Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը |hetq.am|

Ի՞նչ իրավիճակ է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը |hetq.am|

hetq.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը հօգուտ Քոչարյանի որոշում է կայացրել: Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ՍԴ-ի որոշումն ինչու է հօգուտ Քոչարյանի, ինչ իրավիճակ է ստեղծում նրա գործով և ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելուն: Դիմումը ներկայացվել է այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը, քննելով Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Այսպես, 2018 թվականի հուլիսի 27-ին, առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն օգոստոսի 13-ին որոշել էի նրան ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով: Այս որոշումը Վճռաբեկ դատարան էր բողոքարկվել թե՛ դատախազության, թե՛ Քոչարյանի պաշտպանների կողմից, 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքները, որոշել էր գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել: Վարդևանյանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ: Ուստի, ըստ փաստաբանի, Վճռաբեկը դատական ակտը բեկանել և այն նույն դատարան ուղարկելու լիազորություն չուներ: Սահմանադրական դատարանը, փաստորեն, քննելով Քոչարյանի պաշտպանների դիմումը, եզրակացրել է, որ Քրեական դատավարության 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է, ինչը, փաստորեն, չի արվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները կիրառվել են Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ-ն եզրակացրել է, որ դիմողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման: Արամ Վարդևանյանը փաստում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով բեկանվել էր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու, պետք է վերանայվի: «Այսինքն՝ մենք որոշակիորեն վերադառնում ենք այն իրավական ռեժիմ, երբ Վճռաբեկ դատարանը դեռևս քննում է Ալեքսանդր Ազարյանի կողմից կայացված որոշման դեմ բողոքները: Այդ ժամանակ ի՞նչ իրավական ռեժիմ էր գործում. Քոչարյանը Ալեքսանդր Ազարյանի որոշման հիման վրա ազատ էր արձակվել»,- նշեց Արամ Վարդևանյանը:  
13:51 - 07 մայիսի, 2019
Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: «Հարգելի՛ պարոն Դավթյան,Ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար»։
09:56 - 07 մայիսի, 2019
Դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև Վահագն Հարությունյանի կալանքի գործով

Դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև Վահագն Հարությունյանի կալանքի գործով

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանի՝ ինքնաբացարկ հայտնելու որոշումն ու դրա հիմքերը: Այսպես, Գրիգորյանն, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, պարզել է, որ այն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62202608 քրեական գործից (Մարտի 1-ի մայր գործը), իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Բացի այդ, դատարանը նշել է, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից իրեն է մակագրվել Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը` թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Վահագն Ստյոպայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով ինքը դատախազի միջնորդության հիման վրա հայտնել է ինքնաբացարկ: Դատարանը նշել է նաև, որ մեղադրյալներից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շահերի պաշտպանն, ի թիվս այլոց, հանդիսանում է նաև փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Սահակյանը, ով 2005 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է փաստաբանների պալատի նախագահը: Ինքը՝ Վարդան Գրիգորյանը, 2007 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, և որոշման մեջ նշել է, որ իր հետ աշխատանքային պայմանագիրը, որպես գործատու, 2007 թվականին կնքել, ինչպես նաև հետագայում այդ պայմանագրի ժամկետը երկարացել է Ռուբեն Սահակյանը, ով այն ժամանակ եղել է Փաստաբանների պալատի նախագահը: Այս հանգամանքները և դատավորի ինքնաբացարկի օրենսդրական հիմքերը նշելով՝ դատարանը որոշել է ինքնաբացարկ հայտնել: Դատարանը որոշման մեջ նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից:«Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար: Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ ես որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի: Դատարանները պետք է վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ այդպիսինը ստուգելու դեպքում պետք է գնահատվի ոչ միայն դատավորի անձնական պահվածքով, այլ նաև պետք է ուշադրության արժանանա, թե արդյոք կան արժանահավատ այլ փաստեր, որոնք կարող են կասկածներ առաջացնել դատավորի անկանխակալության վերաբերյալ: Եթե դատավորը իր նախկին աշխատանքի բնույթով կարող է առնչված լինել տվյալ գործին, հասարակությունն իրավունք ունի զգուշանալ անաչառության բավարար երաշխիքների բացակայությունից»,- գրել է դատավորը՝ հղում կատարելով ՄԻԵԴ վճիռներից մեկը: Նշենք, որ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ:Հիշեցնենք, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի որոշումից հոտո գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:
09:08 - 07 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 16:30-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
10:18 - 06 մայիսի, 2019
Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ. Քոչարյանի պաշտպան |aravot.am|

Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ. Քոչարյանի պաշտպան |aravot.am|

aravot.am: «Ինչ որ կա գործում՝ կա, բայց գնահատականը կտանք դատարանում»,-  այսպես արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Մարտի 1-ի» գործից անջատված մասով ի հայտ եկած բացահայտումներին:  Ռուբեն Սահակյանը հաստատել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զինվորականններին 50,000-ական դրամ է բաժանվել: «Ըստ գործի նյութերի, այո՛, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- շարունակեց պարոն Սահակյանը: Մեր հարցին, այսինքն հերքո՞ւմ եք, որ նաեւ պետական մակարդակով են գումարները բաշխվել, պարոն Սահակյանն ասաց՝ արդեն պատասխանեցի. «Քոչարյանն առնչություն չունի, իսկ եթե չունի, արդեն մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում»: Մեր հարցին՝ գործում ի հայտ եկած նոր հանգամանքները ձեր պաշտպանյալի դեմ չե ՞ն, նրա մեղավորությունն ու մասնակցությունը ապացուցող հանգամանք չե՞ն, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:  
08:57 - 02 մայիսի, 2019
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը |azatutyun.am|

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Երկրորդ նախագահ Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը: Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, որ 2008-ին հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, ասված է մեղադրական եզրակացությունում:
06:11 - 30 ապրիլի, 2019
Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Հատված Արշալույս Փայտյանի ցուցմունքից. Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հրավիրել էր հայտարարություններ անելու |armtimes.com|

Մարտի 1-ի գործը մայիսին կմտնի դատարան: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ միջնորդությունը ստացել են, ներկայումս գտնվում է քննարկման փուլում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակում: Ըստ սույն հոդվածի՝ դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, պարտավոր է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝ հաստատել մեղադրական եզրակացությունը, իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, որակել հանցագործությունն այն օրենքին համապատասխան, որն, ի տարբերություն մեղադրական եզրակացությամբ կատարված որակումից, նախատեսում է նվազ ծանր պատասխանատվություն, եւ այդ փոփոխություններով հաստատել մեղադրական եզրակացությունը. իր ցուցումներով գործը վերադարձնել քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար. կասեցնել քրեական գործով վարույթը. կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ ոչ միայն ծանոթացել է քրեական գործի նյութերին, այլեւ որոշ նյութեր քննարկել է վստահորդների մի մասի հետ: Գրիգորյանը նաեւ ասաց, որ միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին, նա, սակայն, չասաց, թե միջնորդությունները ինչի վերաբերյալ էին եւ ինչ ճակատագիր են ունեցել: Գրիգորյանը խոստացավ հարցերին պատասխանել ավելի ուշ: Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: - Պարոն Ալումյան, նյութերի ծանոթացման ընթացքում նախաքննական մարմնին միջնորդություն ներկայացրե՞լ եք: - Մենք միջնորդել էինք, որպեսզի ծանոթացման համար տրամադրված ժամկետը երկարացվի եւ մերժում ենք ստացել, հետո մերժումը բողոքարկել էինք դատախազին եւ դատախազից էլ էինք մերժում ստացել: Միայն այդ միջնորդությունն ենք այս պահի դրությամբ ներկայացրել...:  76 հատոր էր, 4 հատոր էլ նորից ավելացվել է այս ընթացքում, 80 հատոր է այժմ: - Իսկ 4 հատորում ի՞նչ նյութեր են մասնավորապես:- Այս ընթացքում քանի մենք ծանոթանում էինք, էլի որոշ գործողություններ են կատարվել, դարձել է 4 հատոր: - Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:- Տարբեր դատավարական գործողություններ, առանձնապես ինչ-որ իրենցից բան չեն ներկայացնում:   Ավելին՝ armtimes.com-ում  
07:24 - 23 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. պաշտպան |armtiems.com|

armtimes.com: Դատարանում երեկ տեղի ունեցածը իրավաբանական տեսանկյունից ծայրահեղ մեծ խախտում է իրենից ներկայացնում:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշել էր կալանքի տակ թողնել Քոչարյանին: Ալումյանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը շատ կոպիտ ձեւով խախտել է Քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա պաշտպանական կողմը հիմնվում էր: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստարկը առանձին վերցրած բավարար էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հենց երեկ ազատ արձակվեր: «Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում: Այսինքն՝ բավարար չէ, որ դատավորը ուղղակի լավ իրավաբան լինի, լավ դատավոր լինի, լավ մարդ լինի այս գործով, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, ինքը նաեւ պետք է լինի հերոս»,- ասաց Ալումյանը: Հարցին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերո՞ս է (Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորը,-հեղ.), Ալումյանը արձագանքեց. «Իմ ասածի տողատակերը երեւի ճիշտ հասկացաք՝ հաշվի առնելով այն ճնշումները, որոնք եղել են ու կան»: Պաշտպանի խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։«Կգա դրա ժամանակը եւ կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, եւ զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», - ասաց նա: Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող թաքնվել քննությունից. «Այդ մարդուն չի կարելի ասել, որ ինքը կարող է թաքնվել քննությունից: Ռոբերտ Քոչարյանն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չէ: Ինքը շատ ավելի ծանր կյանքի մեջ շատ ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ ինքը թաքնվողը չէ, մենք շատ ավելի հաղթանակներ ենք արձանագրել»,- ասաց Ալումյանը: Վերջինս չցանկացավ խոսել հետագա քայլերի մասին՝ նշելով, որ իրենք շատ անսպասելի քայլերի են պատրաստ ու շատ ազդեցիկ, պարզապես չենք ցանկանում, որպեսզի խնդիրը հասնի դրան:Ալումյանը նաեւ խոսեց հիմիկվա գործից ՀՀ ՔՕ 300. 1 հոդվածի եւ 2008 թվականին գործող 300 հոդվածի հարաբերակցության մասին:  Խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 2.5 տարեկան թոռնիկի տեսակցության մասին, Ալումյանն ասաց, որ ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի թոռնիկի մայրիկի հետ միասին գնացել են քրեակատարողական հիմնարկ՝ նպատակ ունենալով տեսակցել Քոչարյանին, ինչը չի թույլատրվել: Հետագայում՝ ապրիլի 4-ին, քննիչը ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը մինչ այսօր չի տեսակցել թոռնիկի հետ:
10:52 - 12 ապրիլի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի մերժման ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Ալումյանը:«Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, բայց անպայման բողոքարկելու ենք: Հիմքերի վերաբերյալ դեռևս ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իր մեջ առհասարակ որևէ պատճառաբանություն չէր պարունակում: Մեր բողոքներից մեկի հիմքը հենց դա էր: Վերաքննիչ դատարանն այդ փաստը հաշվի չառավ և որոշում կայացրեց Քոչարյանին կալանքի տակ պահել»,- ասաց Ալումյանը և հավելեց, որ մերժվել է նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
10:01 - 11 ապրիլի, 2019