ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։ Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր  գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
17:34 - 25 հունվարի, 2023
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն |1lurer.am|

ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին. Հայաստանում ԵՄ պատվիրակություն |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն (EUMA) հիմնել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան նշել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից: «Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, և դրանում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ: Այն կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքի մի քանի վայրում՝ Ադրբեջանին մոտ գտնվող սահմանամերձ շրջաններում։ Դրա գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:
17:59 - 24 հունվարի, 2023
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը
 |tert.am|

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ այսօր՝ հունվարի 24-ին, տարածած հաղորդագրության մեջ։«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի «օրինական շահերը», առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, ընդգծել է ադրբեջանական կողմը։«Հավատալով, որ առաքելությունը կաջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բաքուն համաձայնություն է տվել այդ գործունեության իրականացմանը: Չնայած (նախորդ) երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերի և նպատակների վերաբերյալ բարձր մակարդակի համաձայնությանը, դիտորդական առաքելության (նախնական) գործունեությունը լուրջ հակասության մեջ էր Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ ԵՄ որոշ անդամներ պետությունների կողմնակալ մոտեցումից հետո։ Սա իր հերթին ազդել է ԵՄ-ի ներսում որոշումների կայացման գործընթացի հուսալիության և թափանցիկության նկատմամբ ընդհանուր վստահության վրա»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։«Տարբեր մակարդակներով ԵՄ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
11:05 - 24 հունվարի, 2023
Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան

Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը` քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության ու վստահության ամրապնդման հարցում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
10:45 - 24 հունվարի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանն և անվտանգությանը: Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս և կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Կարևորելով ստեղծված իրավիճակին միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է ընդգծել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի փաստը: Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը: Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ-ԵՄ համատեղ ծրագրերի ընթացքի շուրջ:
19:23 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ «Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- գրել է Միրզոյանը։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
17:04 - 23 հունվարի, 2023
Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։ Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական կտեղակայվի երկու տարով ու կառավարման շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկ է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։  
16:42 - 23 հունվարի, 2023
Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը  հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը հույս են հայտնել, որ որոշում կկայացվի ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ՀՀ նոր երկարաժամկետ առաքելություն ուղարկելու մասին լուրերը, նշել էր․ «ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»։     
14:16 - 23 հունվարի, 2023
ԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին, գործընկերներին՝ ուժերը միավորելով առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը
 |armenpress.am|

ԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին, գործընկերներին՝ ուժերը միավորելով առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից՝ մանրամասներ ներկայացնելով «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մասին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 18-ին: «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համակարգված գործողություններ ձեռնարկելով՝  համապատասխան Հայաստանի կառավարության մարզերի զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային շրջաններում դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի  առաջնահերթություններին: Իսկ թե ինչո՞ւ է ծրագրի իրականացման համար ընտրվել Սյունիքի մարզը, ինչու՞ են ԵՄ-ն, անդամ երկրները կարևորում այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահը նաև տարածքային հավակնություններ ունի՝ ԵՄ պատվիրակությունից պատասխանել են, որ դեռ երկու տարի առաջ հետպատերազմյան համատեքստում Եվրամիությունը քննարկում էր Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու առավել կարիք ունեցող շրջաններին, պատերազմի հետևանքներից մեծ չափով տուժածներին։ «Սյունիքի մեծաքանակ կարիքները մեր ուշադրությանն արժանացան, և կառավարության և մարզային իշխանությունների հետ քննարկումներն ի վերջո ներկայացվեցին ԵՄ-Հայաստան երկկողմ ծրագրում, որը ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենիշային նախաձեռնություն է: Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին մեր աջակցության ազդեցությունը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում»,-նշել են ԵՄ պատվիրակությունից: «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»  մասնավորապես նպատակ ունի նպաստելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» իրականացմամբ ԵՄ-ն ակնկալում է հետևյալ արդյունքները՝ միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում՝ մասնավորապես ստարտափերի, ՄՓՄՁ-ների և սոցիալական ձեռնարկությունների կարողությունների բարելավում, բիզնեսին աջակցող ոչ ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում և այլն: Նախաձեռնության իրականացմամբ ակնկալվում են նաև հետևյալ արդյունքները՝ երիտասարդների և խոցելի խմբերի աշխատունակության և գործարար հմտությունների բարձրացում, կրթության ոլորտում՝ Սյունիքում ֆորմալ և արտադպրոցական կրթության հասանելիության բարելավում, երիտասարդների մասնագիտական հմտությունների բարելավում, սոցիալական ծառայությունների ոլորտում՝ խոցելի խմբերի համար համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում և այլն:  «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ընթացքում կնքվել է դրամաշնորհային երկու պայմանագիր: «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է  Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։  «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ «Նախաձեռնության նպատակն է նպաստել Սյունիքի դիմակայունությանը` աջակցելով Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»,-նշում են ԵՄ-ից:
11:27 - 23 հունվարի, 2023
«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է»․ Տոյվո Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Դիվանագետը նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ «Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ արգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել է Կլաարը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 42 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը վերականգնվել է որոշ սահմանափակումներով։ Պետական հաստատությունները անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
10:03 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Հունվարի 23-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջում։ «Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։ Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ»,- նշված է գրառման մեջ։
14:43 - 22 հունվարի, 2023
ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում: Այդ մասին տեղեկացնում Է Bloomberg գործակալությունը։ «Պատժամիջոցների շուրջ յուրաքանչյուր բանավեճ շատ ավելի բարդ է, քան նախորդը: Մենք լավ քննարկումներ ունենք նախագահ Զելենսկիի հետ, և ես իմ գործընկերներին կտեղեկացնեմ, թե որոնք են Ուկրաինայի առաջարկները, և մենք կխորհրդակցենք։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա», - ասել է Շառլ Միշելը Կիև կատարած ուղևորության ժամանակ: Bloomberg-ը նշում է, որ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև՝ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին օգնելու համար. գագաթնաժողովը պլանավորված Է փետրվարի 3-ին։ «Վստահ եմ, որ սա առիթ և հզոր ազդանշան կլինի այն մասին, որ մենք միասին ենք: Մենք նաև կորոշենք, թե որոնք են հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները», - նշել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, պատժամիջոցները պետք է խստացվեն, «ավելի շատ երկրներ պետք է ներգրավվեն՝ դիմակայելու Ռուսաստանին»: Շառլ Միշելի կարծիքով՝ ԵՄ երկրներն ավելի շատ տանկեր պետք է տրամադրեն Ուկրաինային: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ հասկանում է, թե ինչու է այդ որոշումը բարդ Գերմանիայի համար: Օրեր առաջ արձագանքելով Բրիտանիայի կողմից Ուկրաինային Challenger 2 տանկեր մատակարարելու  որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ տանկերը ,այրվում են և կայրվեն այնպես, ինչպես մյուսները:
12:29 - 20 հունվարի, 2023
Սյունիքի զարգացման համար 5 տարում 51 մլն եվրո կհատկացվի

Սյունիքի զարգացման համար 5 տարում 51 մլն եվրո կհատկացվի

Հունվարի 18-ին հայտարարվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։ Այն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ «Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետություններից՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը մեկտեղել են իրենց ջանքերը հանուն Սյունիքում փոխակերպող ազդեցության», - պաշտոնական արարողությանն իր խոսքում ընդգծել է դեսպան, ԵՄ հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։  ««Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համահունչ է ՀՀ Կառավարության սահմանած՝ Սյունիքի մարզի զարգացման, ինչպես նաև՝  ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին»,- ասված է միջոցառման մասին Սյունիքի մարզպետարանի տարածած հաորդագրության մեջ։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես նպաստելով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում:  Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»,-միջոցառմանն իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մեկ միասնական եվրոպական ձայնով հանդես գալով՝ «Թիմ Եվրոպա» մոտեցումը գործընկերության և միաբանության վերաբերյալ հստակ ուղերձ է ուղարկում՝ աշխատելու միասին կառուցելու կանաչ, արդար, կայուն և ներառական հասարակություններ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային զարգացման կարիքները։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունները, Եվրոպական միության նոր «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և Տնտեսական և ներդրումային պլանի հետ միասին ԵՄ երկարաժամկետ արձագանքն են հարափոխ աշխարհաքաղաքական իրողություններին, երբ նոր մարտահրավերների լուծումները պահանջում են ջանքերի մեկտեղում և համատեղ գործողություններ», - իր ելույթում ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ավարտին ստորագրվեցին նախաձեռնության շրջանակում իրականացվելիք երկու ծրագրերի պայմանագրեր։ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման համագործակցության կողմից ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ 60 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023թ. հունվարին։ «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տևողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023 թ․ փետրվարին։ «Շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնությանն աջակցող բոլոր երկրներին և կազմակերպություններին, որոնք նախորդ տարվա ընթացքում այցելել են Սյունիք և պատրաստակամություն հայտնել ներդրում կատարելու հանուն Սյունիքի մարզի զարգացման։ Հատկապես դժվարին ու մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում և այն բարդ  իրավիճակում, որում հայտնվել է Սյունիքը, նման միջազգային խոշորածավալ ծրագրերն ու ներդրումները լուրջ ազդակ են մեր մարզի բնակչության համար՝ ապագայի հանդեպ հույսի ու լավատեսության համար», - իր խոսքում նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Լուսանկարները՝ Սյունիքի մարզպետարանի էջից
15:29 - 19 հունվարի, 2023