Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կընդլայնվեն զենքի ձեռքբերման հնարավորությունները․ Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչ է արվում  հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար

Կընդլայնվեն զենքի ձեռքբերման հնարավորությունները․ Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչ է արվում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` ռազմա-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլն։ Սակայն երբեմն ունենում ենք իրավիճակներ, երբ ադրբեջանական կողմը խախտում է ինչպես բարձր մակարդակով մեկ տարի առաջ ստորագրված հայտարարության դրույթները, այնպես էլ՝ առօրյա աշխատանքներին վերաբերող պայմանավորվածությունները։ Այդպես է շփման գծում հրադադարի խախտումների դեպքում և այդպես է վերջին երկու դեպքում, երբ զոհվեցին ու վիրավորվեցին քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում, և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։ Կուզեի հակիրճ անդրադառնալ, թե այս ժամանակահատվածում ինչ է արվում ԱՀ Պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով ապահովվող հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար։ 1 Զենքի մասին օրենքում կատարվող փոփոխությունները կընդլայնեն զենքի ձեռքբերման հնարավորությունները։ 2. Թեև առ այսօր շոշափելի աշխատանք է տարվել շփման գծին հարակից բնակավայրերում մշտական զինված հսկողություն ապահովելու առումով, սակայն այսուհետ իրավապահ մարմինների կազմում գործող համապատասխան ստորաբաժանումներն էլ ավելի մեծ մասնակցություն կունենան շփման գծին մոտ տարածքներում կատարվող աշխատանքների, բնակավայրերի ու ճանապարհների անվտանգության ապահովման գործում։ Այդ առումով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին նշված տարածքներում աշխատանքներ իրականացնելու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։ 3. Իհարկե, այս մեկ տարվա ընթացքում նաև զգալի աշխատանք է տարվել առաջնագծի ամրացման ու ՊԲ գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ: 4. ՌԴ խաղաղապահների հետ նույնպես վարում ենք ամենօրյա համագործակցություն բազմաբնույթ անվտանգային ռիսկերի կանխարգելման ու խնդիրների վերացման ուղղությամբ: Գլխավորապես չերևացող տարբեր ջանքերի միջոցով հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը շարունակաբար բարձրանա՝ օգտագործելով և՛ սեփական անվտանգային կարողությունները, և՛ ՌԴ խաղաղապահ զորակազմի տրամադրած ռազմաքաղաքական երաշխիքները: Գործադրվող ջանքերի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»:
17:13 - 10 նոյեմբերի, 2021
Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով |armenpress.am|

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը վիդեոկոնֆերանսի ռեժիմով նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պարզաբանեմ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման թեման վիդեոկոնֆերանսի ռեժիմով: Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ ցանկանում ենք նշել, որ առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ և փոխըմբռնումներ այն մասին, թե երբ նման վիդեոկոնֆերանս կարող է կայանալ: Այդ աշխատանքը շարունակվում է», - ասել է Պեսկովը:
14:18 - 08 նոյեմբերի, 2021
Ռուսաստանում համաճարակային իրավիճակը շատ բարդ է. Վլադիմիր Պուտին |azatutyun.am|

Ռուսաստանում համաճարակային իրավիճակը շատ բարդ է. Վլադիմիր Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ է, նման քանակի դեպքեր երբեք չենք ունեցել», - երեկ պաշտպանական հարցերով հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի կանխարգելման գործընթացը։ Պուտինը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը չափազանց կարևոր է բոլոր քաղաքացիների համար, իսկ զինված ուժերի համար «կրկնակի, եռակի կարևոր է»։ Ռուսաստանում նախորդ օրը հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 40,4 հազար նոր դեպք, գրանցվել է հիվանդությունից մահվան 1155 դեպք։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:24 - 02 նոյեմբերի, 2021
Պուտինն առաջարկել է «Մեծ քսանյակի» երկրներին անհապաղ լուծել պատվաստանյութերի ճանաչման հարցը |azatutyun.am|

Պուտինն առաջարկել է «Մեծ քսանյակի» երկրներին անհապաղ լուծել պատվաստանյութերի ճանաչման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարություններին առաջարկել է անհապաղ լուծել Covid-19-ի դեմ պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման հարցը։ G20-ին ուղղված տեսաուղերձում Պուտինը նաև դժգոհել է ռուսական Sputnik V պատվաստանյութի միջազգային ճանաչման բացակայությունից՝ հորդորելով Հռոմում ընթացող գագաթնաժողովին քննարկել պատվաստանյութերի և պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչումը հնարավորինս շուտ: Այս ամսվա սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրաժարվել էր հաստատել ռուսական պատվաստանյութը՝ չնայած երկրում պատվաստանյութերի անհրաժեշտությանը: Sputnik V-ը հաստատվել չէ նաև Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ևս, ով, ինչպես Պուտինը մասնակցել է տեսաուղերձի միջոցով, պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման կոչով է հանդես եկել:
18:49 - 31 հոկտեմբերի, 2021
Դեռ 2001-ին հասկացա, որ Պուտինի հետ կան լուրջ տարաձայնություններ․ Մերկել |azatutyun.am|

Դեռ 2001-ին հասկացա, որ Պուտինի հետ կան լուրջ տարաձայնություններ․ Մերկել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Suddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե դեռ 2001 թվականին է հասկացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունի լուրջ տարաձայնություններ: Ըստ Մերկելի, նա դրանում համոզվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ երբ Պուտինը ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում: «Ռուսաստանի ղեկավարի համար Խորհրդային Միության փլուզումը տխուր իրադարձություն էր, մինչդեռ, մենք ուրախությամբ ենք ընդունել սառը պատերազմի ավարտը և գերմանական ու եվրոպական միասնությունը»,- ասել է Մերկելը: Պաշտոնավարումն ավարտող կանցլերն այսօր հրապարակված հարցազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի իրավիճակին: «Ստանձնելով կանցլերի պաշտոնը, ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե մի օր Պուտինը կգրավի Ղրիմը, և Ուկրաինայի արևելքում՝ փաստորեն Եվրամիության սահմանի մոտ, տեղի կունենան այդպիսի ռազմական բախումներ»,- ասել է Մերկելը: Նա նշել է նաև, թե այսօր Գերմանիայի դերակատարությունն աշխարհում հետզհետե նվազում է, թեպետ Գերմանիան հարուստ պետություն է: Նրա խոսքով, պատճառն ուժերի հաշվեկշռի ամբողջական փոփոխությունն է: «Երբ ես դարձա կանցլեր, Չինաստանի ներքին համախառն արդյունքը 2 տրիլիոն 300 միլիարդ դոլար էր, Գերմանիայինը՝ 2 տրիլիոն 800 միլիարդ, մինչդեռ, այսօր Չինաստանի ՀՆԱ-ն 14 տրիլիոն 700 միլիարդ է, իսկ Գերմանիայինը՝ 3 տրիլիոն 800 միլիարդ»,- ասել է կանցլերը: Մերկելի խոսքով, Գերմանիըան պետք է ռազմավարական առումով ճիշտ կառուցի հարաբերություններն աշխարհի հետ և պայքարել աշխարհում դիրք ունենալու համար : Կանցլերն ասել է նաև, որ հարկ է ամեն ինչ անել և գտնել այն ուղին, որը թույլ կտա պահպանել Եվրոպայի միասնությունը:
15:51 - 23 հոկտեմբերի, 2021
Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը ասել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։  «Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ հնարավո՛ր է»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․ «Մեր խաղաղապահների շնորհիվ մոտ 50 հազար տեղահանվածներ ի վիճակի են եղել վերադառնալ հայրենիք»։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
23:21 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար:«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:Նա մանրամասնել է, որ այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։ 
23:04 - 21 հոկտեմբերի, 2021
ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում. Պուտին |tert.am|

ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջև բովանդակալից քաղաքական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում:«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջև բովանդակալից քաղաքական երկխոսութոյւն է ծավալվում, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական,ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Պուտինի՝ Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին ուղղված խոսքում:
13:24 - 18 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հանդիպումը բավական արդյունավետ էր: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպումը Մոսկվայում։ «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը բավական արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետը երեկ առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
10:20 - 13 հոկտեմբերի, 2021