Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

Նախագահ Խաչատուրյանն ու վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր են հղել ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Խաչատուրյանն ու վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր են հղել ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր են հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ:  «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման, կայուն զարգացման և հզորացման համար: Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»,-  նշված է նախագահ Խաչատուրյանի ցավակցական հեռագրում։ «Խոր ցավով ստացա Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան լուրը: Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն իր հմուտ և հեռատես առաջնորդությամբ հիրավի անգնահատելի ներդրում է ունեցել երկրի զարգացման և զորացման գործում:     Կիսելով այս մեծ կորստի վիշտը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձերդ վսեմությանը, հանգուցյալի հարազատներին և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ այս դժվարին պահին մաղթելով տոկունություն և ոգու ամրություն»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագրում։ 
19:20 - 13 մայիսի, 2022
Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով Եվրամիության երկրները քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու սցենարը։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։ CNN-ը գրում է այն մասին, թե արդյոք հնարավոր է փոխարինել ռուսական նավթն այլընտրանքով, և ի՞նչ խնդիրներ ունեն այն երկրները, որոնք կարող են դա անել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Եվրոպան ձգտում է խաթարել Մոսկվայի ջանքերն Ուկրաինայի ուղղությամբ՝ իրեն զրկելով ռուսական նավթից, Մերձավոր Արևելքի երկրները դառնում են նավթի միակ արտադրողները, որոնք բավականաչափ հնարավորություններ ունեն՝ ռուսական նավթը փոխարինելու։ Հարցն այն է, թե արդյոք նրանից որևէ մեկն ունի տեխնիկական հնարավորություն և, որն ավելի կարևոր է, պատրաստակամություն՝ դա անելու։ Արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են կիրառել՝ ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանին պատժելու, սակայն Եվրամիությունը դեռևս չի դադարեցրել նավթի ու գազի ներկրումը՝ Մոսկվայի եկամուտների հիմնական աղբյուրը, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանը։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել անմշակ նավթի օրական 2,2 մլն բարելի և նավթամթերքի օրական 1,2 մլն բարելի պակասի։ Չնայած որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն աշխարհում նավթի հայտնաբերված պահուստների գրեթե կեսը, ենթակառուցվածքներում ներդրումների պակասը, հակամարտությունները, քաղաքական դաշինքներն ու պատժամիջոցներն այն պատճառներից մեկն են, որոնք այս տարածաշրջանին թույլ չեն տա օգնության հասնել Եվրոպային։ Ներկայացնում ենք ուղեցույց այն մասին, թե ինչ կարող են և չեն կարող անել նավթ արտադրող պետությունները՝ փոխհատուցելու ռուսական գազի պակասը։   Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՕՊԵԿ-ի պահուստային հզորությունների առյուծի բաժնը՝ օրական մոտ 2,5 մլն բարել, ասում է Energy Intelligence գործակալության ներկայացուցիչ Ամինա Բաքրը։ Սակայն ՕՊԵԿ-ի՝ նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է այն սահմանաչափը գերազանցող ծավալներ արդյունահանելու ԱՄՆ պահանջը, որը համաձայնեցված է Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս արտադրողների հետ, և հազիվ թե ականջալուր լինի նավթի արդյունահանումն ավելացնելու Եվրոպայի կոչերին։ Վերլուծաբաններն ասում են, որ Պարսից ծոցի ներկայիս սպառողներին մատակարարվող նավթի վերաուղղումը Եվրոպա կարող է թանկ արժենալ։ Նրանք կարծում են, որ դա սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի և նրա նավթի հիմնական գնորդ Չինաստանի հետ ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։   Իրաք Տեսականորեն՝ Իրաքը կարող է արդյունահանել օրական լրացուցիչ 660 հազար բարել նավթ, ասում է փորձագետ Յուսեֆ Ալշամիրին։ Ներկա պահին երկիրն արդյունահանում է օրական 4,34 մլն բարել նավթ, իսկ արդյունահանման նրա առավելագույն հզորությունը կազմում է 5 մլն բարել, սակայն միջկրոնական տարաձայնություններն ու Բաղդադում առկա քաղաքական փակուղին նշանակում են, որ այս երկրի վրա չի կարելի հույս դնել։ Նավթի արդյունահանման ավելացման համար Իրաքը նաև չունի ենթակառուցվածքներ, և կարող են տարիներ անցնել, մինչև որ նավթային նախագծերում կատարված ներդրումներն արդյունք տան, կարծում են վերլուծաբանները։   Լիբիա Լիբիայում նավթահանքերի աշխատանքը պարբերաբար խաթարվում է երկրում առկա քաղաքական լարվածության պատճառով։ Ապրիլի վերջին այս երկրի Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ երկիրն օրական ավելի քան 550 հազար բարելով պակաս նավթ է արդյունահանում՝ երկրում քաղաքական իրավիճակից դժգոհ խմբերի կողմից նրա հիմնական նավթահանքի և արտահանման տերմինալների արգելափակման պատճառով։ Վերամշակման գործարաններից մեկն էլ տուժել է զինված բախումների պատճառով։ Փորձագետ Ալշամիրիի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացման հարցում Լիբիայի վրա նույնպես «գրեթե չի կարելի հույս դնել», քանի որ դրա արդյունահանման մի մասը տարիներով խափանված է եղել՝ անկայունության և առանցքային նավթահանքերում անընդմեջ տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։   Իրան ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի համատեղ հզորություններից զատ՝ Իրանն, ըստ ամենայնի, շուկայում նավթի ծավալի ավելացման հաջորդ ամենապատրաստված երկիրն է, սակայն Իրանի դեմ դեռ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ 2015 թ-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։ Վերլուծաբանների կարծիքով՝ երկիրը կարող է օրական մինչև 1,2 միլիոն բարել նավթ մտցնել շուկա, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ փետրվարի կեսի դրությամբ Իրանն ունեցել է 100 մլն բարել նավթ լողացող պահեստներում, ինչը նշանակում է, որ նա կարող է երեք ամիս շարունակ օրական 1 մլն բարել նավթ, կամ համաշխարհային մատակարարումների 1%-ն ապահովել։ Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե «անհաջող գործարք կնքի Իրանի հետ միայն նրա համար, որ ավելի շատ նավթ մտնի շուկա», - ասում է Ամինա Բաքրը։   Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեջ չմտնող երկրները, որոնք նույնպես նավթի արդյունահանման ավելացման ներուժ ունեն, այդ թվում՝ Նիգերիան ու Վենեսուելան, նույնպես խնդիրների են բախվում։ Երբ ասում են, որ երկիրն արդյունահանման լրացուցիչ հնարավորություն ունի, դա նշանակում է, որ այն «կարող է այդ արդյունահանումն ապահովել 30-90 օր», ասում է Ալշամարին։ Այդ պատճառով էլ ռուսական նավթի արգելքը «կարող է վնասակար լինել համաշխարհային տնտեսության համար»։ Այդ դեպքում Եվրոպային կմնա միայն ԱՄՆ տարբերակը։ Սակայն անգամ եթե ԱՄՆ-ն ավելի շատ նավթ արդյունահանի, դա բավարար չի լինի և չի ապահովի Եվրոպայի պահանջարկը, քանի որ ամերիկյան նավթը շատ թեթև է: «ԱՄՆ շատ թեթև նավթն այնքան էլ չի համապատասխանում եվրոպական շուկային, ոչ էլ հարմար է ավելի շատ դիզելային վառելիքի արտադրման համար, որի կարիքն իրոք կա», - ասում է փորձագետներից մեկը։   Նորա Վանյան
16:51 - 12 մայիսի, 2022
Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում

 |armenpress.am|

Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերն Իսրայելի կողմից նվազագույն իսկ սպառնալիքի դեպքում հարված կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի ազգային օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ: «Եթե ձեր կողմից նվազագույն իսկ շարժում հետեւի, որն սպառնա մեր ազգին, ապա մեր զինված ուժերի թիրախ կդառնա իսրայելական վարչակարգի կենտրոնը»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է նորմալացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, ըստ որում իսրայելական ուժերի նվազագույն իսկ առաջխաղացումը (այդ երկներում) աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»: Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի շրջակայքը, որտեղ տեղաբաշխված էին իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների կայանքներ: Ինչպես հայտնել է Դուբայից հեռարձակող Al-Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ էր տանում շիաների «Հըզբոլլահի» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ: Արեւմուտքում եռակողմ գործարքն անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»: Այնուհետեւ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումն արաբական երկրներից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ կային սոսկ Եգիպտոսի (1979 թվականից) եւ Հորդանինի (1994 թվականից) հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:34 - 18 ապրիլի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկել են ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Փոխվարչապետ Մաթևոսյանը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը քննարկել են ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները` խարսխված հայ և արաբ ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա: Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին կարևորել է երկու երկրներում առկա ներդրումային հնարավորությունների մասին տեղական գործարար շրջանակներին տեղեկացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը առանցքային նշանակություն ունի երկկողմ համագործակցության համար: Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը: Որպես առանցքային փաստ՝ արձանագրվել է 2021 թ.ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և «Էյր Արաբիա»-ի միջև կնքված պայմանագիրը՝ ազգային ավիաընկերություն ստեղծելու վերաբերյալ: Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու նպատակով կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի` Աբու Դաբիում անցկացումը, ինչը կարևոր պայման է երկկողմ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել Երևանում` 2019թ-ի մայիսին: Զբոսաշրջության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից կարևորվել է 2 երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը` ինչպես Աբու Դաբի, այնպես էլ դեպի Դուբայ և Շարժա ու հակառակ ուղղություններով չվերթները: Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «ExpoDubai-2020» ցուցահանդեսին առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական համագործակցության զարգացման համար և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄԷ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության համար: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը։
18:00 - 30 մարտի, 2022
Եթե Գերմանիան մինչև հաջորդ ձմեռ ավելի շատ գազ չստանա, իսկ ՌԴ-ից մատակարարումները դադարեցվեն, Գերմանիան բավարար գազ չի ունենա

Եթե Գերմանիան մինչև հաջորդ ձմեռ ավելի շատ գազ չստանա, իսկ ՌԴ-ից մատակարարումները դադարեցվեն, Գերմանիան բավարար գազ չի ունենա

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը նշել է, որ եթե երկիրը մինչև հաջորդ ձմեռ ավելի շատ գազ չստանա, իսկ Ռուսաստանից մատակարարումները ընդհատվեն կամ դադարեցվեն, Գերմանիան բավարար գազ չի ունենա տները ջեռուցելու և արդյունաբերության կարիքները հոգալու համար։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ ուղևորության ընթացքում կհետազոտի հեղուկ բնական գազի մատակարարումը։ Նա նաև հայտնել է, որ նպատակ ունի ջրածնային գործարք կնքելու, ինչի շնորհիվ Գերմանիան ավելի քիչ կախվածություն կունենա Ռուսաստանից: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։ Ուկրաինայի իրադարձությունների մեկնարկից ի վեր՝ Հաբեկը մի քանի նախաձեռնություններ է ունեցել՝ նվազեցնելու Գերմանիայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ DW-ն փոխանցում է, որ հեղուկ բնական գազի խոշոր մատակարար Քաթար կատարած այցին նախորդել է նախարարի այցը գազ արտահանող մեկ այլ երկիր՝ Նորվեգիա։    
20:40 - 19 մարտի, 2022
ԱՄՆ-ն մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ |1lurer.am|

ԱՄՆ-ն մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ 2011 թ. ի վեր՝ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի կապակցությամբ։ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոսքով՝ սա ակնհայտ փորձ է՝ «լեգիտիմացնելու Ասադին»: Նախօրեին Էմիրություններ այցի շրջանակում Սիրիայի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է, և Միացյալ Էմիրություններն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»: Կողմերն ընդգծել են երկկողմ գործակցության կարևորությունը արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման նպատակով։ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանն ընդգծել է նաև Սիրիայից բոլոր օտար ուժերի դուրսբերման կարևորությունը։
16:52 - 19 մարտի, 2022
Expo 2020 Dubai-ում Հայաստանի ազգային օրվա շրջանակում քննարկվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր

Expo 2020 Dubai-ում Հայաստանի ազգային օրվա շրջանակում քննարկվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր

Expo 2020 Dubai ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։   Լեհ-արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, գործարար շրջանակներին օժանդակելու աշխատանքներում փոխգործակցության հնարավորությունները:   Շեյխ Ահմեդ Բին Ահմեդ Բին Համադան Ալ Նահյանի մասնավոր գրասենյակի գործադիր տնօրեն Ահմեդ Էլմեթվալիի, EURASIA Gulf Unique Group Hotels Remax ձեռնարկության հիմնադիր Աբդո Կայալի, Richman House-ի տնօրեն Վազգեն Եղիազարյանի, Ziba Foods-ի համահիմնադիր Գրեգ Օհանեսյանի, Րաֆֆի Վարդանյանի հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունը, տնտեսության առաջընթաց ճյուղերն ու դրանց ընձեռած հնարավորությունները, «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներդրողներին տրամադրվող ծառայությունների ամբողջական շրջանակը:   Գործարարները ներկայացրել են Հայաստանում հավանական ներդրումներ իրականացնելու առնչությամբ իրենց հետաքրքրության ոլորտները։     «Ամենամյա ներդրումային համաժողով 2022» (Annual Investment Meeting 2022) միջոցառման գլխավոր տնօրեն Վալիդ Ֆարգհալի հետ հանդիպմանը քննարկվել են համաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափին և կազմակերպչական աշխատանքներին նվիրված հարցեր:  
20:17 - 03 փետրվարի, 2022
Expo 2020-ում Հայաստանի տաղավարը գրավել է շատ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը․ Քերոբյանը մանրամասներ է հայտնել |armenpress.am|

Expo 2020-ում Հայաստանի տաղավարը գրավել է շատ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը․ Քերոբյանը մանրամասներ է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Expo 2020-ում Հայաստանի տաղավարն իր առանձնահատկությամբ գրավել է շատ հյուրերի, տարբեր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը, դրա շրջանակում կապեր են ստեղծվել տարբեր երկրների հետ։  Expo 2025-ը կայանալու է Ճապոնիայի Օսակա քաղաքում, որտեղ Հայաստանը հավակնում է ներկայանալ ավելի բարձր կատեգորիայում։ Այս մասին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինս առանձնացրեց, որ Օսակայում Հայաստանը առանձին շենք է ունենալու, որի դիզայնն ու բովանդակությունը ներկայացնելու է մեր երկիրը։   «Օսակայի համար ուրիշ պլաններ ունենք՝ վերցնել առանձին շենք , սեփական հայեցակարգով մշակել։ Ասիական շուկայի համար պետք է նոր բան մտածել։ Այլ հարց է արաբական երկրի հետ առևտրային ոլորտում համագործակցելու եզրեր գտնելը, մեկ այլ բան պետք է մտածել Ճապոնիայում ներկայանալու համար։ Լեզուն և ուղերձը պետք է ուրիշ լինի»,- ընդգծեց Քերոբյանը։  Նա նշեց, որ Expo 2020-ի Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում առանձնացրել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։  «Մեր երկու ամենագրավիչ առավելությունները այս պահին բիզնես միջավայրն ու ՏՏ ոլորտն են։ Այդ երկուսը առավելություններ ունեն մեր տնտեսության մեջ։ Expo 2020-ին հավուր պատշաճի ներկայացրել ենք ՏՏ ոլորտը։ Ի տարբերություն այլ ոլորտների՝ մեր արտադրողականությունը ոլորտում չի զիջում այլ երկրներին, ինչքան, օրինակ մյուս ոլորտները։ Այստեղ մենք կարող ենք մրցունակ լինել։ Ելույթում շեշտը դրել եմ նաև ՏՏ ոլորտի վրա»,- ասաց Քերոբյանը։ Ինչպես ընդգծեց Քերոբյանը՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Քերոբյանը նաև կարևորեց Հայաստանի դերը Expo 2020-ում, ընդգծելով, որ ստեղծվել են կապեր տարբեր երկրների՝ Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ղասախստանի, Սլովենիայի և այլ երկրների հետ։ «ՆԱԿ-ը (enterprise armenia) կնքեց փոխըմբռնման հուշագիր Աբուդաբիի առևտրա-արդյունաբերկան պալատի հետ։Կարևոր եմ համարում, որ հետևողական լինենք,  իրագործենք  հուշագրի մեջ գրվածը»,- նշեց Քերոբյանը։ Նա պատմեց, որ Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ դա վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։ Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է՝ միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։ Քերոբյանը վստահեցրեց՝ Հայաստանի տաղավարի առանձնահատկությունը գրավել է շատ հյուրերի և երկրների ներկայացուցիչների։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
13:00 - 03 փետրվարի, 2022
Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը |armenpress.am|

Իրաքյան խմբավորումն ստանձնել է ԱՄԷ-ի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը |armenpress.am|

armenpress.am: Իրաքյան «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք» ռազմականացված խմբավորումն ստանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա անօդաչուներով գրոհի պատասխանատվությունը: Փետրվարի լույս 3-ի գիշերն այդ մասին հաղորդել Է Եմենի Al-Masdar online լրատվական պորտալը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարների մեդիա կենտրոնի հայտարարությունը։ «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ի հրամանատարությունն ստանձնել է Էմիրությունների (տարածքի) ուղղությամբ փետրվարի 2-ի առավոտյան իրականացված գործողության պատասխանավտությունը»,- ընդգծված Է հուսիների հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր երեք անօդաչուների ոչնչացման մասին, որոնք երկրի օդային տարածությունում կալանվել էին փետրվարի 2-ի առավոտյան: Մինչդեռ խռովարարների տարածած հայտարարության մեջ ասված է չորս անօդաչուների մասին, որոնք իրաքյան խմբավորումն արձակել է ԱՄԷ-ի տարածքի ուղղությամբ: Հունվարի վերջին «Ալվիյաթ ալ վաադ ալ հաքք»-ը, որը սերտ կապեր ունի Իրաքում բազավորված «Քաթաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման հետ, ստանձնել է Սաուդյան Արաբիայի տարածքի վա անօդաչուների կիրառմամբ գրոհներից մեկի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:29 - 03 փետրվարի, 2022
«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունից։  Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում,  կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։ Այն կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։
22:25 - 31 հունվարի, 2022
«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Հայաստանի ազգային օրը «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնելով, որ պատվիրակության կազմում են Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։ Այնուհետև նախատեսվում է «Expo 2020 Dubai» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։  Ողջույնի ելույթներին կհաջորդի «Բարեկամություն» պարի պետական համույթի էթնիկ հայկական պարային համերգը, որի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությունը, պատմությունը և ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր երկրի մտավոր ներուժը։ Հայկական տաղավար այցից հետո պատվիրակությունները կայցելեն ԱՄԷ ազգային տաղավար․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար: 16։00 «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՋԱԶ» համերգային ծրագիր. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 19։00 «ՕԼԻՄՊԻԿՈՍ» հայկական անիմացիոն մուլտֆիլմի ցուցադրություն 20։00 «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ» պարային ներկայացում «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթ Մշակութային միջոցառումները կեզրափակվեն հայկական էթնիկ ջազ երաժշտությամբ՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարմամբ։  Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին կարող եք հետևել առցանց:
12:04 - 29 հունվարի, 2022
Հուսիները գրոհել են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա  բազմաթիվ հրթիռներով եւ անօդաչուներով |armenpress.am|

Հուսիները գրոհել են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա բազմաթիվ հրթիռներով եւ անօդաչուներով |armenpress.am|

armenpress.am: Եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) «խռովարար» շարժումն անցյալ գիշեր գրոհել է Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄէ) եւ Սաուդյան Արաբիայի տարածքի վրա «մեծ քանակությամբ» բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող ապարատնեով: Այդ մասին, ինչպես հաղորդում է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 24-ին հայտնել է «խռովարարների» զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչ Յահյա Սարիան: Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄէ-ում հրթիռակոծումների է ենթարկվել օդուժի «Ադ Դաֆրա» ռազմակայանը (Աբու Դաբիից 30 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք) եւ «այլ կարեւոր թիրախներ թշնամու մայրաքաղաքում»: «Բացի դրանից, մեծ քանակությամբ  «Սամադ-3» դրոններով գրոհի են ենթարկվել կենսականորեն կարեւոր օբյեկտներ Դուբայում»,- ասել է Սարիան: Նա նաեւ հաստատել է, որ հուսիների անօդաչուների եւ հրթիռների թիրախներ են դարձել մի քանի սաուդյան ռազմակայաններ եւ մի շարք օբյեկտներ Ջիզանում եւ Ասիրում: «Խռովարարաների» ներկայացուցչը, հավաստելով «առաջիկա փուլում գործողությունների մասշտաբներն ընդլայնելու՝ զինված ուժերի լիակատար պատրաստակամությունը», օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին խորհուրդ է տվել հեռանալ ԱՄէ-ից, քանի որ այն դադարել է անվտանգ երկիր լինելուց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:58 - 24 հունվարի, 2022