ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք

Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից, վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել ք.Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են: Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
09:52 - 23 օգոստոսի, 2023
ԱԱԾ–ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցների մասին

ԱԱԾ–ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցների մասին

ՀՀ ԱԱԾ-ն «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ aravot.am-ը գրել էր, որ մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիք օդանավակայանում, ըստ ականատեսների՝ կրակահերթի ձայներ են լսվել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել, դրա մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, «Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին: Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձն Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Այս մասին երեկ հայտնել էր ԱԱԾ-ն։ Օգոստոսի 17-ին ինքնաթիռով Երևանից Կապան էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
14:15 - 19 օգոստոսի, 2023
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ |news.am|

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ |news.am|

news.am: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ: Այս մասին NEWS.am-ին պատմեց ծնողներից մեկը: Անհետ կորած զինծառայողի ծնողն ասաց, որ որեւէ արդյունք չկա իրենց որդիներին վերադարձնելու գործընթացում: «Աբազյանն ասում է՝ սպասեք սեպտեմբեր մինչեւ, մենք էլ չգիտենք, թե այդ ժամանակ ի՞նչ պետք է լինի: Նախ նա մեկ օր առաջ ասում էր՝ կհանդիպենք, հետո մեզ հետ մոտ 2 ժամ հանդիպել է Սանամյանի տեղակալ՝ Խաչատրյան Աշոտը։ Այնքան ձգձվեց խոսակցությունը, որ ծնողներից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք, մենք էլ ասացինք՝ եթե Աբազյանը չի ընդունելու, ապա լրագրողներին ենք կանչելու, արագ հանդիպում կազմակերպեցին նրա հետ: Աբազյանը բերանը ջուր է առել, ասում է՝ դե ժողովուրդ ջան պիտի սպասեք: Կրկին փափուկ բարձ դրեցին մարդկանց գլխի տակ»,- պատմեց ծնողը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտությանը. «Ասացին՝ կա 80 թե 90 հոգանոցի ԴՆԹ, որոնց ԴՆԹ-ները չեն վերցրել, ես էլ ասացի՝ ինչպե՞ս կարող են վերցնել, եթե մենք ապացույցներ ունենք, որ մեր որդիները չեն: Ես ասացի՝ կարո՞ղ է մեկն ապացուցի, որ նա իմ որդին է»: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: Նշենք, որ օրեր առաջ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի մոտ, այնուհետեւ ԱԺ-ում, պահանջելով հանդիպումները պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:
21:16 - 07 օգոստոսի, 2023
ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

2023 թ. հուլիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա. Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա են եղել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն է տվել Անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց, գերիների վերաբերյալ հայեցակարգին, քննարկվել են անհայտ կորելու հանգամանքների շուրջ տարվող քննության արդյունքները, տուժողների, ինչպես նաև ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ տարվող աշխատանքները: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ծնողների, հարազատների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են բռնի անհետացած անձանց ճակատագրին, միջազգային ատյաններում նրանց դեպքերը պատշաճ ներկայացնելու կարևորությանը, կատարվելիք աշխատանքներին, անհայտ կորելու հանգամանքների շուրջ ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվող քննությանը, ծնողների ներգրավվածությանը գործընթացին, ԴՆԹ նույնականացում ունեցող անձանց հետ կապված խնդիրներին:   Առանձին հարցեր հանգամանալից քննարկելու նպատակով նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանձնաժողովի առանձին անդամների և ծնողների խմբի միջև աշխատանքային կարգով հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հանձնաժողովին:
16:31 - 14 հուլիսի, 2023
«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: «Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել էր, որ սրա անհրաժեշտությունը բխում է նախաքննական մարմինների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակից։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հակասություններն այնքան ակնառու են, որ անգամ պետական մարմինները, որոնք իրավասու են այս ոլորտում առաջարկություններ ներկայացնելու, իրենք են այդ մասին բարձրաձայնել։ «Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ, այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների՝ իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ՝ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Պատժի անխուսափելիության սկզբունքին է հակասում։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն կիրառելի չէ եւ բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության եւ անխուսափելիության սկզբունքը։ Այն չի համապատասխանում նաեւ արդարության եւ հանրայնության սկզբունքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ներքին գործերի նախարարության տված կարծիքին, նույնը վերաբերում է վարչապետի աշխատակազմի երկու ստորաբաժանումների կողմից տրված կարծիքին։ Նման վտանգավորության արարք կատարած անձին պատասխանատվությունից ազատելը սկզբունքորեն ընդունելի չէ՝ ծանրաբեռնվածության նվազեցման վկայակոչմամբ։ Այսինքն՝ այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, նույնիսկ պետական մարմիններն են կոշտ արձագանքել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ըստ նրա՝ եթե ծանրաբեռնվածության թեթեւացման խնդիր կա, քրեական դատավարությունում բազմաթիվ ինստիտուտներ կան՝ սկսած համաներումից։ «Բայց ոչ նման ձեւով ավերելով քրեական արդարադատությունը»,- հավելեց Մինասյանը։Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նախագիծը։ Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր։
12:51 - 12 հուլիսի, 2023
ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան
 |news.am|

ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան |news.am|

news.am: Վերջին նորությունը ԱԱԾ երեկվա հաղորդագրությունն էր, որ պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանամունքի պետի եւ վերջինիս  տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանները եւս բռնություն էին կիրառել: Հարցին՝ բավարարո՞ւմ է իրեն այս որոշումը, նա պատասխանեց. «Ամեն դեպքում կարող ենք դա դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում, քանի որ,ինչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակական է լինելու եւ խմբի կազմում ընդգրկված քաղաքացու նկատմամբ խոշտանգում եւ բռնություն գործադրած բոլոր ոստիկանների արարքներին լիհույս ենք, որ կտրվի իրավական գնահատական: Ինչ վերաբերում է իմ վերաբերյալ, տարածված հաղորդագրությունը լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը: Հիմա միջոցներ ենք ձեռնարկում  հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումն ստանալու ուղղությամբ»: Կարեն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի հետ մի քանի օր առաջ հանդիպում եղել է, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, եւ ի պատիվ ՄԻՊ-ի գրասենյակի, բավականաչափ հետեւողականություն ցուցաբերվել է այդ ուղղությամբ: Հարցին, թե արդյոք ԱԱԾ հաղորդագրության մեջ ներկայացված ոստիկանները հենց այն ոստիկաններն են, որոնք բռնություն են գործադրել նաեւ իր նկատմամբ, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Դրանք նույն անձանց կազմն էր, որն ակտիվ դերակատարություն են ունեցել, եւ քաղաքացու նկատմամբ կատարված գործողություններում, եւ իմ»: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները ծեծել են փաստաբան Կարեն Ալավերդյանին, երբ փաստաբանը փորձել է կանխել իր պաշտպանյալի խոշտանգումը՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել փաստաբանին, արցունքաբեր գազ կիրառել նրա նկատմամբ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ՝ ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկվել փաստաբաններ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը։ Փաստաբանական համայնքը մտահոգված է՝ միջազգային կառույցների լռությամբ և այժմ միջազգային կառույցներին փորձում են իրազեկման ակցիաների տեսքով ևս ներկայացնել իրավիճակը։  
14:35 - 11 հուլիսի, 2023
ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք

ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը: Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ ծառայողների ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և, արդյունքում, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:04 - 10 հուլիսի, 2023
ԱԱԾ-ն տելեգրամյան մի շարք ալիքներում հայտնաբերել է կեղծ փաստաթղթեր պատրաստելու մասին հայտարարություններ

ԱԱԾ-ն տելեգրամյան մի շարք ալիքներում հայտնաբերել է կեղծ փաստաթղթեր պատրաստելու մասին հայտարարություններ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ: Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ առանց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն այցելելու և հարցազրույցի մասնակցելու: Նույն տելեգրամյան ալիքում նշված է նաև, որ 11000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պատրաստում և տրամադրում են Իսպանիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների անձնագրեր, միջազգային վարորդական իրավունքի վկայական և նույնականացման քարտ, իսկ 12000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ: Պարզվել է, որ «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքի վարողը կանադական անձնագիր պատրաստելու համար որպես կանխավճար պահանջում է գումարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո պատվիրատուն տելեգրամյան ալիքին պետք է փոխանցի 3x4 չափի լուսանկար, հայկական անձնագրի լուսանկար, ինչպես նաև ձևաթղթի վրա կապույտ թանաքով դրոշմված մատնահետքերի լուսանկար:  Տելեգրամյան ալիքում նշված է, որ իրենք օգտատերերի հետ չեն հանդիպում, հեռախոսահամար չեն տրամադրում և աշխատում են միայն փոստային ծառայությունների միջոցով, իսկ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով, տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթերը պատրաստված են համացանցից ներբեռնված ֆայլերի միջոցով: Հատկանշական է, որ պաշտոնական եղանակով անձնագիր ստանալու համար պահանջվում է ներկայացնել 3.5x4.5 չափի լուսանկարներ, ինչը ակնհայտ վկայում է տելեգրամյան ալիքի վարողի կողմից կեղծ փաստաթղթերի պատրաստման և խաբեությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքից, կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale»  և «Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ: Վերոնշյալը, ինչպես նաև գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որը իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ: Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով:
13:46 - 08 հուլիսի, 2023
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից հայտարարում է

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ԱԱԾ մեկուսարանից հայտարարում է

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ArmLur.am-ի միջոցով հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։ Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։ Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։ Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։ Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։​ Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։ Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զնեքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։ Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբրև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և հետ նահանջեն, ապա նախ՝ ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը։ Բացի այդ էլ, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում․ -եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչու՞ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել․ – եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչու՞ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար, – Արեգասարի բարունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։ Որպեսզի հանկարծ ավելնորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։ Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թնամուն։ Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է ըստ ենթակայության։ Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ ես նշանակվեի ՊԲ հրամանատար։ Ինչ վերաբերում է մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա ակնհայտ է, որ դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել։Հենց դրա համար էլ դատարանին միջնորդել ենք հչապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու են ինձ նման շինծու մեղադրանքներ առաջադրվել։ Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեցին պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, առավել ևս անհասկանալի է մնում, թե ինչու է իմ վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետևում։Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները։ Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար, ինչպես նաև ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում ևս առավելագույնն եմ կատարել Հայրենիքս պաշտպանելու համար»։
15:12 - 06 հուլիսի, 2023
Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը |factor.am|

Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը: Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործն անջատվել է ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործից ու ուղարկվել դատարան: Ըստ դատախազության` Առուստամյանին ու Ծառուկյանին վերաբերելի նյութերն ամբողջությամբ ներառված են այժմ քննվող գործում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց: Այս հարցի քննությունը կիսատ էր մնացել, և շարունակվեց այսօրվա դատական նիստին։ Պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իրենք, մայր գործի բոլոր նյութերին ծանոթանալով, կարող են չկիսել դատախազի գնահատականն այն մասին, որ վերաբերելի բոլոր նյութեր ներառված են գործում: «Մենք հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումները չեն համընկնում, հետևաբար մրցակցական դատավարություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը»,- ասաց պաշտպան Խաչատրյանը: Վերջինս նշեց, որ որևէ մեկն իրենց` Ծառուկյանի պաշտպանների փոխարեն դատողություն անելու իրավասություն չունի»: «Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել այս գործի վրա, հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել»,- ասաց Էմին Խաչատրյանը: Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ հիմնավորում չի բերվել ու չի կարող բերվել, թե ինչ կարգավորման հիման վրա կարող են տրամադրվել գործի բոլոր նյութերը։ Մեղադրողը նշեց, որ Ծառուկյանի և Առուստամյանի գործը անջատվել է մայր գործից, այդ գործի մեկ այլ դրվագ ևս անջատվել ու ուղարկվել է այլ դատարան, գործի մյուս հատվածով էլ նախաքննություն է իրականացվում։ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ դիտարկեց, որ օրենքով շատ այլ հարցեր ևս կարգավորված չեն, բայց դրանց լուծումները տրվում են դատական պրակտիկայի միջոցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:46 - 29 հունիսի, 2023
ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում |iravaban.net|

ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում |iravaban.net|

iravaban.net: Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։ Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, պատասխանել են ԱԱԾ-ից։ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս ստուգվում են լրատվական կայքերում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները»։ Հավելենք, որ օրեր առաջ լրատվական կայքերը հրապարակել էին, թե ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի կապակցությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
09:44 - 29 հունիսի, 2023
Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար: ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները ՀՀ գլխավոր դատախազի համակարգման ներքո են: Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել էր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Վերը նշված վարույթով Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 - 26 հունիսի, 2023
«Բամբասանքներ են»․ արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրգործի լուրերի մասին

«Բամբասանքներ են»․ արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրգործի լուրերի մասին

Բամբասանքներ են: Այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործ կա։ «ԶԼՄ-ի հայտարարությունները բամբասանքներ են, ոչ ավելին։ Ուղղակի պաշտպանվող կողմը բոլոր ձևերով ուզում է այս ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել։ Նորմալ է, իրենք էլ իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակում են գործում»,- ասաց Մինասյանը լրագրողների հետ զրույցում։ ՀՀ արդարադատության նախարարի խոսքով լուրերը տարածողներն անգամ ընթացակարգերը չգիտեն, թե որոնք են ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները։ Նշենք, որ Oragir.News-ը գրել էր, թե իրենց տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ՝ լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն։ Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանել իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը:
12:52 - 22 հունիսի, 2023