Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Կարմիր խաչի օգնությամբ 13 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի օգնությամբ 13 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 5 բուժառուների, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։   «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:    «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:08 - 12 սեպտեմբերի, 2023
Ինչով է բեռնված Արցախ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. նախարարությունը հրապարակել է ցանկը

Ինչով է բեռնված Արցախ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. նախարարությունը հրապարակել է ցանկը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախ է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:   Տեղեկատվության մեջ նշված է. «Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը. 1. Սննդամթերքի տուփեր - 1000 հատ Մեկ տուփը ներառում է՝- արևածաղկի ձեթ 0,9 լ - 1 հատ- շաքարավազ 1 կգ - 1 հատ- ցորենի ալյուր 2 կգ - 1 հատ- մակարոնեղեն 500 գր - 3 հատ- հնդկաձավար 1 կգ - 1 հատ- ցորեն 1 կգ - 1 հատ- սպիտակաձավար 1 կգ - 1 հատ- վարսակի փաթիլներ 0,5 կգ - 1 հատ- մսի պահածո 0,5 կգ - 5 հատ Մեկ կոմպլեկտի տուփի ընդհանուր քաշը՝ 11,4 կգ 2. Սպիտակեղեն - 270 տուփ Մեկ տուփը ներառում է՝- Անկողնային պարագաներ - 1 հատ- բարձ - 1 հատ- վերմակ - 1 հատ3. Հիգիենայի պարագաների - 200 հատ Մեկ տուփը ներառում է՝- ատամի խոզանակ - 3 հատ- օճառ - 10 հատ:- ջերմաչափ - 1 հատ 4. Մանկական ապրանքներ - 192 տուփ Մեկ տուփը ներառում է՝- մանկական կիսել - 1 հատ- վիտամիններ - 3 հատ- ատամի խոզանակ - 1 հատ- մանկական խյուս - 8 հատ- մանկական ձկան յուղ (կապսուլաներով) - 1 հատ- մանկական փոշի - 1 հատ»:
11:44 - 12 սեպտեմբերի, 2023
Արցախից 10 բուժառուներ ԿԽՄԿ միջոցով տեղափոխվել են Հայաստան

Արցախից 10 բուժառուներ ԿԽՄԿ միջոցով տեղափոխվել են Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
12:19 - 08 սեպտեմբերի, 2023
Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 90 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:55 - 05 սեպտեմբերի, 2023
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք ուսանողներին
 |1lurer.am|

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք ուսանողներին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի երեք ուսանող-ֆուտբոլիստներին, որոնց օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը ձերբակալել էր խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելիս: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մեր կազմակերպության ներկայացուցիչներն օգոստոսի 30-ին և 31-ին Բաքվում տեսակցել են երեք երիտասարդներին: Մեր հիմնական ընթացակարգերով է տեղի ունեցել տեսակցությունը՝ պահման պայմանների, վերաբերմունքի ստուգում և այլն: Հնարավորություն է առաջարկվել՝ կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասաց Զառա Ամատունին։ Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, բառացիորեն ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս ուսումը շարունակելու: Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ըստ Ադրբեջանի դատախազության՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են։
15:09 - 01 սեպտեմբերի, 2023
Կարմիր խաչի օգնությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի օգնությամբ 11 բուժառու ուղեկցողների հետ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:12 - 01 սեպտեմբերի, 2023
Կարմիր խաչի միջոցով 10 բուժառու ուղեկցողների հետ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջոցով 10 բուժառու ուղեկցողների հետ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, որը ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ՝ բուժում ստանալու համար։   «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:   «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
16:21 - 31 օգոստոսի, 2023
Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է |news.am|

Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Արցախից առեւանգված երեք ուսանողների հարցը ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում է։ Լրագրողների հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիին հարց ուղղվեց, թե արդյոք ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նշված անձանց:Այդ մասին կարող ենք խոսել ավելի ուշ, բայց հարցը, բնականաբար, ուշադրության կենտրոնում է, նշեց նա։ Հիշեցնենք, որ արցախցի երեք ուսանողներ առեւանգվել էին Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետից։ Ուսանողները տեղափոխվել են Բաքու, որտեղ նրանց դատում են ադրբեջանական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով եւ 10-օրյա կալանքի ու հետագայում Ադրբեջանի տարածքից արտաքսման են դատապարտել:
09:21 - 31 օգոստոսի, 2023
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել առաքումը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակից։  Վերահաստատելով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ նախկինում արված կոչը՝ հանձնակատար Դունյա Միյատովիչը նշում է, որ շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և ԼՂ բնակչության մարդու իրավունքներով՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։ Մարդու իրավունքների հանձնակատարը նշում է, որ չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային իրավասու մարմինների կողմից արված կոչերին, տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով: Միյատովիչը նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան դերակատարները պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած խիստ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից, և անվտանգ և ազատ անցում երաշխավորեն նրանց, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը:
15:35 - 28 օգոստոսի, 2023
Կարմիր խաչի ուղեկցությամբ վեց բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի ուղեկցությամբ վեց բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ վեց բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել երեք բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։ Նախարարությունից նշում են, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
12:34 - 28 օգոստոսի, 2023
Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պոկել են Արցախի առողջապահության նախարարության պաստառը
 |azatutyun.am|

Ադրբեջանական անցակետում շտապօգնության մեքենայի վրայից պոկել են Արցախի առողջապահության նախարարության պաստառը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած կադրերում երևում է, թե ինչպես են Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետում պարտադրում Արցախի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։ Ընդորում՝ պաստառը պոկելուց հետո ադրբեջանցի զինծառայողն այն պահանջում է իրեն փոխանցել։ Այսօր Լաչինի միջանցքի անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 10-ը բուժառուներ։ Դեպքն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղի է ունեցել հենց այդ ժամանակ։ Ընդ որում՝ տեսանյութն էլ վերնագրել են «Դաս հայերին մեր սահմանապահներից. ավելորդ զինանշանը հանվել է»։
14:14 - 25 օգոստոսի, 2023
Կարմիր խաչի միջոցով 10 բուժառու ուղեկցողների հետ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Կարմիր խաչի միջոցով 10 բուժառու ուղեկցողների հետ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։  «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։  
12:21 - 25 օգոստոսի, 2023
Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին. Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին. Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ արձագանքելով օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը։ «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։ Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։ Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։ Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ 2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը», համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից: Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։ Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման»,- նշված է հաղոդրագրության մեջ։ 
11:46 - 24 օգոստոսի, 2023