Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|

Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի վաճառքն այն երկրին, որը ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն գործել. արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ |tert.am|

tert.am: Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք: Ինչպես փոխանցում է Diario Armenio-ն, ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդին սպանելու համար: «Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:
19:33 - 28 հոկտեմբերի, 2020
Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

shantnews.am:  Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից: Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, այլ նաև համեմատաբար փոքր բնակավայրերում: Բացի այդ, ստացվել են հաղորդագրություններ բախումների և ցուցարարների վրա հարձակումների մասին: Haaretz-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել է 2000 ցուցարար, ընդ որում՝ ցուցարարների մյուս խումբը երթով շարժվել է քաղաքի փողոցներով: Տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի ոստիկանության սպաներին վիրավորելու և հասարակական կարգը խախտելու համար: Maariv պարբերականը նշում է, որ Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու ցուցարարներին էլեկտրաշոկերով սպառնալու համար: Հաղորդվել է նաև ցուցարարների վրա մի շարք հարձակումների մասին:
13:29 - 25 հոկտեմբերի, 2020
Իսրայելը հայտարարել Է, որ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին հարվածը հասցվել Է արկի արձակման պատճառով

 |armenpress.am|

Իսրայելը հայտարարել Է, որ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին հարվածը հասցվել Է արկի արձակման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը հարվածել Է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ընդգետնյա ենթակառուցվածքին՝ ի պատասխան արկի արձակման: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հոկտեմբերի 20-ին տագնապի շչակները, որոնք նախազգուշացրել են հնարավոր հրթիռակոծության մասին, սկսել են աշխատել Իսրայելի հարավում, Գազայի հատվածին հարող շրջանում: Այնուհետեւ հաղորդվել Է, որ Գազայի հատվածից մի արկ Է արձակվել Իսրայելի կողմը, այն կալանվել Է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից: «Հոկտեմբերի 20-ի երեկոյան արկը Գազայի հատվածից արձակվել Էր Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռը հարվածել Է ՀԱՄԱՍ-ին պատկանող ընդգետնյա ենթակառուցվածքին, որը գտնվում Է Գազայի հատվածի հարավում»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  
12:34 - 21 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա |hetq.am|

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 17-ին, Իսրայելի հայ համայնքը ավտոերթ էր սկսել դեպի Երուսաղեմ։ Հայ համայնքը Երուսաղեմի Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։ Երուսաղեմից վերադառնալիս ավտոերթի մասնակից երկու հայերի մեքենաներն առաջ էին ընկել, երբ նրանց ճանապարհը կտրել է ադրբեջանական մոտ 10 մեքենա, որոնք նախապես ճանապարհին սպասում էին հայերին, որից հետո ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա: «Բարձրացան մեքենաների վրա, սկսեցին ջարդել Ադրբեջանի դրոշների պոչերով ու ոտքերով հարվածում էին մեքենաներին,մարդկանց մեքենաներից դուրս էին քաշում ու խփում։ Մոտավորապես 30 հոգի կլինեին»,- մեզ հետ զրույցում հայտնեց ցույցի մասնակից Էսթեր Մելքումովան։ Շարունակությունը՝ hetq.am-ում
00:23 - 18 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ |armenpress.am|

Ադրբեջանը հիմնականում կիրառում է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվում են թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ավելին՝ ադրբեջանական սպառազինությունում առկա ԱԹՍ-ները հիմնականում հենց այս երկու երկրների արտադրության են: Այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան: «Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը: Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներին, որոնք կարող են մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին: Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են: «Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ: Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում»,-ասաց նա:
17:19 - 15 հոկտեմբերի, 2020
Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Կնեսետի նախագահ Յարիվ Լևինին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին:  Հայաստանի հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը համայնքի անունից իր նամակում ցավով նշել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության թեժ պահին Իսրայելը շարունակում է Ադրբեջանին մատակարարել նորագույն տեսակի զենքեր. Վարժապետյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ենթարկվում են կոշտ ագրեսիայի Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, որը մատակարարում է Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա, ինչպես նաև հայերի դեմ պատերազմելու համար Սիրիայից հավաքագրում և ուղարկում է  ջիհադականների: Հայաստանի հրեաների համայնքի նախագահը նշում է, որ Իսրայելի կողմից մատակարարվող զենքը այս օրերին ընկնում է արմատական իսլամիստների ձեռքը և կիրառվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակիչների դեմ: «Մենք հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության հարցերը, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, սակայն ներկա ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն: Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անդադար պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են ջիհադականները: Մենք հույս ունենք, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները համաշխարհային մասշտաբի աղետը կանխելու համար»,- ասել է Վարժապետյանը: Հայաստանի հրեական համայնքի անունից Վարժապետյանը կոչ է արել Իսրայելի Պետության ղեկավարությանը եւ նրա բոլոր քաղաքացիներին հանդես գալ Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման օգտին և աջակցել ԼՂ հակամարտության գոտում  կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցմանը:  
19:38 - 13 հոկտեմբերի, 2020
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը
 |tert.am|

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը |tert.am|

tert.am: Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը: Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։  Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։  Կարդալ ավելին՝ tert.am-ում։
11:40 - 13 հոկտեմբերի, 2020
Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով:  Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին: Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում:  Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ  Էրդողանն ակնհայտ մարդասպան է: «Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:
18:27 - 12 հոկտեմբերի, 2020
Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը. Արցախի նախագահն Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: «Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանն իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով է օգտագործում, այլեւ Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում»-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքը կլինի մարդկության հանդեպ։ «Իհարկե տեղյակ են, եւ այսօր էլ շարունակում են զենք մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխանատու է նաեւ Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում, եւ Իսրայելի ղեկավարության այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային, այլեւ Աստծո պարտադրած արժեքները։»- նշեց նախագահը։
11:25 - 11 հոկտեմբերի, 2020
Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Բաց նամակ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ․ «Հետեւյալը ներկայացնում է Կովկասի եւ հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելացի գիտնականների անձնական տեսակետները, եւ չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքերը:  Մենք ՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները: Այս ռազմատենչությունը ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախների եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ եւ արժանի է միանշանակ դատապարտման: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանություն է, եւ այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որեւէ այլ լարվածություն: Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ: Պրոֆ. Ռուբեն ԱմիտայՊրոֆ. Յաիր ԱուրոնՊրոֆ. Իսրայել ՉարնիՏիկին Մորան ԴեյչՊրոֆ. Բենիամին.. ԿեդարՊարոն Յոավ ԼոեֆֆՊրոֆ. Բենի ՄորիսԴոկտոր Յաքիր ՊազՊրոֆ. Էլի ՌիխտերՊրոֆ. Դոննա ՇալեւՊ-ն Մարկ ՇերմանՊրոֆ. Մայքլ ՍթոունԴոկտոր Յանա ՉեխնանովեցՊրոֆ. Դրոր Զըէյվի»
10:46 - 11 հոկտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ: Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի: Նախագահ Սարգսյանն այնուհետև ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվլինին ուղղված նամակում:Նախագահ Ռիվլինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը: 
18:17 - 05 հոկտեմբերի, 2020
Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան

 |factor.am|

Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան |factor.am|

factor.am: Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում նման պդնում արեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել: «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա:
14:47 - 05 հոկտեմբերի, 2020
ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընցացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։ «Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է, վերջին անգամ՝ հուլիս ամսին՝ նախարարի մակարդակով։ Եվ այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում։ Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ»,- հայտնեց նա։
21:24 - 01 հոկտեմբերի, 2020