Արտակ Դավթյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Մաթեւոսի Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է (ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 8-ը, ապա պաշտոնում վերանշանակվել է 2021 թվականի մարտի 22-ին՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո)։

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2020 թվականի հուլիսի 16-2020 թվականի նոյեմբերի 11): Ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

նդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարանի հրամանատարատակտիկական բաժին: ովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով: ովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների, 1991-1992թթ. ծառայել հատուկ գնդում: 1998 թվականից բանակային կորպուսի շտաբի պետ էր, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

շանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ,   ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ: նորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: շանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար: ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 2020 թվականի հունիսի 8–ին ազատվել է պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

 

Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման վերաբերյալ

Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման վերաբերյալ

Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող  աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ:
18:39 - 24 մարտի, 2020
Ուշի-ուշով հետևում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Դավթյան |tert.am|

Ուշի-ուշով հետևում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Դավթյան |tert.am|

tert.am: ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք սահմանին իրավիճակը ամբողջովին վերահսկելի է, քանի որ վերջերս ակտիվություն էր նկատվում: «Իրավիճակը վերահսկելի է, խնդրահարույց հարցեր չկան: Որոշակի ակտիվացում նկատվել էր, բայց սովորական ռեժիմից շատ լարվածություն չկա, սահմանին իրավիճակը վերահսկելի է»,- ասաց նա: Արտակ Դավթյանը դրական գնահատեց Արցախի Հանրապետությունում ԱՀ ՊԲ հրամանատարի փոփոխությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանը ևս դրական տեղաշարժեր բանակում իրականացրել էր: Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և հարցին՝ արդյոք դրանք կարո՞ղ են ազդել Արցախի վրա, ԳՇ պետն ասաց. «Շատ կարևոր խնդիր է մեզ համար, ուշի- ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին, բացի հետևելուց՝ նաև ակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ՌԴ մեր գործընկերների հետ: Ըստ անհրաժեշտության՝ մյուս պետությունների հետ ևս համագործակցում ենք, որպեսզի տեղեկատվությունը ստանանք առաջին ձեռքից և ամբողջ ծավալով, քանի որ կարծում ենք՝ դա ուղիղ կապ կարող է ունենալ հետագայում մեր տարածաշրջանի զարգացումների հետ»,- ասաց նա:
18:55 - 05 մարտի, 2020
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

aliq.ge: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման հարցերը: Քննարկումները մասնավորապես վերաբերել են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը: Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական պաշտպանական ուժերում ընթացիկ բարեփոխումներին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈւ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական  (JTEC) կենտրոն:
09:01 - 20 փետրվարի, 2020
Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում․ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին |shantnews.am|

Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում․ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կա՞ն տարաձայնություններ: Լրագրողներն այսօր այս հարցն ուղղեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Նա պատասխանեց. «Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում: Եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, եթե հարկ եղավ՝ հրաժարական կտամ, խնդիր չեմ տեսնում: Այս բազմազան ոլորտը որ կա, նախարարը մինչև որոշում ընդունելը խորհրդակցում է, ԳՇ պետն էլ ներկայացնում է մոտեցումները, որ հաճախ կարող են չհամընկնել: Քաղաքական առումով պատասխանատուն նախարարն է, այդ լուրերն ավելի շատ ուռճացված են, քան իրողություն»: Դավթյանը կրկին անդրադարձավ բանակում ինքնասպանության փորձերին, նշեց՝ տվյալներ ունեն, աշխատում են, առանց դրանց և վերլուծական նյութերի իրենց աշխատանքը զրոյի կհավասարվեր: Նա հայտնեց, որ ունեն ինքնասպանությունը չավարտած դեպքեր, երբ փորձեր արվել են, սակայն ավարտին չեն հասցվել: Ասաց՝ ծնողներն ու իրավապահները հասկանում են իրական պատճառը, թե դեպքերից որոնք են կապված բանակի հետ: Դավթյանը նշեց՝ դեպքերի մի մասով նեղ անձնական բնույթի տվյալներ են, որ չէր ցանկանա հրապարակել: ԳՇ պետին դիմեցին նաև մտահոգությամբ, որ մարդիկ մահանում են բանակում, սակայն իրական մեղավորները չեն պատժվում: Հարցին՝ կա՞ն տաբուներ, նա արձագանքեց. «Նախկինում էլ չի եղել, հիմա էլ, եթե անգամ ցանկանանք: Եթե հանցագործություն է կատարել որևէ սպա կամ պաշտոնատար անձ, դրանք կոծկելը ձեռնտու չէ առաջին հերթին բանակին, ամեն զոհի կամ մահվան դեպքի հետ կապված է ընտանիքը, զորակցությունս եմ հայտնում իրենց, բայց դրա հետևում սպայական կազմն է կանգնած, իսկ կոծկել… ես չգիտեմ, եթե կան փաստեր, թող իրավապահներին տրամադրեն, զբաղվենք: Քննչականի գործունեության հետ կապված չեմ կարող պատասխանել, եթե անգամ ապացուցվել է, բայց ծնողը կարող է չընդունել, դա ես չեմ կարող մեկնաբանել: Դա քրգործի շրջանակներում իրականացված արդյունքներն են, մենք աջակցում ենք, համապատասխան սպաները, պաշտոնատար անձինք ընդգրկվում են վկայի կամ այլ կարգավիճակով, տաբուներ չկան»:
15:04 - 18 փետրվարի, 2020
Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Արտակ Դավթյան |aysor.am|

Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Արտակ Դավթյան |aysor.am|

aysor.am: Բանակում արտոնյալներ չլինելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, հաշվառումներ ունենք։ Սակայն չեմ ուզում բացել այն ռազմավարությունը, որն այս ուղղությամբ տանում ենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Հարցին՝ ԶՈՒ ԳՇ-ն իր առջև խնդրիր դրե՞լ է, որպեսզի բանակում խաղաղ պայմաններում զոհեր չունենանք, բարձրաստիճան զինվորականը պատասխանեց.«Այո՛, 13 զոհից 8-ի հստակ պատճառը մենք գիտենք։ Մնացած՝ ինքնասպանության հասցնելու դեպքերին, բոլորի վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր։ Որտեղ ի հայտ ենք բերում բացթողումներ, շրջաբերականով ամբողջ ԶՈՒ հրամանատարական կազմին ներկայացնում ենք դեպքի նկարագիրը, ծնողներին՝ պատճառները։ Դա կատարում ենք ոչ պակաս, քան ամեն շաբաթը մեկ»։ Անդրադառնալով բանակում որոշ անընդունելի բարքերի հարցին՝ Արտակ Դավթյանը հաստատեց, որ նման երևույթ իսկապես առկա է։«Այդ տվյալները պարբերաբար ներկայացվում են, առաnց դրանց` մեր աշխատանքը գրեթե զրոյի կհավասարվի։ Եթե որևէ սպա կամ պաշտոնակատար անձ հանցանք է կատարել, դա կոծկելը ձեռնտու չէ բանակին։ Բանակում, միանշանակ, տաբուներ չկան», - հավաստիացրեց բարձրաստիճան զինվորականը։Վերջում նա տեղեկացրեց, որ 2019-ի հունիսից մինչ այս պահը բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք։
14:57 - 18 փետրվարի, 2020
Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
17:04 - 17 փետրվարի, 2020