Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Հայ ազգն է մերժում «Մադրիդյան սկզբունքները», այն միակողմանի զիջում է. Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Հայ ազգն է մերժում «Մադրիդյան սկզբունքները», այն միակողմանի զիջում է. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Մեր առօրյան սկսում է պաշտպանությունով, ավարտվում է պաշտպանությունով: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ամեն օր մեր մարտունակության աստիճանը փոխվում է, ամեն օր ավելի ուժեղ ենք դառնում, ամեն օր համալրվում է մեր սպառազինությունը»,-ասաց նա: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսը աշխարհում կարծես կասեցրել է ակտիվ քաղաքական պրոցեսները: Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա Արցախի նախագահն ասաց, որ Մադրիդյան սկզբունքները անընդունելի  են, դա  միանշանակ է և երկու կարծիք լինել չի կարող: «Կարող է՝ առաջընթաց է, ոչ մեկը չի ժխտում դա, բայց այդ առաջընթացը չի բավարարում մեր պահանջները, կարող է քաղաքական պրոցեսներում դրական ազդեցություն թողնի, բայց միանշանակ այն մերժվում է ոչ միայն իմ կողմից, այլև ժողովրդի կողմից: Արցախում չեմ հանդիպել մեկ մարդու որ տեղյակ է ինչ- որ չափով այդ սկզբունքներին և կասի, որ դա ընդունելի է»,-ասաց նա: Նա նշեց, որ չի հավատում, որ մոտ օրերին կլինի պատերազմ, սակայն եթե նման բան լինի, ապա մեր պատասխանը լինելու է շատ կոշտ: «Այն երկրները, որոնք պատերազմից վախենում են, կորցնում են ամեն ինչ»,-ասաց նա: Ըստ նրա՝ հայ ազգն է մերժում Մադրիդյան սկզբունքները, քանի որ այն միակողմանի զիջում է: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ Արցախը ենթակա է Երևանին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ տեղյակ է նախկինում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքին Արցախի իշխանությունների նկատմամբ և խնդրեց չանդրադառնալ այսօրվա համագործակցությանը՝ Հայաստանի իշխանությունների հետ: «Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է, որ Արցախը լինի Հայաստանի մաս, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ կա, բայց գործընկերային հարաբերությունները ոչ մեկ կասկածի տակ չպետք է դնի: Շատ արժանապատիվ հարաբերություններ ունենք և մեր հարաբերությունները նպաստում է Արցախի, Հայաստանի անվտանգային համակարգի զարգացմանը»,-ասաց նա:
21:47 - 21 սեպտեմբերի, 2020
Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ուրախ եմ Ձեզ ընդունել Երևանում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի օրը: Այդ իրադարձությունը մեր պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն: Կարծում եմ՝ մեր բոլորի համար միանշանակ է, որ մենք միայն պետականության առկայությամբ է, որ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը: Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ անգամ և ուրախ եմ կրկին Ձեզ ողջունել»,- նշել է վարչապետ Փաշինյանը: «Շնորհակալություն մեծարգո վարչապետ, օգտվելով առիթից` ես էլ եմ շնորհավորում բոլորիս: Վստահ և համոզված կարող եմ ասել, որ, այո, հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը: Պարոն վարչապետ, օգտվելով առիթից` ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հերթական հանդիպման համար: Իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում սա արդեն հերթական հանդիպումն է, որովհետև պաշտոնական և ոչ պաշտոնական շատ հանդիպումներ ենք ունեցել, և սա այն վկայությունն է, որ ամենայն գիտակցությամբ և պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հայրենիքի ճակատագրին, մանավանդ, որ մեր հիմնական հանդիպումների թեման, առանցքը լինում է մեր անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը: Բայց մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա, այս պահի կայուն խաղաղությունը հարատևի: Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում հանդիպման համար, նաև ուզում եմ վստահեցնել, որ մեր ամեն մի հանդիպում իր արդյունքն է տալիս, իր պտուղն է տալիս հետագա մեր գործունեության առումով»,- իր հերթին նշել է Արայիկ Հարությունյանը: Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: 
11:51 - 21 սեպտեմբերի, 2020
Եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը․ Արայիկ Հարությունյան

Եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ․   «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ, Շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք՝ որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ: Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: Տերն ենք և պատասխանատուն: Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում»:  
10:03 - 21 սեպտեմբերի, 2020
Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ

Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին: ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով: Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին:
13:41 - 17 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի անվտանգության խորհրդի նոր կազմը

Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի անվտանգության խորհրդի նոր կազմը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:           Անվտանգության խորհրդի կազմում են. Արցախի Հանրապետության Նախագահ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արցախի Հանրապետության պետական նախարար Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արցախի  Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
18:06 - 14 սեպտեմբերի, 2020
Ասկերանի Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի

Ասկերանի Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին, աշխատանքային այցով եղել է Ասկերանի Ակնա թաղամասում: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ զբաղվող  մենատնտեսների գործունեությանը, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով և իրացման հարցերով: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է Ակնայի ամբողջ թաղամասում այգիներ տնկել: «Առաջիկա երկու տարիներին կլուծվի թաղամասի ոռոգման խնդիրը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարածքն, ըստ մասնագետների, այգեգործության զարգացման համար մեծ ներուժ ունի, և հաջորդ փուլում Կառավարությունն այդ ուղությամբ աջակցության ծրագրեր կսկսի: Դրանք կլինեն մատչելի և հասանելի բոլոր ցանկացողների համար»,- ասել է նախագահն՝ ընդգծելով, որ հատկացված միջոցները տեղին և արդյունավետ ծախսելու հարցում լինելու են խիստ հետևողական:
11:49 - 14 սեպտեմբերի, 2020
Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը |armenpress.am|

Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Դպրոցական հին շենքը կապիտալ վերանորոգվել, վերակառուցվել և համակարգչային դասարանով ու մարզագույքով կահավորվել է «Ապագա սերունդների» հիմնադրամի կողմից: Երկրի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, հետաքրքրվել ուսումնական պրոցեսի մեկնարկով: Նախագահ Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի հեղինակներին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես օգնում են պետության ստանձնած պարտավորությունների՝ առաջանցիկ տեմպերով կատարմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերար, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Խորհրդարանի պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:
17:35 - 12 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկել է բանկերում գրավադրված և ժամկետանց  պարտավորությունների դիմած բռնագրավված բնակարանների խնդիրը

Արայիկ Հարությունյանը Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկել է բանկերում գրավադրված և ժամկետանց պարտավորությունների դիմած բռնագրավված բնակարանների խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բանկերում քաղաքացիների կողմից նախկինում գրավադրված և ժամկետանց պարտավորությունների դիմաց բռնագրավված այն բնակարանների խնդրին, որոնք հետագայում ցեսիայի (պահանջի իրավունքի զիջում) միջոցով ձեռք է բերել ԱՆ հիմնադրամը: Զեկույցով հանդես է եկել Հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կան այդպիսի 146 բնակարաններ, որոնց շահառուները հանդիսանում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների բնակիչները: Նախկին սեփականատերերը շարունակում են ապրել այդ բնակարաններում, և անհրաժեշտություն է առաջացել հիմնավորապես լուծելու այդ խնդիրը: Հանրապետության նախագահը նշել է, որ ուսումնասիրությունները հաստատում են, որ հիմնական խնդիրը պայմանավորված է եղել սոցիալական տարբեր պատճառներով, և պետությունը պարտավոր է աջակցության տարբեր գործիքակազմեր մշակել, որպեսզի դրանցում ապրող ընտանիքների համար հնարավորություն ստեղծվի՝ նորից վերականգնելու սեփականության իրավունքը: Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսի կյանքի կոչման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պետությունը կգործադրի բոլոր ջանքերը գործընթացն անաչառության սկզբունքով կազմակերպելու համար: Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է բնակարանները տրամադրելու առաջարկ ներկայացնել նախկին սեփականատերերին՝ առաջին երեք տարվա ընթացքում՝ 0 տոկոս, այնուհետև՝ 3% տոկոսադրույքով։
20:53 - 11 սեպտեմբերի, 2020
Արցախի նախագահն  ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Արցախի նախագահն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ կառույցն առաջիններից էր, որ աջակցության ձեռք մեկնեց Արցախին: Հանրապետության նախագահի խոսքերով՝ «Իզմիրլյան» հիմնադրամի շնորհիվ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կրթական, ականազերծման և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն արցախահայության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին հայրենանվեր գործունեության համար՝ ընդգծելով կառավարության՝ հետայսու ևս ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ:
19:48 - 09 սեպտեմբերի, 2020
Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի. Արցախի նախագահը հանդիպել է ՃՈ ծառայողների հետ

Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի. Արցախի նախագահը հանդիպել է ՃՈ ծառայողների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ճանապարհային ոստիկանության հետևողական ու արդյունավետ աշխատանքը և կարևորել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանումը: Նախագահը միաժամանակ նշել է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագիծը ևս շատ կարևոր է, և պահանջել է առավելագույնս հարգալից լինել բոլորի նկատմամբ: «Դուք շատ կարևոր գործառույթներ իրականացնելով հանդերձ նաև տրամադրություն ու կարծիք եք ձևավորում պետության ու իշխանության մասին: Դրա համար առանցքային է, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում հանրապետության քաղաքացիների և Արցախ այցելած հյուրերի հանդեպ: Վստահեցնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար կամք ու վճռականություն պայքարելու համակարգում տեղ գտած բոլոր տեսակի արատավոր երևույթների դեմ: Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, և դուք ձեր բաժին պարտականությունների կատարման ժամանակ պետք է գործեք միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասել է Ա. Հարությունյանը: Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ համատեքստում ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան անձնակազմի աշխատավարձերը: Հանդիպմանը ներկա է գտնվել ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:
13:13 - 09 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ պետություն ունենալու համար շատ կարևոր է գիտելիքահենք ու աշխատասեր երիտասարդություն ունենալը և նրա ներգրավվածությունը ինչպես երկրի քաղաքական համակարգում, այնպես էլ կենսագործունեության բոլոր ոլորտներում: Հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել նաև քաղաքական ուժի շարքերը համալրած մի խումբ երիտասարդների: Արարողությանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանը, ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ:
10:12 - 09 սեպտեմբերի, 2020
Արցախի նախագահը ներկայացրել է պետական կառույցներին նվիրաբերված և գնված մեքենաների հաշվետվությունը

Արցախի նախագահը ներկայացրել է պետական կառույցներին նվիրաբերված և գնված մեքենաների հաշվետվությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ավելի քանի 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության Կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով, որ այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար: Արցախի նախագահը նշել է, որ կառավարությունն այլ մեքենա չի գնել, սակայն այս ընթացքում անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել մի շարք մեքենաներ. Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա, Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա: «ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը: Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները («Տոյոտա LC 200» և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից: Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
12:29 - 07 սեպտեմբերի, 2020