ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան |aysor.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան |aysor.am|

aysor.am։ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության հնչեցրած հարցը բավարար պատասխանի է արժանացել կառույցի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի կողմից։ Վերջինս, մասնավորապես, շեշտել է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ «Նա շեշտեց նաև՝ ափսոսում է, որ մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով։ Սթոլթենբերգին առնվազն խորթ չէր խաղաղության գաղափարը, որը պետք է ստանա իր քաղաքական ուղեգիծն ու ձևակերպումները և որպես ձևաչափ օգտագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների կողմից»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
08:35 - 21 հոկտեմբերի, 2019
Կաշխատենք ՆԱՏՕ ԽՎ-ում մեր նախաձեռնողական մոտեցումները ավելացնել. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

Կաշխատենք ՆԱՏՕ ԽՎ-ում մեր նախաձեռնողական մոտեցումները ավելացնել. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am: Մենք նախապատրաստվում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին, որը տեղի կունենա Կիևում։ ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ այսօր ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք կաշխատենք մեր նախաձեռնողական մոտեցումները շարունակաբար ավելացնել։ Չասեմ, թե ինչ նախաձեռնությամբ, սակայն կարծում եմ՝ այն բավականին արդյունավետ կլինի։ Որպես ասոցացված անդամ՝ մենք այս անգամ ավելի պատրաստված ենք»,- ասաց նա։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ում իրենց աշխատանքները համընկել են Թուրքիայի՝ Սիրիայում նախաձեռնած ռազմական գործողությունների հետ։ Հայկական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ ներկաներին հատկապես դժգոհելու առիթ է տվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտնած այն միտքը, որ կառույցը Թուրքիայի գործողություններում իրավական խնդիր չի տեսնում։
08:13 - 21 հոկտեմբերի, 2019
ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստան-ՆԱՏՕ անդամակցությանը. Ռոուզ Գոտմյոլեր |shantnews.am|

ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստան-ՆԱՏՕ անդամակցությանը. Ռոուզ Գոտմյոլեր |shantnews.am|

shantnews.am: Երկօրյա այցով Վրաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոուզ Գոտմյոլերի ղեկավարած պատվիրակությունը:ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սև ծովում ու դրա շուրջ ՌԴ ռազմական հզորացմամբ: Մտադիր է ուժեղացնել Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը: «Այն, որ Ռուսատանը չի աջակցում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, զարմանալի չէ: Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր ուղին: Բուխարեստի գլխավոր ուղերձը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ: Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու կոչ ենք անում Ռուսաստանին՝ ետ կանչել Վրաստանի գրավյալ տարաքներից՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումն ու դուրս բերել իր զորքն այդ տարածքներից: Տարակուսած ենք Սև ծովում և դրա տարածքներում Ռուսաստանի զինուժի հզորացմամբ: Այդ պատճառով ուժեղացնում ենք Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը»,- այս մասին հայտարարել է Ռոուզ Գոտմյոլերը:«ՆԱՏՕ-ի հետ ամուր կապը Վրաստանի արտաքին քաղաքականության և դրա անվտանգության հիմքն է: Այս այցը խորհրդանշական է, քանի որ վերջերս ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է նոր հարթակ ՝ Սևծովյան անվտանգության տեսանկյունից: Բոլորս հասկանում ենք, որ անվտանգ Սև ծովն անվտանգ եվրատլանտյան տարածքի գրավական է», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
05:34 - 04 հոկտեմբերի, 2019
Ապաթուրայն անդրադարձել է ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամագրմանը |aliq.ge|

Ապաթուրայն անդրադարձել է ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամագրմանը |aliq.ge|

aliq.ge: «ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամագրման գաղափարը, ըստ որի 5-րդ հոդվածը չտարածվի երկու շրջանների վրա, այսօրվա դրությամբ հետաքրքրություն չի առաջացնում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։ «Ես հետևում եմ դաշինքին միանալու մասին Վրաստանում ընթացող քննարկումներին, որպեսզի 5-րդ հոդվածը չտարածվի Աբխազիայի և Հվ. Օսիայի վրա: Իմ կարծիքով, այս հարցի շուրջ քննարկումներն իմաստ չունեն: Ես ՆԱՏՕ-ում չեմ տեսնում հետաքրքրություն, որ այս հարցը քննարկվի», — գրել է Ապաթուրայը: Նա նաև հավելել է, որ շուտով Վրաստանում կլինի ՆԱՏՕ-ի ատլանտյան խորհուրդը՝ քննարկելու համագործակցության խորացման ուղիները, այդ թվում օժանդակելու Վրաստանին բարեփոխումների հարցում։ Դա կօգնի Վրաստանին պատրաստել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը օրերս հայտարարել էր, որ Վրաստանը կարող է անդամագրվել ՆԱՏՕ-ին միջազգայնորեն ճանաչված սահմաններով, սակայն դաշինքի 5-րդ հոդվածը տարածվի միայն Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում:Թեմայի մասին ավելի մանրամասն այստեղ:
11:14 - 13 սեպտեմբերի, 2019
Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները |news.am|

Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները |news.am|

news.am: Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը եւ կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների եւ նրանց դաշնակիցների առջեւ: Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթում: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ստոլտենբերգը որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների մրցակցության ուժգնացումը, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» եւ գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի իբր «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաեւ այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» ենթադրյալ միջամտությունը: Ստոլտենբերգի տեսանկյամբ՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետեւանքով զոհվել էր 51 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել, ինչպես նաեւ Օսլոյի եւ Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: «Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձեւից ու բնույթից»,- հայտարարել է նա:
05:42 - 06 օգոստոսի, 2019
Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս |armenpress.am|

Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում. Ջեյմս Ջոնս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծ ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում:Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը՝ նշելով, որ խրախուսում է զարգացնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Վրաստանի միջև կապերը:Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես է Ջոնսը տեսնում Հայաստանի անդամակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նա նշեց՝ Հայաստանն անդամ չէ, հետաքրքրվեց, թե ինչպես է զարգանում մասնակցությունը, և ՆԱՏՕ-ն ինչպես կարող է նպաստել անդամ երկիր չհանդիսացողների անվտանգության ապահովմանը:«Կարծում եմ, որ Հայաստանին պետք է շնորհավորենք այն մեծ ներդրման համար, որ ունեցել է ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերում: Ես նախագահի հետ խոսել եմ այդ մասին. դա, ի դեպ, շատ գնահատված ներդրում է: ՆԱՏՕ-ն, կարծեմ, բախտավոր է, որ ունի և անդամության, և գործընկերության ծրագիր: Որքան շատ մարդ է հետաքրքրված գործընկերության ծրագրով, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ սա հնարավորություն է տալիս մարդկանց միավորել իրենց հնարավորություններն ու ուժերը»,-ասաց Ջոնսը: Նա նշեց՝ թեև այլևս իրավունք չունի խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց կարող է ասել, որ ՆԱՏՕ-ն ներգրավված է եղել այս տարածաշրջանում, աշխատել են նաև Վրաստանի հետ: «Վրաստանը լավ պատրաստված ստորաբաժանումներ է ուղարկել նաև պատերազմական գոտիներ, և մեծ գնահատանք է ստացել թե Հայաստանի, և թե Վրաստանի մասնակցությունն ու ներդրումը: Կարծում եմ, որ այս կապերը կարելի է զարգացնել, հիմքերը կան ու ես կխրախուսեի շարունակել զարգացնել այդ կապերը»,-եզրափակեց նա:
09:23 - 08 հունիսի, 2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ |news.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ |news.am|

news.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ էրդողանին եւ Դոնալդ Թրամփին իր մտահոգություններն է հայտնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքին։ «Այսօր բանակցություններ եմ անցկացրել Էրդողանի հետ, մի քանի շաբաթ առաջ էլ խոսել եմ Թրամփի հետ։ Թուրքիայի դիրքորոշումը պարզ է, սակայն ես փոխանցեցի իմ մտահոգությունները՝ կապված С-400-ների հետ։ Ես նրան նաեւ հայտնեցի, որ այլ համակարգեր ՆԱՏՕ-ի ներսում չեն աշխատելու։ Մեզ հուսադրում են Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարման Անկարայի և Վաշինգտոնի բանակցությունները։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի տարաձայնությունները լուծելու ջանքեր է գործադրում»,- ընդգծել է Սթոլթենբերգը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
05:55 - 07 մայիսի, 2019
ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը սպառնալիքներ է ստանում՝ Հայոց ցեղասպանության պատճառով |panarmenian.net|

ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը սպառնալիքներ է ստանում՝ Հայոց ցեղասպանության պատճառով |panarmenian.net|

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ֆոլիոն մահվան սպառնալիքներ է ստանում՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցած միջադեպի պատաճառով, հայտնում է Panorama.am-ը ֆրանսիական La Depeche կայքի վրա հղումով։ Նշվում է, որ ԽՎ նիստի ժամանակ, որը վարում էր Ֆիլիպ Ֆոլիոն, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հարձակում են գործել Ֆրանսիայի նկատմամբ՝ մեղադրելով Ռուանդայում ցեղասպանության մեջ ու հայերի ցեղասպանության ճանաչումն անվանելով «պոպուլիստական» քայլ։ Ֆրանսիայի պատվիրակությունը, ի նշան բողոքի, լքել էր դահլիճը։Ֆիլիպ Ֆոլիոն միջադեպի մասին գրառում էր արել թվիթերում, որը, ինչպես նա է ասել, ունեցել է 115 հազար դիտում (իր թվիթների միջին դիտողականությունը եղել է 1500-ից 5000) ու բազում մեկնաբանություններ՝ սպառնալիքներով, անգամ մահվան։ Մեկնաբանությունների մեծ մասը եղել է թուրքերեն։ Պատգամավորը նաև նշել է, որ անգամ օդանավակայանում, երբ մարդիկ ճանաչել են նրանց՝ վիրավորել են։ Ֆոլիոն նշել է, որ շարունակում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում իր պլանավորված աշխատանքները։
09:10 - 18 ապրիլի, 2019
ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով

ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակացության ծրագրերը նախանշելու համար։ Երևանի պետական բժշկական համալսարանից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձագետներին ներկայացրեց բժշկական համալասարանի գործունեության ուղղությունները՝ նշելով, որ բուհը պատրաստ է համագործակցության՝ բոլոր ուղղություններով: Հանդիպման ընթացքում փորձագետները շրջայց կատարեցին ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացան կրթական ծրագրերին ու կուրսանտների հետ տարվող աշխատանքներին: Փորձագետները նշեցին, որ նախատեսում են շարունակել համագործակցությունը ԵՊԲՀ-ի հետ, որի շրջանակում կիրականացվի դասախոսական կազմի ընտրություն և վերապատրաստում, ուսումնական ծրագրերի թարմացում, ուսման պրոցեսում նոր մեթոդների կիրառում, ինչպես նաև մեծ ուշադրություն կհատկացվի հեռավար կրթությանը։Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագիրն (DEEP) իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:  
11:18 - 27 մարտի, 2019