ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Դամասկոսից պահանջել Է դադարեցնել գործողությունն Իդլիբում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ եւ կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին: «Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք եւ դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին եւ Ռուսաստանին, որը աջակցություն Է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել Է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք Է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:55 - 11 փետրվարի, 2020
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:Ինչպես նշվում Է, Փոմպեոն «կրկնել Է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող Է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:Զրույցի ընթացքում նաեւ արծարծվել Է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում Է տարածաշրջանի համար», - հաղորդել Է «Ինտերֆաքսը:
06:23 - 10 հունվարի, 2020
Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել |armenpress.am|

Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ Է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում:«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել Է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր Է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:«Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն Է, ինչն այդպես Էլ կմնա»,-արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում Է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ Է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
08:21 - 23 դեկտեմբերի, 2019
ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները․ ավարտվել է ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովը |aliq.ge|

aliq.ge: ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովն ավարտվել է։Դաշինքի անդամ երկրները համատեղ հայտարարություն են արել, որում ասվում է, որ չնայած լարվածությանը՝ դաշինքի կապն առաջվա պես ամուր է։ Լոնդոնում հանդիպումից հետո հրապարակված համատեղ դեկլարացիայում ասվում է, որ ՆԱՏՕ-ն մնում է կոլեկտիվ պաշտպանության գլխավոր երաշխավորը։Գլխավոր սպառնալիք ՆԱՏՕ-ի համար շարունակում են մնալ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, չվերահսկվող միգրացիան, ահաբեկչությունը, կիբերվտագները։ «Մենք որոշում ենք կայացրել ավելացնել մեր ուժերի պատրաստվածությունը՝ յուրաքանչյուր սպառնալիքի արձագանքելու համար՝ ցանկացած ժամանակ և ուղղությամբ։ Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, ՆԱՏՕ-ն մնալու է միջուկային միություն։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հավատարիմ են միջուկային զենք չտարածելու համաձայնագրին», — ասված է դեկլարացիայում։ Առաջնորդները նաև նշել են, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել, ու մոտ ապագայում Մակեդոնիան դաշինքի անդամ կդառնա։ Նրանք նաև պայմանավորվել են, որ յուրաքանչյուր անդամ պետություն 2024 թվականին պաշտպանության բյուջեն կավելացնի 2%-ով։  
07:03 - 05 դեկտեմբերի, 2019
Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել |azatutyun.am|

Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել: «Կարևոր է ռազմավարական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հավելելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը դա պետք է անի «լայն բացված աչքերով»: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկել էր, որ Մոսկվան բաց է ընդհանուր սպառնալիքների շուրջ համագործակցության համար, սակայն բողոքել էր, որ կապերը սերտացնելու իրենց փորձերը «գործնականում խոչընդոտվել են»: Մեծ Բրիտանիայի թագուհին երեկ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների առաջնորդների համար ընդունելություն է կազմակերպել Բուքինգեմյան պալատում, որին հաջորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ ընդունելությունը:
06:55 - 04 դեկտեմբերի, 2019
Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան. Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին |tert.am|

Մենք պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան. Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված՝ չնայած ՆԱՏՕ-ում տարաձայնություններին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է բացահայտ խոսեն վիճելի հարցերի մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոնում, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, գրում է The New York Times-ը: Կանցլերի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքի վիճակի վերաբերյալ բանավեճի ֆոնին: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում ամբողջությամբ կորել է համակարգումը, դաշինքի «ուղեղը մահացել է»: Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է սկսի մտածել իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի վերահսկի իր ճակատագիրը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլերը նման գնահատականի հետ չեն համաձայնել:
06:45 - 04 դեկտեմբերի, 2019
Ստոլտենբերգը հավաստեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հեռանկարը |armenpress.am|

Ստոլտենբերգը հավաստեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հեռանկարը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն որեւիցե որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում Է այդ հեռանկարը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա Լոնդոնում, որտեղ անցկացվելու Է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ելույթ Է ունեցել դիսկուսիոն համաժողովում: Հեռարձակումն իրականացրել Է դաշինքի մամուլի ծառայությունը: «ՆԱՏՕ-ն դեռ Բուխարեստի գագաթնաժողովում Է որոշել, որ Ուկրաինան եւ Վրաստանը դառնալու են դաշինքի անդամներ: Այդ որոշումը մնում Է: Միեւնույն ժամանակ մենք չենք սահմանում ստույգ ժամանակային շրջանակներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այդ երկրներին օգնել՝ շարժվելու եվրատլանտյան ինտեգրացման ուղղութամբ»,-հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով այն հարցին, թե Կիեւն ու Թբիլիսին երբ կարող են հրավեր ստանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:22 - 03 դեկտեմբերի, 2019
Էրդողանը պայման է դրել ՆԱՏՕ-ի երկրների առաջ |ermenihaber.am|

Էրդողանը պայման է դրել ՆԱՏՕ-ի երկրների առաջ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին: Խոսելով ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների պաշտպանության ծրագրի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել։ «Եթե ՆԱՏՕ-ի մեր ընկերները ահաբեկչական չեն համարում այն կազմակերպություններին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում և որոնց դեմ պայքարում է, ապա թող չնեղանան՝ մենք էլ դեմ կլինենք բոլոր այն քայլերին, որոնք կարվեն այնտեղ»,- ասել է Էրդողանը՝ ռեալ ակնարկելով այն, որ Անկարան գուցե աջակցություն չցուցաբերի Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանությանը միտված ՆԱՏՕ-ի ծրագրին։ Իսկ ահաբեկչական կազմակերպություն ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել մասնավորապես Սիրիայի քրդական ուժերին՝ «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG): Էրդողանն իր խոսքում նկատի է ունեցել նաև այն, որ եթե ՆԱՏՕ-ի երկրները Թուրքիայի վերոնշյալ պահանջը չկատարեն, ապա Տեղեկացնենք, որ Թուրքիայի Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիայի զինված ուժերը ավելի վաղ մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, ինչի հետևանքով մի շարք տարածքներ դուրս են եկել քրդերի վերահսկողությունից։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, գլխավորապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան, YPG-ին չեն համարում ահաբեկչական կազմակերպություն։
13:07 - 03 դեկտեմբերի, 2019
Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ |armenpress.am|

Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան Է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ Է պատասխան միջոցների: «Լեհաստանում եւ բալթյան երկրներում իրենց ներկայությամբ ՆԱՏՕ-ի ուժերը շատ զորեղ ազդանշան են ուղարկում Ռուսաստանին, այն Է՝ Լեհաստանի կամ բալթյան երկրների վրա հարձակման դեպքում պատասխան կտա ամբողջ դաշինքը»,-ասել Է Ստոլտենբերգը Rzeczpospolita լեհական հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 3-ին: Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն արդյոք ՆԱՏՕ-ի թշնամին Է, գլխավոր քարտուղարը հավաստիացրել Է, որ դաշինքում «Ռուսաստանին այդ կերպ չեն որակում»: «Նախեւառաջ ՆԱՏՕ-ն չունի թշնամիների ցուցակ, որովհետեւ մենք անմիջական սպառնալիք չենք տեասնում մեր դաշնակիցներից որեւԷ մեկի համար: Սակայն մենք տեսնում ենք ավելի ու ավելի անորոշ ու անկանխատեսելի անվտանգության միջավայր: Ահա թե ինչու մենք փոխում ենք հակազդման մեր ներուժը, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին կամ տիեզերքում»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:12 - 03 դեկտեմբերի, 2019
ԱՄՆ-ը վավերացրել է ՆԱՏՕ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը |news.am|

ԱՄՆ-ը վավերացրել է ՆԱՏՕ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը |news.am|

news.am: Միացյալ Նահանգները ավարտել է Հյուսիսատլանտյան պայմանագրի արձանագրության վավերացման ընթացակարգը ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Այս մասին կիրակի գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Թվիթերի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը»,- գրել է նա։ «Մեկ քայլ ավելի մոտ նրան, որպեսզի ողջունենք Հյուսիսային Մակեդոնիային որպես ՆԱՏՕ 30-րդ անդամի»,- ավելացրել է Պոմպեոն։ 2018 թվականի հունիսին Մակեդոնիայի եւ Հունաստանի ղեկավարները Պրեսպա լճի ափին, որով անցնում է երկու երկրների միջեւ սահմանը, ստորագրեցին համաձայնագիր նախկին հարավսլավական հանրապետության նոր պաշտոնական անվան մասին։ Պրեսպայի համաձայնագիրը նախատեսում է «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանման կիրառում։ Այդ պայմանագիրը պետք է լուծի ոչ միայն Աթենքի հետ բազմամյա վեճը բալկանյան հանրապետության անվան շուրջ, որը համընկնում է հյուսիսային հունական մարզի անվան հետ, այլեւ Սկոպիեի համար ճանապարհ բացի դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Այս տարվա փետրվարի կեսին Պրեսպայի համաձայնագիրը մտավ ուժի մեջ։ Երկրների մեծ մասն արդեն վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ մտնելու արձանագրությունը։ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի կունենա դաշինքի անդամ պետությունների գագաթաժողովը։
10:18 - 02 դեկտեմբերի, 2019
ԱՄՆ-ը չպետք է պարտադրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սեփական արտադրության զինամթերք. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար |news.am|

ԱՄՆ-ը չպետք է պարտադրի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սեփական արտադրության զինամթերք. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար |news.am|

news.am։ Միացյալ Նահանգները չպետք է պարտադրի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ամերիկյան արտադրության զինամթերք ատլանտյան համերաշխության պատրվակով: Դեկտեմբերի 3-4-ին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին այդ կարծիքն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության մասին) Վաշինգտոնի ճնշման ներքո վերածվի «F-35 հոդվածի», որը կպարտադրեր ՆԱՏՕ-ի երկրներին ձեռք բերել ամերիկյան զինամթերք»,-ընդգծել է նախարարը: Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրոպան պետք է ստեղծի ռազմական գործիքներ, որոնք կհամապատասխանեն դրա տնտեսական եւ քաղաքական հզորությանը: «ՆԱՏՕ-ն երբեք չի դառնա մեր ինքնիշխանության գործիքը, այն պետք է կառուցեն հենց եվրոպացիները,-պարզաբանել է Պարլին:-Ինքնիշխան Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն պետք է փոխադարձաբար ամրապնդեն միմյանց»: Հիշեցնելով «ՆԱՏՕ-ի ուղեղի վախճանի» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը՝ նա նշել է, որ Ֆրանսիայի առաջնորդը ձգտում է դրդել Հյուսիսատլանտյան միության անդամներին դեպի անհրաժեշտ քննարկումը: «Հանրապետության նախագահը մատնանշել է հարցերը, որոնք վաղուց ծագել են կազմակերպությունում,-նշել է նախարարը:-Այդ խոսքերը թելադրված են անհրաժեշտ քննարկումը նախաձեռնելու կամքով, որպեսզի նոր դինամիկա հաղորդվի միության հիմքերին: Դա պետք է լինի Լոնդոնում չորեքշաբթի մեր դեբատների առանցքային կետը»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ Պարլին նշել է, որ չի կարելի ապահովել Եվրոպայի անվտանգությունն առանց Ռուսաստանի հետ երկխոսության: «Առանց երկխոսության անվտանգություն չի լինի»,-ամփոփել է նա:
05:24 - 02 դեկտեմբերի, 2019
Մենք բավարար կամք ու հնարավորություններ ունենք՝ դաշինքի անդամ բոլոր պետություններին պաշտպանելու համար. Ստոլտենբերգը՝ ի պատասխան Թուրքիային |tert.am|

Մենք բավարար կամք ու հնարավորություններ ունենք՝ դաշինքի անդամ բոլոր պետություններին պաշտպանելու համար. Ստոլտենբերգը՝ ի պատասխան Թուրքիային |tert.am|

tert.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենց դաշինքը բավարար կամք ու հնարավորություններ ունի, որպեսզի պաշտպանի դաշինքի անդամ բոլոր պետություններին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ թուրքական իշխանությունները հրաժարվում են աջակցել մերձբալթյան երկրներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքն իր աջակցությունը չի հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ տարվող ռազմական գործողություններին: «Մենք ոչ միայն ծրագրեր ունենք, այլև ունենք կամք ու հնարավորություններ՝ պաշտպանելու մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Ստոլտենբերգը՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայում ցանկություն չունի խորապես ներկայացնելու «ՆԱՏՕ-ի ներքին քննարկումները»: Տվյալների համաձայն՝ Անկարան հանձնարարել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում դաշինքը պարտավորվում է օգնություն ցուցաբերել Լեհաստանին, Էստոնիային, Լիտվային և Լատվիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներսում քննարկումների ժամանակ ճնշում գործադրել անդամ երկրների վրա, որպեսզի նրանք պաշտոնապես ահաբեկչական ճանաչեն «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: Մերձբալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության մասին ծրագիրը կազմվել է՝ ելնելով 2014 թվականին Ղրիմի միացումից Ռուսաստանին։
07:05 - 28 նոյեմբերի, 2019
ԵՄ-ն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

ԵՄ-ն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գտնում Է, որ Եվրամիությունն ի զորու չԷ պաշտպանել Եվրոպան: Համապատասխան կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 20-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:«Այսօր ես կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն ուժեղ Է, օպերատիվ եւ կենսականորեն կարեւոր մեր անվտանգության համար»,-նշել Է Ստոլտենբերգը: «Եվրոպական դաշինքը չի կարող փոխարինել անդրատլանյան դաշինքին,-հավաստիացրել Է նա:- ԵՄ-ն կարեւոր Է, բայց չի կարողանա պաշտպանել Եվրոպան»:Նրա կարծիքով, «Հյուսիսային Ամերիկայից Եվրոպան հեռացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլեւ կպառակտի Եվրոպան»: «Դաշինքը խաղաղությունը պահպանել եւ հակամարտություններից խուսափել Է 70 տարի: Եվ մենք շարունակելու ենք դա անել դեռ շատ տասնամյակներ»,-հավելել Է Ստոլտենբերգը:Նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել Է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկելու Է դաշինքի «ուղեղի մահվան» վերաբերյալ նրա հայտարարությունը, ինչպես նաեւ կազմակերպությանը փոխարինելու Եվրամիության անկարողությունը: «Ես հաջորդ շաբաթ մեկնում եմ Փարիզ՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ: Եվ ես նրա հետ քննարկելու եմ դա (Մակրոնի կողմից արված քննադատությունը), խոսելու եմ այն մասին, որ ՆԱՏՕ-ն օպերատիվ կերպով արձագանքում Է մարտահրավերներին,-ասել Է նա: -Եվրամիությունը չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին: Հարկավոր Է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հատկապես Brexit-ից հետո ԵՄ-ն չի կարողանա պաշտպանել Եվրոպան, որովհետեւ ներդրումների 80 տոկոսը լինելու Է ոչ ԵՄ-ից: Ամենագլխավորը, որը մենք կարող ենք տալ Եվրոպային, միջուկային զսպումն Է»:Մակրոնը The Economist հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին կորցրել Է կոորդինացումը միության ներսում եւ գտնվում Է «ուղեղի մահվան» վիճակում: Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել Է, թե այնհրաժշտ Է, որ Եվրոպան սկսի իր մասին մտածել որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես նա «չի տնօրինի իր ճակատագիրը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
08:37 - 20 նոյեմբերի, 2019
ՆԱՏՕ-ն ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։ Ստոլտենբերգն այցով գտնվում Է ԱՄՆ-ում, որտեղ նա ելույթ Է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը: «Այժ դժվարին ժամանակներում մենք պետք Է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր Է վերականգնել վստահությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր Է: Մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հենց դրա համար Էլ մենք Մոսկվայի համար բաց ենք պահում մեր դիվանագիտական կապուղիները»,-ասել Է նա: Ստոլտենբերգի ելույթի ձայնագրությունը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը: Ընդսմին Ստոլտենբերգը նշել Է, որ «դիվանագիտական ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մենք Ռուսաստանի հետ փոխգործակցենք հուսալի զսպման եւ հուսալի պաշտպանության դիրքերից, որովհետեւ վերջին հաշվով հենց մեր ռազմական ուժն Է պայմաններ ապահովում մեր դիվանագիտական ձեռքբերուrների համար»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:47 - 14 նոյեմբերի, 2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մերժում է Թուրքիային դաշինքից հեռացնելու կոչերը |civilnet.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մերժում է Թուրքիային դաշինքից հեռացնելու կոչերը |civilnet.am|

civilnet.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մերժել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերը՝ նշելով, որ Անկարան «կարևոր դաշնակից է և ունի իր անվտանգությունն ապահովելու օրինական շահեր»․ այս մասին Սթոլթենբերգն ասել է Bild գերմանական թերթին տված հարցազրույցում։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում նշանակալի դեր է ունեցել՝ ոչնչացնելով այսպես կոչված «խալիֆաթը»։ Բացի այդ, ոչ մի այլ դաշնակից չի ընդունել այնքան շատ սիրիացի փախստական, որքան Թուրքիան՝ մոտ 3,6 մլն մարդ։ «Ոչ մի այլ դաշնակից այնքան շատ չի տուժել ահաբեկիչների հարձակումներից, որքան Թուրքիան»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Այսպիսով՝ Յենս Սթոլթենբերգը մերժել է արևմտյան քաղաքական գործիչների կոչերը Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դադարեցնելու վերաբերյալ։ Նա շեշտել է՝ ի տարբերություն Եվրամիության, ՆԱՏՕ-ն չունի մեխանիզմ, որը թույլ է տալիս դադարեցնել իր դաշնակցի անդամակցությունը կամ հեռացնել նրան։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության աղբյուր» օպերացիան, որը քննադատել են Վաշինգտոնն ու եվրոպական երկրները։ Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել, որը նախատեսում էր Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուս-թուրքական համատեղ պարեկություն։ Հուշագրի համաձայն՝ քրդական զինուժը 150 ժամում պետք է դուրս գար Սիրիայի մերձսահմանային շրջաններից և նահանջեր դեպի երկրի խորք։ Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հուշագրի պայմանների լիարժեք կատարման մասին։
07:43 - 04 նոյեմբերի, 2019