Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ
 |civilnet.am|

Խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։ «Կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Ղարաբաղում լիովին վերականգնեց ինքնիշխանությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղության համաձայնությանը հասնելու գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի»,- ասել Մամեդովը: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանը սպասում է Հայաստանի գործողություններին։ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն այսօր էլ ուժի մեջ է։ Այդ պատճառով հետագա քայլերը պետք է արվեն, առաջին հերթին, Հայաստանի կողմից»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։
16:59 - 30 հոկտեմբերի, 2023
Բաքուն արձագանքել  է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարություններին |tert.am|

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարություններին |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցին՝ կապված Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարության հետ։ Հիշեցնենք, որ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար: Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար: «Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում։ Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումներից հետո, անհիմն են, ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ «Ադրբեջանի տարածքում» գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը»,  որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և վերջ դնել նման սադրիչ հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում նաև ասել էր, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ALIPH-ի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:
12:19 - 27 հոկտեմբերի, 2023
Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

factor.am: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը հարուցել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։  Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և «կոչ անում հրաժարվել սադրիչ հայտարարություններից»։ «Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորված ակնհայտ կողմնակալության վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքվին դուր չեն եկել հատկապես Կանադայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ, մենք նշում ենք, որ ծայրահեղ անընդունելի ենք համարում կանադական կողմի փորձը՝ խոսել Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով, և դա չի համապատասխանում երկու երկրների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից՝ դրանք անվանելով «սադրիչ ու կողմնակալ»՝ պնդելով, թե «Երևանի դիրքորոշման պատճառով է խաղաղության գործընթացը դանդաղել»։ Չնայած պաշտոնական Բաքվի այս պնդումներին՝ հենց Ադրբեջանն է հրաժարվել բրյուսելյան հարթակում հոկտեմբերի վերջին  նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։
12:03 - 26 հոկտեմբերի, 2023
Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ՀՀ-ին սպառազինություն տրամադրելու խնդրանքի մասին
 |azatutyun.am|

Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ՀՀ-ին սպառազինություն տրամադրելու խնդրանքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն քննադատում է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը, որով օրենսդիրը Թագավորության գործադիր մարմնին կոչ է անում դրական արձագանքել Հայաստանին սպառազինության օգնություն տրամադրելու խնդրանքին։ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը նման որոշում է ընդունել նախօրեին։ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավորները կառավարությունից պահանջել են հստակեցնել՝ ավելի քան 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը մտնո՞ւմ է էթնիկ զտումների սահմանման տակ։ «{Փաստաթուղթը} ապակառուցողական է և մեր տարածաշրջանը մղում է ռազմականացման, այլ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտեցման»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը ԵՄ-ի կազմում Նիդերլանդների դաշնակից Իտալիայի հետ բոլորովին վերջերս ռազմական օդանավերի ձեռքբերման գործարք է կնքել, մինչ այդ էլ՝ իսպանական ռադարներ ձեռք բերել Իսպանիայից, Հաուբիցներ՝ Չեխիայից ու Սլովակիայից, որոնք ստացել է Իսրայելի միջոցով։
17:33 - 18 հոկտեմբերի, 2023
Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համար
 |azatutyun.am|

Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համար |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին՝ նշելով, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ Հայաստանը չի հրաժարվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ինքը Եվրոպական խորհրդարան է եկել խաղաղության ուղերձով և շարունակելու է խաղաղության օրակարգը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել անվտանգությունը, բայց ոչ որպես արտատարածքային միջանցք։ Ադրբեջանն, իր հերթին, հայտարարել է, թե «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», ապա ցավով նշել, որ Երևանը դա չի կատարում։ Հայաստանի ղեկավարն այսօր նաև մտավախություն է հայտնել, որ Իլհամ Ալիևը, որ մինչ օրս չի հայտարարել 29 հազար 800 քառակուսի կիլոմետրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, «միջանցքի» հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ։
23:03 - 17 հոկտեմբերի, 2023
Պաշտոնական Բաքուն դատապարտել է ԵԽԽՎ զեկույցը
 |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն դատապարտել է ԵԽԽՎ զեկույցը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է․ «Այս կառույցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն»։ «ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու մասին և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի է: ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը», - նշված է հայտարարությունում։ Պաշտոնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը», որոնք «խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները»։ «Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և տեղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ։ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը», - հավելել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
12:34 - 14 հոկտեմբերի, 2023
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպակցրած լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

 |factor.am|

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպակցրած լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Տավուշի մարզի մի շարք գյուղերի որոշ հատվածներ, ինչպես նաև Արծվաշենը, որոնք մտնում են ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարություններն որակել է որպես «խեղաթյուրող ու մանիպուլյատիվ»։ «Հայաստանի այն պնդումները, թե, իբր, Ադրբեջանը գրավել է հայկական որոշ գյուղեր, բացարձակ սուտ են։ Սրանով նա ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ և կոտորածներ է իրականացրել այնտեղի բնակչության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։    Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
23:26 - 11 հոկտեմբերի, 2023
Անիմաստ և անընդունելի է Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Անիմաստ և անընդունելի է Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

«Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում և մերժում է Գրանադայում Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդբեջանի արտաքին գերատեսչությունը։ «Մակրոնի պնդումները, թե Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են Գրանադայում մասնակցությունից կեղծավորության օրինակ են։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը դեմ է հանդես եկել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայի նախագահի կողմից այս հարցում կեղծ տեղեկությունների տարածումը պետության ղեկավարին ոչ վայել մոտեցում է»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։  Նշենք, որ Էմանուել Մակրոնն ափսոսանք էր հայտնել իր ադրբեջանցի գործընկերներ Իլհամ Ալիևի և թուրք Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին բացակայության համար։  Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, թե «Ֆրանսիան՝ որպես միջնորդ, տարիներ շարունակ աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և անօրինականությունների վրա»։  «Ծիծաղելի է, որ Ֆրանսիան, որը 30 տարի աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մոտ 20%-ի օկուպացման վրա, և որ Հայաստանը դեռևս շարունակում է օկուպացված պահել ադրբեջանական 8 գյուղեր, Ադրբեջանին մեղադրում է 150 քառ․կմ հայկական տարածքներ օկուպացնելու մեջ։ Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և անտրամաբանական է պնդել, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը տեղակայված են չսահմանազատված սահմանին, պատկանում են Հայաստանին»,- ասված է Արդբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Ադրբեջանական կողմը հայտարարության մեջ նշում է, թե միջնորդական ջանքերը, որոնցում ներգրավված էր նաև Ֆրանսիան, արդյունք չեն տվել, այդ պատճառով էլ «Ադրբեջանը գնաց ռազմական ճանապարհով իր տարածքների ազատագրման»։  «Ֆրանսիական կողմին, որը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ուզում ենք հիշեցնել, որ անիմաստ և անընդունելի է Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելը։ Նման անպատասխանատու հայտարարություններ անելու փոխարեն Ֆրանսիային ավելի ձեռնտու կլինի վերջ տալ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող ագրեսոր Հայաստանին աջակցելու և զինելու իր նենգ քաղաքականությունը»,- նշել են ԱԳՆ-ից՝ պնդելով, թե «Ադրբեջանը ամենաշատն է շահագրգռված տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում՝ հիմնված Հայաստանի հետ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»։ Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը երեկ Գրենադայում ընդգծել էր, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի վրա «ճնշումը պահպանելու համար»։
11:32 - 06 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե
 |azatutyun.am|

Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: «Շրջափակման» և «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը», X-ի իր էջում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները», - գրել է Հաջիզադեն։ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ է ժամանել Հայաստան։ Նա հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։ Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա։ Երեկ ծրագրված էր նաև Կոլոննայի այցը Սյունիքի մարզ՝ Գորիս, որը չի կայացել եղանակային վատ պայմանների պատճառով։ Նա նշել է, որ շատ կցանկանար գնալ Սյունիք, որն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց հողերը։
12:17 - 04 հոկտեմբերի, 2023
ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ

ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ

Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։«Հայտարարություններով հանդես են եկել 30 ԵԽ անդամ պետություններ, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ պատվիրակությունները։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը, միջազգային դերակատարների կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը և մարդու իրավունքները ապահովելու հրամայականը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների աղետալի հետևանքները, ինչը հանգեցրել է այս պահի դրությամբ շուրջ 50 հազար բնակչի բռնի տեղահանման։ Դեսպանը ահազանգել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նկատմամաբ կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։ Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իրավունք ունի լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն և երաշխավորվեն միջազգային մակարդակով։ Ընդգծել է, որ Նախարարների կոմիտեն պետք է լրջորեն ուսումնասիրի Ադրբեջանի կողմից ԵԽ կանոնադրական և անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և դիտարկի ընդհուպ միջև անդամակցության կասեցման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:45 - 27 սեպտեմբերի, 2023
«Հակաահաբեկչական գործողությունը», որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին․ Բայրամովը՝ ՄԱԿ-ում

«Հակաահաբեկչական գործողությունը», որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին․ Բայրամովը՝ ՄԱԿ-ում

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նախ ընդգծել է, որ Հայաստանի դիմումը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կապված է «տեղական հակաահաբեկչական միջոցների» հետ, որոնք Ադրբեջանը կիրառում է իր ինքնիշխան տարածքում՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, ուստի Հայաստանի ևս մեկ դիմումը ՄԱԿ ԱԽ-ին «խախտում է ՄԱԿ Կանոնադրությունը, որի համաձայն պետք է պաշտպանվի պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ առանց նրանց ներքին գործերին միջամտելու»։ «Խորհուրդն այս կերպ հերթական անգամ չարաշահելը բացարձակապես անթույլատրելի է, դա լուրջ հարված է այս մարնի հեղինակությանը, այն պետք է կտրականապես մերժել։ Այն նաև հակաարդյունավետ է և անտեղին։ Երբ ԱԽ-ն այսօր բանավեճ է կազմակերպում իբրեւ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, հակաահաբեկչական գործողություններն արդեն ավարտվել են, եւ տեղում գործնական երկխոսություն է ծավալվել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ», - ասել է երկրի ԱԳ նախարարը։ Բայրամովն ասել է, որ Եվլախ քաղաքում «հայ բնակիչների» ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչն ընդգծել եւ ներկայացրել է Ադրբեջանի կառավարության ծրագրերը՝ կապված ինտեգրման եւ ենթակառուցվածքների վերականգնման հետ, դրանց գործարկման հետ կապված հարցերը ևս քննարկվել են. «Սոցիալական և մարդասիրական հարցերի քննարկման համատեքստում հայ բնակիչների դիմումով սոցծառայությունների համար վառելիք, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ այլ արտակարգ ծառայությունների համար վառելիքի մատակարարում է ակնկալվում շուտով իրականացնել համապատասխան կենտրոնական կառավարության մարմինների կողմից», - ասել է նա։ Բայրամովը հայտարարել է, որ այդ երկխոսությունը նախկինում հնարավոր չէր «հայկական կողմի խոչընդոտման պատճառով, որը հենվում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինի ռազմական ներկայության վրա»։ «Այն, ինչ Հայաստանը այսօր փորձում է ներկայացնել միջազգային հանրությանն իբրեւ հարձակում Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի խաղաղ բնակիչների վրա, իրականում տեղական հակաահաբեկչական գործողություն է Ադրբեջանի կողմից, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ Կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքին՝ զինաթափելու հայկական զինված խմբավորումները, որոնք ապօրինաբար տեղակայված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», - նորից պնդել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Բայրամովը նշել է, թե «Հայաստանն ինքը, անտեսելով իր միջազգային պարտավորությունները, անխուսափելի է դարձրել Ադրբեջանի կողմից այս միջոցների իրականացումը»։  «Հայաստանը փորձում է Ադրբեջանին մեղադրել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, այդ պնդումը հիմնազուրկ է, հակառակը՝ Հայաստանն է կոպտորեն խախտել իր պարտավորությունը նշված փաստաթղթի շրջանակում, որի համաձայն պետք է իր ուժերը դուրս բերեր Ադրբեջանի տարածքից։ Վերջին երեք տարիներին այդ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանն ավելի քան տասը հազար զինվորական է պահել այնտեղ այնպիսի ծանր զինամթերքով, ինչպիսիք են՝ տանկերը, այլ զինված տրանսպորտային միջոցները, հրետանային միջոցները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ականանետերը, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ այլ հարձակողական զենք է պահպանել Ադրբեջանի տարածքում։ Այդ ապօրինի զինված ուժերը պահպանվել են Հայաստանի ռազմատեխնիկական եւ ֆինանսական ուղղակի աջակցությամբ՝ այդ թվում չարաշահելով Լաչինի ճանապարհը՝ փորձելով անջատողականություն սնուցել Ադրբեջանի տարածքում՝ հանուն իր ռեւանշիստական քաղաքականության։ Հակաահաբեկչական միջոցառումները ցույց տվեցին, թե ինչպիսի մասշտաբ ունի Հայաստանի կողմից իրականացված ապօրինի ռազմականացումը՝ ի հեճուկս եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորության, որով պետք է դադարեցներ ռազմական գործողություններն ընդդեմ Ադրբեջանի եւ դուրս բերեր իր ուժերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից», - անհիմն մեղադրանքները կրկնելով՝ ասել է Բայրամովը։  Հիշեցնենք, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախում զորք չունի։ Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ-ում «ընդամնեը 24 ժամում ավելի քան 90 հենակետ է վերցվել, 20 մարտական մեքենա, 40 հրետանային միավոր, 30 ականանետ, 6 ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ երկու զենիթահրթիռային համալիրներ են չեզոքացվել։ Ահա լուսանկարներ հայկական ծանր ռազմական տեխնիկայի, բացարձակապես պարզ է, որ այս հարձակողական տեխնիկան այնտեղ՝ Ադրբեջանի տարածքում խաղաղ նպատակի համար չէր տեղակայված»։ Նա հայտարարել է, թե որեւէ ինքնիշխան պետություն «չէր հանդուրժի նման ծանր ապօրինի ռազմական ներկայություն իր տարածքում». «Այդպես չարեց նաեւ Ադրբեջանը», - ասել է Բայրամովը՝ նշելով, թը Ադրբեջանը լիովին գործել է իր «իրավունքների սահմաններում», որոնք երաշխավորված են միջազգային իրավունքով եւ իր սահմանադրությամբ՝ պաշտպանելու իր բոլոր բնակիչների անվտանգությունը։  «Ուստի Հայաստանի համակարգային փորձերը՝ ապօրինի ուժի կիրառման նոր ստատուս քվո ձևավորելու եւ շփման գծի տրամաբանության վրա հիմնված գորշ գոտի պահպանելու Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, պարտության մատնվեցին»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հղում է արել երկրի տարածած կեղծ տեղեկություններին և նշել, թե «Ադրբեջանը Հայաստանի ռազմական արկածախնդրության մասին նախազգուշացնում էր արդեն մի քանի շաբաթ», քանի որ ինտենսիվացել էին ռազմաինժեներական աշխատանքները եւ զինուժի կուտակումները Հայաստանի կողմից»[․․․]։  Նշենք, որ հենց Ադրբեջանն էր սահմանին զինտեխնիկա կուտակում, իսկ երկրի այե գործողությունների մասին զգուշացնում էին ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունները։ «Այս ամենի հետեւանքով է, որ լարվածությունն ավելացավ», - պնդել է Բայրամովը։ «Չնայած իր նախկին հայտարարությանը, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղ շրջանը, Հայաստանի վարչապետը եւս մեկ ծայրահեղ սադրիչ քայլ արեց՝ շնորհավորական ուղերձ հղելով այսպես կոչված տոնի առթիվ՝ Ադրբեջանի տարածքում ապօրինի խամաճիկ կառույցի ստեղծման տոնի օրը», - ասել է Բայրամովը։ Ըստ նրա՝ սա հերթական վկայությունն է, որ «Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ մտադիր չէ անջատողականությունը իրենց տարածքում սնուցելը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելուց, այդ թվում քաղաքական, ռազմական եւ ֆինանսական աջակցությամբ»։ «Անօրինական գործուենությունը այսպես կոչված նախագահական ընտրությունների կեղծ պատրվակով խամաճիկ ռեժիմի գործողությունների հետեւանքով, որը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում, հերթական սադրիչ քայլն էր, որի հետեւանքով միանշանակ պարզ դարձավ, որ այդ գործողություններով Հայաստանը մտադիր է զրոյակցնել իր նախկին հայտարարությունները, որոնցով ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, դա ցույց տվեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեջ չի ներգրավվում  բարեխղճորեն»։ Բայրամովի խոսքով՝ Հայաստանի դիտավորյալ «փորձը սասանելու խաղաղության ջանքերը անջատված չեն ամբողջ աշխարհում Ադրբեջանը պախարակելու զրպարտչական արշավից, որի հիմքում այսպես կոչված շրջափակման եւ մարդասիրական ճգնաժամի կեղծ, մտացածին մեղադրանքներն են»։ Նա նշել է, թե այդ արշավը փլուզվեց սեպտեմբերի 18-ին, երբ ի վերջո «ընդունվեց Ադրբեջանի առաջարկը եւ տարբեր ճանապարհներով ապրանքներ ուղարկվեցին Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։  «Մի քանի միջազգային դերակատարբերի դիվանագիտական ակտիվ ջանքերից հետո այդ թվում ԱԽ անդամների, համընթաց մարդասիրական օգնության առաքում եղավ Աղդամով եւ Լաչինով, դա արվեց ԿԽՄԿ-ի կողմից՝ մի քանի շաբաթ այն արհեստական ձգձելուց հետո, որի պատճառը Հայաստանի եւ իր ենթակա խամաճիկ ռեժիմի ստեղծած արհեստական խոչընդոտներն էին»։ Բայրամովը շարունակել է կեղծ մեղադրանքները՝ նշելով. «Ձախողելով պարտադրել իր կեղծ պատմույթը միջազգային հանրությանը այսպես կոչված մարդասիրական օրակարգի միջոցով՝ Հայաստանը ռազմական սադրանքի գնաց հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, հույս ունենալով, որ ռազմական սրացումը կօգնի, որ ինքը բարեհաջող մեղադրի Ադրբեջանին։ Ականների պայթյունի հետեւանքով, որ տեղադրվել էին հայկական սաբոտաժ խմբերի կողմից, երկու քաղաքացիական շինարարներ զոհվեցին, չորս ոստիկաններ զոհվեցին այդ նույն տարածքի մոտակայքում, երբ փորձում էին նախորդ պայթյունի վայրը զննել, այս պայթյունները հանգեցրին ևս վեց ոստիկանների լուրջ վնասվածքներ ստանալուն։ Տարածքը, որտեղ տեղի են ունեցել ականների պայթյունները, կանոնավոր օգտագործվում էին Ադրբեջանի կողմից, ուրեմն կասկած չի մնում, որ ականները վերջերս են տեղադրվել հայկական սաբոտաժային խմբի կողմից»։ Բայրամովը կրկնել է հորինված թեզերը, թը  ադրբեջանական զինված ուժերը «տեղական հակաահաբեկչական միջոցներ են ձեռնարկել զինաթափելու ապօրինի զինված խմբավորումները եւ չեզոքացնելու անմիջական վտանգը ադրբեջանի քաղաքացիական եւ ռազմական անձանց անվտանգության համար»։ Նա պնդել է, թե ի «հակաահաբեկչական միջոցը եղել է սահմանափակ եւ համաչափ այն վտանգին, որն առկա էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինչպես նաեւ քաղաքացիների անվտանգության համար».  «Ինձ մնում է միայն Խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը իր հայտարարության մեջ հերքել է բոլոր մեղադրանքները, որ թիրախավորվում է հայ խաղաղ բնակչությունը, հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղիղ սպառնալիք եւ որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են»։ Նրա խոսքով՝ ԼՂ ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը տվել է նախնական դրական արդյունքներ, այս ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն։ «Հակաահաբեկչական գործողությունը, որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին, դա կարող էր խաղաղ կերպով արվել վաղուց, եթե Հայաստանը հարգեր եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։ Հայաստանը եւ միայն Հայաստանն է մեղավոր եւ իրեն պետք է մեղադրել այն փաստի համար, որ դա տեղի չի ունեցել»։ Բայրամովի խոսքով՝ «չնայած բոլոր լուրջ  մարտահրավերներին, որոնց պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է», Ադրբեջանը վերահաստատում է, որ պատրաստակամ է իրական երկխոսության եւ բանակցությունների, որոնց հիմքում պետք է լինի հավասար, փոխադարձ հարգանքը միմյանց իրավաչափ շահերի նկատմամբ։  Նա նշել է, որ կրկին առաջարկ են անում արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի հետ, «չնայած դեռեւս չեն ամոքվել Հայաստանի զինված ագրեսիայի՝ իրենց երկրին պատճառված վերքերը». «Մեր քաղաքները եւ գյուղերը քանդվել են… Ադրբեջանի այս առաջարկը, հուսանք, վերջապես այդ երկիրը կընդունի»։ Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի վերահաստատում է, որ վճռական է ԼՂ բնակիչներին երաշխավորել «բոլոր իրավունքները եւ ազատությունները իր սահմանադրությանը եւ մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին համահունչ, այդ թվում նրանք, որոնք երաշխավորված են ազգային փոքրամասնությունների համար Ադրբեջանում»։ «Էթնիկ հայ բնակիչների համար դռները բաց են, նրանք կարող են մեր խաղաղ գոյակցության մոդելի մաս լինել։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը հիշեցնում է, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին, չսասանել ազգային փոքրամասնությունների ինտեգրումը եւ անջատողականություն չսերմանել հարեւան պետությունների տարածքում։ Ադրբեջանը բաց է կառուցողական քննարկումների համար բոլոր միջազգային գործընկերների հետ, որոնք իրապես շահագրգռված են խաղաղությամբ, կայունությամբ եւ բարօրությամբ մեր տարածաշրջանի»։
01:38 - 22 սեպտեմբերի, 2023