Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում. Տիգրան Ավինյանը՝ օպտիմալացման մասին |lragir.am|

Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում. Տիգրան Ավինյանը՝ օպտիմալացման մասին |lragir.am|

lragir.am։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ միավորման արդյունքում գերնախարարությունները ընդհուպ 6-7 փոխնախարար են ունենալու։ Ավինյանի խոսքով՝ առաջին հերթին քաղծառայության համակարգի զարգացման ու օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ռազմավարություն են որդեգրելու։ «Դժվարանում եմ պատասխանել, թե քանի փոխնախարար կլինեն նախարարություններում: Գործառույթներից ելնելով է որոշվելու։ Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, թերբեռնված կամ գերբեռնված են եղել, թե՞ ոչ, և ըստ այդ ֆունկցիաների քանակները կհստակեցվեն»,- ասաց նա։ Ավինյանի խոսքով՝ դեռևս զանգվածային կրճատումներ նախարարություններում չկան։ Եվ առաջին հերթին կրճատվելու են նախարարներ, փոխնախարարներ։ “Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում, քանի որ բոլոր գնահատականները ապացուցում են, որ մեր հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում։ Համակարգը որպես այդպիսին իր արդյունավետությունը շատ ոլորտներում պետք է վերանայի”,- հավելեց նա։
09:42 - 16 մայիսի, 2019
Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա. ՀՀ փոխվարչապետ |news.am|

Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա. ՀՀ փոխվարչապետ |news.am|

news.am: Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Այս մասին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի գործարկման եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում մայիսի 15-ին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան կրթությունը, եւ պետության դերն այն է, որպեսզի ստեղծի այնպիսի պայմաններ, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ավելի արագ հարմարվելու փոփոխվող պայմաններին։ «Դա կարեւոր քայլ է այն սկզբունքների ձեւավորման ճանապարհին, որոնք կընկնեն պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակութան, միջազգային հանրության համագործակցության հիմքում՝ աշխատանքի խթանման ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է նա։ Տիգրան Ավինյանն ավելացրել է, որ ծրագիրը հենվում է երեք հենասյուների՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ «Պետությունը կաշխատի այս կետերից յուրաքանչյուրի վրա՝ նվազեցնելով գործազրկության մակարդակը։ Խոսքը միայն աշխատատեղերի ստեղծման մասին չէ, այլ նաեւ աշխատանքի արդյունավետության բարձրացման»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ արդեն նախաձեռնվել են քննարկումներ միջազգային գործընկերների հետ, ինչպես նաեւ համագործակցություն միջազգային մակարդակով։Ավինյանի հավաստմամբ՝ սկզբունքները, որոնք առաջադրել է ԱՄԿ-ն, լիովին համահունչ են Հայաստանի կառավարության նպատակներին, մասնավորապես՝ մարդու ստեղծագործ պոտենցիալի իրականացման մասով՝ աշխատանքի խթանման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով։ Այս ամենն ընկած է կառավարության գործունեության հիմքում։ «Փոփոխությունները, որոնք տեղի ունեցան անցած տարի Հայաստանում, իրականացվեցին քաղաքացիների անմիջական մասնակցությամբ։ Հեղափոխության օրերին քաղաքացիները, անհավանական կամք եւ համախմբում ցուցաբերելով, կարողացան կանգնել իրենց իրավունքների պաշտպանության գծում։ Այսօր արդեն հայտարարված է հեղափոխության նոր փուլի՝ տնտեսականի մասին, որը կհիմնվի աշխատանքի խթանման վրա։ Այս նախաձեռնությունը կլինի նաեւ այն մեխանիզմներից մեկը, որոնք թույլ կտան քաղաքացիներին արժանի աշխատանք գտնել»,- ասաց նա։ «Մենք առաջնորդվում ենք նրանով, որ այս կամ այն ծրագրի իրականացման պատասխանատվությունն ընկած է նրանց վրա, ովքեր այն մշակում են։ Նման մոտեցումն ապահովում է ծրագրերի իրագործման բարձր արդյունավետություն, ինչպես նաեւ հանրային վստահության բարձր մակարդակ»,- ավելացրել է փոխվարչապետը։
08:50 - 15 մայիսի, 2019
Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել երկրի սահմաններից դուրս. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել երկրի սահմաններից դուրս. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ

Մայիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է, որ Համաշխարհային առաջնորդության հիմնադրամն իր ներկայացուցչական կազմով ահռելի փորձ և արժեքավոր գիտելիքներ է ընդգրկում, ինչը միանշանակ կարող է օգտակար լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնող Հայաստանի համար: Այս համատեքստում փոխվարչապետ Ավինյանն իր զրուցակիցներին ներկայացրել է այն նպատակները և արժեքները, որոնք ընկած են կառավարության կողմից իրականացվող նոր նախաձեռնությունների հիմքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կալմի-Ռեյը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել երկրի սահմաններից դուրս, և Հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամ են փոխանցելու իրենց երկրների հաջողված փորձը Հայաստանին, ինչպես նաև իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների, ներառական տնտեսական համակարգի կայացման և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումների շուրջ: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտներում տարբեր պետությունների կողմից որդեգրված մոտեցումներին և վերջիններիս լավագույն փորձի Հայաստանում կիրառման հնարավորություններին:
16:29 - 14 մայիսի, 2019
Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել ՎԶԵԲ տարեկան ժողովի լիագումար նիստին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները

Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել ՎԶԵԲ տարեկան ժողովի լիագումար նիստին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները

Մայիսի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովի բացմանը և լիագումար նստաշրջանին։ Նստաշրջանի օրակարգային հարցերը ներառել են կառույցի ռազմավարական, ինստիտուցիոնալ ու ֆինանսական հարցերը: Մասնավորապես, առանցքային քննարկման առարկա է եղել 2021-2025 թթ. ՎԶԵԲ ռազմավարական և կապիտալ շրջանակի ձևավորման նախապատրաստական աշխատանքները: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները: Տիգրան Ավինյանը շեշտել է, որ ՎԶԵԲ 2021- 2025 թթ. Ռազմավարական և կապիտալ շրջանակի միջնաժամկետ թեմատիկ առաջնահերթությունները լավագույն կերպով ներդաշնակ են Հայաստանի ազգային առաջնահերթությունների հետ: Նա համոզմունք է հայտնել, որ Բանկի եզակի գործարար մոդելի և մանդատի արդեն իսկ ապացուցված արդյունավետությունը խոսուն փաստ է տարածաշրջանի զարգացման մարտահրավերների հասցեագրմանը և առավել մրցունակ տնտեսություններ կառուցելուն միտված աջակցությունը շարունակելու համար: ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում փոխվարչապետը ունեցել է նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ: Մասնավորապես, մայիսի 9-ին կայացել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը ՎԶԵԲ փոխնախագահ Ալեն Պիլլոյի հետ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Ավինյանի կողմից ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ՎԶԵԲ համագործակցությունը շարունակելու և երկուստեք արդյունավետ պայմաններով այն խորացնելու կարևորությունը: Զրուցակիցները նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ ջանքերը համատեղելու հնարավորությունները, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների, «խելացի» գյուղատնտեսության, վերականգնվող ու արևային էներգետիկայի ոլորտներում: Հաջորդ օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի քաղաքականության ու ռազմավարական առաջնահերթությունների նույնականացման, ինչպես նաև` երկրի արտահանման ներուժը լիարժեք իրացնելու համար առկա խոչընդոտների բացահայտման ու դրանց ուղղությամբ համալիր լուծումների հարցերը, այդ թվում` տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքների ու կարգավորող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման համատեքստում: Այնուհետև հաջորդել է փոխվարչապետի հանդիպումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր քարտուղար Էնցո Քվատրաչոկեի հետ: Կողմերը քննարկել են մի շարք ընթացակարգային հարցեր` կապված 2020 թվականից Բանկի առաջիկա քառամյա շրջափուլի մեկնարկի հետ:
15:29 - 14 մայիսի, 2019
Տիգրան Ավինյանն ընդունել է «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր

Մայիսի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններ միավորող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը՝ Բիզնեսի զարգացման և եվրոպական հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տնտեսության տարբեր ճյուղերում նորարարական մոտեցումների և ժամանակակից գիտության ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործմամբ մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծմանը: Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետը կարևորել է միջազգային հեղինակավոր գիտա-կրթական հաստատությունների հետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը և այլն: Ավելացվել է, որ «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը նոր հնարավորություններ է փնտրում միջազգային համագործակցության համար՝ կարևորելով այս տեսանկյունից նաև Հայաստանի դերակատարությունը: Ինստիտուտի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետին են ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում կրթական հաստատություններում տնտեսության համար առավել կարևոր գիտական նվաճումների ուսուցման կենտրոնների ստեղծման խնդիրների շուրջ:
13:52 - 02 մայիսի, 2019
Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրեց Ազգային Ժողովի որոշմամբ, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին: ՀՀ փոխվարչապետը հույս հայտնեց, որ կարգավորող հանձնաժողովի նոր նախագահը իր պաշտոնավարման ընթացքում, մասնագիտական խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ, լավագույնս կիրականացնի մարմնի գործառույթները: Իր պատասխան խոսքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: Այս ամենի շնորհիվ միայն, սպառողները առավել մեծ վստահություն կունենան հանձնաժողովի կողմից սահմանված ծառայությունների սակագների, ընդունված որոշումների նկատմամբ:  
11:58 - 23 ապրիլի, 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Ապրիլի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:Ողջունելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թրեյսին նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմք են նաև երկու պետությունների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար: Տիգրան Ավինյանը զրուցակցին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման և կարողությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս նախաձեռնություններում ամերիկյան կողմի մասնակցության մեծացման հնարավորությունների շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրա-տնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին: 
11:21 - 12 ապրիլի, 2019
Պետք է առաջանցիկ գաղափարներ ստեղծենք և նորարարություն զարգացնենք․ Տիգրան 
Ավինյան |armtimes.com|

Պետք է առաջանցիկ գաղափարներ ստեղծենք և նորարարություն զարգացնենք․ Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային տնտեսական գիտաժողովին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները: Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող և միջազգային շուկային կապված ծրագրավորման և ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները և նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում: Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու այդ ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը և նորարարության զարգացումը: Այս նպատակին հասնելու գործում Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարությունն առաջնահերթություն է սահմանել կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։ Սա կարևոր է, քանզի արդյունաբերական չորրորդ հեղափոխության ժամանակ առաջնային են ոչ այնքան պետության ֆինանսական կամ բնական ռեսուրսները, որքան մարդու ստեղծարարությունը, տաղանդն ու աշխատասիրությունը և դրանք առարկայացնելու կարողությունը:
13:03 - 01 ապրիլի, 2019
Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյան |aysor.am|

Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը։ «Սա հստակ պետք է լինի», - նշեց նա։ Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ հարգելով Օրբելյանի վաստակը, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել։ Դիտարկմանը, թե Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ երկքաղաքացիություն ունի, բայց զբաղեցնում է պետական պաշտոն, փոխվարչապետն արձագանքեց. «Այստեղ, կարծում եմ, օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետև նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ, փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, ու տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է»։
07:36 - 01 ապրիլի, 2019
Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Մարտի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի հասցնել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են լավ կառավարման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային քաղաքականության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Տիգրան Ավինյանը Ջուդիթ Ֆարնուորթին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կառավարության մտադրությունները: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության առաջատար փորձը զբաղվածության քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում՝ կողմերը պայմանավորվել են ավելի խորն ուսումնասիրել այդ ուղղություններով համագործակցության հնարավորությունները: ՀՀ կառավարություն
11:33 - 29 մարտի, 2019
Պարգևատրման համակարգը երկար տարիներ ստվերում է գործել. Տիգրան Ավինյան |aysor.am|

Պարգևատրման համակարգը երկար տարիներ ստվերում է գործել. Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադրադարձավ քաղաքացիական ծառայության համակարգին: Նա նշեց, որ բավականին շատ խոսվեց պարգևատրման համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն տարածվեց: «Այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու մասին», - ասաց նա: Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ և բաց լինել և պետք է բարձրաձայնել նպատակները: «Արդեն իսկ միգուցե շատ դեպքերին դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ դժվարին չեն լինի, եթե ճիշտ խորհրդակցությունը ապահովենք», - ասաց նա:
08:55 - 29 մարտի, 2019
Որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

Որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

aysor.am: Որևէ տնտեսվարողի հետ և որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և կառավարության միջև եղած հարաբերություններին: Անդրադառնալով ընկերության այն հայտարարությանը, որ եթե նրանց աշխատանքները շարունակվեն խոչընդոտվել, ապա իրենք կդիմեն արբիտրաժային դատարան՝ Ավինյանն ասաց. «Կարծում եմ, որ մայիսին որոշակի հարցերի պատասխաններ կունենանք, որովհետև հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը որոշակի պատասխաններ կտա, և այդ կասկածները, որոնք բարձրաձայնվում էին փորձագետների կողմից կստանան արձագանքներ», - ասաց նա: Ավինյանը նկատեց, որ եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի իրականացման համար խոչընդոտներ չեն լինի. «Եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, համապատասխան որոշում կկայացնենք», - ասաց նա՝ հավելելով, որ եթե եզրակացությունը հօգուտ «Լիդիան Արմենիայի» լինի, ապա ընկերությունը դատարան դիմելու կարիք չի ունենա:    
13:43 - 27 մարտի, 2019