Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Եվրանեսթի ԽՎ տարբեր բանաձևերում Ադրբեջանի առաջարկած հակահայկական կետերը դուրս են մղվել. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

Եվրանեսթի ԽՎ տարբեր բանաձևերում Ադրբեջանի առաջարկած հակահայկական կետերը դուրս են մղվել. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

1lurer.am: Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրանեսթում, հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են նախորդ շաբաթ տեղի ունեցած նստաշրջանում իրենց աշխատանքները: «Մեզ համար, բնականաբար, առաջնային թեմա է եղել շեշտադրումներ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունով պայմանավորված՝ ռազմագերիների վերադարձի հարցին, որի պարտավորությունն ադրբեջանական կողմը, ցավոք սրտի, մինչ այսօր ամբողջությամբ չի կատարել: Այս հարցով եվրոպական գործընկերների մոտ  կա լայն կոնսենսուս: Ոչ միայն մեր պատվիրակները, այլև մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան, նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի պայմանավորվածությունները: Բնականաբար, խոսեցինք Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից, հայկական մշակութային ժառանգության հարցերով խոսեցինք»,- մանրամասնեց «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ Եվրանեսթի ԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ են ունեցել նաև անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չունեցավ, ինչը մեզ հուշում է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ տարբեր բանաձևերում նրանց ներկայացրած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել, ընդհուպ մինչև էներգետիկ հարցերով հանձնաժողովում ադրբեջանցիները փորձում են իրենց բառապաշարով՝ վնասել ՀՀ շահերին, ինչը, հուրախություն մեզ, չի հաջողվել»,- ասաց Ենգիբարյանը:
12:05 - 26 ապրիլի, 2021
Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են որպես քաղաքական ակցիաներ, ես համարում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ «Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։ Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ։ Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանի առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «արշավել» է Սյունիքի և առանց թույլտվության մտել Շուռնուխի բնակիչներից մեկի բնակարան, Մակունցը պատասխանեց․ «Առանց թույլտվության կարծում եմ՝ հնարավոր չէր մտնել նրանց տուն և առաջին նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:31 - 23 ապրիլի, 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժինը հրապարակել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը Նարեկ Մկրտչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության տեքստում:
19:15 - 21 ապրիլի, 2021
Առաջարկվում է սահմանել ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը |armenpress.am|

Առաջարկվում է սահմանել ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում: «Նախագծով նախատեսում ենք որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում, նախագծով մենք սահմանել ենք «ընտանիքի անդամ» հասկացությունը: Սահմանել ենք, որ ընտանիքի անդամ են հանդիսանում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ համահայր կամ համամայր եղբայրները/քույրերը, պապը, տատը, թոռները, ամուսինը, ամուսնու ծնողները, վերջինիս համար փեսան և հարսը»,- ասաց նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը:
15:25 - 16 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

armlur.am: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։ Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։ Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:
13:32 - 16 ապրիլի, 2021
Կոնկրետ շրջանակներ Հայաստանում ստի արտադրությունը դրել են արդյունաբերական ռելսերի վրա. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

Կոնկրետ շրջանակներ Հայաստանում ստի արտադրությունը դրել են արդյունաբերական ռելսերի վրա. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ նախորդ տարի ՀՀ մարտահրավերներին: Կոնջորյանի խոսքով՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, ռազմական մարտահրավերներին զուգահեռ Հայաստանը բախվել է նաև քաղաքական մարտահրավերների: «Որովհետև մեր երկրում, երբ բժիշկները պայքարում էին կորոնավիրուսի բացիլների դեմ, մեր երկիրը զուգահեռաբար ինտենսիվորեն պայքարում էր նաև քարոզչական պատերազմի, կեղծիքի և ստի բացիլի դեմ: Հայաստանում շատ կոնկրետ շրջանակների կողմից ստի արտադրությունը դրվել է արդյունաբերական ռելսերի վրա, և եթե այդ շրջանակները իրենց ստի համար հարկ վճարեին, լինելու էին Հայաստանի պատվավոր համար մեկ հարկատուն: COVID-ի դեմ պայքարի ամբողջ գործընթացում 2020-ին բախվել ենք մի երևույթի հետ, երբ կոնկրետ շրջանակներ վիրուսն օգտագործել են իբրև քաղաքական տրամպլին ու մահակ՝ այս իշխանության գլխին հարվածելու համար: Հիշեք ծրագրված քարոզչական նարատիվներն այն մասին, որ վիրուս չկա: Այդ նույն մարդիկ պատերազմի ժամանակ էլ բարձրանում էին դիրքեր, ասում էին՝ ժողովո՛ւրդ, հողերը ծախած, տված են, մի՛ կռվեք, հետո նույն զուգադիպությամբ, սրանց մի մասը քաղաքական հարթակի վրա փորձում էր Հայաստանը փրկել»,- նշեց պատգամավորը:
13:08 - 16 ապրիլի, 2021
«Դուք մի նպատակ ունեք` նշանակել մեկ մեղավոր»․ Լենա Նազարյանը` ընդդիմությանը |hetq.am|

«Դուք մի նպատակ ունեք` նշանակել մեկ մեղավոր»․ Լենա Նազարյանը` ընդդիմությանը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` ընդգծելով, որ իշխանությունը չի խուսանավում հարցերից: «Սակայն պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցերի տվողները հակասում են իրենք իրենց: Օրինակ` Գևորգ Գորգիսյանը վարչապետին ուղղված հարցի ժամանակ վրդովված ասում է` ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, հիմա ահա փաստորեն գեներալներն են որոշում»,- ասաց Նազարյանը` զարմանալով, թե ինչու է Գորգիսյանը վրդովվել այ բանից, որ օպերացիայի պլանավորումից առաջ վարչապետը հիմնվել է գեներալների տեսակետների վրա: Նազարյանի խոսքով` մեկ այլ դրվագում «Լուսավոր Հայաստանին» դուր չի եկել այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վարչապետը միաձնյա է ստորագրել` առանց հիմնվելու որևէ մեկի կարծիքի վրա: «Հարգելի գործընկերներ, ինչում եք մեղադրում, միանձնաբար գործելու, թե կարծիքներ հաշվի առնելու համար, որն է ձեր մեղադրանքը: Այսկերպ բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Նազարյանն ընդդիմությանն ու «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներին դիմելով` ասաց, որ նրանք իրենց վրա որևէ բեռ, պատասխանատվություն չեն վերցրել, պարզապես ուզում են ինքնամոռաց մեղադրել իշխանությանը: Նազարյանը մեղադրեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որ վերջինս հրաժարվում է Անվտանգության խորհրդի արձանագրություններին ծանոթանալ և լսել, թե ինչ է ասել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:50 - 16 ապրիլի, 2021
Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ ինչու է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին ուսապարկի հետ համեմատել

 |armtimes.com|

Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ ինչու է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին ուսապարկի հետ համեմատել |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր առաջին աշխատանքային օրը ԱԺ-ում բավական բուռն սկսեց. լրագրողներն այսօր նրանից պարզաբանում խնդրեցին՝ «ուսապարկերի» վերաբերյալ նրա աղմուկ բարձրացրած հայտարարության կապակցությամբ: «Այս հարցը շատ է շահարկվում, ուստի ուզում եմ մեկընդմիշտ փակել այդ թեման. իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, ով դավաճանել է իր քաղաքական թիմին, ով դավաճանել է իր ընտրողներին, ովքեր իրեն ձայն էին տվել՝ լինելու նեցուկ այս քաղաքական թիմին, եւ եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին ու այն ընտրողներին, ովքեր ինձ ձայն են տվել եւ բերել են ԱԺ, կարծում եմ նման գրոտեսկային համեմատությունը տեղին կլինի նաեւ իմ նկատմամբ ու ցանկացածի նկատմամբ»,- ասաց նա: «Եթե իր հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»: 
12:26 - 13 ապրիլի, 2021
ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

tert.am: Գերիներին օդանավակայանում սպասող հարազատները ճանապարհ են փակում, ՊՆ են գնացել․ ըստ էության, ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին, իսկ այն այնպիսի ռիթմով պետք է աշխատի, որ մենք կորցրած կարողությունները կարողանանք օր առաջ վերականգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ գերիների վերադարձի չեղարկմանը։ Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակն է հաստատել, որ գերիների վերադարձ է նախատեսվում, պատգամավորն արձագանքեց․ «Մանե Գևորգյանը հաստատել է դա, բայց ամբողջ մետրոլոգիան դրեք իրար կողքի, կտեսնեք, որ մենք գիտակցված, թե չգիտակցված, քաղաքական օրակարգի մեջ ներառել ենք գերիների հարցը, սրանից առաջ բանակն էինք ուզում բերել քաղաքականություն, հիմա գերիների հարցն ենք խաղացնում։ Գերիների հարցն ինչքան խաղացնենք քաղաքական նպատակներով, գերիների խնդիր չենք լուծելու։ Ես ինձ էլ եմ մեղադրում, տեսնում եմ, որ թերացումներ ունենք նաև մենք, և այդ թերացումները չպետք է պատճառ դառնան, որ դա դարձնենք խաղալիք հակառակորդի ձեռքին»,-ասաց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերիների հարցը փակված է, պատգամավորն արձագանքեց, թե մինչև ԱԳ նախարար լինելը՝ այդ անձը կրթության նախարար է եղել, և Քոչարյանը չի կարծում՝ նրա ասածները բխում են իրողությունից։ «Ասում են՝ հրադադարից հետո, հատկապես Գյումրիի աշխարհազորայիններին, որոնք հայտնվել են իրենց տնօրինման տակ, չեն դիտարկում որպես ռազմագերի, դիտարկում են որպես ահաբեկիչներ։ Հիմա պետք է իրենց բացատրել, թե այդ խնդիրն ինչպես է առաջացել։ Չպետք է իրենց ճաշակով թելադրվի, այլ իրավական խնդիրների տրամաբանությամբ։ ԱԳ նախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ երբ ինչ-որ պայմանավորվածություն չի կատարվել, ստիպված ԱԳ նախարարն ասում է, որ նրանք ռազմագերի չեն, բայց երբ ինքնաթիռը գնացել է Մուրադովի ներկայությամբ, գնացել էր պայմանավորվածություններն ի կատար ածելու ճանապարհով»,-ասաց նա։ Հարցին՝ իշխանություններին կհաջողվի՞ լուծել գերիների վերադարձի հարցը, Քոչարյանն արձագանքեց․ «Դա չի կարող չլուծվել»,-նշեց նա՝ հավելելով, թե ժամկետ նշել չի կարող, քանի որ դա աշխատանք է, որը չպետք է լինի հրապարակային։
13:52 - 09 ապրիլի, 2021
«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը

 |armenpress.am|

«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Մխիթար Հայրապետյանը և Վահագն Թևոսյանն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անուշ Բեղլոյանը: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքով նախատեսվում է խրախուսել և սահմանել մասնավոր մուլտիպլեքսների առկայությունը մարզերում և Երևանում: Սակայն գործող տուրքերը շատ բարձր չափով են սահմանված: Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս և հանդիսանում էր լրացուցիչ  խոչընդոտ, ինչն էլ թույլ չէր տալիս զարգացնել մարզային մասնավոր մուլտիպլեքսները: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում է: Այս օրենքով նախաձեռնողներս փորձում ենք խթանել մասնավոր մուլտիպլեքսների զարգացումը Երևանում և ազատականացնել այդ շուկան մարզային հեռուստաընկերությունների համար»,- ասաց Բեղլոյանը: Այսպիսով, առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը նշեց, որ այս փոփոխությունը միտված է մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորմանը: Սակայն կառավարությունում աշխատանքային կարգով դեռևս քննարկվում են լրացուցիչ ներկայացված հիմնավորումները: Այսպիսով, գործադիրը դեռ վերջնական որոշում չուներ նախագծի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզակացություն, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
12:48 - 07 ապրիլի, 2021
Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը |armenpress.am|

Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ:  Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ տարածաշրջանում շատերը Հայաստանին թշնամի են համարում, և Հայաստանն էլ շատերին է թշնամի համարում, և երկարատև կայուն խաղաղություն ապահովելու համար ՀՀ-ն այս տարածաշրջանում իր դիրքը, կեցվածքը, վերաբերմունքն ու ընկալումները պետք է փոխի, տարածաշրջանի երկրները ևս պետք է փոխեն վերաբերմունքը: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու, ուժեղացնելու մեր պետությունը, պետականությունը՝ միևնույն ժամանակ ազգային ինքնության, պատմական հիշողության պահպանմամբ: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը»,-ասաց Մակունցը: Նա շեշտեց, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն: Անդրադառնալով իր տեսակետին՝ խմբակցության ղեկավարը նշեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ թշնամական վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»: Մակունցը շեշտեց՝ պետք է շատ խորքային դիտարկել յուրաքանչյուր հայտարարություն: «Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են: Որպես պետական պաշտոնյաներ, պետական այրեր՝ մենք պարտավոր ենք հաշվի առնել դրանք և ըստ այդմ կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել»,-ասաց նա ու շեշտադրեց՝ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը յուրաքանչյուրի առաքելությունն է:
16:10 - 05 ապրիլի, 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի մայիսին. կլինեն նաև նոր անուններ. Մակունց |1lurer.am|

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի մայիսին. կլինեն նաև նոր անուններ. Մակունց |1lurer.am|

1lurer.am: Ինձ համար ակնհայտ է, թե ով է լինելու նախընտրական ցուցակի առաջին համարը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, իսկ ցուցակի մյուս համարներին մենք չենք անդրադառնալու մայիսից շուտ: Կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը և կներկայացնենք հանրությանը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չբացառելով, որ ցուցակում կլինեն նաև նոր անուններ: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հրապարակվող սոցհարցումներին՝ Մակունցն ասաց, որ իրենք հետևում են բոլոր հարցումներին, իսկ թե ով է առաջատարը, ցույց կտան ընտրությունները:  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանությունն այսօր էլ բարձր վարկանիշ ունի: Մակունցը նաև նշեց, որ վարչապետի հրաժարականի օրը դեռ որոշված չէ, բայց դա տեղի է ունենալու ապրիլի վերջին: 
14:36 - 05 ապրիլի, 2021
Օր առաջ պետք է ֆիքսել, որ հունիսի 20-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգ չի լինելու. պատգամավոր |1lurer.am|

Օր առաջ պետք է ֆիքսել, որ հունիսի 20-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգ չի լինելու. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ցավոք, 2019 թ. ամռանը մեր ծրագրածները կարողացանք իրականացնել մասամբ՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ: «Ընդամենը 10 ամիս առաջ այս նույն դահլիճում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթ ընդունվեց, բայց դա նվիրված էր ՏԻՄ ընտրություններին: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր խմբակցությունները համահեղինակեցին: Չեմ հիշում այն ժամանակ որևէ մեկին, որ հանդիմաներ, թե ռեյտինգային ընտրակարգն ինչու եք հանում: Մենք ծրագրել էինք՝ ռեյտինգայինը փոխվելու է 2020-ի աշնանը կամ 2021-ի գարնանը, որից հետո մենք արդեն համալիր փոփոխություններ կունենայինք: Ցավոք չեղավ: Հիմա գործում ենք հնարավորինս անելու տրամաբանության մեջ»,- նշեց Դանիելյանը: Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծից բացի, ունենալու են Ընտրական օրենսգրքի խորքային, բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ: «Մեր հաջորդ նիստերին գալու է այն նախագիծը, որն ուզում եմ մեր «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին հիշեցնել՝ շրջանառության մեջ է դրվել շատ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտություն է՝ օրենսդրությամբ օր առաջ ամրագրել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին չի լինելու ռեյտինգային ընտրակարգ:
13:13 - 01 ապրիլի, 2021