Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը |armenpress.am|

Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ:  Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ տարածաշրջանում շատերը Հայաստանին թշնամի են համարում, և Հայաստանն էլ շատերին է թշնամի համարում, և երկարատև կայուն խաղաղություն ապահովելու համար ՀՀ-ն այս տարածաշրջանում իր դիրքը, կեցվածքը, վերաբերմունքն ու ընկալումները պետք է փոխի, տարածաշրջանի երկրները ևս պետք է փոխեն վերաբերմունքը: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու, ուժեղացնելու մեր պետությունը, պետականությունը՝ միևնույն ժամանակ ազգային ինքնության, պատմական հիշողության պահպանմամբ: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը»,-ասաց Մակունցը: Նա շեշտեց, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն: Անդրադառնալով իր տեսակետին՝ խմբակցության ղեկավարը նշեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ թշնամական վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»: Մակունցը շեշտեց՝ պետք է շատ խորքային դիտարկել յուրաքանչյուր հայտարարություն: «Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են: Որպես պետական պաշտոնյաներ, պետական այրեր՝ մենք պարտավոր ենք հաշվի առնել դրանք և ըստ այդմ կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել»,-ասաց նա ու շեշտադրեց՝ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը յուրաքանչյուրի առաքելությունն է:
16:10 - 05 ապրիլի, 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի մայիսին. կլինեն նաև նոր անուններ. Մակունց |1lurer.am|

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի մայիսին. կլինեն նաև նոր անուններ. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Ինձ համար ակնհայտ է, թե ով է լինելու նախընտրական ցուցակի առաջին համարը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, իսկ ցուցակի մյուս համարներին մենք չենք անդրադառնալու մայիսից շուտ: Կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը և կներկայացնենք հանրությանը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չբացառելով, որ ցուցակում կլինեն նաև նոր անուններ: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հրապարակվող սոցհարցումներին՝ Մակունցն ասաց, որ իրենք հետևում են բոլոր հարցումներին, իսկ թե ով է առաջատարը, ցույց կտան ընտրությունները:  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանությունն այսօր էլ բարձր վարկանիշ ունի: Մակունցը նաև նշեց, որ վարչապետի հրաժարականի օրը դեռ որոշված չէ, բայց դա տեղի է ունենալու ապրիլի վերջին: 
14:36 - 05 ապրիլի, 2021
Կընդունենք Ընտրական օրենսգրքի այն դրույթների փոփոխությունը, որոնք ավելի կպարզեցնեն ընտրական գործընթացը. Մակունց |1lurer.am|

Կընդունենք Ընտրական օրենսգրքի այն դրույթների փոփոխությունը, որոնք ավելի կպարզեցնեն ընտրական գործընթացը. Մակունց |1lurer.am|

1lurer.am:  Մենք արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեցինք, որ, ըստ էության, Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները բաժանել ենք երկու մասի. մի մասը, որը վերաբերում է միայն համամասնական ընտրակարգին, մենք արդեն ԱԺ լիագումար նիստերի ընթացքում 24-ժամյա ռեժիմով ընդունեցինք, որն այս պահին նախագահի դատին է հանձնված, և առաջիկայում կտեսնենք՝ ի՛նչ տեղի կունենա կոնկրետ համամասնականի առնչությամբ: Մենք այս ընթացքում ունեցել ենք նաև խորհրդակցություններ մեր մասնագիտացված միջազգային կառույցների հետ և իրազեկել ենք այդ անելիքի կապակցությամբ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրությունների գնալու են միայն ռեյտինգայինի՞ փոփոխությամբ, թե՞ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալուց հետո այլ փոփոխություններ ևս արվելու են: «Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, ապա երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այդ ժամանակ, այո՛, կքննարկենք այդ հարցը, թե ո՛ր դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար, և որոնք կհետաձգվեն, դա արդեն խորհրդարանում կքննարկվի, և կորոշենք: Այս համատեքստում պետք է հաշվի առնել՝ որքանո՞վ է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել նաև ԿԸՀ-ի կողմից, որովհետև որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը: Եթե կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնեն, որևէ խոչընդոտ չեն ստեղծի, ավելի կպարզեցնեն ընթացակարգերը, ապա կընդունենք դրանք, եթե ոչ՝ ապա կթողնենք հետագայի համար: Մակունցը նշեց, որ բոլոր դրույթները անխտիր քննարկելի են գործընկերների հետ խորհրդարանում, եթե կլինի դրույթ, որն իրենք գտնում են, որ հենց այս պահին պետք է իրականացնել, իրենք խնդիր չեն տեսնում:  «Լուրերի» հարցին՝ նախնական պատկերացում կա՞ արդյոք թիմի ներսում, թե ո՛ր դրույթների հնարավոր փոփոխությունը կարող է լինել մինչև արտահերթ ընտրությունները, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներ եղել են համամասնական ընտրակարգի շուրջ: «Թեև 2018-ին ԲՀԿ նախընտրական ծրագրում նշված է եղել համամասնական ընտրակարգին անցնելու հանձնառության մասին, բայց նրանք նախընտրեցին այս պահին չմասնակցել քվեարկությանը: Հայտնի է նաև ԼՀԿ-ի տեսակետը: Հարգենք մեր գործընկերների դիրքորոշումը, իսկ մեր մասով պետք է ասեմ, որ դա եղել է մեր հանձնառությունը»,- նշեց նա:  Մակունցի խոսքով՝ մյուս դրույթների մասով քննարկումներ են ունեցել ԿԸՀ նախագահի հետ, ով իր դիտարկումներն է ներկայացրել, մասնավորապես՝ թե ո՛ր դրույթները կարող են խնդրահարույց լինել ընտրական գործընթացի կազմակերպման առումով:   
14:24 - 05 ապրիլի, 2021
Նոր նախագիծ. պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները կազատվեն անշարժ եւ շարժական գույքի հարկից |armtimes.com|

Նոր նախագիծ. պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացածները կազատվեն անշարժ եւ շարժական գույքի հարկից |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատերազմի ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ազատել անշարժ եւ շարժական գույքի հարկից:  Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցն ու Հրաչյա Հակոբյանը շրջանառության մեջ են դրել 2 նախագիծ, որոնցից մեկով առաջարկվում է անշարժ եւ շարժական գույքի հարկից ազատել մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը: Փոխադրամիջոցի գույքահարկից ազատելու համար անձը պետք է նաեւ վարորդական վկայական ունենա:    Մյուս նախագծով նախատեսվում է, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները օգտվեն ՀՀ տարածքում քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից: Նշենք, որ տրանսպորտից անվճար երթեւեկելու կարգն այս պահին գործում է գործող զինծառայողների եւ ԵԿՄ վարչության անդամների համար: Առաջարկվում է նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում սահմանել, որ վերոնշյալ անձինք կարող են օգտվել այդ հանգստյան տներում իրենց հանգիստն անցկացնելու իրավունքից: Վերջին փոփոխությունն այս նախագծով կրթության եւ մշակույթի ոլորտի մասին է: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝ ա) դպրոցական դասագրքերը ստանում են անվճար. բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից. գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն). դ ) անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ: Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում հայտնեց, որ այս նախագիծը վերաբերում է ե՛ւ քառօրյա, ե՛ւ արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին: Գաբրիելյանի խոսքով՝ հաշվարկներ չկան, թե քանի մարդ է օգտվելու այդ արտոնություններից. «Հաշվարկներն, իհարկե, անհրաժեշտ են նախագծերի համար, բայց սա այն հարցն է, որ անկախ քանակից՝ նրանք միանշանակ պետք է օգտվեն այս արտոնություններից»: Նրա խոսքով՝ այս նախագիծը բխում է նաեւ վարչապետի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկից, ըստ որի՝ պետք է ապահովվեն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական երաշխիքները: Գաբրիելյանն ասաց, որ անշարժ գույքի հետ կապված կարգավորում գործում է պատերազմում զոհվածների ընտանիքների համար: Եթե ունեն գույք, մինչեւ այդ գույքի օտարվելը նրանց ընտանիքի անդամներն ազատված են լինում գույքահարկից: Ըստ նրա՝ հիմա փաստացի նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք էլ կազատվեն գույքահարկից. «Այստեղ փաստացի ժամանակագրություն չկա, կապ չունի՝ 2020 թվականի պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած կլինի, թե 2016-ի ապրիլյան պատերազմում»: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ զոհվածների ընտանիքի անդամներին կամ հաշմանդամություն ստացած անձանց կտրվի 1 միասնական վկայական, որը հիմք կլինի, որ նշված անձինք կարողանան օգտվել լրացուցիչ սոցիալական երաշխիքներից: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:26 - 01 ապրիլի, 2021
Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին |tert.am|

Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես, համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, դեռ քննարկումներ են ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Դիտարկմանը, թե ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝  Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում կփոխեն արտահերթին գնալու իրենց մտադրությունը, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան չի կարող ասել, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը: Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու քննարկումները և արդյոք այլ փոփոխություններ չեն սպասվում: «Այս պահին որևէ դրվագի մասով մեկնաբանություն չտամ: Ես հասկանում եմ՝ արտահերթ ընտրությունները շատ մոտ են և նաև ամբողջ դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում որոշում կկայացվի նաև քննարկումների վերջնական ամփոփումը ստանալով: Փոփոխությունները պետք է առաջին հերթին ենթադրեն պարզեցում, որպեսզի ո՛չ ԿԸՀ-ի, ո՛չ դերակատարների համար դա խնդիր չլինի»: Հարցին, թե  ո՞վ է գլխավորելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակը և արդյոք թեկնածուների մասով արդեն քննարկումներ եղել են, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է»: Դիտարկմանը, թե վերջին շրջանում Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում  և գուցե նրա գլխավորությամբ ընտրությունների գնալու սխալ է, Մակունցը պատասխանեց. «Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և կոռեկտության սահմաններում մնալ»,-ասաց նա և լրագրողների մնացյալ  հարցերին չպատասխանելով նշեց, որ դադարեցնում է ճեպազրույցը:  
12:05 - 23 մարտի, 2021
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը Մակունցը կարևորել է հայ գերիների վերադարձի հարցով Բունդեսթագում տեղի ունեցած քննարկումը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը Մակունցը կարևորել է հայ գերիների վերադարձի հարցով Բունդեսթագում տեղի ունեցած քննարկումը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ բարեկամական հարաբերությունները երկու պետությունների և խորհրդարանների միջև ներդաշնակ զարգանում են: «Հատկապես 2019-ի ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Ցավոք, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները և պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը ժամանակավորապես ընդհատվեցին: Չնայած այդ հանգամանքին՝ գոհունակությամբ նշեմ, որ քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջև չի ընդհատվել: Շարունակվում են գործնական շփումները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի միջև»,- նշել է Լիլիթ Մակունցը՝ համագործակցության համատեքստում կարևորելով նաև Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի իրականացման շարունակականությունը: Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Նրա խոսքով՝ գնահատելի էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Բունդեսթագում կայացած քննարկումները: Խորհրդարանական խմբակցության ղեկավարն արժևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցով 2021 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ քննարկումը: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շարունակությունը: Լիլիթ Մակունցն առանցքային է համարել արցախահայության ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցերը: Անդարադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների դեօկուպացիայի խնդրին:
10:49 - 12 մարտի, 2021
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, հրավերն ուղարկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ: Մակունցը հիշեցրեց՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկեց սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
15:46 - 04 մարտի, 2021
«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

Նախ ուզում եմ նշել, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և ոչ էլ կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրանց ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ցանկանում է հանրությանը ներկայացնել իրողությունը, որպեսզի զերծ մնան ապատեղեկատվություններից։  Խոսելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին՝ Մակունցը շեշտեց, որ թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ-ն, և դա է պատճառը, որ այս օրերին նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը։ Խմբակցության ղեկավարն իր ելույթում ասաց․ «Ինչպես ակնհայտ էր երեք օրերի նիստերից, «Իմ քայլը» խմբակցությունը ավելի շատ կենտրոնացել էր՝ հասկանալի ու ընկալելի դարձնելու հանրության և մեզ համար 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի հայտնի հայտարարությունը։ Ցավոք սրտի, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները առ այն, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր։ Ուզում եմ հիշեցնել, որ հարցերին արձագանքի ժամանակ պարոն Վարդազարյանը ինքը նշեց, որ այն հանպատրաստից չի եղել»։ Մակունցն իր խոսքում նաև նշեց, որ, լինելով մի մարմին անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանը իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանության երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը։ ««Իմ քայլը» խմբակցությունը խորը ակնածանք ունի ներկայացված թեկնածուների՝ պարոն Հայկյանցի և պարոն Մկրտչյանի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը նաև գնահատում է բազմաթիվ անկախ, ազնիվ, արհեստավարժ դատավորներին, և վստահ ենք, որ դատական համակարգում իրականացվելիք անհրաժեշտ բարեփոխումներին և փոփոխություններին զուգընթաց և դրանից հետո նրանք շարունակելու են ծառայել արդարադատությանը, պետությանն ու ժողովրդին»,- ասաց պատգամավորը։ Որպես ամփոփում Մակունցը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ իրենց գնահատականը, ինչպես նաև այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված, լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարության վերաբերյալ։ «Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով, հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ պարոն Վարդազարյանի։ Այ էստեղ ենք հասել տիկնայք և պարոնայք»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ 
13:59 - 04 մարտի, 2021
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի աառաջարկն անգամ քննարկման ենթակա չէ: «Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։ Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։ Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության և բացասական լիցքերի պարպման, իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։ Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը:
13:46 - 01 մարտի, 2021
Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ. Լիլիթ Մակունցը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի առաջարկի մասին |tert.am|

Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ. Լիլիթ Մակունցը՝ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի առաջարկի մասին |tert.am|

tert.am: Էդմոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ, կա Սահմանադրություն, և մենք՝ որպես պատգամավորներ, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը և չնպաստեք Սահմանադրության խախտմանը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի առաջարկությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ վերցնի Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը: Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ պատրաստ են հուշագիր ստորագրել, որ խորհրդարանում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի և իրականացվի արտահերթ ընտրություններ, Մակունցը նշեց, որ Էդմոն Մարուքյանի առաջարկի հետ կապված՝ պատրաստ են գործնական քայլեր անել:
12:58 - 01 մարտի, 2021