի, 2023
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին՝ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: «Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում՝ ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,- նշել է դեսպանը: Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն. այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն. դեղագործության ոլորտում կապերի խորացում. ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
14:53 - 27 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից երկրորդի կյանքը փրկել չի հաջողվել. Ավանեսյան
 |1lurer.am|

ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից երկրորդի կյանքը փրկել չի հաջողվել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր: Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում: «Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի դինամիկ բժշկական հսկողության տակ»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը: Ինչպես տեղեկացրել էինք, պայթյուն էր տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:
15:29 - 23 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում արցախցի մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա. նրանք մինչև 2025-ի հունվարի 1-ը կարող են աշխատել առանց հավաստագրման
 |aysor.am|

ՀՀ-ում արցախցի մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա. նրանք մինչև 2025-ի հունվարի 1-ը կարող են աշխատել առանց հավաստագրման |aysor.am|

aysor.am: Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 3000 բուժաշխատող կա, որոնք 2025 թ.-ի հունվարի 1-ից պետք է հավաստագրում անցնեն. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Ըստ նրա՝ չնայած բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքի պահանջին, որ բոլոր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է հավաստագիր ունենան, Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար բացառություն է սահմանվել և այս կարգավորումը կտարածվի նրանց վրա միայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ այս պահի դրությամբ 100-ից ավելի հավաստագրված արցախցի բուժաշխատող կա Հայաստանում, որոնց մի մասը դրանք ստացել է բժշկական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, իսկ մյուս մասը հավաքել է անհրաժեշտ կրեդիտները։ «Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա, որոնցից 300-ից ավելին բժիշկ է, 600-700-ը` բուժքույր։ Նրանց մասին մենք բոլոր տվյալներն ունենք` որքան կրեդիտ պետք է հավաքեն, օրդինատուրայի ինչ ծրագիր պետք է անցնեն, ինչ կարճաժամկետ մասնագիտացման ծրագրի կարիք ունի, և այլն։ Այս բուժաշխատողների մեծ մասին պետական պատվերով արդեն ուղղորդել են Երևանի պետական բժշկական համալսարան կամ Առողջապահության ազգային ինստիտուտ», - ասաց Բազարչյանը։
16:17 - 22 նոյեմբերի, 2023
Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- նշել է Ֆուկուսիմա Մասանորին: «Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է նախարարը: Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են` Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին. վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենայի նվիրաբերում. պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում: Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:
13:27 - 21 նոյեմբերի, 2023