Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետին, որ եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից․Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետին, որ եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից․Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են՝ բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից»։ Այդ մասին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը։   «Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք՝ թե՛ առերես, ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար հարց է»,- ասել է Փաշինյանը։   Նա նաև ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Հայաստանը պատրաստ է սկսել բանակցություններ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
19:04 - 26 նոյեմբերի, 2021
Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հարցին, սահմանային միջադեպերին |armenpress.am|

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հարցին, սահմանային միջադեպերին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին: ՌԴ նախագահը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման գործում մեծ դեր ունեն ռուս խաղաղապահները:  «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները: Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի, բայց մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել, որ տեսնենք, թե ինչ է արվել և թե ինչ պետք է արվի ոչ միայն նման դեպքերից խուսափելու համար, այլև հակառակը՝ իրավիճակի հանդարտեցման այնպիսի պայմաններ լինեն, որը թույլ կտա տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,-ասաց Վլադիմիր Պուտինը:
16:19 - 26 նոյեմբերի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությունները |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը կհաջողվի նշել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Ըստ Ռուդենկոյի` Ռուսաստանի ակնկալիքն այն է, որ այդ երկու երկրներում ավելի շուտ գան երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը: «Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ին  կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար, թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են հայտարարությունը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն ՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին: Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են: «Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, և նույնիսկ մարդիկ են զոհվում»,- նշել է Ռուդենկոն:
15:41 - 26 նոյեմբերի, 2021
Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ:   Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը:  «Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում իրականացվում է: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ինչպես գիտեք, դա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեկնաբանելու իրավասությունն է: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ, եւ, իհարկե, հատուկ ուշադրությունն այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու, զարգացնելու վրա»,- ասաց Զախարովան:
16:16 - 25 նոյեմբերի, 2021
Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցրերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր։   «Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական վերականգնումը և տրանսպորտային կապերի բացումը Հարավային Կովկասում։ Հենց այս հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:04 - 24 նոյեմբերի, 2021
Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

civilnet.am: Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առցանց): ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» ԱՄՆ-ի՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել և ընդգծել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ միջոցառմանը: «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 1990-ականների սկզբին, որպեսզի բաժանարար գծերը հեռացվեն, բայց այժմ Միացյալ Նահանգները նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ, լավերի և վատերի»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը մի փոքր կտրված է իրականությունից․ «Դա բացարձակապես փոխկապակցված չէ աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է շարունակեն ապրել՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, բայցևայնպես, նման փորձեր ԱՄՆ-ում արվում են»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է այլ երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումը և սեփականաշնորհել այդ տերմինը: «Նրանք փորձում են սեփականաշնորհել «ժողովրդավարություն» բառը։ Այսինքն՝ [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա»,- ասել է նա։
15:34 - 24 նոյեմբերի, 2021
Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:    «Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը: Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:    
21:21 - 18 նոյեմբերի, 2021