Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ Էկոնոմիակայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, ինչպես նաև արտոնյալ ժամկետ՝ 3-ից մինչև 12 ամիս ժամկետով, իսկ ինտենսիվ այգիների դեպում՝ մինչև 5 տարի աժմկետով։ «Մեր կողմից առաջարկվող ծրագրերը 2 տարբերակ են իրենցից ներկայացնում։ Առաջինը վարկավորումն է, մյուսը փոխհատուցման բաղադրիչն է։ Եթե քաղաքացին ցանկանում է դիմել վարկի, նա դիմում է ֆինանսական կառույցին։ Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարությանը։ Նախարարությունը մարզերում կազմակերպում է այդ խմբի համար դասընթացներ։ Կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին հեռակա են կազմակերպվում»,- ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ դասընթացներից հետո մարդիկ ստանում են հավաստագիր և հավաստագիրը կարողանում են ներկայացնել ֆինանսական կառույցին։ Յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն ինքն է կատարում  վարկունակության գնահատում, որոշում է՝ տրամադրե՞լ վարկը, թե՞ ոչ։  «Շատ մարդիկ ասում են՝ մենք գումար ունենք, չենք ուզում վարկ վերցնել։ Նման մարդկանց համար մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ։ Օրինակ, եթե ջերմոցային տնտեսություններ, խելացի անասնաշենքեր, ինտենսիվ այգիներ կառուցելու, ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային ոչխարաբուծության նպատակով արտադրությունների ցանկություն կա, մենք առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ»-, նշեց նա։ Արման Խոջոյանն ասաց, որ յուրաքանչյուր տարբերակի համար սահմանված են տարբեր տոկոսադրույքներ։ Օրինակ, եթե խելացի անասնաշենք է կառուցվում, նախարարության գնահատմամբ՝ առաջին մոդելը 11 մլն դրամ է, և նախարարությունը փոխհատուցում է 5,5 մլն դրամը։ Փոխնախարարը նշեց, որ եթե վարկի դեպքում պետք է դիմել վարկային կազմակերպություններին, ապա փոխհատուցման բաղադրիչի դեպքում պետք է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը։  «Մի վարկատեսակ ունենք՝ մինչև 1 մլն և 3-ից 15 մլն դրամ։ Այն ունի նաև 12 ամիս արտոնյալ ժամկետ։ Այդ վարկատեսակից կարող են օգտվել՝ կատարելու վարի աշխատանքներ, ձեռք բերելու սերմացուներ, ոռոգման համակարգեր, սարքավորումներ, գյուղտեխնիկա։ Այն ամենը, ինչ առանձնացված ծրագրերով չունենք, տեղավորվում է մեր մինչև 15 մլն վարկատեսակի տրամաբանության մեջ»-, ասաց նա։  Փոխնախարարը նշեց, որ  առաջարկվող բոլոր ծրագրերի մաս են կազմում 11 բանկ և մոտ 7 վարկային կազմակերպություն։ Ամեն ծրագիր ունի ցանկություն հայտնած բանկեր։ Նախարարության կողմից յուրաքանչյուր ծրագիր հայտարարվում է առանձին, և բանկերը ցանկություն են հայտնում մաս կազմելու այդ ծրագրին։ 
13:52 - 01 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար |lragir.am|

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար |lragir.am|

lragir.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար։ Դրանք վերաբերում են ՓՄՁ-ին ու գյուղացիական տնտեսություններին աջակցելուն։ Երեկ ու այսօր հաստատվում են ծրագրին դիմելու կարգերը։ Աջակցության ծրագրերի համար գործում են թեժ գժեր՝ 8105 և 041 01-05-23 հեռախոսահամարներով։ Այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը մանրամասնեց աջակցության երրորդ ծրագիրը։ «Այս միջոցառումը փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն է միտված։ Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սնունդի, մշակվող արդյունաբերության ոլորտում, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-500 մլն դրամի շրջանակներում, որոնց մեկ եռամսյակի շրջանառությունն ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, որոնք ունեն բարվոք հարկային ու վարկային պատմություն։ Նրանք կարող են դիմել ու ստանալ անտոկոս վարկեր։ Մենք դրանք անվանում ենք արտոնյա վարկեր, 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնց առաջին երկու տարվա, այսինքն՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին մեկ տարվա համար՝ 12 տոկոս պայմանով»,- ասաց փոխնախարարը։ Նաիրա Մարգարյանի խոսքով՝ վարկը տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել վարձակալության, աշխատավարձերի, հարկերի, հումքի, կոմունալների վճարների ուղղությամբ։ Վարկերն ունեն 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ վեց ամսվա ընթացքում շահառուն որևէ մարում չի անելու։ Իսկ 7-րդ ամսից սկսած հավասարաչափ մարումներ են գործելու։ Զբոսաշրջության և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման, եթե այդ շահառուն այդ երկու ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 մլն դրամը, նորից մարման գրաֆիկը 7-12-րդ ամսում սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո 13-րդ ամսից սկսած նորից հավասարաչափ մարումներ են լինելու։ Վաղաժամ մարումներ հնարավոր են, այդ դեպքում տուգանք նախատեսված չէ։ Բոլոր դիմումներն ընդունվելու են միայն առցանց` Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում։ Կայքում գործելու է նաև թեժ գիծ։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը պարզ է։ «Երկու կետ նշեմ, որը կարող է բարդություններ առաջացնել։ Որպեսզի մենք վարկային պատմությունը կարողանանք ճշտել, պետք է դիմենք ԱՔՌԱ համակարգին կամ շահառուն պետք է դիմի։ Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, առաջարկում ենք տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր, որով կենտրոնը կարող է դիմել ԱՔՌԱ համակարգ։ Լիազորագրի օրինակն առցանց կա, այն պետք ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ։ Մենք նաև խնդրել ենք, որպեսզի շահառուները ներբեռնեն իրենց հարկային հաշվետվությունները»,- ասաց նա։
13:11 - 01 ապրիլի, 2020
Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Արտոնյալ վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում․ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառումը, որը միտված է ՓՄՁ-ների աջակցմանը։ «Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թ․ շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամի շրջանակում, և 2019 թ․ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը ամբողջ տրվա շրջանառության 10 տոկոսից ավել է, ունեն բարվոք հարկային հարկային և վարկային պատմություն։ Այս ՓՄՁ-ները կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր»,- ասաց նա։ Նաիրա Մարգարյանը նշեց, որ անտոկոս կամ արտոնյալ վարկերը 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնք առաջին երկու տարվա՝ 24 ամիսների համար գործում են անտոկոս պայմանով։ Երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով։ Վարկ տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ։   «Վարկերը սահմանում են 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ 6 ամիսների ընթացքում շահառուն որևիցե մարում չի անում։ 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը։ Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման․ եթե շահառուն այդ 2 ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-ից 12-րդ ամիսներին նորից մարման գրաֆիկը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավել, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո՝ 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը, նորից հավասարաչափ մարումներ են տեղի ունենում»,- ասաց նա։  Նաիրա Մարգարյանի խոսքով՝ այս վարկերի վաղաժամ մարումներ հնարավոր են և նաև խրախուսվում են։ Հայտ ներկայացնելու համար նրանք, ովքեր համապատասխանում են 3-րդ միջոցառման պահանջներին, պետք է այցելեն isc.am կայք և լրացնեն կայքում տեղադրված առցանց դիմումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտերն ընդունում է միայն առցանց տարբերակով։
12:45 - 01 ապրիլի, 2020
Բաժնետիրական ընկերությունների ժողովները՝ առցանց քվեարկությամբ. նախագիծն ընդունվեց |1lurer.am|

Բաժնետիրական ընկերությունների ժողովները՝ առցանց քվեարկությամբ. նախագիծն ընդունվեց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և 91 կողմ ձայներով  ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների փաթեթը:  Նախագծով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում, հիմնվելով առաջարկությունների վրա, կատարվել են մի շարք փոփոխություններ:  Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության միջոցով: Դրանք կարող են իրականացվել՝ անկախ կանոնադրության միջոցով նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից:
15:34 - 31 մարտի, 2020
Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից տրամադրվող աջակցման գործիքների կիրառելիության և հասցեականության հետ կապված հարցերը: Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որքան հնարավոր է փոքրաթիվ ուժերով համակարգված աշխատանք իրականացնել: Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների թվում առաջին միջոցառումը արտոնյալ եղանակով վարկային համաֆինանսավորումն է, և խնդրել է տնտեսվարողներին ներկայացնել, թե վերջիններիս խնդիրների որ մասն է այն լուծում, կա՞ն արդյոք բացեր և ի՞նչ առաջարկներ ու նկատառումներ ունեն: Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներից ստանալ կոնկրետ տեղեկություններ` վերջիններիս գործունեության այս փուլի ամենամեծ խնդիրների վերաբերյալ և քննարկել, թե ինչպես պետք է իրականացնել  տեղեկությունների պարբերական փոխանակումը, որպեսզի դրանք հաշվի առնվեն հետագա անելիքները հստակ ձևակերպելու համար: Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են իրենց հիմնական խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ: Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները: Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով:
17:59 - 30 մարտի, 2020
Որ հյուրանոցներն են ավելի շատ հարկ վճարում Հայաստանում |hetq.am|

Որ հյուրանոցներն են ավելի շատ հարկ վճարում Հայաստանում |hetq.am|

hetq.am: Հայաստանում գործող հյուրանոցներից միայն մեկ տասնյակն է ներառված խոշոր հարկատուների ցանկում։ 2019 թվականին նրանց մեծ մասն ավելացրել է հարկերը։ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության այս օրերին հյուրանոցներն, ինչպես բազմաթիվ ոլորտների տնտեսվարողներ, «հարկադիր դադար» են վերցրել։ Հյուրանոցային բիզնեսն այս օրերին ամենաշատ տուժողներից է։ Բիզնեսի դադարը ենթադրում է նաև վճարվող հարկերի նվազում, այսինքն ՝ կորուստներ պետական բյուջեի համար։ Թե ինչ չափի կորուստներ կլինեն, առայժմ հնարավոր չէ գնահատել։ Միայն կարելի է հասկանալ, թե ինչ դիրք ունեն հյուրանոցները խոշոր հարկատուների ցանկում։ Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը տարեցտարի ավելանում է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2019 թվականի սկզբի դրությամբ հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմել է 652: Այստեղ ներառված են ինչպես հյուրանոցները, այնպես էլ՝ առողջարանները, հոսթելները, մոթելները, հանգստյան տները և այլն։ Սակայն, նրանցից քչերն ունեն որակավորման կարգեր։ Միայն 10 հյուրանոց ունի որակավորման կարգ Ըստ Էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակված ցանկի՝ Հայաստանում այսօր որակավորման կարգ ունի 10 հյուրանոցային տնտեսության օբյեկտ։ Նրանցից մեկը՝ հինգաստղանի «դելյուքս» կարգ ունի՝ «Մուլտի գրանդ հոթելը», մեկը պարզապես հինգաստղանի հյուրանոց է՝ «Ռեդիսոն բլու հոթել Երևանը», վեցը՝ չորսաստղանի են և ևս մեկ զբոսաշրջային տուն ու պանսիոն ունեն երրորդ կարգի որակավորում։ Հատկանշական է, որ նախկինում որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելի մեծ է եղել։ Օրինակ՝ 2016 թվականի դրությամբ այդ թիվը 20 է եղել։ Հայաստանում հյուրանոցները որակավորման կարգ են ստանում կամավոր սկզբունքով՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարությանը և ստանալով համապատասխան կարգը։ Հյուրանոցային օբյեկտների որակավորման գործընթացը պարտադիր չէ։ Դա է պատճառը, որ բացի վերշը նշված հյուրանոցներից, մի շարք հյուրանոցներ չունեն «աստղեր»՝ նույնիսկ այն դեպքում, երբ մատուցում են բարձրակարգ ծառայություններ։ Հյուրանոցներից քչերն են խոշոր հարկատու Հյուրանոցներից քչերն են դասվում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում։ Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից, 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած հյուրանոցների թիվը 9 է։ Նրանց շարքում առավել բարձր հորիզոնականներում է «Մուլտի գրանդ հոթելը» շահագործող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։ Այն շահագործում է ոչ միայն «Մուլտի գրանդ հոթելը»-ը, այլև՝ այն ներկայացնում է «Փարավոն» հանգստի ու ժամանցի համալիրը, ինչպես նաև՝ այս ընկերությանն է պատկանում «Շանգրի լա Երևան» խաղատան շահագործման լիցենզիան։ Այսինքն՝ ընկերության հարկերի ծավալը պայմանավորված չէ միայն հյուրանոցի շահագործմամբ, այլ նաև՝ մյուս բիզնեսներով։ «Օնիրա քլաբը» 2019 թվականին պետական բյուջե է վճարել 5 մլրդ 206 մլն դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ աճել է 381 մլն դրամով կամ 7.9 %-ով։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 43-րդ տեղում է։ Հյուրանոցների շարքում մյուս խոշոր հարկատուն «Մարիոթ» բրենդը ներկայացնող «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն է։ 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում 166-րդ տեղում է։ Հարկերի ծավալը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 181 մլն դրամով կամ 18.7 %-ով։ Հաջորդում է «Անի պլազա հոթել» ՓԲԸ-ն՝ 591 մլն դրամի հարկերով։ Ընկերությունը 2019 թվականի խոշոր հարկատուների ցանկում 307-րդ տեղում է։ 2018 թվականի համեմատ հյուրանոցի հարկերի ծավալն աճել է մոտ 56 մլն դրամով կամ 10.4 %-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:40 - 30 մարտի, 2020
ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

ԱԺ-ում քննարկման է դրվել բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ներկայացրեց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: «Ներկայացված օրենքներում  ներառված են դրույթներ, որոնք որոշակիորեն բարդացնում են առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը  և առցանց եղանակով քվեարկումը: Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք նպատակահարմար ենք գտնում, որ այս առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ  պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու»,-ասաց Ավանեսյանը: Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման  մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փաստացի նախագիծը ներկայացվել է Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի կողմից, կառավարությունը այն գտել է նպատակահարմար:
15:10 - 30 մարտի, 2020
Աջակցություն ՓՄՁ-ներին. ո՞ր տնտեսվարողները կարող են օգտվել դրանից

 |armenpress.am|

Աջակցություն ՓՄՁ-ներին. ո՞ր տնտեսվարողները կարող են օգտվել դրանից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մի քանի ոլորտներում գործունեություն ծավալող փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են ստանալ պետության աջակցությունը, եթե ունեն բարվոք վարկային ու հարկային պատմություն և բավարարում են մի քանի այլ պահանջների: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ասուլիսում մանրամասնեց, թե կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակում որ ՓՄՁ-ները կարող են օգտվել աջակցությունից և ինչ պայմաններով: «Մշակվել է միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն շրջանառութուն, կարող են դիմել վարկ ստանալու: Կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները: Սրանք այն ոլորտներն են, որ առաջին հարվածն են կրում և ամենախոցելի են տվյալ իրավիճակում: Գոյություն ունի պահանջ, որ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Անձնական երաշխավորություն կարող է տրամադրել ընկերության սեփականտերը կամ կառավարմանը մասնակող որևիցե անդամ»,-ասաց նա: Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն 24 ամիսը՝ կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն` առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին` այդ թվում զբոսաշրջության ոլորտի:  Ստացվող վարկի առավելագույն չափը պետք է լինի 50 մլն դրամ, բայց ոչ ավելին, քան տնտեսավարողի 2019-ի շրջանառության 10 տոկոսը: Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար` ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:  
18:25 - 27 մարտի, 2020
Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում |armenpress.am|

Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում |armenpress.am|

armenpress.am: Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: Նոր որոշման մանրամասները ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները: Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն  ժամանակ՝ ավելացել են  այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,-ասաց Սիմոնյանը: Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների  մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: «Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի  խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,-ասաց փոխնախարարը: Միևնույն ժամանակ լրացումեր են իրականացվել մի քանի գործունեության տեսակներում: Թույլատրվել է ծանույցների, չեկերի և այլ աժեթղթերի տպագրությունը: Նա նկատեց` դրանք կարևոր են, օրինակ դեղերի ծանույցներում մարդիկ  ծանոթանում են տվյալ դեղի հետևանքների կամ դրանց ներգործողության մասին տեղեկատվությանը: Փոխնախարարի խոսքով` բացվել է նաև լաբորատորիաների գործունեությունը:
17:22 - 27 մարտի, 2020
«Խելացի» անասնաֆերմա կառուցելու համար ներկայացվել է 231 հայտ

 |armenpress.am|

«Խելացի» անասնաֆերմա կառուցելու համար ներկայացվել է 231 հայտ |armenpress.am|

armenpress.am: Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 231 հայտ է ստացվել: Այս մասին մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 231 հայտ է ներկայացվել: Մեծ մասը դիմել են երրորդ տիպի անասնաշենքեր կառուցելու համար: Դա խոսում է այն մասին, որ այն ֆերմերները, որոնք այսօր պահում են քիչ քանակի կենդանիներ, նրանք նպատակ ունեն այդ թիվը մեծացնելու, ինչը կայուն բիզնեսի երաշխիք է»,- ասաց Գաբրիելյանը: Փոխնախարարը նշեց, որ հայտերից 201-ը համապատասխանել են այն չափանիշներին, որոնք առաջարկվել են: 128-ը ստացել են հավաստագրեր, 29-ի հետ կնքվել են պայմանագրեր, 6-ն արդեն առաջին փուլով փոխհատուցվել են:
18:19 - 26 մարտի, 2020
Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ |armenpress.am|

Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը երկրում իրականացնում է ռազմավարական նշանակության միջոցառումներ` կենդանիների շրջանում անասնահամաճարկային կայուն իրավիճակ ապահովելու համար: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը` ներկայացնելով գարնանային աշխատանքները: «Հայաստանում հակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման, կենդանիների շրջանում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, նաև բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատուների դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվում են ռազմավարական նշանակության մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը գյուղացիական կենդանիների պատվաստման ծրագիրն է: Հիմա մարզերում իրականացվում է պլանային 7  կանխարգելիչ միջոցառում և 4 ախտորոշիչ միջոցառում»,-ասաց Գաբրիելյանն ու հորդորեց ազգաբնակչությանն ու համայնքապետերին օժանդակել անասնաբույժների աշխատանքին: Անդրադառնալով բուսասանիտարական միջոցառումներին` նա ասաց, որ այս կիսամյակում Հայաստանի ցածրադիր և բարձրադիր գոտիներում նախատեսվում է իրականացնել պտղատու ծառատեսակների, բանջարաբոստանային կուլտուրաների` վնասատուների, մկնանման կրծողների, մորեխների և ցորենի ժանգի մոնիտորինգ: Արդեն իսկ իրականացվել են մկնանման կրծողների մոնիտորինգի աշխատանքները: Արարատի մարզի Արարատի և Արտաշատի և Սյունիքի մարզի Կապանի և Գորիսի տարածաշրջաններում արդեն տրամադրվել են մկնասպան պրեպարատները:
17:27 - 26 մարտի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումն ուղղված է փոքր բիզնեսին |news.am|

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումն ուղղված է փոքր բիզնեսին |news.am|

news.am: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումն ուղղված է փոքր բիզնեսին: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, այս գործիքի շահառուներ են լինելու այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք 2019-ի ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն: Նախարարը նշեց, որ պայմանն այն է, որ այդ անձինք կամ  կազմակերպությունները պետք է 2019-ին օրինապահ հարկատու եղած լինեն, ունեցած չլինեն ժամկետանց վարկային պարտավորություն: «Այս կազմակերպությունները կարող են 2019 թվականին իրենց ունեցած ամբողջ իրացման շրջանառության 10 տոկոսի չափով վարկ վերցնել՝ պետական ֆինանսավորման հաշվին: Այսինքն ըստ էության, դա տեղի է ունենում ավտոմատ եղանակով, բանկերը որոշող չեն, քանի որ նրանք վարկի վերադարձելիության որեւէ ռիսկ իրենց վրա չեն վերցնում:  Կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով ֆինանսավորման համար ներկայացնելով միայն տվյալ բիզնեսի շահառու ֆիզիկական անձի անձնական երաշխավորությունը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Նա հավելեց, որ այդ վարկերը կարող են օգտագործվել, եթե վճարվում են աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, յուրաքանչյուր աշխատակցին 300 հազար դրամի սահմաններում, եթե վճարում են հարկեր եւ տուրքեր, եթե ներմուծվում է հումք սեփական արտադրության համար: «Այս գործիքով կարող են 2,4 մլն դրամից մինչեւ 50 մլն դրամի վարկավորման համար դիմել: Վարկավորումը մինչեւ 36 ամսով է, որից առաջին երկու տարվա համար տոկոսադրույքը կլինի զրո: Այն ֆիզիկական անձինք, որոնք հանդես կգան երաշխավորի դերում, պետք է բարձր վարկունակության պատմություն ունենան»,-ընդգծեց նա:
15:45 - 26 մարտի, 2020