Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ «Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։  ... հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։ Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։ Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,- գրել է նա։
12:43 - 23 դեկտեմբերի, 2020
Ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի. Ոստիկանության նախազգուշացումը հանրահավաքի մասնակիցներին

Ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի. Ոստիկանության նախազգուշացումը հանրահավաքի մասնակիցներին

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մասնավորապես նշվել է. «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»: ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը երեքից տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ: ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին, տեղեկացնում են ոստիկանությունից:  
22:13 - 22 դեկտեմբերի, 2020
Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը եւ գիշերելու է հրապարակում։Վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» պետք է հասկանան, որ իրենց պահանջները անպատասխան են մնացել, հետեւաբար ամբողջ պատասխանատվությունն նրանց վրա է։ «Վաղը ժամը 16։00-ին կհավաքվենք այստեղ ու միասին կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- նշեց նա։ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց Կառավարության շենքի շուրջբոլորը երթ կատարել ու կրկին հավաքվել բեմահարթակի մոտ։
20:42 - 22 դեկտեմբերի, 2020
Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին քիչ առաջն հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով այս հարցը լուծվելու է խորհրդարանում»,- հավելեց նա։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ նրանց հետ քննարկման թեման լինելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին շրջափակված են Կառավարության, Գլխավոր դատախազության, ԿԳՄՍ նախարարության շենքերը, մի շարք մայրուղիներ։ Նա նաև հայտնեց, որ շուտով վրաններ են բերելու, որ մնան Հանրապետության հրապարակում։ Հարցին, թե քանի օր են պատրաստվում մնալ հրապարակում, նա պատասխանեց, որ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ևս մեկ անգամ ներկայացնելով ՀՀ սահմաններին և հատկապես Սյունիքի սահմանների իրավիճակը։ Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանության հետ պայմանավորվածություն չկա վրաններ դնելու՝ վստահեցնելով, որ դա իրեցն պահանջն է, և որևէ մեկը չի կարող իրենց խանգարել։
15:40 - 22 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել կառավարության շենքը |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել կառավարության շենքը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազության շենքերը: Այս մասին Սաղաթելյանն ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում: «Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքերը, որովհետև այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այս շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Պետք է պետական ողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ սահմանադրական ճանապարհներով հետևողականորեն շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով իրենց պայքարը:
14:39 - 22 դեկտեմբերի, 2020