ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանցիները փորձում են կահավորել այնտեղ, որտեղ հայտնվել են, բայց դրանք կանխվում են. Արման Սարգսյան |armenpress.am|

Ադրբեջանցիները փորձում են կահավորել այնտեղ, որտեղ հայտնվել են, բայց դրանք կանխվում են. Արման Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական ուժերը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում են, բայց դրանք կանխվում են: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ԱԺ-ում անդրադառնալով ՄԻՊ-ի ահազանգին, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կատարում են ինժեներական ակտիվ աշխատանքներ: «Ի՞նչն է հերքում ՊՆ-ն և ինչո՞ւ է հերքում ՄԻՊ-ին: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն իրականացնում են ինժեներեկան աշխատանքներ»,- պաշտպանության փոխնախարաին հարցրեց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը Արման Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: «Բնականաբար ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են: Բնականաբար իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,-ասաց Սարգսյանը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
14:18 - 28 հոկտեմբերի, 2021
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը. ՀՀ ՄԻՊ

Հրապարակում ենք փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից և անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով տեսանյութ:   Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատկացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար (unlawfully) զրկվել է գործարարությամբ զբաղվելու իրավունքից, իսկ կրած վնասը, իր հաշվարկով, 5 միլիոն դոլար է:   Ավելին, ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. վտանգված, պարբերական գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը, մարդիկ զրկված են սեփականության իրավունքից ու գյուղատնտեսությամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:   Այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով:  
21:55 - 27 հոկտեմբերի, 2021
«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. ՄԻՊ–ը հայտնաբերել է մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ

«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք. ՄԻՊ–ը հայտնաբերել է մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսիայրոցի զգացում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ։Այցի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»։Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ` առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։Ուսումնասիրությամբ՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը ևս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ՝ ժամկետանց վիճակում։Հարկ է նկատել նաև, որ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» և «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել, բացառությամբ 1 հաբ «Լինեքս»։Դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի համաձայն՝ նախորդող բժշկական զննությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 19-ին, որով չի նշանակվել երկարատև բուժում։Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառմանը մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներն արվել են նաև դեղերի քանակների արհեստական փոփոխություններ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (կանխարգելման ազգային մեխանիզմ) շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները՝ կապված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության ու սպասարկման խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց դեղերի խնդրի հետ:Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղերի ոչնչացման կարգի խախտումները, ժամկետանց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի բացահայտ վկայություն են:Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի ու դա պետք է լինի համատարած՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն արձանագրել են նաև ժամկետանց դեղերի, ջնջումներով ու անփույթ լրացված մատյանների, սանիտարահիգիենիկ անընդունելի պայմանների այլ դեպքեր:Սույն հայտարարությամբ հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղորայքն է հրապարակվում: Մնացածը պաշտոնական նամակով կուղարկվի Արդարադատության նախարարություն:  
18:13 - 26 հոկտեմբերի, 2021
Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է |fip.am|

Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է |fip.am|

fip.am: Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ մայիս ամսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, կատարել լայնածավալ ճանապարհաշինական և ամրաշինական աշխատանքներ։ Հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանող հայտարարությամբ, որով ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված խնդիրները բնորոշել էր որպես ուռճացված և հայտարարել, որ «գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից»։ ՊՆ-ի հերքումից հետո ՄԻՊ-ը կրկին վերահաստատեց իր կողմից բարձրաձայնված խնդիրները և որպես ապացույց հրապարակեց մի քանի կադրեր, որոնցում երևում էին ադրբեջանական զինուժի կողմից ամրացված դիրքեր, կառուցված ճանապարհներ։  Պաշտպանության նախարարությունը, ի պատասխան, կրկին պնդեց նախորդիվ արված հերքումը և հորդորեց ՄԻՊ-ին «ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են հիմնավոր Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, և ո՞ր կողմն է կեղծում կամ թաքցնում իրականությունը։  Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված ահազանգը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղերի հարակից հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ամրաշինական աշխատանքներին և կուտակված պաշարներին։  «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողների խումբը հոկտեմբերի 22-ին և 23-ին եղավ այդ գյուղերում և լուսանկարեց ադրբեջանական դիրքերից մի քանիսը։ Սոթք գյուղի հարակից հատվածներում ադրբեջանական դիրքերն առաջ չեն եկել։ Սա հենց այն հատվածն է, որտեղ գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը, և ինչպես հիշում եք, նախորդ տարվա նոյեմբերի վերջին, երբ ադրբեջանական զինուժը հայտնվեց այս հատվածում, մի քանի օր շարունակ հենց հանքավայրի տարածքում բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչի և ռուսական կողմի միջև։  Այդ օրերից հետո Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի տեղաշարժ չի եղել։ Սոթքի սահմանային հատվածում ադրբեջանական դիրքը Կութ գյուղում մեզ չհաջողվեց լուսանկարել ադրբեջանական դիրքերը, քանի որ ժամկետային զինծառայողներին խստիվ հրաման էր տրվել թույլ չտալ տարածքում տեսա-լուսանկարահանումը (որով խախտվեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեության իրականացումը)։ Չնայած այս հանգամանքին՝ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում համացանցում հայտնված տեղեկությունների և տեսանյութերի հիման վրա արդեն իսկ կազմել էր ադրբեջանական զինուժի կողմից զբաղեցրած դիրքերի մոտավոր քարտեզը։ Դրանք հստակ երևում են արբանյակային լուսանկարներում։ Կոորդինատներ 40.1672483, 45.9403143 Վերին Շորժայի հատվածում պատկերը այլ էր։ Ադրբեջանական զինված ուժերը դեռևս մայիսի ներխուժման ժամանակ մի քանի կիլոմետր առաջ են եկել սահմանագծից։ Նույնիսկ կան տեղեր, որ այդ առաջխաղացումն ուղիղ գծով կազմում է 3-ից 4 կմ։  Եվ չնայած հայկական կողմը յուրաքանչյուր ադրբեջանական դիրքի դիմաց ունի սեփական դիրքը, սակայն Ադրբեջանն այս ամիսների ընթացքում էապես ամրացրել է իր դիրքերը, որոշ տեղերում նույնիսկ հնարավոր է տեսնել անվադողերով և հատուկ պատնեշներ կառուցելու համար նախատեսված գաբիոններով ամրացված դիրքեր։ Լուսանկարում պատկերված այս դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում, և Պաշտպանության նախարարության կողմից հերքումը, թե ամրացված դիրքերը գտնվում են սահմանի այն կողմում, ակնհայտ կեղծիք է։ Մեկ այլ ադրբեջանական դիրք տեղակայվել է Վերին Շորժան Քարվաճառի Ծար (Զառ) գյուղին կապող լեռնային ճանապարհի վրա՝ սահմանից մոտ 2 կմ խորը՝ Հայաստանի տարածքում։ «Փաստերի ստուգման հարթակը» լուսանկարել էր այս հատվածը նաև այս տարվա մայիսի 18-ին՝ ներխուժումից մի քանի օր անց։ Այդ ժամանակ Ադրբեջանական դիրքում կար միայն մեկ մեծ վրան։ Մինչդեռ նույն դիրքում արդեն Ադրբեջանի զինուժը կարծես թե տեղավորվել է հիմնովին։ Կատարվել են ամրաշինական աշխատանքներ, դիրքը կահավորվել է պարկերով, անվադողերով և այլ բարիկադներով։ Իսկ հենց դիրքում՝ մետաղյա ձողի վրա, տեղադրվել է նաև Ադրբեջանական դրոշը։ Լուսանկարում պատկերված է գրեթե նույն վայրը, ինչ նախորդ լուսանկարում է, սակայն արվել է մեկ այլ դիրքից (ռակուրսից)։ Ինչպես տեսնում ենք, մայիսից մինչ օրս դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներն ակնհայտ են։ Հայկական դիրքում տեղադրված մետաղյա տնակի, վրանի և անվադողերով ամրացված պատնեշի դիմաց ճանապարհի երկու կողմերում Ադրբեջանը կահավորել է իր դիրքերը քարե շինություններով, գաբիոններով, անվադողերով և այլն։  Ի դեպ, հայկական և ադրբեջանական դիրքերն իրարից բաժանված են բառացիորեն մի քանի մետրով։ Շարունակությունը՝ fip.am-ում
15:40 - 26 հոկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով

ՄԻՊ-ը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով։Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության զորքերի ծառայողներին:Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման մասնագիտացված ստորաբաժանման մշտադիտարկումները, զորամասեր այցերը վկայում են, որ զինծառայողների բնակարանային ապահովման խնդիրը ամենից հրատապ լուծում պահանջողներից է։Վեր են հանվել պրակտիկ և օրենսդրական խնդիրներ:Մասնավորապես՝1. Տարածված է բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին տրամադրվող փոխհատուցման խնդիրը: Գործնականում ստացվում են մեծ թվով բողոքներ այն մասին, երբ զինծառայողը փաստացի ունի սեփական տարածք, որը, սակայն, փոքր է կամ ոչ բարվոք վիճակում և օբյեկտիվորեն հնարավոր չէ այնտեղ բնակվել։ Բայց օրենքի մեխանիկական կարգավորման պատճառով զինծառայողը փոխհատուցում չի ստանում (քանի որ գտնվում է, օրինակ, զորամասից օրենքով նախատեսված 30 կմ սահմաններում):2. Ստացվել է այնպես, որ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում են վարձակալությամբ, այլև բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված են լինում վճարել իրենց գրպանից՝ աշխատավարձի հաշվին:Հարցն այն է, որ բնակարանի վարձակալության դիմաց զինծառայողներին, կախված ընտանիքի անդամների թվից և բնակության վայրից, հատկացվում է 20.000-85.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։ Նշված գումարը հիմնականում չի բավարարում բնակարանի վարձն ամբողջությամբ վճարելու համար:3. Բացակայում են օրենսդրական կարգավորումներն այն դեպքերի համար, երբ զինծառայողները բնակվում են զորամասից ավելի քան 30 կմ հեռավորությամբ, սակայն տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չեն փոխում կամ չեն կարողանում փոխել իրենց բնակության վայրը (օրինակ՝ զբաղվում են գյուղատնտեսությամբ) և նախընտրում են իրենց տրանսպորտային միջոցներով ամեն օր մեկնել ծառայության վայր:Այս դեպքում նրանք հասկանալիորեն չեն ստանում վարձակալության գումարի փոխհատուցում, սակայն, միևնույն ժամանակ, նման պայմաններ ունեցող զինծառայողների համար նախատեսված չէ որևէ այլ աջակցություն (օրինակ՝ ճանապարհածախսի հատուցման հնարավորություն):4. Հաջորդ խնդիրը վերաբերում է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերին: Հիփոթեքային վարկավորման ծրագիրն, ըստ էության, դրական է գնահատվում։ Գործնականում նկատվում են որոշ թերություններ, ինչի պատճառով երկար տարիներ ծառայող սպաները, ովքեր երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մտադրություն ունեն, ծրագրից օգտվելու խնդիրների առաջ են կանգնում:Դրա հետ մեկտեղ, գործող իրավակարգավորումներով նշված ծրագրից կարող են օգտվել միայն սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները․Այսինքն՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները ներկայում զրկված են վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորությունից: Բացի դրանից, ծրագրից չեն կարողանալու օգտվել Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողները:5. Վեր են հանվել նաև բնակարանային ապահովման հարցեր Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ։ Մասնավորապես, թեև օրենքով նրանք ունեն բնակարանային ապահովության իրավունք, ավելին՝ առանձին դեպքերում նույնիսկ գնահատվել են որպես բնակպայմանների բարելավման կարիք ունեցող, բայց փաստացի տարիներ շարունակ չի ապահովվում նրանց այդ իրավունքի իրացումը:6. Մեծ թիվ են կազմում հերթացուցակում հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող նախկին զինծառայողները։ Հարցն այն է, որ բազմաթիվ զինծառայողներ նախկինում վերցվել են բնակարանային պայմանների բարելավման հաշվառման, սակայն տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին: Բացի դրանից, բնակարանի գնման վկայագրով տրամադրվող գումարը հիմնականում բավարար չի լինում, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել նվազագույն պայմանները բավարարող բնակարան:Արդյունքում, մարդիկ ստիպված են լինում բնակարան ձեռք բերելու համար գումար ավելացնել այլ աղբյուրներից կամ, ինչպես իրենց են ասում՝ սեփական գրպանից:7. Օրենսդրությամբ չի նախատեսվում բնակելի տարածությամբ չապահովված և առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողներին բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման կարգավորում:Մինչդեռ, բնակարան չունեցող, թվարկված հիմքերով ծառայությունից արձակված և ծառայողական բնակարան ստացած նախկին զինծառայողներին տրվում է այդ բնակարանում բնակվելու հնարավորություն:8. Զինծառայողների համար կարևոր է նաև ծառայողական բնակարանները կոմունալ ենթակառուցվածքներով ապահովվելու հարցը:Արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանները չեն ունեցել բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններ (օրինակ՝ լուսամուտ, դուռ, կոյուղի և այլն):Ինչպես միշտ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ:Ուստի, նշված խնդիրների լուծման նպատակով, մասնավորապես, անհրաժեշտ է՝ա) նախատեսել պայմանագրային զինծառայողներին սեփականության իրավունքով ֆորմալ պատկանող բնակելի տարածություններում կամ հաշվառման վայրի բնակարաններում բնակվելու իրական հնարավորությունը պարզելու և դրանով պայմանավորված էլ վարձակալության գումարի փոխհատուցում տրամադրելու հարցը քննարկելու կառուցակարգ (մեխանիզմ)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև օրենսդրական փոփոխություններ.բ) միջոցներ ձեռնարկել պայմանագրային զինծառայողներին բնակարանի վարձակալության դիմաց հատուցվող գումարի չափերը բարձրացնելու ուղղությամբ.գ) քննարկել 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ բնակվող և վարձակալության գումարի փոխհատուցում չստացող անձանց բնակության վայրից մինչև զորամասից 30-րդ կիլոմետրն ընկած ճանապարհածախսի փոխհատուցում տրամադրելու հարցը.դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն և երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների համար.ե) երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության ծառայողների համար՝ ապահովելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց արտոնությունից օգտվելու հնարավորությունը.զ) վերանայել բնակարանային հաշվառման մեջ գտնվող նախկին զինծառայողներին վկայագրվող տրամադրվող աջակցության չափը՝ փաստացի ապահովելու համար, որ նրանք կարողանան ձեռք բերել բնակության համար նվազագույն պայմաններ ունեցող բնակարան.է) վերանայել կարգավորումները՝ նախատեսելով, որ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողները շարունակում են վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալ, եթե ՀՀ տարածքում ապահովված չեն բնակելի տարածությամբ.ը) միջոցներ հատկացնել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում առկա բնակարանները բարեկարգելու, նոր շենքեր կառուցելու և դրանք կոմունալ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով:Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:
14:45 - 25 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ: Պաշտպանը հատուկ շեշտել է նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ բարձր որակի համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն կշարունակվի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի ամիսներին պատերազմի ընթացքում Ֆրանսիայի լրագրողների պրոֆեսիոնալ ու անձնուրաց աշխատանքը։   Հանիդպման ընթացքում Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:   Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:   Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների սնուցման աղբյուրը, գլխավոր պատճառն ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո հասել է ծայրահեղական դրսևորման՝ ֆաշիզմի աստիճանի: Նման քաղաքականության պայմաններում առավել ևս անվտանգության գոտին խիստ անհրաժեշտություն է: Ընդ որում, դա արտացոլվել է միջազգային փաստաթղթում՝ ԵԵԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:   Կողմերը համատեղ աշխատանքի ոլորտների ընդլայնման պայմանավորվածություններ են ձեռք բերել։
20:55 - 24 հոկտեմբերի, 2021
Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել

Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել

ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ: Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով: Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել  ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերծանել է ահազանգի հանգամանքները, որոնք այն մասին են, որ ՀՀ քաղաքացու սեփականության հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Այդ հանգամանքները փոխակերպված են սույն հայտարարությանը կից հրապարակվող քարտեզի հատվածի վրա: ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցագործության  ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկտամամբ մեր պետության պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կդրվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում: Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր երաշխիք: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը: Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Ուստի, պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
10:26 - 24 հոկտեմբերի, 2021
ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել․ վստահ եմ՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի․ ԱԽ քարտուղար |panarmenian.net|

ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել․ վստահ եմ՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի․ ԱԽ քարտուղար |panarmenian.net|

panarmenian.net: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆոյի» եթերում դժգոհություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, որ նրան մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածություն կառաջդրի։ Գրիգորյանն ասել է նաև, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։ ԱԽ քարտուղարն ասել է, որ ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետագայում հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարությունների կողմից։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա ժամկետը սպառվում է և ես վստահ եմ, որ իշխող «Իմ քայլը» (ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» - խմբ․) խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի ՀՀ ՄԻՊ պաշտոնում»,- ասել է Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև հեռակա բանավեճ է սկսվել՝ կապված 2020թ․ մայիսից ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի՝ շինաշխատանքներ կատարելու կամ չկատարելու հետ։ Մասնավորապես՝ ՄԻՊ-ի պնդել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ն ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքներում կառուցել է մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։ ՊՆ-ն հերքել էր այս հայտարարությունը՝ նշելով, որ «ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են»։ Այնուհետև ՄԻՊ-ը ապացույցներ էր հրապարակել, ՊՆ-ն էլ՝ թե պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում պաշտպանը նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ Այս ամենից հետո ՄԻՊ-ը որոշել էր փակել թեման։
10:28 - 23 հոկտեմբերի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը։    «1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: 2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել: 3. Թեման համարում ենք փակված»,-գրել է Արման Թաթոյանը։    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:    Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Թաթոյանի այս հայտարարությանը, հոկտեմբերի 19-ին  նշել էր, որ ՄԻՊ-ը ուռճացված տվյալներ է ներկայացնում։   Նախօրեին Արման Թաթոյանը որոշ տվյալներ էր հրապարակել, իչին ի պատասխան այսօր ՊՆ-ն վերահաստատել էր իր պնդումը, ըստ որի ՄՒՊ գրառման մեջ առկա են անճշտություններ։       
18:53 - 22 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

ՀՀ ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։ «Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։
17:00 - 22 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր դիմել է Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները․ «Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։ Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:  Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ  կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը: Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով: Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն): ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների: Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ: Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում: Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»:
14:53 - 22 հոկտեմբերի, 2021
Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ․ՄԻՊ

Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ․ՄԻՊ

Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:    Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը, ի պատասխան ՊՆ հերքման՝ հայտարարությամբ է հանդես եկել ՄԻՊ-ը․   «Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:   Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:   Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:   Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։   Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:   Առահսարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:   Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։   Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:   Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են: Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն:   Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:   Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Արբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզվունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալում է փոխադարձ։ Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։   Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:   Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»,-ասված է գրառման մեջ։
00:02 - 22 հոկտեմբերի, 2021
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձածներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձածներին

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ։Հիշեցնենք, որ երեկ ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել հինգ գերի՝ Մելս Կարապետի Ամբարդյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան և Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը։ Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
14:56 - 20 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին

Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:    Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ միասին։   Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:   Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:   Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։ Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:   Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:   Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:   Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:   Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:   Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։   Պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարՎերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։
23:06 - 19 հոկտեմբերի, 2021