Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը, այն հակասում է հայության շահերին. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Լավրովի հայտարարության մասին
 |tert.am|

Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը, այն հակասում է հայության շահերին. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Լավրովի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային փաթեթը, այն չի արտահայտում այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի, և հակասում է հայության շահերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված»: «Մենք անհրաժեշտություն չունենք մտնելու մի բանի մեջ, որի մասին շատ տեղեկացված չենք: Արցախյան կողմը բանակցային գործընթացի նրբություններին տեղյակ չէ: Մենք ավելի շատ տեղեկություն ենք ստանում զանգվածային լրատվամիջոցներից, և շատ դժվար է որևէ կարծիք հայտնել՝ ինչ են քննարկում կամ ինչ չեն քննարկում: Առանց արցախյան կողմի մասնակցության՝ թե որ երկրի արտգործնախարարն ինչ է հայտարարում, ինչ է ասում, իր գործն է, մենք փաստերի մեջ չկանք: Երբ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները կմասնակցեն այդ գործընթացներին, այն ժամանակ մենք կարող ենք այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետ ներկայացնել»,-ասաց Բալայանը: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի փուլային լուծման մասին հայտարարություն է անում ՀՀ ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի արտգործնախարարը, Բալայանը պատասխանեց. «Դիվանագիտության մեջ այսպիսի բան կա՝ կարող մի բան ասվել, հակառակն՝ արվել: Ես վստահ չեմ կարող ասել՝ ՌԴ արտգործնախարարն ինչ նպատակ է հետապնդել այդ հայտարարությամբ, կամ այն ո՞ւմ է ուղղված: Համենայն դեպս, մենք նման հայտարարությունները մերժել ենք, հիմա էլ ենք մերժում, ինչ փուլային տարբերակի մասին կարող է խոսք լինել: Ես կարծում եմ՝ դա տարիներ առաջվա զրույցն է, որ անընդհատ խոսվում է, և որն անընդունելի է»,-ասաց Վահրամ Բալայանը: Նրա կարծիքով՝ արցախահայությունը, հայ ժողովրդի օժանդակությամբ իրեն հիմնական հուզող հարցը լուծել է: «Մեզ մնում է ամրապնդել պետականությունը և այդ ճանապարհով վերջիվերջո հասնել մի հանգրվանի, երբ երկու հայկական պետությունները կարող են հանգիստ պայմաններում քննարկել միացյալ երկրի գաղափարը»,-նշեց ԱՀ ԱԺ փոխնախագահը:
20:05 - 21 ապրիլի, 2020
Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը |azatutyun.am|

Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը |azatutyun.am|

azatutyun.am: Սերգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները: «Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` միաժամանակ հավելելով` «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»: Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»: «Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ: Արձագանքելով հարցին` ինչու է Ռուսաստանը իջեցնում գինը Եվրամիության անդամ Բուլղարիայի համար և անպատասխան թողնում ԵԱՏՄ դաշնակիցների խնդրանքը` Լավրովն ասել է.- «Երբ Հայաստանի ու Բելառուսի համար ներկայումս գործող գները շուկայականից երկու-երեք անգամ ավելի ցածր էին, որևէ մեկը չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է, բոլորը պնդում էին, թե իրենց դեպքում այդպես էլ պետք է լիներ»:
19:08 - 21 ապրիլի, 2020
2014 թ-ի տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ. Զոհրաբ Մնացականյան

2014 թ-ի տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ադրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ բանակցային գործընթացի վերաբերյալ, ասել է․ «Ես նույնպես լսել եմ Լավրովի այդ մեկնաբանությունը և կասեմ հետևյալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք և վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան  թափանցիկ  և մեր դիրքորոշումները և մոտեցումները արտահայտել ենք շատ պարզ ձևով։Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումենր ուղղված բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին  է խոսքը այս երկու տարիների ընթացքում։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և այդ մոտեցումները  ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018  թվականից ի վեր քննարկումները տարվել են առանձին տարրերի շուրջ՝  կողմերի մոտեցումների, քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014 թվականի առաջարկած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար  ընտգծված  և առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը։ Այն, ինչ վերաբերվում է տարածքներին(ինչպես նշվել էմեկնաբանության մեջ), ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր, որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող նույնսիկ ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգության խնդիրը։  Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական  կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կրկին  կարող են վտանգի տակ դնել  Արցախի բնակչության անվտանգությունը։  Երկրորդ կարևոր տարրը այն է, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է այս բանակցային գործընթացում։ Դա մենք կոչել ենք՝ անվտանգություն և ստատուս։ Ես հիմա նորից ասում եմ, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքը՝ առանց սահմանափակումների։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փողզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում, երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում, որը  ենթադրի անվտանգության խափանում, ԼՂՀ բնակչության համար սպառնալիքի  ստեղծելում, առավել ևս այն  դեպքում, երբ այդ սպառնալիքը մնում է ռեալ և էքզիստենցյալ։ Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում։ Փողզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ  հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն՝ անվտանգության  և ստատուսի տարրերի։ Սա  եղել է և մնում է հայկական կողմի մոտեցումը։ Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին  և բանակցությւոնների ժամանակ նույնպես խոսել ենք այս մասին։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ կարող ենք ասել մի բան և  մեկ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է։  Նման բան չի եղել և  չի լինելու, տրամաբանորեն  չի կարող լինել։ ՀՀ որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։
16:47 - 21 ապրիլի, 2020
Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով |civilnet.am|

Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր: «Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիմքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», - ասել է Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:   Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում․ «ՄԱԿ-ի Անվտաnգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը:
16:25 - 21 ապրիլի, 2020
Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար: Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:  «Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը: 
16:17 - 21 ապրիլի, 2020
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսային իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտությունը
 |armtimes.com|

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են կորոնավիրուսային իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտությունը |armtimes.com|

armtimes.com: Այսօր կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեռախոսային խոսակցությունը: 2 երկրների նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: 2 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ սահմանային իրավիճակի մասին հարցեր: Մասնավորապես, խոսվել է, որ սահմանների փակվելու հետեւանքով չպետք է տուժեն բեռնափոխադրումները՝ ինչպես 2 երկրների միջեւ, այնպես էլ տարանցիկ ճանապարհով: Լավրովն ու Մամեդյարովը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, քննարկել են քայլերը, որոնք կարող են հակամարտության կարգավորման հիմնական ճանապարհ դառնալ:
21:38 - 13 ապրիլի, 2020
Թրամփն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ գագաթնաժողով անցկացնելու Պուտինի առաջարկը |azatutyun.am|

Թրամփն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ գագաթնաժողով անցկացնելու Պուտինի առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների գագաթնաժողով գումարելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Այդ մասին այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այդ երկրի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնգյակի գագաթնաժովովի նախաձեռնությամբ Պուտինը հանդես է եկել հունվարի 23-ին Երուսաղեմում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հավաքում, նախաձեռնությանը դրական են արձագանքել Ֆրանսիայի և Չինաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Սի Ծինպինը, վերջերս իր աջակցության մասին է հայտնել նաև նախագահ Թրամփը»,- ասել է Սերգեյ Լավրովը: ԱՄՆ վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ ասել է, որ Թրամփը ցանկանում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Չինաստանի ղեկավարների հետ քննարկել սպառազինությունների կրճատման հարցը:
19:45 - 03 մարտի, 2020
Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

Լավրովը հայտարարել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին |aysor.am|

aysor.am: Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններ առայժմ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր թուրք գործընկերների հետ, բնականաբար, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1,5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին հիշատակեցի», - ասել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած, այդ թվում՝ նաև բարձր մակարդակում: Այս մասին երեկ նշված էր Դմիտրի Պեսկովի մեկնաբանության մեջ: Ես առայժմ չեմ տեսել նախագահների հանդիպումը պատրաստելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ», - շեշտել է նա:
18:42 - 19 փետրվարի, 2020
ՌԴ-ն հույս ունի, որ Ադրբեջանը, ՀՀ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ երկրները Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունեն. Լավրով |news.am|

ՌԴ-ն հույս ունի, որ Ադրբեջանը, ՀՀ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ երկրները Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունեն. Լավրով |news.am|

news.am: Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություններ կան։ Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ (ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում)։ Հեշտ չէ։ Այդ հակամարտությունը ԱՊՀ տարածքում ամենաերկարատեւներից է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Երախտապարտ ենք ադրբեջանցի բարեկամներին, որ այն գաղափարները, որոնք ՌԴ-ն առաջ է մղում (երկկողմ առումով եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող), ըմբռնում են գտնում,- ասել է Լավրովը,- այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձենք առաջ շարժվել։ Հույս ունեմ, որ արդյունքներ կլինեն»։ Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ադրբեջանական կողմը առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում, բայց հակամարտության լուծման գործում Ռուսաստանի ակտիվ մասնակցության շարունակման հույս ունի։ Հնգակողմ հայտարարություն Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Բրատիսլավայում հանդիպման ժամանակ հնգակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան կարգավորման հարցում։ Նրա խոսքով՝ բացի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից Բրատիսլավայում՝ տեղի կունենա նաեւ երկու նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ «Մենք ամեն տարի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդում (ԱԳՆԽ) ձգտում ենք գրանցել հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք կողմերի հավանությանն են արժանացել տարիներ առաջ եւ պահպանում են իրենց կենսունակությունն ու ակտուալությունը,- նշեց Լավրովը։- Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարար եւ երեք համանախագահ-նախարար»։ «Եթե ինչ-ինչ պատճառներով դա անհնար լինի, ապա երեք համախագահ ամեն դեպքում իր դիրքորոշումը կամրապնդի փաստաթղթով։ Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ավելացրեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Համայնքների երկխոսություն Լավրովը նշեց, որ երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ կարեւոր է տարածաշրջանում հակամարտության կարգավորման համար։ «Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, որովհետեւ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից, ովքեր ապրում են այդ հողում։ Որքան մարդիկ ավելի մոտ շփվեն միմյանց հետ, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն այն, ինչ տեղի է ունենում շփման գծի երկու կողմում, այնքան ավելի հեշտ, այնքան ավելի կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց հույս ունենք հասնել։ Ես կողմնակից եմ, որպեսզի ղարաբաղյան համայնքների միջեւ շփումները վերսկսվեն»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե որքանով օգտակար կլինի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը։ Լավրովը նաեւ նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լրագրողների փոխանակման նախաձեռնության հեղինակներից էր։ «Այս տարեսկզբին Վիեննայում գագաթաժողովից հետո կայացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ համաձայնեցվեց ոչ պաշտոնական, բայց կոնկրետ փաստաթուղթ այն մասին, որ մենք բոլորս կողմ ենք հումանիտար փոխանակումների հաստատմանը,- շարունակեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։- Դա վերաբերում է զոհվածների, կալանավորվածների խնդիրների լուծմանը, այնտեղ հիշատակված էին շփումները լրագրողների միջեւ եւ, ըստ էության, մարդկանց միջեւ շփումները»։       
12:49 - 03 դեկտեմբերի, 2019
Արեւմուտքը պետք է հրաժարվի «կայսերական վարքագծից». Լավրովը՝ պատժամիջոցների մասին |news.am|

Արեւմուտքը պետք է հրաժարվի «կայսերական վարքագծից». Լավրովը՝ պատժամիջոցների մասին |news.am|

news.am: Արեւմուտքը պետք է հրաժարվի նախորդ դարերի սովորություններից, երբ սեփական կամքն էին թելադրում այլ երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Այդ աննորմալ իրավիճակը դադարեցնելու լավագույն միջոցը կայսերական վարքագծից, անցյալի սովորություններից, սեփական կամքը թելադրելուց եւ բոլորի եւ ամեն ինչի համար դատավոր դառնալուց հրաժարվելն է»,- ասել է նա: Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների պատրվակով: «Մեզ ասում են՝ արեք ինչ-որ բան, կատարեք Մինսկի համաձայնությունները, եւ այդ ժամանակ ուրախությամբ կչեղարկենք պատժամիջոցները: Մենք չենք կարող կատարել այդ համաձայնությունները, քանի որ Ռուսաստանը դրանցում նույնիսկ հիշատակված չէ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:   Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վաղուց աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ եւ նրանց համոզում հրաժարվել Մոսկվայի հետ կապից:   Լավրովը նշել է, որ Կենտրոնական Ասիան, ինչպես եւ ցանկացած այլ տարածաշրջան, չպետք է խոշոր պետությունների դիմակայության հարթակ հանդիսանա: «Միշտ կարելի է համագործակցությունը զարգացնելու հնարավորություններ գտնել՝ չփորձելով ոտնահարել այս կամ այն երկրի՝ երրորդ պետությունների հետ համագործակցությունը զարգացնելու օրինական շահերը: Ցավոք ԱՄՆ-ը նման գիծ ունի: Եվ դա դրսեւորվում է ոչ միայն Կենտրոնական Ասիայում. եւ՛ Ասիայում, եւ՛ Լատինական Ամերիկայում, եւ՛ Աֆրիկայում նրանք նման գիծ ունեն: Մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Կարծում ենք՝ դա սխալ է»,- հավելել է Լավրովը:      
13:02 - 27 նոյեմբերի, 2019