Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառում. ՓՄՁ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառում. ՓՄՁ

Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջացկելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքէջից։Միջոցառման նպատակն է օժանդակել սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներիմոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։ Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում:   
21:39 - 25 մարտի, 2020
Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- նշել էր Ավանեսյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց 88 «կողմ», 16 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:
11:33 - 25 մարտի, 2020
Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով կնքվել է 523 պայմանագիր

Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով կնքվել է 523 պայմանագիր

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնակա նծրագրի» շրջանակում 2020 թվականի մարտի 20-ի դրությամբ կնքվել է 523 ապահովագրական պայմանագիր: Մարտի 25-ին լրանում է կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի այգիների համար պայմանագրի կնքման վերջնաժամկետը, ապրիլի 20-ին` խնձորի այգիների համար կարկուտ ռիսկից պայմանագիր կնքելու վերջնաժամկետը, իսկ մայիսի 1-ին` հացահատիկային մշակաբույսերի համար (աշնանացան ցորեն/գարի, գարնանացան ցորեն/գարի) կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրական պայմանագրի կնքման վերջնաժամկետը: Ցրտահարության ռիսկի ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետն ավարտվել է փետրվարի 21-ին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում էնախքան սահմանված վերջնաժամկետների ավարտը ձեռք բերել ապահովագրական պոլիսներ, քանի որ ծրագրում ընդգրկված մարզերի այն գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, ստիպված կլինեն ինքնուրույն կրել բնական աղետների հետևանքով ստացված վնասի ֆինանսական պատասխանատվությունը։ 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար ապահովագրվում են ծիրանը, խաղողը, խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը: Ծիրանի և խաղողի կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրության համարընտրվելէ 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարություն ռիսկից՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր): Հացահատիկային մշակաբույսերի ապահովագրությունը հասանելի է բոլոր մարզերում: Կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50%, գարնանային ցրտահարություն ռիսկից ապահովագրելու դեպքում` 60%, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ: Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները կարող են դիմել «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» (https://aina.am/), ինչպես նաև ծրագրին մասնակից «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Ծրագրի այլ մանրամսներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` https://mineconomy.am/page/1452 հղումով:
18:11 - 24 մարտի, 2020
էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար

էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները: Նախագիծը➡️ http://mineconomy.am/…/…/Ajakcutyan_cragir_2rd_Mijocarum.pdf
16:24 - 24 մարտի, 2020
Արտակարգ դրության սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա |lragir.am|

Արտակարգ դրության սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա |lragir.am|

lragir.am: Այսօր արդեն ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները, բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղնող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Միևնույն ժամանակ սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,- ասաց փոխնախարարը: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների: Ըստ նրա՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, ինչպես նաև շարժական կետերից խմիչքների ու ըմպելիքների վաճառքի վրա: «Շահումով խաղերի հետ  կապված սահմանափակումներից բացառություններ կարվեն ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերն ու վիճակախաղերը»,- հավելեց փոխնախարարը: Սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում, սահմանափակումների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, նա ասաց, որ սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից:
13:13 - 23 մարտի, 2020
Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Փոփոխություններն այնքան արագ են ընթանում, որ ամեն օր աշխարհի կառավարությունների առաջ նոր մարտահրավերներ են առաջացնում։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աայս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ ունեն հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը, Խաչատրյանի ներկայացմամբ, վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն։ Եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։ Ի պատասխան հարցի, որ պղնձի միջազգային գների շարունակական անկման պարագայում որն է Հայաստանի համար պղնձի գնի ստորին շեմը, եւ արդյոք կա՞ համագործակցություն կառավարության եւ պղնձաձուլական ընկերությունների միջեւ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսության երեք հիմնական ոլորտներ կան, որոնք այս նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածը վերցրին իրենց վրա․ «Մեկը զբոսաշրջությունն էր եւ դրան առնչվող ծառայությունները, երկրորդը՝ մեր արտահանող որոշ կազմակերպությունները, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է, եւ գիտեք, որ նավթի գները կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում անկում ապրեցին եւ այդպիսով ՌԴ փոխարժեքի զգալի փոփոխություն է տեղի ունեցել, որն ազդում է նաեւ մեր արտահանողների առեւտրային պայմանների վրա, եւ երրորդը աշխարհում պղնձի գնի նվազումն է, որն այսօր գտնվում է 1 տոննայի դիմաց 4800 դոլարի շրջանակում։ Սա զգալիորեն ցածր գին է։ Մենք ՀՀ-ի արտահանման կառուցվածքում մեծ չափով ունենք պղնձի խտանյութերի արտահանում․ այս տարեսկզբին պղնձի գները մոտ են եղել 6000 դոլարի սահմաններին, հիմա՝ 4800։ Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով դժվար պայմաններ է ստեղծում պղինձ արտահանող կազմակերպությունների համար»,- ասաց նախարարը։ Թե համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ նախարարի խոսքով՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում․ «Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մասնավոր հատվածի կազմակերպությունները նույնպես պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները լինեն ավելի քիչ ռիսկի ենթարկված, եւ շատ ժամանակ հատկացնեն իրենց առաջիկա զարգացման պլանների մասին մտածելու համար։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են»։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն, արդեն տեսնում ենք հետեւանքները, բայց ինքը վստահ է, որ ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։
21:03 - 19 մարտի, 2020
Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը: Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում՝ առայժմ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ավանեսյանը նշեց, որ էլի քննարկումներ կկազմակերպեն և գուցե հուլիսին նոր նախագծով հանդես գան: «Մայիսին արդեն լրացուցիչ գործիքներով հանդես կգանք՝ կապված նրանից, թե լրացուցիչ ինչ շոկեր տեղի կունենան՝ կապված վերջին միջազգային զարգացումների հետ»: Փոխնախարարը նաև պատճառներ նշեց, որոնցով պայմանավորված է ցեմենտի գնանկումը, պատճառները ուղիղ կապված են Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ Իրանի տնտեսության անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ ու Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներով: Ավանեսյանը նաև նշեց` իրադարձությունների ընթացքից ու Իրանի տնտեսության հետագա տեմպերից կախված, գուցե նաև որոշումներ փոխվեն և առաջիկայում ներմուծումը ոչ թե Իրանից, այլ, օրինակ` Վրաստանից լինի՝ ավելի բարձր արժեքով: Դեռ այդ ամենը անորոշ է:
13:00 - 19 մարտի, 2020
Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։ Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը: Ապրանքների ցանկը՝ կից։
12:18 - 18 մարտի, 2020
Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար |armenpress.am|

Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ արտահանողների համար խնդիր չի տեսնում օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով: «Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար:  Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշեց Խաչատրյանը:  Նա շեշտեց, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա:
16:34 - 12 մարտի, 2020
Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: «Մենք այսօր առաջարկել ենք Հայաստանի տարածքում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն, քանի որ երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:   Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը: «Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
15:41 - 12 մարտի, 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատմամշակութային երկարամյա բարեկամությունը և ամուր հարաբերությունները կնպաստեն յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի համատեղ հաղթահարմանը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրված հանձնարարականի՝ քննարկվել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր: Իրանական կողմի դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: Նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի մի շարք այլ հարցեր: Նախարարը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների տնտեսական հարաբերությունները օր առաջ կվերադառնան բնականոն հունին:
18:26 - 10 մարտի, 2020
Կառավարությունը վերլուծում է նավթի կտրուկ գնանկմամբ պայմանավորված իրավիճակը |azatutyun.am|

Կառավարությունը վերլուծում է նավթի կտրուկ գնանկմամբ պայմանավորված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը իրականացնում է նավթի կտրուկ գնանկմամբ ու ռուսաստանյան ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին ու արտահանողներին։ «Ռուսաստանի Դաշնությունը մեր հիմնական առևտրային գործընկերներից է, և մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միությունն է, մասնավորապես Ռուսաստանը։ Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը։ Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակություն վրա», - նշեց Օհանյանը։ «Ամեն ինչ այս պարագայում կախված է նրանից, թե այդ փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը, ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողներին և արտահանողներին։ Եվ ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը», - հավելեց Աննա Օհանյանը։ Անցած ժամերի ընթացքում նավթի համաշխարհային գները կտրուկ՝ ավելի քան 30 տոկոսով անկում գրանցեցին։ Նավթի Brent տեսակի մեկ բարելի (158.9 լիտր) միջազգային գինը վաղ առավոտյան հասավ 31 դոլարի։ Նման անկումը իր սրընթացությամբ երկրորդն է 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից ի վեր։ Ամերիկյան Goldman Sachs բանկի կանխատեսմամբ, առաջիկայում նավթի գինը կարող է է՛լ ավելի իջնել՝ մոտենալով 20 դոլարի։ Սև ոսկու միջազգային գինը անկում ապրեց, երբ անցած ուրբաթ օրը Վիեննայում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները չկարողացան համաձայնության հանգել նավթի շուկայում հետագա քայլերի շուրջ։ Ըստ Bloomberg-ի, Սաուդյան Արաբիան և OPEC երկրների մեծ մասը առաջարկում էր կրճատել սև ոսկու արդյունահանումը, ինչը թույլ կտար նավթի գները պահել որոշակի բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանը դեմ դուրս եկավ այդ գաղափարին` փաստարկելով, որ նավթի ցածր գները շուկայից դուրս կմղեն մրցակիցներին՝ թերթաքարային նավթի արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին, նաև հարկադրելով ներդրողներին թողնել արդեն իսկ ֆինանսական դժվարությունների բախվող ամերիկյան նշված ձեռնարկությունները։ Նշենք, որ նավթի միջազգային գները շարունակաբար անկում են գրանցում անցած տարվա դեկտեմբերից սկզբից, երբ գրեթե 67 դոլարից նավթի Brent տեսակի մեկ բարելի գինը սկսեց նվազել, որը նախ և առաջ բացատրվում է կորոնավիրուսի տարածմամբ։ Սև ոսկու գնանկմանն այսօր հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։ Առավոտյան Forex-ում ամերիկյան մեկ դոլարի դիմաց արդեն տալիս էին 75 ռուբլի, երբ նախորդ օրը երեկոյան փոխարժեքը 68,5 ռուբլի էր։ Ռուսաստանի այս տարվա պետբյուջեն հաշվարկված է նավթի առնվազն 42,4 դոլար գնի հիման վրա։ Այդ երկրի Կենտրոնական բանկի սցենարներից մեկի համաձայն, եթե 2020-2022 թվականների ընթացքում նավթի միջազգային գները պահպանվեն 25-35 դոլարի շրջակայքում, ապա արդեն այս տարի Ռուսաստանի տնտեսությունը 1,5-2 տոկոս անկում կապրի։ Ի դեպ, Ադրբեջանի այս տարվա պետբյուջեն հիմնված է նավթի 55 դոլար գնի վրա։
17:29 - 09 մարտի, 2020
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ 2018 թվականից ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին` գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով․ «Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ», - ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները և նախարարի հետ միասին նախանշել առաջիկա անելիքները: Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունը էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է: «Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ  պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը: Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը:
16:14 - 06 մարտի, 2020