Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ֆրանսիայի նախագահն անկարգությունների պատճառով ուրբաթ օրը ճգնաժամային շտաբի նիստ կանցկացնի |news.am|

Ֆրանսիայի նախագահն անկարգությունների պատճառով ուրբաթ օրը ճգնաժամային շտաբի նիստ կանցկացնի |news.am|

news.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ ճգնաժամային շտաբի նիստ կանցկացնի, շտաբն ստեղծվել է զանգվածային անկարգությունների հետ կապված, որոնք երկիրը համակել են ոստիկանի կողմից 17-ամյա պատանու սպանության առնչությամբ, տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։ Նախատեսված է նիստն սկսել ժամը 13.00-ին։ Ճգնաժամային շտաբի հանդիպմանը հասցնելու համար Մակրոնը, գուցե, ստիպված լինի ժամկետից շուտ ընդհատել այցը Բրյուսել, որտեղ ժամանել էր հինգշաբթի՝ մասնակցելու ԵՄ գագաթաժողովին, նշել է հեռուստաալիքը։ Երեքշաբթի առավոտյան  ոստիկանները Նանտերի ճանապարհն ստուգելիս կրակել էին 17-ամյա մի պատանու, որը, ոստիկանների տեղեկացմամբ, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները։ Դրա հետեւանքով մի շարք քաղաքներում անկարգություններ են բռնկվել, որոնք տեղի են ունենում արդեն մի քանի օր։ Երիտասարդներն այրում են ավտոմեքենաներ, ոստիկանության եւ իշխանական շենքեր։ Մի շարք քաղաքներում գործում են ոստիկանական հատուկ ջոկատներ, գործի են դրվել զրահատեխնիկա եւ ուղղաթիռներ։ Ուրբաթ գիշեր կալանավորվել է ավելի քան 400 կարգախախտ։  
11:46 - 30 հունիսի, 2023
Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Անընդունելի են Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի դեմ արած հայտարարությունները, որոնք միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին եւ չեն արտացոլում ճշմարտությունը։ Այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։  Հայտարարության առիթ է հանդիսացել ՀՅԴ պաշտոնական կայքում զետեղված այն հրապարակումը, ըստ որի Մակրոնը Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով ներկաների խոսքերին, որ Արցախի շրջափակման եւ ադրբեջանական հարձակողապաշտ ընթացքի դեմ Մակրոնից սպասում են առավել ազդեցիկ նախաձեռնություն՝ գործնական եւ ոչ միայն բարոյական, ասել է հետեւյալը․  «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ։ [․․․] Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»։ Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ ասված է․ «Է․ Մակրոնը, որը հիշվում է հակաադրբեջանական կրկնվող հայտարարություններով ինչպես 44-օրյա հայրենական պատերազմում, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում, չկարողացավ հասնել իր նպատակներին պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա ճնշում գործադրելու մասին պնդումը Ֆրանսիայի նախագահի երեւակայության արդյունքն է։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել։ Իր գործունեության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը միշտ հաջողությամբ պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։ Նախագահ Մակրոնի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա հանդիսանում է ֆրանսահայ լոբբիի գործիք։ Հարկ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչը, որին նա փորձել է պարզաբանում տալ, հանդիսանում է այն ծայրահեղական անձանցից մեկը, որի դեմ Հայաստանը մուտքի արգելք է կիրառել։  Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման եւ Ղարաբաղի շրջանը Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին Մակրոնի նմանատիպ կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության ու հանդարտության հաստատմանը, խրախուսում են ապակառուցողական գործունեությունը նրանց, որոնք պրոպագանդում եւ աջակցում են անջատողականությանն ու ահաբեկչությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ ՀՅԴ կայքում հրապարակված նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ՝ առանց խմբագրման․ «Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն Մարսէյ եռօրեայ այցելութեան ծիրէն ներս հանդիպում ունեցաւ Մարսէյի ազդեցիկ տարբեր շրջանակներու (տնտեսական, ճարտարարուեստի, քաղաքական, համայնքային,մարզական, մշակութային, առեւտրական, գիտական-կրթական, եւայլն) հետ, զոր հրաւիրած էր անձամբ: Սոյն երեկոյին, Մարսէյի հայ համայնքի ներկայացուցիչներու հետ իր հանդիպումին, որուն ներկայ էր նաեւ Ազգային Ժողովի պատգամաւոր Սապրինա Ակրեսթի-Ռուպաշ, պատասխանելով իրեն ուղղուած դիմումին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման եւ ազերիական յարձակողապաշտ ընթացքին դէմ ձեզմէ կը սպասենք առաւել ազդու նախաձեռնութիւն, գործնակա՛ն եւ ոչ միայն բարոյական», ըսաւ հետեւեալը. «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ»: Նախագահին այս պատասխանին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեան ըսաւ. «պարոն նախագահ, մենք իբրեւ Ֆրանսայի քաղաքացի մենք ձեզի կը դիմենք որպէս մեր նախագահը, ինչպէս նաեւ Մինսկի խումբի համանախագահ, եւ կ‘ակնկալենք, որ ցուցաբերէք Արցախի մեր հայրենակիցներուն գործնական զօրակցութիւն: Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպութեանց համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեան տարբեր առիթներով արծարծած է ձեր հետ Արցախի տագնապալի եւ յուժ մտահոգիչ կացութիւնը, մենք մեր կարգին կը դիմենք ձեզի միեւնոյն պահանջով ու միեւնոյն հարթութեամբ: Պէտք է յստակ ըլլայ նաեւ, որ մեզի համար անընդունելի է հայապատկան դարաւոր Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ տեսնելու որեւէ խօսակցութիւն կամ մտադրութիւն»: Նախագահ Մաքրոն եզրակացուց. «Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»»։ Լուսանկարը՝ ՀՅԴ կայքից
19:57 - 29 հունիսի, 2023
Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին |armtimes.com|

Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցով վճռականությանս․ Էմանուել Մակրոնը՝ հայ համայնքին |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Մարսելի ազդեցիկ հայ շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ կայքում։ Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը , որին ներկա է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը՝ դիմել է նախագահին ասելով, որ Արցածի շրջափակման և ադրբեջանական հարձակման  պայմաններում նրանից ավելի ազդեցիկ նախաձեռնություն են սպասում, ավելի գործնական, ոչ միայն բարոյական: Մակրոնը պատասխանել է, որ ինքը ճնշում է գործադրում Ալեիևի և Փաշինյանի վրա: «Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան Փաշինյանի վրա: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»,ասել է Մակրոնը: Նա հավելել է, որ չկասկածեն Արցախի և Հայստանի հարցով իր վճռականության վրա: «Պիտի շարունակեմ ջանքս, եթե նույնիսկ այս օրակարգով միակն եմ միջազգային ընտանիքում»,-եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:
12:43 - 29 հունիսի, 2023
Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
 |armenpress.am|

Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Հանդիպումն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել է Մոսկվայում, մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում էր տեղի ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այդ հանդիպումից հետո ԵԽ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:
18:19 - 01 հունիսի, 2023
Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր
 |hetq.am|

Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Փարիզում։ Դրանից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ «Ռազմական աջակցությունը, որը պատերազմի սկզբից ցուցաբերվում է Ֆրանսիայի կողմից, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, շարունակվում է և նախապատրաստվում են նոր մատակարարումներ, որպեսզի մշտապես հաշվի առնվեն Ուկրաինայի հրատապ և անհետաձգելի կարիքները՝ իր պաշտպանունակության ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հանդիպման արդյունքներով՝ Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC-ներով։ Ֆրանսիան նաև խոստացել է, որ կշարունակի քաղաքական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Կողմերը նաև հայտարարել են, որ «համաձայն են Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների միջև հավաքական ճնշման ուժեղացման անհրաժեշտության հետ»։
17:20 - 15 մայիսի, 2023
Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները  եւ առաջ շարժվենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:
11:29 - 09 մայիսի, 2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

lragir.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով, որում նշված է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի սեպտեմբերին Մուսա լեռում դիմադրության հայ մարտիկներին օգնության հասած իր նավաստիներին։ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդերը, այսօր ձեր կողքին է՝ պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դասեր քաղելու այդ ողբերգական պատմության էջից։ Նույնիսկ այսօր, երբ եվրոպական մայրցամաքը սգում է սարսափելի ագրեսիայի պատճառով, Ֆրանսիան շարունակում է իր պայքարը հանուն հիշողության և ընդդեմ մոռացության: Եվրոպական միության խորհրդում Ֆրանսիայի նախագահության օրոք 2022 թվականին ավարտին հասցրինք թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը։ Ֆրանսիան ցուցաբերում է մշտական զգոնություն իր երկրի տարածքում։ 2019 թվականին Հանրապետության օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակման օր, քանի որ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի հիշի այդ օրը։ Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է։ Ցեղասպանության հիշատակումը հիշեցնում է նաև հայերի զբաղեցրած տեղը մեր պատմության մեջ, քանի որ այս ողբերգությունից բազմաթիվ փրկվածներ միացել են մեր երկրին՝ նպաստելով նրա բարգավաճմանն ու ազդեցության ուժեղացմանը։ Ոգեկոչման այս օրը, որը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացներին։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը», նշված է նամակում։
12:17 - 26 ապրիլի, 2023
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել դատարկ կաթսաներով ու թավաներով |armenpress.am|

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել դատարկ կաթսաներով ու թավաներով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ նախագահ Էմանուել Մակրոնի երկրորդ ժամկետով վերընտրվելու տարեդարձի օրը, ցույցեր են անցկացվել դատարկ կաթսաներով։ Հազարավոր մարդիկ ամբողջ երկրում մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին։ Ցուցարարները խափանել են կառավարության մի քանի անդամների աշխատանքային ուղևորությունները։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այսպես, կրթության նախարար Պապ Նդյայը փոխել է Լիոնի հաստատություններից մեկում իր այցը՝ շենքի մերձակայքում ցուցարարների ներկայության պատճառով։ Փարիզ վերադառնալուց հետո պաշտոնյային ժամանակավորապես արգելափակել են գնացքում. մի քանի տասնյակ ցուցարարներ «կաթսաների և թավաների համերգ» են կազմակերպել կառամատույցում։ Երեխաների հարցերով պետքարտուղար Շառլոթ Քոբելը բողոքի ցույցերի պատճառով չեղյալ է հայտարարել պլանային այցը Սեն Մորիս քաղաքի հիվանդանոց։ Մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքին կաթսաներով են դիմավորել փարիզյան թատրոններից մեկի շենքի դիմաց։ Այդ նույն կերպ ցուցարարները դիմավորել են արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետիին և առողջապահության նախարար Ֆրանսուա Բրաունին։ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը, որոնք նախատեսում են կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել մինչև 64, շարունակվում են հունվարի կեսերից, երբ նախագիծը պաշտոնապես ներկայացվեց հասարակայնությանը: Ամենազանգվածային բողոքի ցույցերին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, գործադուլների պատճառով չեղարկվել են ավիաչվերթները, կանգնեցվել է միջքաղաքային գնացքների երթևեկությունը և առաջացել են աղբահանության հետ կապված լուրջ խնդիրներ։ Չնայած դրան, Մակրոնն ապրիլի 15-ին ստորագրել է վիճահարույց օրենքը։
13:26 - 25 ապրիլի, 2023