ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, վճռաբեկ բողոք է ներկայացվել
 |tert.am|

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, վճռաբեկ բողոք է ներկայացվել |tert.am|

tert.am: ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել էր։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, սակայն, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացում համար։
11:30 - 08 հունվարի, 2024
Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար. հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում

Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար. հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում

Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ.Բ.-ի նկատմամբ (Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյան-խմբ․): Հանրային նոր քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Հ.Բ.-ին մեղադրանք է ներկայացված նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:22 - 05 հունվարի, 2024
2021-2023թթ․ ընթացքում որքա՞ն գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը պատգամավորի հարցին

2021-2023թթ․ ընթացքում որքա՞ն գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը պատգամավորի հարցին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ներկայացրել է թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացած տեղեկատվությանը: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված, իմ հարցմանն առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը, ստացել եմ հետևյալ պատասխանը․ 2021թ. դատարաններում քննված և ավարտված 366 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 699.947.114 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է ընդամենը 96.630.949 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 648.257.511 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 72.989.160 ՀՀ դրամը, համայնքներին՝ 51.689.603 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 23.641.789 ՀՀ դրամը:Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 565.762.604 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2021 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 10.335.045.439 ՀՀ դրամի վնաս:2022 թվականի ընթացքում դատարանում քննված և ավարտված 264 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 922.821.912 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 332.413.444 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 894.580.386 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 314.383.544 ՀՀ դրամը, համայնքներին՝ 28.241.526 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 18.029.900 ՀՀ դրամը:Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում պետությանը և համայնքներին պատճառվել է 6.408.476.154 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.099.926.011 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 5.530.390.754 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 2.289.987.204 ՀՀ դրամը, համայնքներին պատճառվել է 878.085.400 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 809.938.807 ՀՀ դրամը:ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2022 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29.471.143.103 ՀՀ դրամի վնաս:2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ քրեական վարույթներով նախաքննության ընթացքում վերականգնվել է 30.653.431.177 ՀՀ դրամ, որից 30.540.393.532 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնաս, 113.037.645 ՀՀ դրամը՝ համայնքներին, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3.970.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3.667.000 ՀՀ դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում 2020-2023 թվականների ընթացքում դատարան է ներկայացվել 94 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը:ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»։
10:44 - 29 դեկտեմբերի, 2023
Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ |1lurer.am|

Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք. խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավայրի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ-ին տրամադրված հատուկ նշանակության հողամասին է վերաբերում, որն ունեցել է զորամասի կարգավիճակ. դա «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասներն են: Այդ մասին Կառավարության նիստին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: ««Երասխ-1»-ի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը հաջորդիվ արդեն կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա: Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախապատմությունը: «ԱԱԾ քննչական դեպարատամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը 0.9 հա մակերեսով և դրա վրա առկա շինությունները: 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանն իմ կողմից ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր, որը բավարարվեց, և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում: Քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույցթի շրջանակում 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները: 2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասկիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան: Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին: Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Հաջորդիվ ներկայացվող նախագծով կառաջարկվի գույքն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասաց գլխավոր դատախազը:
13:03 - 28 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենների նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենների նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սաշա և Սպարտակ» ընկերության՝ տարբեր տարեթվերին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու տնօրենների՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։ Քրեական վարույթով պարզվել է, որ «Սաշա և Սպարտակ» ընկերության երկու տնօրենները՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, 2021 թվականի մայիսի 17-ից մինչև 2022 թվականի մայիսի 5-ը, և 2022 թվականի մայիսի 5-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, խախտել են ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ արդյունահանել են պետական սեփականություն համարվող՝ Հարկային օրենսգրքով վճարման ենթակա օգտակար հանածո՝ ընդհանուր 25 հազար 392.1 խմ ծավալի ավազ:  Արդյունքում՝ պետությանը պատճառվել է 43 մլն 583 հազար 300 դրամի վնաս: 2023 թվականի դեկտեմբերի Ընկերության տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասով (հողը փչացնելը), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) և Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը): 2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Սաշա և Սպարտակ» ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամը:
16:55 - 27 դեկտեմբերի, 2023
Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է 19.080 քմ հողատարածք: Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ դպրոցին հատկացված վերոնշյալ տարածքից 148.71 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա քաղաքացի Ս.Յ.-ի կողմից կառուցված է եղել ինքնակամ արտադրական շինություն՝ 132.4 քմ մակերեսով, ճանաչվել է Երևանի քաղաքապետարանի սեփականություն և նույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ուղղակի վաճառքով օտարվել այն կառուցած քաղաքացուն: Մինչդեռ, «Կրթության մասին» օրենքի  համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի վերաբերյալ, ինչպես նաև այլ դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:25 - 22 դեկտեմբերի, 2023
Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ակնարկել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դատական նիստերի օրը վատանում է։ «Գագիկ Խաչատրյանը գալիս է դատարան, նիստը բացում են, իրեն լավ չի զգում, գնում է սանհանգույց, և 20 րոպե հետո պարզ է դառնում, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հույս հայտնելով, որ այստեղ դատարանի կողմից էլ դիտավորություն չկա։ Աննա Վարդապետյանը Գագիկ Խաչատրյանի, Քոչարյանների ընտանիքներին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ գործերը համարել է աղմկահարույց։ «Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։ Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»,- ասել է Աննա Վարդապետյանը և նշել, որ թվերն այնքան մեծ են՝ չի կարողանում մտապահել։ Մի շարք գույքեր, որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, ըստ Վարդապետյանի, ևս կասկածելի ծագում ունեն, և դատախազությունը հայցեր է ներկայացրել՝ դրանք բռնագանձելու։ Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ Աննա Վարդապետյանը խոսել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրգործից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:27 - 21 դեկտեմբերի, 2023
Դատախազությունը փորձում է Մայրապետյանին պատկանող Աբովյան 8 հասցեի շենքը վերադարձնել համայնքին

Դատախազությունը փորձում է Մայրապետյանին պատկանող Աբովյան 8 հասցեի շենքը վերադարձնել համայնքին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 8 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող՝ 178 մլն 464 հազար դրամ կադաստրային արժեքով՝ օտարման ոչ ենթակա 638.2 քմ մակերեսով տարածքը կադաստրային արժեքից շուրջ 5 անգամ ցածր գնով՝ 32 մլն 170 հազար 500  դրամով, ուղղակի վաճառքով օտարվել է «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (Ընկերության բաժնետերերն են գործարար Ս.Մ.-ն (Սամվել Մայրապետյան, խմբ․) և նրա կինը՝ Գ.Ք.-ն): Գույքը ձեռք բերելուց մեկ տարի անց՝ 2006 թվականի մարտի 31-ին, Երևանի քաղաքապետարանի  ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ս.Դ.-ի կողմից «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Մ.-ին տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի՝ Ընկերության կողմից ձեռք բերված՝ Գեղագիտության կենտրոնի շենքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և կարող է օտարվել: Մինչդեռ, Կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ նույն  հասցեում գտնվող շենքն ընդգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Բացի այդ, ըստ պայմանագրի, գույքը ձեռք բերած Ընկերությունը պարտավորվել է մինչև 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90 մլն դրամի ներդրում, որը չի կատարել, իսկ իրավասու պաշտոնատար անձանց կողմից տևական ժամանակ որևէ միջոց չի ձեռնարկվել գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու ուղղությամբ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
17:32 - 20 դեկտեմբերի, 2023
ՌԴ քաղաքացին իր կամքին հակառակ Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան. իրավապաշտպան նախագիծ
 |azatutyun.am|

ՌԴ քաղաքացին իր կամքին հակառակ Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան. իրավապաշտպան նախագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Մինչ հայաստանյան իրավապահները ստուգում էին, թե արդյո՞ք Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված Ռուսաստանի քաղաքացին անօրինական պահվում է Գյումրու ռուսական ռազմաբազայում, Դմիտրի Սեդրակովը կամքին հակառակ հայտնվեց Ռուսաստանում։ Նրա շահերը պաշտպանող ռուսական իրավապաշտպան կազմակերպությունից ասում են՝ հնարավոր է նա այժմ Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում է: «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագիծը Սեդրակովի համար հիմա փաստաբան է փնտրում։ «Հիմա նրա հետ կապ չկա, բայց Գյումրիում ձերբակալության օրը նրան հնարավորություն են տվել կապվել կնոջ հետ։ Կինը խոսել էր ամուսնու հետ և այդ մասին տեղեկացրել մեզ։ Սեդրակովը պատմել էր, որ իրեն ձերբակալել են ու պահում են ռուսական 102-րդ ռազմաբազայում», - ասել է«Քայլիր անտառով» նախագծի ներկայացուցիչ Դարյա Բերգը։ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ոստիկանների կողմից դեկտեմբերի 7-ին Սեդրակովի ձերբակալությունից հետո հայաստանցի իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ պահանջելով հրատապ քննել, թե ինչու են բազայի ռազմական ոստիկանները ստանձնել հայաստանյան իրավապահների գործն ու օրը ցերեկով փողոցից մարդ ձերբակալել։ Իրավապաշտանը նաև խնդրել էր արագ Սեդրակովին դուրս բերել ռազմաբազայի հսկողությունից, որ հանկարծ նրան չարտահանձնեն Ռուսաստան։ Գլխավոր դատախազությունը մինչ օրս դեռ պնդում է, թե ստուգում են իրավապաշտպանի դիմումում նշված տեղեկությունները, ու նաև չի բացահայտում, թե որտեղ է հիմա Սեդրակովը, և ինչպես է նա հանձնվել Ռուսաստանին։ Այսօր կառույցից միայն պնդեցին, թե Սեդրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն չեն ստացել, չեն քննարկել ու չեն բավարարել։ Ավելին, Սեդրակովի՝ ռուսաստանյան իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն գլխավոր դատախազությունը չունի։ Այդ դեպքում ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է տղամարդը Գյումրու ռուսական ռազմաբազայից հայտնվել Ռուսաստանում, այս հարցի պատասխանը դատախազությունը չի տալիս։ Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված պայմանագրային զինծառայող Սեդրակովին Հայաստան փախչելու հարցում օգնած «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագծի ներկայացուցիչն «Ազատության» Настоящее время ծրագրին պատմել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում իրենք օգնել են այլ երկրներ տեղափոխվել 600 ռուս զինվորականների, բայց սա առաջին դեպքն էր, որ իրենց աջակցությամբ այլ երկրում հաստատված քաղաքացուն դրսում ձերբակալում են, և իրենք հիմա բոլոր ջանքերը ներդնելու են օգնել Սեդրակովին։
16:44 - 20 դեկտեմբերի, 2023
«Արտնաուկա» ընկերության տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և օժանդակել խարդախություն կատարելուն

«Արտնաուկա» ընկերության տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և օժանդակել խարդախություն կատարելուն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակած «Արտնաուկա» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է՝ քրեական վարույթով պարզվել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 83 մլն 875 հազար դրամ արժողության դրամաշնորհի պայմանագիր՝ 64 հա մակերեսով տարածքների մաքրման, ինչպես նաև «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ն, առանց «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Արտնաուկա» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ կնքել է վերոնշյալ աշխատանքներն այդ ընկերությանը պատվիրելու վերաբերյալ 41 մլն 633 հազար դրամ արժողության կեղծ պայմանագիր: Մասնավորապես՝ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն Վ.Գ.-ի կողմից տրամադրված մի շարք անձանց անձնագրերի հիման վրա՝ նրանց ձևականորեն գրանցել է որպես իր ընկերության աշխատակիցներ, կազմել տրանսպորտային միջոցների վարձակալության կեղծ պայմանագրեր: Բացի այդ, Ա.Պ.-ն, Վ.Գ.-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված որևէ աշխատանք կատարած չլինելու պայմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Մարտունի» և «Նորատուս» մասնաճյուղերի տնօրեններ Հ.Ղ.-ի և Ն.Պ.-ի հետ ստորագրել ու հաստատել է իբրև «Արտնաուկա» ՍՊԸ-ին 17 մլն 662 հազար 988 դրամի վառելիք և քսայուղեր տրամադրելու վերաբերյալ հանձնման–ընդունման կեղծ ակտեր, այնուհետև՝ պայմանագրով նախատեսված աշխատանքներն իբրև լրիվ ծավալով կատարած լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտ:   Վ.Գ.-ն կազմել և Բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Մարտունու» տեղամասում 44 հա և «Նորատուս» տեղամասում 20 հա մակերեսով տարածքներում համապատասխանաբար՝ 76 մլն 150 հազար դրամի և 7 մլն 724 հազար 910 դրամի աշխատանքներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա՝ Նախարարությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին փոխանցել է 57 մլն 112 հազար 568 դրամ, իսկ դեկտեմբերի 20-ին՝ նաև 5 մլն 793 հազար 682 դրամ: 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կատարողական ակտի և Ա.Պ.-ի կողմից կազմված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Արտնաուկա» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41 մլն 633 հազար դրամ: Ա.Պ.-ն, վերոնշյալ գումարից 38 մլն 570 հազար դրամը, Վ.Գ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կանխիկացրել և հաջորդ օրն առձեռն փոխանցել է Վ.Գ.-ին:  Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (խարդախությանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):  Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառված կալանավորումը (հայտարարված է հետախուզում): Վարույթով անցնող ևս 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
11:22 - 20 դեկտեմբերի, 2023
Սետրակովի էքստրադիցիայի միջնորդություն Գլխավոր դատախազությունում «չի ստացվել, չի բավարարվել»

Սետրակովի էքստրադիցիայի միջնորդություն Գլխավոր դատախազությունում «չի ստացվել, չի բավարարվել»

«Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականը: Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն Գլխավոր դատախազությունում առկա չէ: Դատախազի խորհրդականը հիշեցնում է, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո, ըստ Մարտիրոսյանի, կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՔԱՎ գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը դեկտեմբերի 6-ին կամ 7-ին Գյումրիում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով։
11:06 - 20 դեկտեմբերի, 2023
Այգեպատի համայնքապետը կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառել է իր աներոջը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Այգեպատի համայնքապետը կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառել է իր աներոջը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ս.Պ.-ն, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.-ի կնոջը: «Քրեական վարույթով պարզվել է, որ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ն (լիազորությունները դադարեցված են) Համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ.Մ.-ի հետ համատեղ, համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառեl այն մասին, որ ավագանու երկու անդամները կողմ են համայնքի կենցաղի տան կիսաքանդ շենքն օտարելուն (իրականում կենցաղի տունը 2008-2010 թվականների ընթացքում վերանորոգվել է): Կեղծ արձանագրության հիման վրա՝ կենցաղի տան շենքն օրենքի խախտմամբ դրվել է աճուրդի. 7 մլն 210 հազար դրամ շուկայական արժեք ունեցող շենքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 2 մլն 570 հազար դրամը: Կազմակերպված աճուրդ-վաճառքին մասնակցել և հաղթող է ճանաչվել Ս.Պ.-ի աները՝ Ռ.Խ.-ն: Աճուրդից առաջ տվյալ տարածքը 15 տարով վարձակալության է տրամադրված եղել ամսական 10 հազար դրամով: Վարձակալության գումարը վաճառքից հետո վճարվել է համայնքի ղեկավարին: Ռ.Խ.-ն վերոնշյալ գույքը 2018 թվականի մարտի 13-ին ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 3 մլն դրամով, օտարել է իր դստերը՝ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի կնոջը: Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով (հրապարակային սակարկությունների կարգը չարամտորեն խախտելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացումը): Պաշտոնեական կեղծիք կատարելուն և վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ավագանու նախկին անդամների նկատմամբ, իսկ վստահված գույքի հափշտակության, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն և փողերի լվացմանն օժանդակելու համար՝ համայնքի ղեկավարի աներոջ՝ Ռ.Խ.-ի նկատմամբ: Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա, արգելանք է կիրառվել»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 18 դեկտեմբերի, 2023
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել

Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն, հանդիսանալով «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում, առանց հատուկ թույլտվության և առանց լիցենզիայի, վերոնշյալ ժամանակահատվածում, հատուկ տեսակի տեխնիկայի օգտագործմամբ, Ս.Մ.-ի, Լ.Պ.-ի և Զ.Ս.-ի օժանդակությամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 350 խմ ծավալով օգտակար հանածո՝ ավազ: Ա.Ա.-ն արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 3 մլն 150 հազար դրամով իրացրել է տարբեր անձանց՝ պետությանը չվճարելով 5 մլն դրամը գերազանցող պետական տուրքերը: Վերոնշյալ արարքների արդյունքում՝ պետությանը նախնական հաշվարկով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ մոտ 5 մլն 500 հազար դրամի չափով: 2023 թվականի դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ 5 մլն 500 հազար դրամ վնասը:
16:02 - 18 դեկտեմբերի, 2023
Գլխավոր դատախազի տեղակալը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Գլխավոր դատախազի տեղակալը հանրային քրեական հետապնդում է հարուցել դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր): Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:  Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:13 - 15 դեկտեմբերի, 2023