Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
 |armenpress.am|

Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։  Երևան քաղաքի ավագանու հերթական նիստին «Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում։ Ավինյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ «Ազնավուր» հիմնադրամը առաջարկել է Երևան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Ըստ քաղաքապետի տեղակալի՝ քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում։ «Հաշվի առնելով, որ ունենք այնտեղ նաև Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը ավելի տեսանելի և դիտարկելի հատված, առաջարկվեց Շառլ Ազնավուրի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը տեղափոխել նույն հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված։ Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով»,- ասաց Ավինյանը։ Կարևորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչին ըստ արժանվույն գնահատելու, ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակելու, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝  Ավինյանն առաջարկեց ընդունել որոշման նախագիծը: Նախագծին քվեարկեց ավագանու 49 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները։
12:17 - 15 մարտի, 2023
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում
 |hetq.am|

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամի ղեկավարած ՍՊԸ-ն Կենտրոնում խախտումներով շինարարություն է անում |hetq.am|

hetq.am: Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։  Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։  Ըստ Բագրատ Մանուկյանի՝ իրենց նախ ասել են, թե բազմաբնակարան շենքը 5 հարկ է ունենալու, չի ունենալու իրենց բակ նայող պատշգամբներ և պատուհաններ, նրանց տան տարածքից 1.5 մետր հեռավորությամբ է կառուցվելու։ Սակայն, բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։ Բագրատ Մանուկյանը նշում է՝ սկզբում սեփականատիրոջ և կառուցապատողի  հետ փորձել են ընդհանուր հայտարարի գալ, առաջարկել են վերանայել նախագիծը, փոփոխություններ մտցնել։ Երկար պայքարից հետո միայն վերջիններս ցույց են տվել նախագիծը, որտեղ Մանուկյանները հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Սրբուհի Մանուկյանը շինարար ինժեներ է, որպես մասնագետ նախագծում բազմաթիվ խախտումներ է տեսել, բայց որպեսզի ամեն ինչ օբյեկտիվ գնահատվի, որոշել են դիմել անկախ փորձագետի։ Փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։ «Հաշվի առնելով հետազոտության տրամադրված  նախագծման թույլտվությամբ սահմանված մինչեւ 6 վերգետնյա հարկով, ինչպես նաեւ կիսանկուղային հարկով բնակելի շենքի նախագծումը, նման պարագայում, թվով 6  վերգետնյա հարկերի ընդհանուր ներքին մակերեսը, չի ապահովվում «քաղաքային և գյուղական  բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմի 69-րդ կետով սահմանված կառուցապատման խտության գործակիցը:  Համաձայն հետազոտության տրամադրված նախագծի թերթերում առկա տվյալների՝ կառուցվող շինությունում առկա չէ բացօթյա ավտոկայանատեղիի համար նախատեսված լուծումը։ Նման պայմանների դեպքում չեն պահպանվում նաեւ թիվ 01/18-07/1-Ս-6588-1080 նախագծման թույլտվության 9.7 կետով սահմանված պահանջները, այն է` նախագծով լուծել ավտոտրանսպորտի անվտանգ ելումուտի եւ բացօթյա ավտոկայանման խնդիրները։ Շենքերի վերգետնյա հարկերի քանակը չպետք է լինի 5-ից ավելի, բայց հետազոտությանը տրամադրված բնակելի շենքի նախագծի կտրվածքում երեւում է, որ վերգետնյա հարկերի քանակը 6-ն է»,-նշված է փորձաքննության մեջ։  Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է:  «Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք նույնպես կհրավիրեն փորձագետների։ Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ  քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։ Մանուկյանները դիմել են դատարան։ Մայիսին նշանակված է առաջին դատական նիստը։ «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, Բագրատ Մանուկյանը դեռ նախորդ տարի, երբ շինարարությունը սկսված չէր, առաջարկել է 400 000 դոլարով ձեռք բերել իր տունը՝ 200 քմ մակերեսով և ընդլայնել կառուցապատվող տարածքը։Այնինչ Բագրատ Մանուկյանի խոսքով՝ երբ ընկերությունը ձեռք էր բերել հողատարածքը, որի վրա պետք է շինարարություն սկսեր, Բագրատին նման առաջարկ է արվել, բայց ինքը մեկ քառակուսի մետրի համար 2000 դոլար է առաջարկել։ Ընկերության սեփականատերերը կարծել են, որ դա շատ մեծ գումար է և չեն շարունակել խոսակցությունը։ «Էդ խոսակցությունը եղել է մի անգամ ու փակվել է, ես նրանց 400 000 դոլարի անուն չեմ տվել, ասել եմ՝ եթե վաճառեմ, կվաճառեմ 2000 դոլարով 1 քառակուսի մետրը, իրենք են հաշվարկել ու այդ թիվը ստացել, բացի այդ՝ համարյա կրկնակի գնով են նորակառույցում քառակուսի մետրը վաճառում, էդ խոսակցությունն այսօրվա իմ բարձրացրած բողոքի համար հիմք չէ, ես բողոքում եմ խախտումների ու մեզ վնասելու համար»,- ասում է Բագրատ Մանուկյանը։  «ՄԱՆ գրուպ» ընկերությունը բնակելի շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է 2022-ի  նոյեմբերին, քանդման աշխատանքներ կատարելու թույլտվությունը՝ սեպտեմբերին։ Մինչդեռ ընկերության ֆեյսբուքյան էջում բնակելի շենքի նախագծի նկարներն ու գնառաջարկները տեղադրված են հունիսից։ Ստացվում է, որ ընկերությունը հստակ իմացել է, որ ստանալու է շինթույլտվությունն, ու բնակելի շենքը կառուցվելու է։ Վահե Օհանջանյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Նա նաեւ քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ է։ 2018-2019թթ.  նա հիմնադրել է «Տուրիստիկա» և «Քար Թուր Թրավել Քլաբ» ներգնա և արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունները։ 2020թ.-ից «ՄԼ մայնինգ» ընկերության վաճառքի գծով փոխտնօրենն է։ Օհանջանյանի խոսքով, իր քաղաքական և հասարակական գործունեությունը չեն խանգարում բիզնեսին։ Հարցին՝ արդյոք քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ լինելը չի նպաստել շինթույլտվություն ստանալուն, Օհանջանյանն առարկեց և նշեց, որ շինթույլտվություն ստանալու գործընթացը տևել է ավելի քան 8 ամիս, եթե որևէ արտոնություն ունենար, գործընթացը շատ ավելի արագ կկազմակերպվեր։ Վահե Օհանջանյանի պնդմամբ, շինարարությունը կատարվում է  առանց խախտումների՝ բոլոր նորմերի պահպանմամբ,  շինթույլտվության պահանջներին համապատասխան։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:06 - 14 փետրվարի, 2023
«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրությունից․ «Հարգելի բարեկամներ,   «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը 2023թ․ հունվարի 31-ին տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել մասնակցել 2023թ. նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին։ Գործող քաղաքական ուժերի ներկայիս հաշվեկշիռը, խորհրդարանական ուժերի դասավորվածությունը, նրանց իրական ազդեցությունն ու հեղինակությունը հնարավորություն են տալիս արձանագրել, որ գործող Ազգային Ժողովը վերածվել է միակուսակցական պառլամենտի, իսկ երկրի փաստացի ու իրական կառավարումն իրականացվում է մեկ մարդու կողմից, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Իշխող քաղաքական ուժի միահեծան քաղաքական մոնստր դառնալու հեռանկարը՝ դրա մտահոգիչ վերջաբանով հանդերձ, գործադիր իշխանության ղեկավարի կողմից պետական իշխանության այլ մարմինների, մասնավորապես՝ նախագահական ինստիտուտի, Ազգային Ժողովի, դատական իշխանության, դատախազական ու ՏԻՄ համակարգի նկատմամբ ունեցած բացահայտ ու միանձնյա ղեկավարումը կարող է հանգեցնել պետականաշինության ու սահմանադրականության լրջագույն ճգնաժամի։ Քաղաքական դաշտում որևէ ուժի կամ պետական իշխանության որևէ օղակի անվերահսկելիությունը, ինչպես նաև պետական իշխանության ու ՏԻՄ համակարգերում միակուսակցական համակարգի հեռանկարը բացառելու առումով խիստ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս լեգետիմ ու ընձեռնված հնարավորության օգտագործման միջոցով վերականգնել խաթարված քաղաքական դաշտի հավասարակշռությունը՝ խորագույն համոզմամբ, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։ Նկատի ունենալով, որ խորհրդարանական «ընդդիմությունն», ըստ էության, ջախջախված է, չունի ավելի մեծ հեղինակություն ու ազդեցություն, քան գործող իշխանությունը, իսկ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս դրսևորած վարքագիծն էլ ավելի է նվազեցրել նրանց քաղաքական վարկանիշը, հետևաբար՝ վերջիններս կորցրել են իրենց մրցունակությունն ու քաղաքական գրավչությունը, ինչն ավելի անվերահսկելի է դարձրել խորհրդարանական մեծամասնությանը, միաժամանակ խիստ կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից, գտնում ենք, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչ իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։ Պարզ ասած, «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ պետք է բացառել իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի, կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ Իշխող քաղաքական ուժը նախորդ 5 տարիներին, իսկ խորհրդարանական «Ընդդիմությունը» դրան նախորդող տասնամյակների ընթացքում ունեցել են լիարժեք հնարավորություն՝ ավե՛լի լավ, ավե՛լի զարգացած պետություն կառուցելու, ավե՛լի բարեկարգ Երևան ունենալու համար, սակայն չեն արել, հետևաբար, անգամ բարոյական տեսանկյունից անհասկանալի է նրանց դրսևորած հավակնությունը։ «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, ուստի իր խնդիրն է համարում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրման, որը կվայելի հանրության աջակցությունն ու կստանա անհրաժեշտ վստահության քվե՝ ավագանու ընտրություններում անվերապահ հաղթանակն արձանագրելու գործում։ Հույս ենք հայտնում և կանենք մեզանից առավելագույնը նախընտրական շրջանում համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, ապագային միտված ծրագրային բանավեճ կազմակերպելու և արդար Հայաստան կառուցելու շուրջ համազգային կոնսենսուս ձևավորելու համար։ Մենք շանս ունենք փոխել մեր պետության որակը՝ ստեղծելով իրապես ուժեղ, բարեկեցիկ ու արդար Հայաստան»։ «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ
14:42 - 03 փետրվարի, 2023
 Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: «Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը:  Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ 69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի: Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով  ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ: Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ: Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ: Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:   Ըստ հատկացումների 2023թ. նախանշված մյուս ծրագրերը՝ հղմամբ.Նշվում է, որ բյուջեի որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերի թվայնացման ուղղությամբ, ինչը նպաստելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նա նաև նկատել է, որ կարճ ժամանակում համայնքը կարողացել է ճկուն լինել ու հարմարվել անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու փոփոխությանը, ինչի մասին է վկայում նաև արդեն իսկ շուրջ 100 %-ով ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման ապահովումը:     «Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ՝ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով՝ որ մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի,  փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: Տեղեկացվում է, որ տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտոնությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ: Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին: Երևանի ավագանու որոշմամբ՝ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին:
21:02 - 27 դեկտեմբերի, 2022
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը
 |tert.am|

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը |tert.am|

tert.am: «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ Այս մասին ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։ «Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են տեսանելի մի շարք խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Բայց այս հարցերից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ դիզայնը և այլն։ Այս բոլորը հարցերը մեր ուշադրության ներքո է»,- ասաց Թարվերդյանը։ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընգծեց, որ ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներ, այնպես էլ Երևանը անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու կարիք ունի։ Շարունակությունը՝ tert.am-ում
17:21 - 22 նոյեմբերի, 2022
Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով

 |armenpress.am|

Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի տրանսպորտային պարկը  մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց  ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: «Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 165 հատ 8․5 մետրանոց ավտոբուսներով, իսկ մինչև մյուս տարվա վերջ  նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման»,-ասաց նա: Պատասխանատուների խոսքով` միասնական տոմսային համակարգի փաթեթը ամբողջականացվել է և դրվել  մրցույթի: Նախորդ տարվա վերջին մրցույթը կայացել է, որոշակի քննարկումներ կային հաղթողի հետ, այս պահի դրությամբ   դիտարկվում է մրցույթը վերահայտարարելու  տարբերակ: Միասնական տոմսային համակարգի իր մեջ ընդգրկելու է  մետրոն և շուրջ 946 միավոր  վերգետնյա շարժակազմը:
14:49 - 18 հոկտեմբերի, 2022
Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ

 |armenpress.am|

Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին կողմ քվեարկեց մայրաքաղաքի մի շարք հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին առաջարկին: Տերյան փողոց հ.19 հասցեում կփակցվի ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է փակցնել Բաղրամյան պողոտայի հ. 30 հասցեում, հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը` Մաշտոցի պողոտայի հ. 17 հասցեում, իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Հայկի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Սայաթ-Նովայի պողոտա հ. 25 հասցեում:
13:08 - 18 հոկտեմբերի, 2022
Անի Խաչատրյանը ավագանու նիստից առաջ պահանջեց ստուգել՝ արդյոք դահլիճում զինված անձինք չկան․ Ավինյանն արձագանքեց |armtimes.com|

Անի Խաչատրյանը ավագանու նիստից առաջ պահանջեց ստուգել՝ արդյոք դահլիճում զինված անձինք չկան․ Ավինյանն արձագանքեց |armtimes.com|

armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բացակայում է, այն վարում է վերջինիս տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրանք-պահանջով հանդես եկավ: Ավագանու անդամը հայտնեց, որ ցանկանում է անվտանգության աշխատողներին հրավիրեն նիստերի դահլիճ, որոնք կստուգեն՝ զինված անձ կա՞ դահլիճում, թե՞ ոչ: Հարցին միջամտեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով՝ խնդիրը լուծված է, ստուգված է, անհանգստանալու կարիք չկա: «Բոլորս գիտենք՝ կոնկրետ ինչ խնդիր է, պարոն Անտոնյան, Ձեզ է վերաբերում, խնդրում եմ ուղիղ արձագանքել»,- ասաց փոխքաղաքապետը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Բոլորը գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար էլ հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»: Հակադարձելով գործընկերոջը՝ Ավինյանն ասաց՝ դա թյուրիմացություն չէ, հարց է բարձրաձայնվում, որին պետք է պատասխան տալ: «Խնդրում եմ՝ հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ, եւ ես կարծում եմ՝ այս դահլիճում բոլորը հստակ հասկանում են, որ զենքով չեն կարող ներս մտնել»,- ասաց Ավինյանը: Անտոնյանն էլ համաձայնեց: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը հայտնել էր, որ 2021թ․ օգոստոսի 1-ին մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Հարուցվել էր քրգործ։ Գալջյանը նշել էր, որ նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ։ Անտոնյանը իր դեմ մահափորձի մեջ մեղադրել էր Անի Խաչատրյանին ու Թեհմինա Վարդանյանին։ Թեհմինա Վարդանյանը 168․am-ի հարցազրույցում ասել էր․ «Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել և հուսով եմ՝ Դատախազությունը սա կընդունի՝ որպես հաղորդում. Պարոն Անտոնյանը զենքը վրան փակցրած՝ գալիս է ավագանու նիստի: Դա նորմա՞լ է: Մենք բոլորս դա նկատել ենք, ես չեմ պատրաստվում մոտենալ՝ շոշափել, ստուգել՝ դա զե՞նք է, թե՞ ինչ է, բայց Երևանի քաղաքապետարանի շենքը պետական պահպանության տակ գտնվող շենք է և հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մարդը ո՞նց է գալիս զենքով մտնում և հասնում Երևանի թիվ մեկ դահլիճ: Հորդորում եմ Դատախազությանը՝ իմ ասածը վերցնել որպես առերևույթ հաղորդում: Մենք բոլորս վստահ ենք, որ նա զենքով է»:   Լուսանկարը՝ Photolure-ի
12:07 - 18 հոկտեմբերի, 2022
Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

 |armenpress.am|

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար: Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան: «Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:  
17:32 - 21 հունիսի, 2022
Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը սեփականության իրավունքով կտրամադրվի Մալխաս Ամոյանին

 |armenpress.am|

Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը սեփականության իրավունքով կտրամադրվի Մալխաս Ամոյանին |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին: Որոշումը քվեարկության դրվեց Երևանի ավագանու նիստում: Որոշման նախագծի համաձայն` Մալխաս Ամոյանը իր ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է Քրիստափորի փողոցի հ. 154/2 հասցեում գտնվող 67.7ք.մ. մակերեսով տանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Մալխաս Ամոյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը լրացուցիչ խթան և ոգևորող հանգամանք կլինի անվանի մարզիկի համար մեր երկիրը հետագա առաջնություններում ներկայացնելու ընթացքում: Մալխաս Բիմբաշի Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևան քաղաքում: 2015–2022թթ. ընթացքում դարձել է բազմաթիվ առաջնությունների հաղթող և մեդալակիր, 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Մալխաս Ամոյանի վերջին ամենակարևոր նվաճումներն են 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները: Որոշման նախագիծն ընդունվեց միաձայն:  
15:56 - 21 հունիսի, 2022
Երևանի 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ

 |armenpress.am|

Երևանի 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ |armenpress.am|

armenpress.am: «Երևանի հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ՝ «Երևանի Գևորգ Արշակյանի անվան հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում: «Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից: Հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից: Գևորգ Արշակյանը Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան: Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
15:41 - 21 հունիսի, 2022
Երևանում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա

Երևանում նոր վերելակների ձեռքբերման այս տարվա ծրագրի ծավալը 10%-ով կավելանա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ծրագրի ծավալներն ավելացնել 10%-ով: Նոր վերելակների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: *** ՄԱԿ-ի գործընկերների հետ համատեղ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականացնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ՝ մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում է արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: *** 2022թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը: Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը: *** Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Այս շաբաթ սանիտարական մաքրման աշխատանքներ կիրականացվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
13:53 - 06 հունիսի, 2022
Կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը

Կայացել է «Դպրոցական ավագանու» նիստը

Հունիսի 1-ին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին. տեղի է ունեցել «Դպրոցական ավագանու» նիստը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:   Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին: Նիստը վարում էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և ոլորտի հրավիրված մասնագետներ։   «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ երեխաները նախապես ներկայացրել էին զեկույցներ, որոնք քաղաքապետարանում ձևավորված աշխատանքային խումբը գնահատել էր 10 բալանոց սանդղակով: Արդյունքում ընտրվել էր 64 զեկույց, որոնց հեղինակներն էլ հրավիրվել են մասնակցելու ավագանու նիստին: Էլեկտրոնային քարտեզ՝ զբոսաշրջիկների համար, էկո կրթություն, ջրահեռացման համակարգեր, քաղաքային տրանսպորտ, թափառող շների խնդիրներ. օրակարգում քաղաքին վերաբերող տարբեր հարցեր էին ընդգրկված: Քվեարկության դրվեց լավագույն 9 աշխատանք: Պատանի օրենսդիրների պատկերացումները տարբեր էին քաղաքային տնտեսության կառավարման հարցում: Բարձրացված խնդիրների ու առաջարկների վերաբերյալ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց նախաձեռնված ծրագրերն ու քաղաքային իշխանության մոտեցումները:   «Հետաքրքիր է լսել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում են տարիքային այս խմբի սաները: Մոտ ապագայում հենց նրանց է վստահվելու ինչպես քաղաքի կառավարման, այնպես էլ երկրի զարգացման կարևոր առաքելությունը: Շնորհակալ եմ հնչեցված հետաքրքիր մտքերի ու գաղափարների համար: Այսօր մենք օրվա ընթացքում մեծ քանակությամբ տեղեկատվություն ենք ստանում, և շատ կարևոր է ճիշտ տարբերակել ճշգրիտ տեղեկատվությունը կեղծից»,- նշել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս շնորհավորել դպրոցական ավագանու անդամներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:   Օրակարգում ընդգրկված 9 նախագծից հավանության արժանացավ 4-ը: Աշակերտների քվեարկության արդյունքում ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ իրականացման նպատակով: Նախորդ տարվա հաստատված ծրագրերից, ի դեպ, կյանքի կոչվեց շների համար հատուկ այգի կառուցելու նախագիծը:    
20:32 - 01 հունիսի, 2022
Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին մայիսի 24-ի նիստում հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում. համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ Ավագանու որոշմամբ՝ համայնքային մի շարք բաժնետիրական ընկերություններ կվերակազմակերպվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ նպատակը ծրագրում ընդգրկված պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների ու շենքային պայմանների բարելավումն է, ինչպես նաև արդյունավետ կառավարման ապահովումը: Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքրաթիվ բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար: «Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի, պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի, օրթոպեդ - վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կկրի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անունը: Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին:
21:17 - 24 մայիսի, 2022