Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

armenpress.am: Սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Մարտի 11-ին հայտնի Է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:16 - 11 մարտի, 2020
Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

Մերկելն անընդունելի է համարել Էրդողանի կողմից փախստականներին օգտագործելը |ermenihaber.am|

ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին, երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրամիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Ըստ կանցլերի՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է: «Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության առաջ է կանգնել (դեպի Թուրքիա սիրիցի փախստականների հնարավոր նոր ալիքի հետ կապված-խմբ.): Սակայն ինձ համար անընդունելի է այն, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Ըստ իս՝ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է Մերկելը: Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալու ու հրադադար հաստատել Սիրիայում:
15:05 - 03 մարտի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորին

Մարտի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեյի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-գերմանական հարաբերություններն աչքի են ընկնում երկխոսության բարձր մակարդակով, որն արտահայտվում է ոչ միայն երկու երկրների ղեկավարների միջև կանոնավոր շփումներով, արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությամբ, այլև բազմաբովանդակ համագործակցությամբ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում։  Զոհրաբ Մնացականյանը և Դիրկ Վիզեյը մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցերի շուրջ՝ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերակատարությունը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խթանման հարցում։ Արևելյան գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծել են նաև քաղաքացիների շարժունակության և մարդկանց միջև շփումների բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվե տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։ 
09:06 - 03 մարտի, 2020
Աշխատանքի վրա հիմնված հայ-գերմանական կրթական ծրագրերում ընդգրկված են 40-ից ավելի ընկերություններ

Աշխատանքի վրա հիմնված հայ-գերմանական կրթական ծրագրերում ընդգրկված են 40-ից ավելի ընկերություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մարտի 2-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կձևավորվի նաև համագործակցության նոր օրակարգ։ ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, արձանագրելով, որ գերմանական կողմը տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանի անկախությունից ի վեր, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա ներկայացրել է տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավար Հան Կասենսին, որը վերջին 6 տարիներին աշխատել է Բալկաններում՝ Ալբանիայում, և իր գործունեությունը մեր երկրում կսկսի ծավալել եկող ամսվանից։ «ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, արձանագրելով, որ ՄԿՈւ ոլորտում ԳՄՀԸ-ն հայկական կողմի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, տեղեկացրել է, որ 40-ից ավելի մասնավոր ընկերություններ արդեն ընդգրկված են աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերում, և նման կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է։ Գերմանական կողմը շահագրգիռ է ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու և միջազգային մյուս կազմակերպությունների հետ ջանքերը մեկտեղելու ու ծրագրերը համակարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09:05 - 03 մարտի, 2020
Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից |armenpress.am|

Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 50 մարդ Է տուժել, այդ թվում՝ 18 երեխա, Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում (Հեսենի դաշնային երկրամաս) ավտոմոբիլով կառնավալային երթի մասնակիցներին վրաերթի ենթարկելու հետեւանքով, փետրվարի 25-ին հայտնել Է Bild տաբլոիդը: Ավտոմոբիլի վարորդը հայտնի Է ոստիկանությանը, նա Ֆոլկմարզենի 29-ամյա բնակիչ Է: Հրատարակության տեղեկատվությամբ՝ նա այժմ գտնվում Է հիվանդանոցում ծանր վերքերով: Հետաքննությունը գտնում Է, որ տղամարդը բազմությանը վրաերթի Է ենթարկել կանխամտածված, գլխավոր դատախազությունը գործը հետաքննում Է որպես մահափորձ: Հանցագործության դրդապատճառն առայժմ հայտնի չԷ: Ավելի վաղ ասվել Էր, որ Ֆոլկմարզենում միջադեպի հետեւանքով տուժել Է ավելի քան 30 մարդ: Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով տղամարդն ավտոմեքենայով մխրճվել Է բազմության մեջ՝ խոյահարելով արգելափակոցը: Ականատեսները հայտնել են, որ վարորդը ավտոմբիլը միտումնավոր ուղղել Է երեխաների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:44 - 25 փետրվարի, 2020
Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը |aysor.am|

aysor.am: Վարչապետի կողմից արտահայտված մյունխենյան սկզբունքները ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումները, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ», -  ասաց նա։ Մնացականյանը համաձայն չէ դիրքորոշումների հետ, թե կարգավիճակի հարցն անտեսվել է։ «Ոչ, չի անտեսվել, անտրամաբական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն», - ասաց նա։ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն ու միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել։ Մեզ համար ամենասուր հարցերը եղել ու մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Ինչ վերաբերում է մյունխենյան պանելային քննարկմանը, Մնացականյանն ասաց, թե ղեկավարներն են քննարկել՝ ինչպես ներգարվվել այդ ձևաչափի մեջ։ «Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել ու ղեկավարների մակարդակով բաց զրույցով քննարկել հարցեր», - ասաց նա։
13:30 - 24 փետրվարի, 2020
Հնարավոր չէ, որ Լեռնային Ղարաբաղը զիջի իր անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հնարավոր չէ, որ Լեռնային Ղարաբաղը զիջի իր անվտանգությունը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ։ «Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ․ առաջին անգամ 1994 թվականին, և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը։ Դրանից երեք ամիս անց վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։    ՀՀ վարչապետը նկատեց, որ Դուշանբեում իր և Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումից հետո լարվածությունն ընդհանուր առմամբ աննախադեպ անկում է ապրել, կարողացել են ուղիղ կապ ստեղծել շփման և տեղեկատվության փոխանակման համար։
11:10 - 16 փետրվարի, 2020
ՀՀ֊ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

ՀՀ֊ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։ ՀՀ վարչապետը, ողջունելով Էռնա Սոլբերգին, նշեց, որ շատ ուրախ է հանդիպման համար։ Վարչապետի խոսքով՝ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկու երկրների հարաբերությունները ակտիվացնելու ուղիները։ «Տիկին վարչապետ, Հայաստանում այժմ բարեփոխումների շրջան է։ Մենք ունենք բարեփոխումների օրակարգ տարբեր ոլորտներում, մասնավորապես, դատաիրավական ոլորտու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ 2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակը նոր հարթություն բարձրացավ։ Եղած ձեռքբերումները ունենալով ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նպատակ ունեն ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Նա նշեց, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կարևոր գործընկերն է Եվրամիությունը։ ՀՀ վարչապետը կարևոր համարեց միջազգային գործընկերների աջակցությունը բարեփոխումների հարցում և ավելացրեց, որ նույնիսկ առանց աջակցության Հայաստանը նպատակ է դրել ժողովրդավարության մակարդակը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ Նորվեգիայի վարչապետը դրական համարեց այն, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց է սկսել և պատրաստակամություն հայտնեց քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
10:50 - 16 փետրվարի, 2020
Աշխարհը փոխվելու է, եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

Աշխարհը փոխվելու է, եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

Աշխատանքային այցով​ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող​ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել ​ համաշխարհային մեծ համբավ վայելող ​ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ հանրային​ քաղաքականության​ կենտրոնի​ պրոֆեսոր​ Ժոզեֆ​ ​ Նայը (որը​ շրջանառել է​ «փափուկ​ ուժ»​ եզրույթը և տեսությունը),​ ամերիկացի​ հանրահայտ​ քաղաքագետ,​ փիլիսոփա​ և​ գրող Ֆրենսիս​ Ֆուկույաման, հայտնի քաղաքագետ,​ Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ պրոֆեսոր​ Գրահամ Ալիսոնը և այլք: ​ Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ ​ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: ​ Քննարկմանը ներկա են եղել ​ Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ: «Աշխարհը փոխվել ​ և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև ​այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են,- ասել է Հայաստանի նախագահը։- Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։ Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝​ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։ Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։ Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնելոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։​ Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու։ Մենք արդեն իսկ կիսով չափ​ քվանտային ենք, քանի որ ապրում ենք վիրտուալ աշխարհում։ Աշխարհաքաղաքական ռիսկերն ավելի և ավելի ոչ դասական են դառնում։ Վիրուսներ․ դրանք սկիզբ առան Չինաստանի ինչ-որ մի քաղաքից։ Մենք հաջողակ ենք, որ ինկուբացիոն շրջանը 14 օր է տևում։ Պատկերացրեք, եթե դա մեկ կամ երկու ամիս լիներ։ Արդյունքը ամբողջությամբ քվանտային կլիներ։ Այն սկսվել է Չինաստանում, այլ դեպքեր կլինեին Արգենտինայում, Կանադայում, ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում։ Աշխարհը դարձել է մի վայր, որտեղ անհատները շատ արագ են հաղորդակցվում։ Ահաբեկչություն․ այն քվանտային է։ Այն իրականացնելու համար այլևս քաղաքական կուսակցություն, կրոնական խմբեր, համապատասխան տարածք հարկավոր չեն, քանի որ ամեն ինչ վիրտուալ, արագ և քվանտային է։ Ահաբեկչության դեմ պայքարում մենք​ պետք է վերաբացահայտենք այն նոր աշխարհը, որտեղ ապրում ենք և փորձենք այն հասկանալ։ Մեզ շրջապատող շատ երևությներ հնարավոր կլինի բացատրել, կանխատեսել, եթե մենք կարողանանք փոխել սոցիալական կյանքի, քաղաքականության մոտեցումների​ փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Հարյուր տարի առաջ Հայզենբերգերը, Ռիչարդ Ֆեյմանը և ուրիշներն ամբողջությամբ վերափոխեցին մարդկային տրամաբանությունը, թե ինչպես ենք մենք​ նայում բնությանը։ Նույն կերպ մենք պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեզ շրջապատող աշխարհը վերլուծենք, կանխատեսենք ամբողջովին ուրիշ ձևով։​Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը տարրական մասնիկների դասական խառնուրդ էր: Հասարակությունում կա դժգոհություն, և գաղափարախոսության անհրաժեշտություն չկա, քեզ անհրաժեշտ են մեծ էներգիայով լիցքավորված մասնիկներ, որոնք շղթայական ռեակցիա կառաջացնեն։​Աշխարհը փոխվում է։ Սա զարմանալի չէ, քանի որ հետաքրքիր է։ Մենք բնության մասն ենք։ Քվանտային մեխանիկան կարող է բացատրել ոչ միայն անհատական մասնիկները, այլ նաև՝ դրանց կապակցվածությունը, կլաստերները, խմբերը, ինչպիսիք են ատոմները, մոլեկուլները։ Ինչո՞ւ այն չի կարող բացատրել մարդկային հասարակությունը։ Հավատում եմ, որ կարող է։ Մենք, մեր վարքագիծը բնության մասն է։ Հնարավոր է՝ անհատապես մենք տարբեր ենք, բայց այն պահին երբ մենք փոխկապակցվում ենք, մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ, անհատականությունը դառնում է կարևոր։ Սա անհատի ուժի աշխարհ է։ Ապագայում տեղի ունենալիք շատ բաներ հնարավոր է բացատրել տրամաբանության փոփոխության միջոցով։ Այս կամ այն իրադարձության կատարման հավանականությունն ավելի մեծ կլինի։ Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր քաղաքական գործչի վրա ազդեցություն կունենա այն ամենը, ինչը շրջապատում է նրան։ Նրա գործողությունների վերաբերյալ դատողությունները կձևավորվեն հավանականության վերաբերյալ նրա մոտեցումներից կախված։ Այսօր մենք ապրում ենք կիսադասական և կիսաքվանտային աշխարհում։ Մենք այն չենք ճանաչում։ Չինաստանում համաճարակ է։ Ինչ անե՞լ։ Մենք փորձում ենք գտնել դասական լուծումներ, փակում ենք դարպասները, չինացիներին թույլ չենք տալիս գալ Եվրոպա։ Սա դասական լուծում է։ Աֆղանստանում ահաբեկչական գործողություն է իրականացվում։ Ի՞նչ ենք մենք անում։ Պայթեցնում ենք Աֆղանստանը։ Արդյունքում մենք լուծու՞մ ենք ահաբեկչության հետ կապված խնդիրը։ Ո՛չ․․․​»:​Պատասխանելով քննարկման ընթացքում հնչած հարցերին, այդ թվում՝ այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում քվանտային աշխարհը քաղաքականության վրա, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․«Հայաստանը փոքր պետություն է, համաշխարհային ազգ: ԱՄՆ-ում և Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում: Սա գլոբալ աշխարհ է, որը բավականին փոխկապակցված է: Ի՞նչ է անում Կալիֆորնիայում կամ Փասադենայում ապրող հայը՝ վերադառնալով տուն: Մի քանի տարբերակներ կան՝ վայելել հայկական կոնյակ​ կամ դիտել «Գահերի խաղը» սերիալը, նստել համակարգչի առաջ և փնտրել «Գահերի խաղը» սերիալը, որը զվարճանք է։ Սակայն նա մտնում է ֆեյսբուք, սկսում է խորհուրդներ տալ նախագահին, վարչապետին, այդ խորհուրդների թիվը կարող է մեկից հասնել տասի, տասը հազարի, հիսուն հազարի։ Նա խորհուրդ է տալիս կառավարությանը՝ ​ հարկերի հետ կապված:Կառավարությունը, վարչապետը կամ ֆինանսների նախարարը ստանում են հազարավոր մեկնաբանություններ։ Եւ եթե դու զգայուն ես և կարևորում ես վիրտուալ կյանքը, սա քեզ համար ուղերձ է դառնում, թե ինչ են քեզանից ակնկալում մարդիկ: Այնուհետև դու սկսում ես վերլուծել այս անվերահսկելի տեղեկության հոսքը: Այդ մեկնաբանությունների զգալի մասը կեղծ օգտատերերի կողմից է գրված:​ Այդ մեկնաբանությունների մի մասի հեղինակները Հայաստանի հայերն են, իսկ մյուս մասինը՝ Կալիֆորնիայի հայերը․․․ Իրականում, ֆանտաստիկ գաղափարներ են լինում, սակայն երբ դու ընդունում ես մի օրենք, որը դասական է, դա չի ազդելու նրանց վրա: Նրանք չեն վճարելու այդ հարկերը, քանի որ նրանք վճարում են դրանք ԱՄՆ-ում: Ի՞նչ անել այս պարագայում: Առաջինը, որ պետք է սկսենք անել, նոր ուղիների մասին մտածելն է՝ կանոնակարգելու վիրտուալ աշխարհը, որը քաղաքականության քվանտային աշխարհն է: Վիրտուալ աշխարհում չկան սահմաններ: Կան քվանտային մասնիկներ, անհատներ, փոխկապակցվածություն: Ապրելով Կալիֆորնիայում՝ դու կարող ես տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Շատ բարդ է տարբերակել՝ որն է իրական, որը՝ կեղծ: Քաղաքական առումով պետք է կարողանալ տարբերակել քո ընտրազանգվածը և դիմել հենց նրան: ​ Դրա համար կան ուղիներ, սակայն նախ և առաջ, ես կարծում եմ, մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է կարգավորել քվանտային կամ վիրտուալ աշխարհը, որում մենք ապրում ենք: Ես որոշ գաղափարներ ունեմ, սակայն չեմ ցանկանա դրանք ներկայացնել այժմ, քանի որ դրանք կարող են ծիծաղելի լինել նույնիսկ քաղաքական գործիչների համար: Քանի դեռ մենք չենք սահմանել նոր քվանտային աշխարհի խաղի կանոնները, անհնար է լինելու մտածել դրանք օգտագործելու ձևի մասին: Մենք անելու ենք մի բան, որը լինելու է դասական, սակայն այդ դասական լուծումն արդյունավետ չի լինելու․․․ Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա: Եվրոպացիները կարող են ազդել​ Ամերիկայի վրա, ամերիկացիները՝ Ռուսաստանի վրա, ռուսները՝ Չինաստանի … և այդպես շարունակ: Մենք այդպիսի նոր աշխարհում ենք ապրում»:​ Հայաստանի նախագահն ասել է, որ ​ հետագա կյանքը բարդ է լինելու, բայց այն նաև ունենալու է իր առավելությունները: «Մենք այսօր կարող ենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ստանդարտից դուրս են,-ասել է Արմեն Սարգսյանը:- Ժամանակն է մտածել ստանդարտից դուրս, ոչ թե շարունակ կրկնել դասական ճշմարտություններ, որոնց մասին բոլորը գիտեն: Մենք այս համաժողովի շրջանակում քննարկել ենք նաև եղանակի փոփոխությանն առնչվող հարցեր: Եթե ես այստեղ՝ Մյունխենում ծառ տնկեմ, դա, հավանաբար, ներդրում կլինի ամբողջ աշխարհում: Եվ ես ինչ-որ առումով կփոխեմ նաև Հայաստանի եղանակը: Տարբեր երկրներ տարբեր կերպ են պայքարում այս խնդրի դեմ: Ի՞նչ անել այս իրավիճակում: Եկեք մտածենք ստանդարտից դուրս: Եկեք դիտարկենք Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: Հայաստանն ունի արտաքին պարտք այս երկրներին, կամ, օրինակ, Չինաստանին: Հայաստանն այդ պարտքը վերադարձնելու փոխարեն կարող է ծառ տնկել՝ նպաստելով աշխարհն ավելի կանաչ դարձնելու գործին: Սա երկկողմ շահավետ գործընթաց է: Մենք ավելի բարեկեցիկ և կանաչ ենք դարձնում մեր երկիրը, նաև ներդրում ենք ունենում ավելի կանաչ աշխարհ ունենալու գործում: Սա աշխատող տարբերակ է՝​ հաշվի առնելով այն հանգամանքը, որը աշխարհը բոլորինս է: Եղանակը նույնպես սահմաններ չունի: Ինչու՞ չմտածենք ստանդարտից դուրս: Եթե ես փորձեմ այս գաղափարը ներկայացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, նրանք ի սկզբանե այն չեն ընդունի, քանի որ ցանկացած նոր գաղափար անհարմարություն է առաջացնում: Քվանտային աշխարհը նաև նշանակում է փորձել գտնել ստանդարտից դուրս լուծումներ: Այս աշխարհը փոխվելու է, և եթե մենք շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, մենք շատ առումներով դեմ կառնենք պատի: Մենք շատ ավելի վատթար պայմաններում կհայտնվենք, եթե չգտնենք լուծումներ»: Հարցին, արդյո՞ք ֆիզիկոս լինելն ինչ որ ձևով ազդեցություն ունենում կամ փոխում է ​ քաղաքականության ու քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները’ նախագահ Սարգսյսնը, մասնավորապես, պատասխանել է.​ «Բնության մեջ առկա են մաթեմատիկական օրենքներ: Եթե բնության մեջ առաջնորդվենք միայն մաթեմատիկայով, ապա չենք կարող ճանաչել բնությունը։ Պետք է նաև ֆիզիկա, քիմիա և այլն: Մաթեմատիկան բնության Սահմանադրությունն է, ֆիզիկան, կենսաբանությունն իրական կյանքն են: Ուստի յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել, հատել ։ Խնդիրներ ունենալու պարագայում մարդը սկսում է վերստեղծել մաթեմատիկան: Բնության հայտնագործություններն օգնում են զարգացնել մաթեմատիկան: ​ Իրական կյանքի հայտնագործությունները նույնիսկ օգնում են փոխել Սահմանադրությունն ու օրենքները: Եթե դու գործարար ես, դու պետք է իմանաս օրենքները: Եթե ուզում ես դառնալ գործարար, պետք է իմանաս մաթեմատիկա, օրենքներ, ֆինանսական ոլորտ: Քաղաքականության մեջ անհրաժեշտ է համակարգված մտածողություն և հավատ, որ տրամաբանությունը քո ունեցած ամենահզոր գործիքն է: Անհրաժեշտ է նաև կարգապահ մտածողություն և գործելու վճռականություն»:
15:31 - 15 փետրվարի, 2020
Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվելու է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։ Աշխատանքային երրորդ օրվա առաջին հանդիպումը կկայանա ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու, Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ֊Համադ Ալ Սաբահի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Նախատեսված է նաև ձեռքսեղմում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ։ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցի համատեքստում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումն էր։ Այդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա, այդ մասին նշված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։ Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը: Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
11:43 - 15 փետրվարի, 2020
ՀՀ–ն իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները. Զ. Մնացականյան

ՀՀ–ն իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները. Զ. Մնացականյան

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակեցին վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկել Արաբական պետությունների լիգայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:
21:02 - 14 փետրվարի, 2020
Մյունխենում մեկնարկեց անվտանգության համաժողովը, մասնակցում է ՀՀ վարչապետը |armenpress.am|

Մյունխենում մեկնարկեց անվտանգության համաժողովը, մասնակցում է ՀՀ վարչապետը |armenpress.am|

armenpress.am: Մյունխենում մեկնարկեց անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը ժամանեց «Bayerischer Hof» հյուրանոց, որտեղ հավաքվել են համաշխարհային առաջնորդները: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արդյոք Եվրամիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտում, արդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջ. այս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում: Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակի: Նախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահների, վարչապետների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցություն: Այս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: ԱՄՆ-ից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են Ռուսաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարների ելույթները: Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։
18:03 - 14 փետրվարի, 2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ: Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ: Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին: Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի և ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի` հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարևորել են նաև բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջև կապերի ու համագործակցության խորացումը։
13:46 - 14 փետրվարի, 2020
Ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ

Ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու և փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար: «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարևոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ֊ի անդամ երկիր է և միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասել է Կլարա Գեյվիցը` արձանագրելով, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կարևոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատել է, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ «Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, և մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», - ֊ասել է Կլարա Գեյվիցը` հիշեցնելով, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում և տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։Իր խոսքում վարչապետ Փաշինյանըն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը նշել է.«Հարգելի՛ բարեկամներ,Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարգելի՛ ներկայացուցիչներ,Մեծարգո՛ տիկին Գեյվից,Տիկնա՛յք և պարոնյա՛ք, Ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա և ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպում ունենալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում և այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական թինկ թանկների ամենախոշոր և նշանակալից երկու ներկայացուցիչների հետ և թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի հնարավորության համար: Այո՛, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որի հիմնական ասելիքը և բովանդակությունն ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և այն շարունակում է այսօր լինել մեր հիմնական օրակարգը: Շատ կարևոր է արձանագրել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո` վերջին մեկուկես տարվա ընթացքում, և ինչպիսին են արդյունքները Հայաստանում հեղափոխությունից հետո: 2019 թվականն այս առումով շատ կարևոր տարի էր, որովհետև առաջին ամբողջական տարին էր, երբ Հայաստանում կառավարման ղեկին է հայտնվել հեղափոխության արդյունքներով ձևավորված իշխանություն, կառավարություն, խորհրդարան: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքներն ընդհանրապես չվիճարկվեց որևէ մեկի կողմից ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ հանրային կարծիքի առումով: Դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրությունները վիճարկվել էին, արժանացել միջազգային դիտորդների ծանր քննադատությանը: Եվ այս անգամ ոչ միայն հայ հանրությունը, այլ նաև միջազգային հանրությունը ոչ միայն որևէ քննադատություն չհնչեցրեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այլև արձանագրեց, որ այն տեղի է ունեցել միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա հեղափոխության առաջին և ամենակարևոր արդյունքն էր: Բայց դրանից հետո էլ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել քաղաքական և մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր վարկանիշային ցուցակներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում, խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: Այսօր Հայաստանի Հանրապետությունն համացանցի ազատության առումով զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանիշային ցուցակում՝ կիսելով այդ հորիզոնականը Ֆրանսիայի հետ: Մենք հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ենք արձանագրել և այս պրոցեսն աներկբա շարունակվելու է Հայաստանի Հանրեպությունում: Ուզում եմ արձանագրել, որ նաև 2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» և «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով և ցածր տոկոսադրույքներով: Բացի այս, 2019 թվականին և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության և ոչ միայն ձգտում ենք, այլև կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար: Բայց այնուամենայնիվ, ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ մի քանի տնտեսական արդյունքների մասին խոսել: 2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ: Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարևոր է Հայաստանում տեղի ունեցող երևույթները, իրականությունը գնահատելու համար: Մենք ասում ենք, որ սովորաբար, հեղափոխություններից հետո գալիս է նոր իշխանություն և պայքարում է նախորդ իշխանության կոռուպցիայի դեմ: Բայց մենք ասում ենք, որ մեզ համար գոյություն չունի նախկին և ներկա կոռուպցիա, և մեզ համար նույնն է գործող պաշտոնյաների կոռուպցիան, ինչ նախկին պաշտոնյաների կոռուպցիան: Եվ 2018 թվականից ի վեր իմ կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, ընդամենը մեկ շաբաթ առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, և այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: Այսինքն, մեր երկրի պատմության մեջ երբեք նման ռանգի գործող պաշտոնյա չի ձերբակալվել: Զուգահեռ տեղի ունեցավ մաքսանենգության մի խոշոր դեպքի բացահայտում, որում ներգրավված էին Մաքսային կոմիտեի պաշտոնյաներ: Եվ սա ընդգծում եմ` ցույց տալու համար, որովհետև սա կարծում եմ կարևոր նրբություն է, որ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել, չի և չի լինելու որևէ քաղաքական խնդիր լուծելու գործիք: Որովհետև ես հրապարակային էլ ասել եմ, որ գործող պաշտոնյաներն ավելի վտանգավոր են, քան նախկինում գործած պաշտոնյաները հենց այն հիմնավորմամբ, որ նրանք գործում են այսօր, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններից հետո և նրանց գործողություններն այդ առումով շատ ավելի վտանգավոր են: Շարունակելով տնտեսական մեր հաջողությունների թվարկումը, ուզում եմ ընդգծել, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Մենք 1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները: Կամ մեկ այլ ուրախալի փաստ, որ մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով: Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երևան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա: Շատ կարևոր է արձանագրել այն գաղափարախոսությունը, որն այսօր ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում: Ընդհանրապես, հեղափոխությունը հիմնված էր շատ երկար տարիներ մեր կողմից բարձրաձայնվող մի կարգախոսի վրա: Երբ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում էինք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: Մենք ուզում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որդեգրի հենց այս կարգախոսը, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ: Երբ տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը` մենք որդեգրեցինք տնտեսական հեղափոխության օրակարգը և ըստ էության նույն հայեցակարգը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում` քաջալերելով մեր քաղաքացիներին տնտեսական գործունեություն ծավալել և հավատալ աշխատանքով սեփական բարեկեցությունը և երկրի բարեկեցությունը ապահովելու ուժին: Եվ մենք մեր քաղաքացիներին, այդ թվում, իհարկե օտարերկրյա ներդրողներին կոչ ենք անում տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում և այսպիսով հարստանալ և հարստացնել: Երբ մենք այս քաղաքականանությունը, հայեցակարգը առաջարկում էինք, դա 2018 թվականն էր` անմիջապես հեղափոխությունից հետո: Շատ մեծ հոռետեսություն կար, թե ինչպես դա կարող է որևէ տնտեսական արդյունքի բերել և 2019 թվականն այս առումով շատ կարևոր էր, որովհետև ցույց տվեց, որ տնտեսական հեղափոխությունը նույնպես հնարավոր է իրականացնել այն պայմաններում, երբ յուրաքանչյուր քաղաքացի քաջալերվում է հավատալ իր ուժերին, իր ստեղծարար տաղանդին և իհարկե կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ստեղծարար տաղանդի իրացման համար պայմաններ ստեղծելու առումով: Մեր այսօրվա տնտեսական քաղաքականության առանցքը հենց դա է, մենք ասում ենք, որ անհատական ջանքն է այն կարևոր գործոնը, որ ի վերջո հանգեցնելու է Հայաստանում տնտեսական հեղափոխության, որը մեր համոզմամբ և արձանագրված ցուցանիշներով արդեն իսկ սկսվել է: Բայց այս առումով մեզ համար շատ կարևոր է, որպեսզի քաջալերենք կրթությունը: Առաջիկայում ես պատրաստվում եմ հրապարակել մինչև 2050 թվականը մեր ռազմավարական տեսլականը Հայաստանի վերաբերյալ և այնտեղ ձևակերպված են լինելու այն խնդիրները, որոնք մենք ձևակերպում ենք որպես ռազմավարական նպատակ մեր երկրի համար: Եվ այնտեղ կա մի կետ, որը կապված է կրթության հետ, որը ես շատ կարևորում եմ և այդ կետը հնչում է մոտավորապես այսպես, որ մենք խնդիր ունենք` կրթությունը Հայաստանի Հանրապետությունում դարձնել ազգային ապրելակերպ: Ի՞նչ է դա նշանակում. սովորաբար շատ տեղերում կամ շատ դեպքերում կրթություն ասելով հասկանում են նախակրթարան, դպրոց, բուհական կրթություն, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կրթության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, որովհետև կարծում ենք, որ կրթությունը մի պրոցես է, որ մարդ պետք է ապրի ամբողջ կյանքի ընթացքում: Ես ինքս էլ որպես վարչապետ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ես հենց այդպես եմ վերաբերվում հարցերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրի կրթական մակարդակը, ինտելեկտուալ մակարդակը, մասնագիտական մակարդակը ամեն յուրաքանյուր օրը պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: Եվ սա է այն մոդելը, որ մենք ուզում ենք դնել մեր հասարակության հիմքում: Ընդ որում, կրթություն ասելով մենք չենք հասկանում գիտելիք, որովհետև կարծում ենք, որ ենթադրենք` նույնիսկ փականագործը ամեն հաջորդ օրը պետք է լինի ավելի լավ փականագործ, քան նախորդ օրը, ավելի պրոֆեսիոնալ փականագործ, քան նախորդ օրը: Ազգային ժողովի պատգամավորն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ պատգամավոր, քան նախորդ օրը, վարչապետն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ վարչապետ, քան նախորդ օրը, իսկ սա հնարավոր է այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ կրությունը մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի և անսակարկելի մասը պետք է դառնա: Հարգելի ներկաներ, ցանկանում եմ խոսել մեր այսօրվա օրակարգի ամենահրատապ հարցի վերաբերյալ, որովհետև կա մի ոլորտ, որտեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք չենք կարող պարծենալ մեծ հաջողություններ ունենալով և դա դատաիրավական համակարգն է, որովհետև մեր գործող դատական համակարգը` ներառյալ Սահմանադրական դատարանը ձևավորվել է հին քաղաքական պայմաններում և 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այդտեղ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել և սրա պատճառներից մեկն այն է, որ մենք առաջնորդվել ենք և շարունակում ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով, որպեսզի մեր գործողությունները չլինեն տարերային, իներցիոն և մեր գործողությունների արդյունքում մենք համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս: Որովհետև մեր երկիրը, ցավոք սրտի, երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում: Եվ մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլև որևէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո: Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք սկսենք գործնականացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում` Եվրամիության աջակցությամբ: Մենք ընդունել ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը և այս առումով մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ և շնորհակալ ենք, որ նրանք աջակցում ենք մեզ և պատրաստ են աջակցել, ընդ որում տեխնիկապես, ֆինանսապես և գործնական աջակցությամբ:Ընթացիկ շրջանի ամենակարևոր նորությունը սակայն այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Սահմանդրական դատարանի շուրջ: Վերջերս Հայաստանի խորհրդարնը հսկայական մեծամասնությամբ ընդունեց որոշում 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակել հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով: Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է հանրքվե անցկացնելու որոշումը և մենք Սահմանադրական դատարանի հարցով կունենանք հանրաքվե 2020 թվականի ապրիլ 5-ին: Ես ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչն է նման որոշման պատճառը և ինչ բովանդակություն ունի սահմանդրական հանրաքվեն: 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց նոր Սահմանադրություն, որն ամբողջապես ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Այդ Սահմանադրության մեջ նկարագրված է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել, քան գոյություն է ունեցել նախկինում Հայաստանի Հանրապետությունում և ընդ որում այդ մոդելը լայնորեն արժանացել է միջազգային մեր գործընկերների հավանությանը և դրվատանքին: Ի՞նչ է նախատեսված այդ մոդելում. նախատեսված է, որ ի տարբերություն նախկինի` Սահմանադրական դատարանը պետք է լինի հավասարակշռված և Սահմանադրական դատարանը պետք է ձևավորվի հետևյալ սկզբունքով` երեքական թեկնածուներ պետք է առաջադրեն Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը և այդ թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Սա առաջին կարևոր սկզբունքն է, այսինքն իշխանության երեք տարբեր ճյուղերը պետք է ներկայացնեն թեկնածուներ և խորհրդարանը պետք է ընտրի: Հաջորդ կարևոր սկզբունքը` Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարին, ընդ որում մեկ անձը կարող է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել միայն մեկ անգամ: Երորդ կարևոր սկզնունքը` Սահմանդրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով: Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան մեկ անգամ, այսինքն ավելի քան 6 տարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ: Սա է այն մոդելը, որ գործում է մեր ներկայիս Սահմանդրությամբ: Հարց, արդյոք մենք ունենք այսօր այդպիսի Սահմանադրական դատարան: Ոչ, մենք այսօր չունենք այդպիսի Սահմանադրական դատարան, որովհետև նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց ընդամենը 19,20,30 օր առաջ տեղի են ուեցել օրենսդրական մանիպուլյացիաներ, որով մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չոնենք:Հարց, իսկ ե՞րբ կունենանք մենք այդպիսի Սահմանդրական դատարան, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան, եթե որևէ բան չփոխենք: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան 2035 թվականին, ոչ մի օր շուտ: Ինչո՞ւ, որովհետև նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035 թվականը: Այսինքն, ի հեճուկս մեր Սահմանադրության` 18 տարի Հայաստանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Այսինքն, սա մոտավորապես նույնն է, եթե մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք, մանավանդ, որ մենք խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն և որոշենք, որ մինչև 2035թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու և վարչապետը չի փոխվելու: Չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ հինգ տարին մեկ պետք է լինի խորհրդարանական ընտրություն: Հաջորդը. չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիանների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ: Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետև այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է և այդ կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ, որն այսօր ըստ էության երազում է Հայաստանում ժովրդավարության ձախողում:Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել և ի՞նչ ենք արել՝ մենք հարցը հանել ենք հանրաքվեի, համաժողովրդական հանրաքվեի և այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետևյալը. Սահմանադրական դատարանի այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին և պահանջներին, լիազորությունը դադարեցվի և մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, և մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձևավորվել և տեղի է ունեցել աննախադեպ բան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ` կարևոր փաստ է արձանագրելու համար և ահա այդ հանձնաժողովը, օրենքի ընդունումից հետո, որը վստահ եմ մինչ այդ կնդունվի, կստուգի բոլոր դատավորների թեկնածուների համապատասխանությունը, որովհետև մեր օրենսդրության համաձայն, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների անաչառությունը և չքաղաքականացված լինելը պարտադիր պայման են: Եվ մենք պետք է անպայման ապահովենք այդպիսի պայմաններ: Հարգելի գործընկերներ, ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բարեփոխումների օրակարգի շրջանակներում Եվրամիությունը դարձել է Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերը և դա շատ կարևոր է, բայց ես ուզում եմ ընդգծել Գերմանիայի առանձնահատուկ դերը այս ողջ պրոցեսում: Բացի այն ամենից, ինչ հրապարակային ասվում է, ես ուզում եմ ընդգծել, որ մենք, կոնկրետ մեր կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը և համոզված եմ նաև շատ ընդիմադիր ուժեր` Գերմանիայի հետ հարաբերություններում ունեն ևս մեկ հետաքրքրություն: Ինչպես արդեն ասացի, 2018թ ապրիլից Հայաստանը կառավարական կիսանախագահական համակարգից անցնում է խորհրդարանական համակարգի: Եվ մենք դիտում ենք Գերմանիան որպես խորհրդարանական կայացած կառավարում ունեցող երկիր, որտեղ այդ կառավարման համակարգի հաջողությ ունն ապացուցվել է և մեզ համար շատ կարևոր է հնարավորություն ունենալ ուսումնասիրել Գերմանիայի փորձը, տեսնել հակակշիռների և փոխզսպումների այն համակարգը, որը թույլ է տվել կառուցել անշրջելի ժողովրդավարություն` հակակշիռների և փոխզսպումների հուսալի համակարգով, դատական անկախ համակարգով և որը նաև խթանել է տնտեսական զարգացումը և մրցունակ տնտեսությունը: Այս առումով, կարևոր եմ համարում Գերմանիայի հետ մեր համագործակցությունը և շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իհարկե մեր բարեփոխումների օրակարգն, ըստ էության գծագրված է, և նկարագրված է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:Եվ մենք հետևողականորեն իրականացնլու ենք այդ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները: Ոզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարևորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Նախորդ տարի Հայաստանը նախագահել է ԵԱՏՄ-ում և դա ակնհայտորեն բարեհաջող նախագահություն էր:Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ համագործակցության տնտեսական և քաղաքական համագործակցության ջատագովն է և մենք մեր ուժերի ներածին չափով ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: Բայց ուզում եմ ասել նաև,որ Հայաստանի Հանրապետությունը լավ միջավայր է այն օտարերկրյա, ներառյալ գերմանական և Եվրոպական ներդրումների համար, որոնք ուզում են անսահմանափակ մուտք ունենալ դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵԱՏՄ տարածք: Հարգելի գործընկերներ, կրկին ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, և ուզում եմ ընգծել, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում այլևս անշրջելի է: Այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում եկավ՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, որը իր ձևով, տեսքով, բովանդակությամբ ճիշտ է շատ նման էր Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած 80-ականների վերջի 90-ականների սկզբի հեղափոխություններին, բայց այնուամենայնիվ այն առանձնահատուկ էր: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր ընդգծում անել, որը նույնպես կարևորագույն փաստ է Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, պրոցեսների ընթացքում ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել: Մեր քաղաքական թիմի համար սա եղել է սկզբունքային հարց, հեղափոխության ընթացքում մենք թույլ չենք տվել որևէ արտաքին քաղաքական ուժի` ներգրավված լինել այդ ողջ պրոցեսում: Եվ ես սա ի՞նչի համար եմ ընդգծում, ցույց տալու համար, որ այդ պրոցեսները բխել են մեր ժողովրդի մտայնությունից և ցանկությունից, իսկ սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, թափանցիկությունը մեր ժողովրդի մտայնությունից եկող պահանջարկ է և հետևաբար ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից:Սա ամենակարևոր երաշխիքն է և Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ շարունակելու է լինել Ժողովրդավարական պետություն և ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին ու ժողովրդին այս կարևորագույն գործընթացը շարունակելու և ինստիտուցիոնալ առումով ժոովրդավարությունը Հայաստանում ուժեղացնելու գործում: Շնորհակալ եմ»: Այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների, այդ թվում` ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ «Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի.. Ես չգիտեմ, դուք տեղյա՞կ եք, ներկաները տեղյա՞կ են, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ն խաղաղասիրական ծրագրով սպաներ է հրավիրում Հայաստանից ու Ադրբեջանից։ Բուդապեշտում նրանք համատեղ սեմինարների են մասնակցում, և ադրբեջանցի սպան կացնով սպանում է քնած հայ սպային։ Դրանից հետո Բուդապեշտում տեղի է ունենում դատավարություն ու ադրբեջանցի սպան դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Որոշ ժամանակ անց Հունգարիայի կառավարությունը որոշում է այդ սպային արտահանձնել Ադրբեջան։ Եվ ժամանելուն պես Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրում այդ սպային ազատ արձակելու մասին, վճարվում է այդ ողջ ընթացքում նրա չստացած աշխատավարձը, տրվում են բնակարան, զինվորական կոչում ու նա լրատվամիջոցներով համընդհանուր քաջալերանքի և հերոսի կոչման է արժանանում։ Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել։ Որովհետև, երբ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս։Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։Եվ ուզում եմ հստակ ասել, որ մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվել է հասնել նրան, որ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածություն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»:
09:16 - 14 փետրվարի, 2020