Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

factor.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացիկ նստաշրջանը, որը բացվել է Ստրասբուրգում ապրիլի 25-ին, առաջինն էր վերջին 24 տարում, որն անցավ առանց Ռուսաստանի պատվիրակության առնվազն ֆորմալ մասնակցության։ Մարտի 16-ին Եվրախորհրդի կանոնադրական մարմինները որոշել են բացառել Ռուսաստանին ԵԽ կազմից՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով։ Ռուսական ագրեսիայի հետևանքները և այն, թե ինչպես ԵԽ երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ շարունակել պայքարել իր գոյության համար, դարձել են ապրիլի 27-ի ԵԽԽՎ լիագումար նիստի առանցքային թեման։ Բանավեճի ընթացքում վեհաժողովի պատգամավորները չեն զսպել էմոցիաները․ նրանք կոչ են արել շտապ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ ինքնին աննախադեպ ծանրության ակտ է, և դրա հեռահար հետևանքները զգացվում են ողջ աշխարհում»,- ասվում է ԵԽԽՎ-ի բանաձևում, որի օգտին պատգամավորները քվեարկել են գրեթե միաձայն։ Եվրախորհրդի անդամ երկրները պետք է դրսևորեն միասնություն և վճռականություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, միաժամանակ առավելագույն ճնշում գործադրելով Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային խրախուսելու դադարեցնել ուկրաինական պետության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ պատգամավորները համոզված են, որ Կրեմլի ագրեսիային միջազգային հանրության պատասխան գործողությունները «կորոշեն եվրոպական պատմության ապագան»։ ԵԽ անդամ երկրները պետք է մեծացնեն օգնությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ «պաշտպանելու իր տարածքները, ներառյալ՝ օդային տարածքը», և հնարավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք փախչում են պատերազմի հետևանքներից։
13:53 - 28 ապրիլի, 2022
Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալու առաջ բանակցությունների շրջանակներում․ Վարդանյանը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին |tert.am|

tert.am: Բանակցությունների մասին տեղեկատվությունը տարածվել է երեկ բավականին ուշ, արդեն գիտեք, որ չափավոր օպիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը, այս կապակցությամբ պետք է նշել, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ, դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ «Կարծես թե կա ընդհանուր մոտեցում և ցանկություն գնալ առաջ բանակցություններրի շրջանակներում»,- հավելեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարության մեջ չկար որևէ հիշատակում Արցախի և նրա կարգավիճակի մասին, Վարդանյանը ասաց․ «Մենք բազում հարցերում և դիտարկումներում ընդգծել ենք Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծել ենք, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդը ունի իրրավունքներ, որոնք պետք է իրագործվեն։ Տվյալ դեպքում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին։
14:01 - 07 ապրիլի, 2022
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ` Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Եվրապատգամավորներն ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը:
09:23 - 07 ապրիլի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է  խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակը։   «Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
11:03 - 06 ապրիլի, 2022
Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը |armenpress.am|

Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը: Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։ Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը հորդորել է անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։ «Ես նաև հիշեցրել եմ Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս ջանքերը: Եվ որ ոչ պակաս կարևոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս և հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, Ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»,- նշել է Կալյուրանդը:
14:37 - 02 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանում հանդես են Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ |armenpress.am|

Եվրախորհրդարանում հանդես են Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի նախկին եւ գործող քաղաքական գործիչները եւ Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ: Այդ մասին վկայում է nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը: Ուղերձի հեղինակները Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին կոչ են արել վերանայել թեկնածուների առաջադրման ընթացակարգը, քանի որ փաստորեն հայտեր ներկայացնելու ժամկետն արդեն լրացել է: «Մենք կոմիտեին ենք դիմում Խաղաղության Նոբելյան մրցանակի անվանակարգի արարողությունը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկարացնելու խնդրանքով, որպեսզի թույլ տրվի նախագահ Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,-ասվում է ուղերձում: Ինչպես հաղորդել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը, այս տարի պարգեւին հավակնում է 251 մասնավոր անձ եւ 92 կազմակերպություն: 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել են ռուսաստանցի լրագրող եւ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսան: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խոսքով, Զելենսկին մերժել է Դոնբասում խաղաղությունը վերականգնելու քայլային պլանը, որը նախատեսում էր հաշտության համաձայնագրի ստորագրում, Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծում եւ արդյունքում՝ տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վերաինտեգրումն Ուկրաինայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:21 - 18 մարտի, 2022
Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել է կազմակաերպություն

Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել է կազմակաերպություն

Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին ծանուցումը երեքշաբթի փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները, չարաշահելով իրենց մեծամասնությունը ԵԽ-ում, հետևողականորեն այս կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի՝ հրաժարվելով հավասար երկխոսությունից և այն բոլոր սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է այս համաեվրոպական կառույցը։ Փետրվարի 25-ին նրանք խտրական որոշում են կայացրել՝ դադարեցնելու Ռուսաստանի ներկայացուցչությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում»,- ասվում է հայտարարության մեջ։ «Նման պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրախորհրդում։ Մարտի 15-ին գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ծանուցում է ուղարկվել կառույցի կազմից Ռուսաստանի դուրս գալու մասին»,- նշել են ԱԳՆ-ում։ Նշվում է, որ Ռուսաստանը, դուրս գալով Եվրախորհրդից, բաց է մնում կազմակերպության անդամների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պրագմատիկ և հավասար փոխգործակցության համար։ «Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը բաց է մնում կազմակերպության անդամների հետ պրագմատիկ և հավասար փոխգործակցության համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և այն կոնվենցիաների շրջանակներում, որոնցում մենք կորոշենք շարունակել մեր մասնակցությունը»։ Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալուց հետո կշարունակի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) արդեն ընդունված վճիռները, եթե դրանք չհակասեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը։  
20:38 - 15 մարտի, 2022
ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

 |armenpress.am|

ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև՝ կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր։ Ըստ բանաձևի՝ սա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը: Բանաձևում շեշտվում է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի համաձայն՝ ապօրինի հարձակումները կրոնի, կրթության, արվեստի, գիտության, ինչպես նաև պատմական հուշարձանների վրա կարող են ռազմական հանցագործություն լինել, և նման հարձակումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այսպիսով՝ բանաձևը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ին  ևս բանաձևը կոչ է անում ամբողջությամբ գնահատել Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վիճակը Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում և հետևել բոլոր կողմերի համապատասխան առաջարկություններին, կոչ է անում ԵՄ-ին ցուցաբերել համապատասխան աջակցություն: Բանաձևը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին լիովին համագործակցել միջազգային հետաքննությունների հետ և կատարել իրենց պարտականությունները՝ 1954թ. Հաագայի կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը կոչ է անում համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ապահովելու փաստահավաք առաքելությանն անարգել մուտքը: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին նաև պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ամբողջությամբ կատարելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մասնավորապես՝ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց կամ հայերի մուտքն արգելելուց և այլն: Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին բանաձևով կոչ է արվում, միջազգային հանրության աջակցությամբ, ապահովել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների արդյունավետ հետաքննությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության  հարցով և այնպիսի հարձակումների, ինչպիսին է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հարձակումը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա: Բանաձևը նաև հորդորում է երկու երկրների, հատկապես Ադրբեջանի կառավարություններին դադարեցնել ատելության և ռասայական խտրականության քարոզչությունը դասագրքերի, սոցիալական ցանցերի և, Ադրբեջանի, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» միջոցով և աշխատել երկու հասարակությունների միջև վստահության և միմյանց մշակույթի նկատմամբ հարգանքի վերականգնման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում հորդորում է նաև նոր ջանքեր գործադրել՝ երկու երկրի միջև վստահություն ձևավորելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:  
17:51 - 09 մարտի, 2022
Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար․ Զելենսկու ելույթը Եվրախորհրդարանում

Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար․ Զելենսկու ելույթը Եվրախորհրդարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում, փոխանցում է unian.net-ը։ «Մենք պայքարում ենք պարզապես մեր հողի ու մեր ազատության համար։ Եվ հավատացե՛ք, որ չնայած մեր պետության բոլոր խոշոր քաղաքներն այժմ արգելափակված են, ոչ ոք մեր պետության մեջ չի մտնելու։ Հավատացե՛ք, այսօրվանից ամեն մի հրապարակ, ինչպես էլ այն կոչվի, անվանվելու է Ազատության հրապարակ»,- ասել է Զելենսկին իր ելույթում։Նա խոսել է նաև այն մասին, որ երեկ Ուկրաինայում 16 երեխա է զոհվել։ «Եվ նախագահ Պուտինը կրկին կասի՝ «սա ինչ-որ օպերացիա է»,  «մենք հարվածում ենք ռազմական ենթակառուցվածքին»: Ո՞ւր են մեր երեխաները, ո՞ր ռազմական գործարաններում են նրանք աշխատում, գուցե նրանք տանկե՞ր են քշում։ Դուք  16 երեխայի եք սպանել»,- ասել է Զելենսկին։ 
16:43 - 01 մարտի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 21-ին Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։ Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։ Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։
16:33 - 22 փետրվարի, 2022
Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

1lurer.am: «Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:
13:10 - 22 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է |aravot.am|

Եվրախորհրդարանը վերահաստատել է՝ Մինսկի խումբը Արցախի հարցով միակ ճանաչված ձևաչափն է |aravot.am|

aravot.am: Եվրախորհրդարանն ընդունել է 2021թ. «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում և կոչ է արվում Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ իր միջնորդական դերին: Զեկույցի հեղինակները նաև կոչ են անում Եվրամիությանը, ԵՄ անդամ երկրներին, ԵՄ նախագահի և բարձրագույն հանձնակատարի գրասենյակներին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լուծում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու պատերազմից հետո առաջ եկած, հատկապես սահմանազատման ու մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցերը: Փաստաթղթում նաև ԵՄ-ն վերահաստատում է իր «անսասան աջակցությունն» Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են նրանց անկախությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հարգանքը ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ: Փաստաթղթում նաև կոչ է արվում ամբողջությամբ իրականացնել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման, և Հայաստանի հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերը:  
14:06 - 17 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի զեկույցում նշվել է, որ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը

 |factor.am|

Եվրախորհրդարանի զեկույցում նշվել է, որ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը |factor.am|

factor.am: Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։  Անդրադարձ է եղել նաև Թուրքիային, գրում է Ermenihaber-ը։Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ ոլորտներում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը։ Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են ԵՄ անդամ պետությունների դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։ ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս զեկույցում, որը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը, շեշտվել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության լիցքաթափում են տեսնում։ Նշել է, սակայն, որ Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։ Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն փետրվարի 17-ին։
19:30 - 16 փետրվարի, 2022