Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովը հույս ունի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրը շուտով կստորագրվի |civilnet.am|

Լավրովը հույս ունի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրը շուտով կստորագրվի |civilnet.am|

civilnet.am: Մոսկվան ու Երևանը շուտով կստորագրեն ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ վերազինված կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիր, որով ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք այդ կառույցներ․ այս մասին Երևանում նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնցականյանի հետ կայացած հետ մամուլի ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրն արդեն պատրաստ է՝ «ներքին, միջգերատեսչական համաձայնեցման փուլում է այն»: Լավրովը հույս ունի, որ մոտ ապագայում փաստաթուղթը կստորագրվի: «Սա մեզ համար հավելյալ հնարավորություն կստեղծի կեսաբանական անվտանգության ոլորտում: Նման շփումները, հատկապես անվտանգության ոլորտի վերաբերյալ, մեր գործընկերների ու դաշնակիցների հետ համարում ենք օրակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասաց Լավրովը՝ հավելելով, որ կենսաբանական լաբորատորիաների մասին փաստաթղթին միացել է նաև ՌԴ առողջապահության նախարարությունը: Փաստաթուղթը, որի մասին խոսում է Լավրովը, համաձայն ռուսական լրատվամիջոցների հրապարակումների, կրում է «Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայության» մասին անվանումը: Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը», - ասել էր նա: Հարցին՝ եթե կողմերը հասել են կենսաբանական լաբորատորիաների շուրջ համաձայնության, արդյոք հարցը հանվո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգից, Լավրովը պատասխանեց. «Հուշագիրը դեռ պետք է ստորագրել, հետո անհրաժեշտ է իրագործել, որպեսզի մենք խոսենք խնդրի վերացման մասին»: Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար: Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ: «Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:
11:29 - 11 նոյեմբերի, 2019
Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին |pastinfo.am|

Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին։ Լավորվն ընդգծել է, որ այս խնդիրն անդրադարձել են երկրների ղեկավարներն ու ԱԳ նախարարները։ «Եվ մեկ անգամ ուզում եմ ընդգծել բանակցությունների մասնակիցներն պետք է համաձայնեցնեն եւ որոշեն իրենք՝ կողմերը։ ԼՂ հակամարտության կարգավորման կոնսուլտացիաների վաղ փուլում եւ բանակցությունների տարբեր փուլերում , երբ ռազմական գործողությունները դադարեցվում էին, Լեռնային Ղարաբաղը եղել է համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակիցը , որոնք հրադադարի հաստատումից հետո սկսվեցին։ Բանակցությունների որոշակի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը»,-ասաց Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց, որ միջնորդները կարող են առաջ մղելով գործընթացը՝ հասնել նրան, որ այն ընթանա համաձայնեցված հունով։ «Բոլորին է հասկանալի, որ առանց ԼՂ-ի բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ամրագրելն անհնարին կլինի։ Հայաստանը դա ուղղակի չի ստորագրի։ Մենք հենց դրանից էլ ելնում ենք»,-ասաց Լավրովը։ Նա հղում արեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է բխի ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ Լավրովն ասաց, որ Փաշինյանի հետ իր այսօրվա հանդիպմանը ՀՀ վարչապետը կրկին հիշատակել է այդ մասին եւ դրա հետ դժվար է վիճել։ Հարցին, թե այն իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է մերժել ԼՂ ժողովրդի ինքորոշման իրավունքը, արդյո՞ք իրատեսական է բանակցային գործընթացում առաջընթացի ակնկալիքը, Սերգեյ Լավրովը կիկին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված հայտարարությունն ու ասաց, որ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք կողմերը քննարկում են եւ բոլոր դեպքերում, այդ սկզբունքնեը պետք հաշվի առնվեն։ Ըստ Լավրովի, սա չեն վիճարկում ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն։ «Վերջնական կարգավորումը պետք է հաշվի առնի այդ սկզբունքները, մնացածը դիվանագիտական արվեստի եւ փոխզիջումների պատրաստակամության հարց է։ Մենք, որպես միջնորդներ, ջանքեր ենք գործադրում, որ այդ փոխզիջումը լինի արդար եւ արտացոլի շահերի արդարացի հավասարակշռությունը»։
10:39 - 11 նոյեմբերի, 2019
Սերգեյ Լավրովը շնորհավորեց Փաշինյանին ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության համար |armenpress.am|

Սերգեյ Լավրովը շնորհավորեց Փաշինյանին ԵԱՏՄ-ում Հայաստանի արդյունավետ նախագահության համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի արդյունավետ նախագահության համար: «Եվրասիական տնտեսական միությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի հետ համագործակցությունն, իհարկե, միշտ մեզ համար գտնվում է առաջնային տեղում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության համար»,- ասաց Լավրովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց այն հաջողությունները, որոնք Հայաստանը կարողացել է գրանցել ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում: «Ես ուրախ եմ ընդգծել, որ մեզ հաջողվեց ունենալ բավական հաջող և արդյունավետ նախագահում Եվրասիական տնտեսական միությունում: Վերջերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, և, կարծում եմ, որ դա աննախադեպ իրադարձություն էր իր մասշտաբներով, և ես շատ ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի և Սերբիայի հետ, ուժի մեջ մտան ազատ առևտրի համաձայնագրերը Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, և շատ ուրախ եմ, որ այս ֆոնին հաջողությամբ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները»,- ասաց վարչապետը:
08:14 - 11 նոյեմբերի, 2019
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականության ապահովմանը․ Լավրով |aysor.am|

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականության ապահովմանը․ Լավրով |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը: Ըստ նրա, բոլոր ուղղություններով կան շատ սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև: «Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, այն կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
07:42 - 11 նոյեմբերի, 2019
Փաշինյանն առաջիններից արձագանքեց Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենականի միջոցառումներին |24news.am|

Փաշինյանն առաջիններից արձագանքեց Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենականի միջոցառումներին |24news.am|

24news.am։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 10-ին, մասնակցեցին Ազգային պատկերասրահում բացված Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Սերգեյ Լավրովն իր խոսքում բարձր գնահատեց ներկայացված ցուցահանդեսը՝ նշելով, որ «այն պատմում է մեր հայրերի ու պապերի սխրանքների մասին, որոնք կյանքի գնով ազատագրեցին քաղաքակրթությունը ֆաշիզմից։ «Հայ ժողովուրդը, սովետական մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված, պատերազմել է Մոսկվայում, Լենինգրադում, ազատագրել ՝ Ղրիմն ու Կովկասը, վերցրել՝ Բեռլինը։ Հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալու իր հերոսներով, որոնք անգնահատելի ներդրում ունեն Հայրենական պատերազմի հաղթանակում։ Ռուսաստանում բարձր են գնահատում ՀՀ-ում Հայրենական պատերազմի հիշատակի պահպանությանն ուղղված ջանքերը»,-ասաց նա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ հաջորդ տարի նշվելու է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակը։ «Մեզ համար կարևոր է, որ վարչապետ Փաշինյանն առաջիններից արձագանքեց նախագահ Պուտինի հրավերին՝ մասնակցելու Հայրենական պատերազմի միջոցառումներին , որոնք կկայանան հաջորդ տարի մայիսի 9-ին՝ Կարմիր հրապարակում։ Ռազմական փորձություններով լի հայ-ռուական բարեկամությունը յուրօրինակ գրավ է մեր հետագա ռազմավարական գործընկերության համար»,-ասաց նա։
05:21 - 11 նոյեմբերի, 2019
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան |tert.am|

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան |tert.am|

tert.am։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ նախարարի այցի օրակարգը սկսվում է հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում: ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լավրովի այցը Երևան կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ: Նախատեսվում է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի քննարկումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ:  
04:56 - 11 նոյեմբերի, 2019
ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել. Լավրովը` Ալ-Բաղդադիի սպանության մասին |shantnews.am|

ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել. Լավրովը` Ալ-Բաղդադիի սպանության մասին |shantnews.am|

shantnews.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը առաջացել է ամերիկացիների և նրանց դաշնակիցների կողմից Իրաք ապօրինի ներխուժումից և ծայրահեղականներին բանտերից բաց թողնելուց հետո: Ռուսական զորքերն ուսումնասիրում են լրացուցիչ փաստեր՝ կապված ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հրապարակած տեղեկությունների հետ և առայժմ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը, ասել է Լավրովը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում: «Ամեն ինչ հանդիսավոր և հաղթական ոճով է հայտարարվել, բայց մեր զինծառայողները դեռ ուսումնասիրում են լրացուցիչ փաստեր: ԱՄՆ-ի ասածների մեծ մասը նրանք դեռ չեն կարող հաստատել»,- ասել է Լավրովը: Այնուամենայնիվ, եթե իսկապես Ալ-Բաղդադին ոչնչացվել է, ապա դա, ըստ Լավրովի, դրական քայլ է: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը քաջ գիտակցում են, որ «այդ ահաբեկիչը Միացյալ Նահանգների ստեղծածն է»: Հետևաբար, ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարարը, ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել:
12:35 - 02 նոյեմբերի, 2019
Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում «կան հումանիտար միջոցների հեռանկարներ». Լավրով |news.am|

Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում «կան հումանիտար միջոցների հեռանկարներ». Լավրով |news.am|

news.am: Ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով ձեւավորվել են «մի ամբողջ շարք հումանիտար միջոցների հեռանկարներ»։ Այս մասին հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Այն ժամանակ քննարկվում էին այդ թվում եւ պատանդ վերցված անձանց փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման եւ լրագրողների փոխայցելությունների միջոցները, որպեսզի փոքր-ինչ լիցքաթավի իրադրությունը եւ վստահության մթնոլորտ ստեղծվի,- ասել է նա։- Լրագրողների գծով, որքան գիտեմ..., ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսությունն ընթանում է, հույս կա»։ «Իրավիճակը պատանդ պահվող անձանց հետ կապված պակաս լավատեսական է, բայց մենք, այնուամենայնիվ, ելնում ենք այն բանից, որ պետք է առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ավելացրել է նախարարը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ելույթները նոյեմբերին նախատեսված ԵԱՀԿ խորհրդի շրջանակում՝ կարեւոր է օգտագործել այն բանի համար, որպեսզի «ձեւավորվի ավելի դրական մթնոլորտ» տարածաշրջանում հակամարտության իրավիճակում։ «Հենց դրա՝ դիրքորոշումները մոտեցնելու եւ փոխզիջման դուրս գալու համար են հարկավոր համանախագահների շարունակվող ջանքերը»,- ամփոփել է Լավրովը։
13:09 - 31 հոկտեմբերի, 2019
Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով |armenpress.am|

Մոսկվայի համար հասկանալի չԷ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը. Լավրով |armenpress.am|

armenpress.am։ Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի Է Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 25-ին Կիրկենեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում Է Սիրիայի հյուսիս-արեւելքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնությանը, ապա մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչի մասին Է խոսքը, որովհետեւ այդ նախաձեռնությունն առաջին անգամ առաջ Է քաշել Գերմանիայի պաշտպանության նախարարը, բայց այն իսկույն Էլ քննադատաբար Է ընդունվել գերմանական կառավարության այլ անդամների կողմից»,-ասել Է Լավրովը:
12:29 - 25 հոկտեմբերի, 2019
Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում. Լավրով |news.am|

Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում. Լավրով |news.am|

news.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Ընդ որում՝ նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսությանը, որը պետք է հենվի Ադանայի համաձայնագրի վրա: «Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսություն, իհարկե, անհրաժեշտ է, որտեղ նույնպես պատրաստ ենք օժանդակող դեր խաղալ, խրախուսել այդպիսի ուղիղ շփումները»,- հայտարարել է նա Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Այո, ակնհայտ է, որ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ երկխոսությունը պետք է հենվի 1998 թվականի Ադանայի համաձայնագրի վրա»,- հավելել է Լավրովը:
10:46 - 21 հոկտեմբերի, 2019
Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով |shantnews.am|

Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով |shantnews.am|

shantnews.am: Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: «Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև պայմանավորվածության շրջանակում մտահոգությունները կարգավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լավրովը: Միաժամանակ Լավրովը նշել է, որ ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսության: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի՝ ի շահ 2 երկրների: Միաժամանակ պետք է համաձայնության գանք, որ Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջև կոնտակտ հաստատենք»,- ասել է նա:
11:21 - 10 հոկտեմբերի, 2019
Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում |shantnews.am|

Լավրովը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում |shantnews.am|

shantnews.am։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների անհետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ է»,-ասել է Լավրովը: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը բազմիցս խախտել է իր խոստումները, մասնավորապես չի պատրաստվում կրճատել և հետագայում փակել սիրիական Աթ-Թանֆայում Վաշինգտոնի բազան: Լավրովը նշել է նաև Սիրիայում ԱՄՆ գործողությունների վերաբերյալ քրդերի անհանգստությունը, սակայն, Լավրովի Խոսքով, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ գործնական փոփոխություններ չեն եղել:
09:39 - 09 հոկտեմբերի, 2019
«Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսմանը․ Լավրով |civilnet.am|

«Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսմանը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 2-ին Սոչիում ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբում և հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Հարց է հնչել, թե ինչպես է նախարարը գնահատում Իրանի շուրջ և Պարսից ծոցում ռազմական հակամարտության ռիսկը և ընդհանրապես մեծ տարածաշրջանում ռազմական հակամարտությունների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կոնսերվացումը։ Անդրադառնալով հարցի՝ Լեռնային Ղարաբաղի մասին, Լավրովն ասել է․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և շատ մեծ չեն։ Տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում, նախապատրաստվում է փոքր թվով ձերբակալվանծենրի փոխանակում, բայց գործընթացը գնում է։ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, սերտ և բարեկամաբար աշխատում են իրար հետ։ Այս տարի արտգործնախարարներն արդեն երեք անգամ հանդիպել են, այդ թվում՝ ապրիլին՝ իմ մասնակցությամբ, և համանախագահների հետ անցկացրել ենք արտգործնախարարների հանդիպում։ Ինչ վերաբերում է տեղում իրավիճակին, այժմ այն շատ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ։ Սակայն քաղաքական գործընթացը արգելակված է, առայժմ չի ստացվում տեղից շարժել։ Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում հայտարարություններ են հնչել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնպես, ինչպես Տիրանայից Կոսովոյի վարչապետ Է․Ռաման հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար մթնոլորտի ձևավորմանը։ Սակայն մենք, որպես համանախագահներ, ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ ներդաշնակ աշխատում ենք։ Սա այն քիչ իրավիճակներից է, որտեղ մենք ունենք միասնական տեսլական։ Մենք ունենք հիմնական փաստաթղթեր և չենք ցանկանում դրանք վերանայել։ Մենք ցանկանում ենք հիմնական սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, որոնել լուծումը։ Սակայն դրան պետք է հասնել ուղիղ երկխոսության միջոցով։ Շփումներ կան, սակայն կարգավորման երկխոսությունն առայժմ չի վերսկսվել։ Լայնածավալ ռազմական գործողությունների ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ ես չեմ տեսնում։ Պետք է անենք ամեն ինչ, որ դա տեղի չունենա»։
05:42 - 03 հոկտեմբերի, 2019