Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Անկարան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում․ Երևանի արձագանքը՝ Հուլուսի Աքարի հայտարարությանը
 |armenpress.am|

Անկարան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում․ Երևանի արձագանքը՝ Հուլուսի Աքարի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը, դրական ազդեցություն կունենա թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, թե՛ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։ «Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքներն արդեն իսկ պատրաստ են»,-ավելացրեց Կոստանյանը։
12:38 - 30 հունվարի, 2024
Թուրքիան առաջիկա տարիներին կսկսի սեփական տիեզերանավն արտադրել․ Էրդողան
 |azatutyun.am|

Թուրքիան առաջիկա տարիներին կսկսի սեփական տիեզերանավն արտադրել․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան նախատեսում է սեփական տիեզերանավերի արտադրություն սկսել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելը մեր առաջին քայլն էր նոր սերնդի պատրաստման գործում: Հուսով եմ, որ մենք կտեսնենք մեր հրթիռը տիեզերքում: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին մենք կսկսենք արտադրել մեր սեփական տիեզերանավը»,- ասել է Էրդողանը: Առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին տիեզերք է ուղարկվել այս տարվա հունվարի 19-ին։ Սպասվում է, որ այն Երկիր կվերադառնա այս շաբաթվա վերջին: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է թուրքական երկրորդ ավիակիրը կառուցելու ծրագրերի մասին։ «Երբ մենք 2022-ին եկանք իշխանության, Թուրքիայի մասնաբաժինը իր պաշտպանական արդյունաբերության մեջ կազմում էր ընդամենը 20 տոկոս: Այժմ մենք հասել ենք մատակարարման 80 տոկոսի մակարդակին և մտադիր ենք հասնել 100 տոկոսի: Այժմ մենք կկառուցենք երկրորդ ավիակիրը մեր նավաշինարանում», - ասել է Էրդողանը։
12:10 - 30 հունվարի, 2024
Հուլուսի Աքարը սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը «չընդունի պարզած ձեռքը»
 |civilnet.am|

Հուլուսի Աքարը սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը «չընդունի պարզած ձեռքը» |civilnet.am|

civilnet.am: «Ջանքեր ենք գործադրում, որ Հայաստանը հնարավորինս շուտ ընդունի Ադրբեջանի պարզած ձեռքն ու տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն»․ հունվարի 29-ին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարը, որի գլխավորած պատվիրակությունը ներկայում գտնվում է Բաքվում։ 2018-2023թթ․ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Աքարը ադրբեջանցի լրագրողների հետ ճեպազրույցում շարունակել է ուղերձներ հղել Հայաստանին։ «Պետք է իմանալ՝ որևէ տեսակի սադրանքով, աջակցությամբ կամ ուղղորդմամբ առաջնորդվելը դրական չի ազդի տարածաշրջանի, Հայաստանի վրա և չի հեշտացնի մարդկանց կյանքը»։ Աքարի պնդմամբ՝ կան որոշ երկրներ, որոնք ցանկանում են Հայաաստանը պրոքսի պետություն դարձնել։ «Եթե Հայաստանն այդ ճանապարհն ընտրի, ապա ինչպես 44-օրյա գործողության ժամանակ շատ լուրջ վնաս կրեց և գին վճարեց, նույն ձևով պատմությունը կկրկնվի»,- նշել է Աքարը՝ վերահաստատելով, թե Թուրքիայի նպատակը խաղաղությունն ու կայունությունն է։
16:46 - 29 հունվարի, 2024
Ստամբուլի Սուրբ Մարիամ եկեղեցում հրաձգության առնչությամբ ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի |tert.am|

Ստամբուլի Սուրբ Մարիամ եկեղեցում հրաձգության առնչությամբ ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի |tert.am|

tert.am: Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացու։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։Նրա խոսքով՝ ձերբակալվածները տեղափոխվել են անվտանգության վարչություն, որտեղ նրանցից ապացույցներ կվերցվեն՝ կապված միջադեպին նրանց հավանական մասնակցության հետ։«Ստամբուլը դարեր շարունակ տուն է եղել տարբեր դավանանքների ներկայացուցիչների համար, և այդպես էլ կլինի: Մենք երբեք չենք հանդուրժի նրանց, ովքեր փորձում են խաթարել մեր երկրում խաղաղությունն ու անդորրը: Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, ձերբակալվել է 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացի, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ»,- ասել է նա։Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին տեղական ժամանակով մոտավորապես 11:40-ին Ստամբուլի Սարիեր շրջանի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում։ Երկու դիմակավորված անձ պատարագի ժամանակ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հավաստիացրել էր, որ հարձակման մասնակիցները 24 ժամվա ընթացքում կձերբակալվեն։
09:48 - 29 հունվարի, 2024
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները |1lurer.am|

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 2024 թ. հունվարի 24-25-ը տեղի ունեցած 21-րդ միջազգային հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերն ընդգծել են «Աստանայի գործընթացի» առաջատար դերը Սիրիայում ճգնաժամի կայուն կարգավորման առաջմղման գործում, արձանագրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական ազդեցությունը Սիրիայում իրավիճակի վրա: Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանը և տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Իսրայելի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում, ինչպես նաև ընդգծել են Սիրիային մարդասիրական օգնության շարունակական տրամադրման և ծավալների ավելացման կարևորությունը:
17:46 - 25 հունվարի, 2024
Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
 |armenpress.am|

Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է IRNA-ի կողմից հրապարակված հայտարարության տեքստը։ «Ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ», - գրված է հայտարարության տեքստում։ Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։ Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում,  ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։ Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային հարթակը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի և նրանց 3 հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Հարթակի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում, երկուսը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, երրորդը՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել։
11:55 - 25 հունվարի, 2024
Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա
 |1lurer.am|

Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Հանդիպումը սկսվել է Անկարայի նախագահական համալիրում Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Բանակցություններից հետո Էրդողանն ու Ռայիսին կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։ Ռայիսին պաշտոնական այցով Թուրքիայում է՝ մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստին։
20:22 - 24 հունվարի, 2024
ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը
 |factor.am|

ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում գրառմամբ նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ավելի ապահով և ուժեղ կդարձնի։ «Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հաստատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դիմումը։ Սա կարևոր առաջնահերթություն է եղել նախագահ Ջո Բայդենի համար։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ն և դաշինքն ավելի անվտանգ և ուժեղ կդարձնի»,- գրել է Սալիվանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը։ «Թուրքիայի խորհրդարանի այսօրվա որոշումը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարևոր և ճիշտ է։ Սա ամրապնդում է մեր միությունը: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան շատ շուտով կկարողանա պաշտոնապես միանալ դաշինքին»,- X-ում գրել է Շոլցը։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել է որպես օրենք՝ քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորներից 287-ի կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել 55, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
13:48 - 24 հունվարի, 2024