ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Այսօրվա դրությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման 5207 շահառու ստացել է աջակցություն

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Էկոնոմիկայի Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը։ «3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար։ Դիմումները եղել են 457 անցած անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Սրանց զգալի քանակը՝ ավելի քան 257 -ը,  եղել են ոլորտին չհամապատասխանող չափանիշներով ներկայացված դիմումներ։ Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով»,- նշեց նա։ Ըստ նախարարի՝ դատելով դիմումների քանակից, որոնք ընթացքի մեջ են, շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի։ Փոքր բիզնեսին ավելի քան 1 միլիարդ դրամ հասանելի վարկային միջոցներ կտրամադրվեն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ խոսեց 5-րդ միջոցառման մասին։ Նա նշեց, որ այս միջոցառման շահառու են այն գործատու կազմակերպությունները և ԱՁ-ները,  որոնք 2020 թ․ հունվար և փետրվար ամիսներին ունեցել են 2-ից 50 աշխատակից, և ներկայացված եկամտային հարկի հաշվարկի հիման վրա՝ մարտ ամսվա ցուցանիշները առնվազն հավասար են հունվար և փետրվար ամիսների աշխատակիցների թվի և վարձատրությանն ուղղվող միջոցների առումով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը և աշխատակիցների թիվը չեն նվազել։ «Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, մարտ ամսվա եկամտային հաշվարկ ներկայացրածների թիվը շուրջ 30 տոկոս է։ Այդ հաշվարկների հիման վրա՝ 9725 շահառուներին ավտոմատ ուղարկվել է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա՝ դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ, 5207 շահառու ստացել է գումարները՝ ընդհանուր 787․9 միլիոն դրամ»,- նշեց նա։ 
13:44 - 13 ապրիլի, 2020
Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել  հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180մլն ՀՀ դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։  ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։ Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։ Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է  շուրջ 138.5մլն ՀՀ դրամ։ ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։ Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ և ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերևութ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
13:29 - 10 ապրիլի, 2020
136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

panarmenian.net: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։ Ծրագրի շրջանակում թիրախավորվել է 3 խումբ․ առաջին խմբում նրանք են, ովքեր 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզանձինք, որոնք հարկային օրենսգրքով ինքնազբաղված են եղել։ Երրորդ խմբում ընդգրկված են անձինք, որոնք ինքնազբաղված չեն, 2020-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու հայտ և 2019-ին չեն եղել անհատ ձեռնարկատեր։ Անանյանի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 6000է, նրանք կստանան միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված ծառայությունների դիմաց՝ իրացումից հասույթի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136,000 դրամ)։ Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նաև այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատեր, բայց անհատ ձեռնարկատեր չեն, և այն անձինք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ մեքենայի հայտ, բայց ապրիլի 1-ի դրությամբ դեռ այն չեն ստացել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք արձանագրել են առևտուրը ՀԴՄ կտրոններով, ավելի շատ աջակցություն կստանան։ Կառավարությունը նաև բացառել է ընդունված 10 ծրագրով կրկնակի աջացություն ստանալու հավանականությունը։ Ավելի վաղ գործադիրն ընդունել էր աջակցության 9 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելու համար։
12:48 - 09 ապրիլի, 2020
31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով: Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ: 2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31%-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5%-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ: Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 15․9 տոկոսով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ․-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 40․5 տոկոսով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ․ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը: Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6 տոկոսի  նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12 տոկոսի նկատմամբ։  Այս նվազման ֆոնին 22-ով կամ 66․6 տոկոսով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս  փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:   2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2Փոխնախարար– 3ՊՎԾ պետ – 1,Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2Դատախազ – 1,ՌՈ պետ – 1 ,ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,Նախկին գլխավոր դատախազ-1,ՀՀ ոստիկանության նախկին պետ-1ՊԵԿ նախկին նախագահ – 1,Նախկին մարզպետ – 1, Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,
14:46 - 06 ապրիլի, 2020
Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին: Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ. Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում): STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք: Ստեղծված դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին` 112: Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը. Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում: Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում: Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ և այլն), և օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց և այլն):  Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված. Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 68.16.45.054: Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր` 33.08.38.224: Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի, կադաստրային ծածկագիր`66.44.02.033: Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`32.03.34.211:Ծանոթություն.  Տեղաշարժման ժամկետների մեջ չեն նախատեսվում մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և մաքսային ձևակերպումների կետերի մոտ կազմակերպված ավտոկայանատեղիներում կանգնելու ժամանակահատվածները: Վերոհիշյալ կանոնների խախտման համար (բացի երաշխավորությունները չկատարելուց, կամ այն դեպքից, երբ եղանակային պայմանները կամ այլ արտաքին գործոններ դժվարացնում և (կամ) անհնարին են դարձնում սահմանված պայմանների կատարումը) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տուգանվում է 3 000 լարիով: Ինչպես նաև, եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ: 
12:25 - 04 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը ներկայացնում է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ Վրաստանի հրապարակած ուղեցույց

ՊԵԿ-ը ներկայացնում է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ Վրաստանի հրապարակած ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին:«Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ. Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում): STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք: Ստեղծված դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին` 112: Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ և այլն), և օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց և այլն): Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված.Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 68.16.45.054: Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր` 33.08.38.224: Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի, կադաստրային ծածկագիր`66.44.02.033: Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`32.03.34.211:Տեղաշարժման ժամկետների մեջ չեն նախատեսվում մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և մաքսային ձևակերպումների կետերի մոտ կազմակերպված ավտոկայանատեղիներում կանգնելու ժամանակահատվածները: Վերոհիշյալ կանոնների խախտման համար (բացի երաշխավորությունները չկատարելուց, կամ այն դեպքից, երբ եղանակային պայմանները կամ այլ արտաքին գործոններ դժվարացնում և (կամ) անհնարին են դարձնում սահմանված պայմանների կատարումը) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տուգանվում է 3 000 լարիով: Ինչպես նաև, եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:
20:31 - 03 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019թ-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների մաքսազերծման մասին

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019թ-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների մաքսազերծման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.-ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,-ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),-ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,-կոնտակտային հեռախոսահամար:Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու: Այս մասին տեղեկացնում ՊԵԿ լրատվական ծառայությունը: Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:
18:05 - 03 ապրիլի, 2020
Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների կուտակումները նվազեցնեու ուղղությամբ․ ՊԵԿ

Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների կուտակումները նվազեցնեու ուղղությամբ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ: Դրանք առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում առկա մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն իսկ հասած ավտոմեքենաներից: Տվյալ տրանսպորտային միջոցները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում հաշվառված ավտոմեքենաներ են:  Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ:  ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։ Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով։   
16:21 - 03 ապրիլի, 2020
Հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

Հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հայտարարագրման հետ կապված մնացած գործողությունները նույնպես կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ: Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում: Քաղաքացիները կարող են զանգահարել ՊԵԿ՝ կատարված գործարքների մասով հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար: Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ը անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490՝ փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը: 1) Նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող ֆիզիկական անձինք պետք է մուտք գործեն «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»: Ի դեպ, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերը նկարագրված են www.ekeng.am կայքում: 2) Իսկ նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն չունեցող ֆիզիկական անձինք առցանց լիազոր գրանցվելու համար կարող են լիազորել այլ անձի, ով ունի նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն: Լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին, ցանկալիէ` ըստ բնակության վայրի, պետք է ներկայացնի.ա) ֆիզիկական անձի կողմից լրացված և ստորագրված դիմումի լուսապատճենբ) ֆիզիկական անձի կողմից լիազորին տրված, ստորագրված լիազորագրի լուսապատճեն,գ) էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հաղորդագրություն՝ նշված հղումով մուտք գործելու համար,դ) ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,ե) լիազորված անձի նույնականացման քարտի լուսապատճեն:
11:11 - 03 ապրիլի, 2020
Վարչապետը ներկայացրեց բյուջետային եկամուտներն ու ընդգծեց հարկային կարգապահության կարևորությունը |armenpress.am|

Վարչապետը ներկայացրեց բյուջետային եկամուտներն ու ընդգծեց հարկային կարգապահության կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշներով՝ հարկային հավաքագրումները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե նշվի, որ 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով։  «Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել։ Եվ 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով: Իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան: Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերն ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին։ Իհարկե, ստեղծվել են նոր պայմաններ, նոր իրավիճակ, և ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայացնել»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն տնտեսավարողներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը, ինչպես նաև ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար։  Կառավարության ղեկավարը կրկին ընդգծեց, որ այս ճգնաժամը ոչ թե պետք է հարկային կարգապահությունը նվազեցնելու առիթ դառնա, այլ ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա։ «Եվ ուզում եմ անդրադառնալ այն, այսպես ասած, շրջիկ խոսակցությանը, որ կա՝ թե մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում ու հավաքում:Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարկերը գոյանում են դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում։ Այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն։ Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում։ Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ ընդհակառակը, պետք է ուժեղանա։ Առավել ևս այս ճգնաժամային պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- ասաց վարչապետը։
13:11 - 02 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել վարկառուի վճարած տոկոսների տեղեկանքները ներկայացնելու վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել վարկառուի վճարած տոկոսների տեղեկանքները ներկայացնելու վերաբերյալ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել կոմիտե։ Համաձայնության դեպքում ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ կից ցանկով խնդրում ենք ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ: Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․1․անունը, հայրանունը, ազգանունը,2․ հանրային ծառայության համարանիշը,3․ անշարժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,4․ ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,5․ 2020թ․-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։6. Նշում վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ:
14:12 - 31 մարտի, 2020
Չգրանցված աշխատողները կարող են դիմել ՊԵԿ |lragir.am|

Չգրանցված աշխատողները կարող են դիմել ՊԵԿ |lragir.am|

lragir.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված մաշխատողներին։ Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք չունենք գործիք իրենց նույնականացնելու համար։ Մենք ո՞նց իմանանք՝ մարդը աշխատել է, բայց չի ֆիքսվել։ Եթե նույնիսկ որևէ մեկն ասի՝ ես աշխատել եմ, բայց չի ֆիքսվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ։ Քաղաքացիներն իրենք են շահառու, շատերին թվում է՝ կառավարության համար ենք ասում, որ պետք է աշխատատեղերը ֆիքսվեն։ Իհարկե, կառավարության համար էլ է դա կարևոր, բայց առաջին հերթին շահառուն քաղաքացին է, և քաղաքացին ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր աշխատանքն արձանագրվի»։ Վարչապետն ասաց, որ այս իրավիճակում կա հետևյալ տարբերակը՝ քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ ու այդ քաղաքացիներին ներառել ծրագրում։ «Քանի որ վերջին 2 տարվա մեջ մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, մենք չգիտենք, թե դեռ ինչքան է մնացել ստվերում։ Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի»,- հավելեց Փաշինյանը։
13:59 - 30 մարտի, 2020
Վարչապետը ՊԵԿ-ի առաջ խնդիր դրեց ուշադրության կենտրոնում պահել ՀԴՄ-ների տրամադրման հարցը |armenpress.am|

Վարչապետը ՊԵԿ-ի առաջ խնդիր դրեց ուշադրության կենտրոնում պահել ՀԴՄ-ների տրամադրման հարցը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում 5 մլրդ դրամով կգերակատարի հարկային եկամուտները։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս առումով վարչապետը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեց հարկային կարգապահության կարևորության վրա։ «Այսօր շատ սոցիալական, տնտեսական աջակցության խնդիրների մասին են խոսում։ Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ ու այդ եկամուտները պետք է ունենա հարկային համակարգի միջոցով։ Շատ է ասվում՝ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, շրջանառության բացակայության, շահույթի բացակայության պարագայում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձեւավորված պարտավորություն, սա շատ կարեւոր է արձանագրել»,-  ասաց վարչապետը։ Դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ վարչապետն ասաց, որ մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ է ստանում, որ տնտեսավարողները սկսել են կիրառել ՀԴՄ չտալու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի: «Հիմա հակառակը՝ ճգնաժամային իրավիճակ է, և, այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները։ Հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերը շատ ավելի քիչ են։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի ու խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետև որևէ արդարացում չկա դրան։ Մանավանդ այսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ ճգնաժամային պայմաններում նման երևույթներ լինեն հարկային կարգապահության ուղղությամբ: Նա ընդգծեց՝ եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ ու ռեժիմով, ՊԵԿ-ը պետք է կրկնակի և եռակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպես էլ ընկալել են իրենց այսօրվա թե՛ աշխատանքային ամենօրյա գործառույթների իրականացումը, թե՛ այն մարտահրավերը, որը նետված է կոմիտեին: «Հետևաբար, մենք հայտարարել ենք նաև հանրությանը՝ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ ծավալով։ Բոլոր գործառույթներն իրականացվում են։ Հսկողական գործառույթներ իրականացնող հիմնական 2 վարչությունները՝ ընթացիկ հարկային հսկողության վարչությունը և հետաքննության և օպերատիվ հսկողության վարչությունը, ամբողջ ծավալով իրականացնում են իրենց գործառույթները՝ նաև զուգահեռ իրականացնելով պարետի որոշմամբ ամրագրված այն հսկողական գործառույթները, որոնք պետք է գործունեության տեսակների արգելքի հետ կապված պարտադիր կերպով իրականացվեն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին ուղերձի համար, որովհետև նրա ուղերձը հարկային վարչարարության տեսանկյունից թե՛ հարկ վճարողների, թե՛ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա։
13:02 - 26 մարտի, 2020