Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ ներգրավվածություն չկար, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեքային համակարգ: «ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», - ասել է վարչապետը և այս համատեքստում կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով: «Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար», - ասել է Լիլիան Մորի-Պասկիեն: Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնութունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար: Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է ժողովրդավարության ուժեղացումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այս համատեքստում օրակարգում քաղաքական ինստիտուտների շարունակական հզորացումն է, արդարադատության ինստիտուտների ուժեղացումն ու ամրապնդումը, այդ թվում նաև՝ անկախ դատական համակարգի կայացումը, ազատ խոսքի ամրապնդումը և այլն:  
12:33 - 27 մարտի, 2019
Գազավորված ըմպելիքների ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են. Փաշինյան |lragir.am|

Գազավորված ըմպելիքների ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են. Փաշինյան |lragir.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըմպելիքների` ըստ շաքարայնության ակցիզային հարկման տարբերակից գազավորված ըմպելիքների հարկման տարբերակին անցնելը համարում է կառավարության` երկխոսությունների համար բաց լինելու արդյունք: Որոշակի փաստարկների առկայության պարագայում ընտրվել է գազավորված ըմպելիքների հարկման տարբերակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազավորված ըմպելիքների հարկման մասին խոսեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: «Մենք քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ այդ հարցում ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են: Մեր գաղափարն այն էր, որ շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ մենք պետք է պայքար տանենք, որովհետև դա ուներ նաև առողջապահական նպատակներ: Փաշինյանը նշեց` փոփոխությունը, այս տարբերակն ընտրելը նրա վկայությունն է, որ կառավարությունը երկխոսություն է վարում: «Մենք մի բան չենք անում ու ականջներս փակում, ասում` ասել ենք, ուրեմն պիտի անենք: Շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած գաղափարի քննարկման համար բաց լինենք: Պետք է լսել և լինել լսելի»,-նշեց Փաշինյանն ու շեշտեց`  այդպես էլ շարունակելու են:
10:51 - 27 մարտի, 2019
Հայաստանում չպետք է լինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չպետք է լինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ. Նիկոլ Փաշինյան

lragir.am։ Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հետևյալ նպատակն ունի` բարձր որակավորում ունեցող մարդիկ պետք է բարձր աշխատավարձ ստանան: Իսկ համահարթեցման արդյունքում սոցիալական անհավասարության որոշակի խնդիրը կլուծվի հետագայում գույքահարկի ոլորտի բարեփոխումների արդյունքում: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը պատգամավորի հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նշեց, որ որոշ տնտեսավարողների համար հարկային բարեփոխումներով նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումը խնդիր է առաջացրել: Նա, մասնավորապես, հետաքրքրվեց գազավորված ըմպելիքների հարկման նկատմամբ վարչապետի տեսակետով, նաև գույքահարկի մասով լուրջ ռեֆորմներով: «Մեր կառավարության ծրագրում դրված է, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, և մենք այնպես անենք, որ նա լավ ապրի: ՀՀ-ում էժան աշխատուժ չպետք է լինի: Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք այս ուղերձը հղելու համար: Մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր դառնալ, սակայն մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա այնքան հարկ ենք դնում, որ ոչ ոք չցանկանա ներդրում անել: Մենք մարդկանց պետք է մղենք պրոֆեսիոնալ հմտությունների աճեցման»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նկատեց, որ Հայաստանում կա տպավորություն, թե բարձր աշխատավարձ ստացողների թիվը շատ ցածր է: «Տպավորություն կա, թե մենք ընկել ենք բարձր աշխատավարձ ստացողների հետևից, և ուզում ենք նրանց ներկայացնել որպես սոցիալական բևեռ` իբր նրանք հարուստներն են: Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք աշխատավարձով հարուստ և առավել ևս մեծահարուստ չի»,-նշեց նա:  
10:31 - 27 մարտի, 2019
Գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր․ Նիկոլ Փաշինյան

Գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր․ Նիկոլ Փաշինյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում վարչապետին հարց ուղղեց գյուղատնտեսական ապարանքների մթերման և գնի մասով, հետաքրքրվելով, թե արդյոք գյուղացին կկարողանա տարվա սկզբին իմանալ, թե իր ապրանքը ի՞նչ չափով կմթերվի և ի՞նչ գնի սահմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կերպ հարցին արձագանքեց․ «Ես գիտեմ մարդկանց Հայաստանում, որ կարտոֆիլի արտադրելու պատճառով տոկոսի տակ է ընկել, և գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր։ Հայաստանից հնարավոր է տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանել։ Մենք պետք է հասկանանք, որ դա որոշակի կազմակերպչական աշխատանք է ենթադրում»։ Վարչապետը հավելեց․ «Այս տարի մենք ունենալու ենք 40 հազար տոննա լոլիկի հավելյալ պահանջարկ։ Այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նաեւ նշեց, որ շուկայում 70 հազար տոննա կաթի կարիք կա՝ ընդհուպ լիտրի դիմաց 190 դրամ գնով։ Նույն կերպ, երկրում տարեկան 600 հազար գլուխ գառան պահանջարկ կա»։ Վարչապետն իր ելույթում առաջարկեց գյուղացիներին ասոցիացիաներ ստեղծել, միություններ ստեղծել, որպեսզի կարողանան ազդել օրինակ կարտոֆիլի գնի վրա։ «Երբ որ դուք ներկայանում եք որպես հարյուր հոգի, ովքեր հարյուր կիլո կարտոֆիլ ունեն, դա ուրիշ բան է,իսկ երբ դուք ներկայանում եք որպես մեկ սյուբեկտ, որը կարտոֆիլի հազարավոր տոննաների է տիրապետում և շուկայի վրա կարող է որոշում կայացնել, սա արդեն այլ բան է։ Ես այս հարցի լուծումները տեսնում եմ ինտելեկտուալ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
10:13 - 27 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին |armenpress.am|

armenpress.am։ Շինարարության ոլորտում Հայաստանում նաև պետության ծրագրերով խոշոր գործողություններ կիրականացվեն: Այս տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում զգալի աճ է արձանագրվել: այս մասին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել շինարարության ոլորտում: Ե՜վ հունվարին, և՜ փետրվարին շինարարության ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ: Մյուս կողմից լրջագույն աճ է նկատվում հիփոթեքային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին, նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոս: Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով` 70 մլրդ դրամ: Այսինքն՝ անցյալ տարվա մայիսից մինչ այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարաններ գնելու գործարքներ են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն են ցուցաբերում սեփական ապագայի նկատմամբ: Եվ այն գումարները, որոնք կարող էին պայմանականորեն ծախսել արտագաղթ պլանավորելու վրա, ծախսում են Հայաստանում «տնավորվելու» համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենալավ դրսևորումն է: Եվ այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին»,- ասաց վարչապետը:  
08:25 - 27 մարտի, 2019
Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան

Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ սպասվելիք հանդիպման հստակ օրակարգը։ Զոհրաբյանը մասնավորապես ասաց․ «Սա արտաքին քաղաքականության օրակարգի ամենաակտուալ հարցերից մեկն է։Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հետ Ձեր հանդիպումը Վիեննայում, կա՞ հստակ օրակարգ և արդյոք, ինչպես Արցախում համատեղ անվտանգության նիստից հետո նշեցիք հնարավոր օրակարգի մասին՝ Մադրիդյան սկզբունքների երկու կողմերի յուրովի մեկնաբանությունն է, որովհետև ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում է ԵԱՀԿ համանախագահների վերջին հայատարարության մեջ ներկայացված սկզբունքները, հասկանալի է, որ չի կարող ընդունելի լինել մեզ համար»։ Հարցին վարչապետը պատասխանեց, որ դեռ Իրանում է հայտարարել, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա, և տվել ենք համաձայնությունը, բայց քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, նա հայտարարություն չի անի։ «Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ, պետք է ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում, և այո՛, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք բանակցային հետագա ողջ գործընթացում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվեն, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, իհարկե, Ստեփանակերտի իմ ելույթի առաջին դրույթը հենց դա էր։ Ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ և՛ Հայաստանում, և՛ դրսում։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել, որովհետև բանակցային ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։ 
07:51 - 27 մարտի, 2019
Մեր հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ նաև՝ տնտեսական․ Նիկոլ Փաշինյան

Մեր հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ նաև՝ տնտեսական․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ այն հայտարարություններին, թե Հայաստանում ներդրումներ չեն լինում և տնտեսության մեջ ոչինչ չի փոխվում։ «Մեր հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ նաև՝ տնտեսական։ Իրենք պարզապես չեն ընկալում՝ ո՞նց կարող է առանց վարչապետի դաբռոյի երկրում ներդրում տեղի ունենալ։ Սա է այսօր կառավարության գործունեության խզումը, քանի որ տնտեսագիտական միտքը ձևավորվել է հին պայմաններում։ Ավանդական տնտեսագիտական միտքը ձևավորվել է կալկուլյատորով, հաշվիչ մեքենայով, առանց քաղաքական տեսլականի, առանց փիլիոսոփայության։ Սա է ամենամեծ տարբերությունը։ Բայց մենք հին տրամաբանությամբ կարողացել ենք անել հեղափոխություն, ապա այսօր նոր տրամաբանությամբ կկարողանանք անել տնտեսական հեղափոխություն։ Բայց սա չի նշանակում, որ մենք չունենք պռոբլեմներ, և պետք է չվախենանք դրանց մասին խոսել»։ Վարչապետը իր ելույթում նաև նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով:
07:03 - 27 մարտի, 2019
Մենք պետք է շատ սուր հարցերը ուղիղ ու բաց քննարկենք հանրության հետ. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է շատ սուր հարցերը ուղիղ ու բաց քննարկենք հանրության հետ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության արտահերթ նիստում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Երբ ասում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքար, սա նաեւ կրթական համակարգում պետք է տեղ գտնի։ Հիմա ասում են՝ եկեք գնահատական տանք՝ ինչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, ինչքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, այդ թվում՝ ընտրակաշառքների մեջ ու դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության որակի վրա։ Սրանք խորքային հարցեր են, որոնք կանխորոշելու են պետության ապագան։ Երրորդ հանրապետությունում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէ, որ իշխանությունը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի հարցերը։ Մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք, մենք պետք է շատ սուր հարցերը ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում, հակառակ դեպքում՝ մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք, բայց, կարծում եմ, տեղապտույտի վիճակի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք՝ ինչի համար ենք հավաքվել»։
12:16 - 25 մարտի, 2019
Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. ՀՀ վարչապետ |aysor.am|

Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. ՀՀ վարչապետ |aysor.am|

aysor.am: Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի, կառավարության այսօվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջինջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա իր շատ հստակ դիրքորոշումն է: «Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել, թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն», - ասաց Փաշինյանը։ «Հեղափոխությունը սկսել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով, չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
10:59 - 25 մարտի, 2019
Վարչապետն այցելել է Ենոքավան, նրան է ներկայացվել համայնքի զարգացման ռազմավարությունը

Վարչապետն այցելել է Ենոքավան, նրան է ներկայացվել համայնքի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներագրավել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր: Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը կազմել է 1,5 միլիոն դոլար. 2025-ին ակնկալվում է այդ թիվը հասցնել գրեթե 13 մլն դոլարի: Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին:
11:41 - 24 մարտի, 2019