Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հնարավոր է ջերմոցային տնտեսությունների գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի |hhpress.am|

Հնարավոր է ջերմոցային տնտեսությունների գազի վարձավճարների մարման ժամկետը երկարաձգվի |hhpress.am|

hhpress.am: Ջերմոցային տնտեսությունների բնականոն գործունեության համար, բնականաբար, ստեղծված իրավիճակը չէր կարող նպաստավոր պայմաններ ստեղծել։ Այն, որ տնտեսավարողը հույսը դնում է այս սեզոնին բերքի իրացման վրա, այս տարի չի կարող շահութաբեր համարել, քանի որ արտակարգ դրության պայմաններում բանջարեղենի եւ ծաղկի ոլորտում գնողունակության անկումը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցրել նաեւ այս տնտեսություններին։ Շատ տնտեսավարողներ, որոնք զբաղվում են ծաղկի ու տարբեր մշակաբույսերի աճեցմամբ եւ չեն կարողացել արտադրանքն իրացնել՝ գազով ջեռուցելով ջերմատունը, այս ընթացքում պարտքեր են կուտակել սպառած գազի դիմաց։ «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը նշեց, որ թիրախում հայտնվել են հատկապես ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողները։ Նշենք, որ օդային հաղորդակցության փակ լինելու պատճառով այն տնտեսավարողները, որոնք կարողանում էին, օրինակ, վարդի մեծ խմբաքանակ արտահանել դեպի ՌԴ, որտեղ սպառման պահանջարկը մեծ էր, այս անգամ աճեցրածն անգամ ներքին շուկայում սպառելու խնդիր են ունեցել։ Ոչ բարենպաստ վիճակում են հայտնվել նաեւ բանջարեղեն մշակող ջերմոցները։ Օրինակ, երբ ապրիլ ամիսը սովորաբար լոլիկի ստացման եւ իրացման ամենաբարենպաստ շրջանն է, գազի պատճառով չեն կարող դադարեցնել գործունեությունը, որ արտադրանքը չփչանա։ Հիմնական աջակցությունը, որն ակնկալում են ջերմոցային տնտեսությունները, գազի վարձավճարների մարման հետաձգումն է, որի ուղղությամբ ասոցիացիան արդեն աջակցության փաթեթ է ներկայացրել ԱԺ։ «Ցանկալի է, որ յուրաքանչյուր ֆերմերի հետ առանձին բանակցություններ տարվեն ժամկետների երկարացման հետ կապված։ Սա միակ արդյունավետ միջոցն է, որ տնտեսավարողը շարունակի աշխատել արտադրանքի մշակման ուղղությամբ եւ կարողանա պահպանել բերքատվությունը։ Նախնական տվյալներով, բանակցություններ են տարվել «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ, եւ հավանական է, որ գազի մարման ժամկետները երկարաձգվեն։Այդ մասին հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին»,–նշեց Պողոս Գեւորգյանը՝ հավելելով, որ ջերմոցային տնտեսություններում գրանցված բոլոր աշխատակիցները կարողացել են աջակցության գործիքներից օգտվել։ Գերխնդիրը, որն այժմ տնտեսավարողի «ուսերին» է, գազի սպառած վարձավճարի երկարաձգումն է, ինչը կընձեռի հնարավորություն ապրանքն իրացնելու եւ որոշ եկամտաբերություն ապահովելու։ «Ջերմոցների համար արտադրանքի սպառման լավագույն շուկա էին նաեւ ռեստորանները, ուստի դրանց փակ լինելու եւ չիրացված ապրանքի պատճառով պետք է գոնե գազի սպառման դիմաց վարձավճարի մարման հարցում տնտեսավարողներին օժանդակենք»,–ընդգծեց «Ջերմոցային ասոցիացիայի» ղեկավարը։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
14:18 - 30 ապրիլի, 2020
Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

Պետությունը անասնաբուծությամբ զբաղվելու վարկերի սահմանաչափն ավելացնում է 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է երեք նպատակային ուղղություններ խթանելու՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, և ծրագրի շրջանակներում այդ նպատակներով տրամադրվող վարկի վերին շեմը 15 մլն դրամից մինչև 50 մլն դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ:«Ավելի քան երեք անգամ ավելացնում ենք սահմանաչափը, երբ գյուղացիները ցանկանան զբաղվել սովորական անասնաբուծությամբ»,-  ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը՝սահմանված մեխանիզմների որոշ փոփոխություններով, իրականացվում է սկսած 2017 թվականի 4-րդ եռամսյակից։2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով,իսկ միայն 2020 թվականի առաջին եռամսյակում՝1638 միավոր վարկ՝ շուրջ 6.7 մլրդ դրամ գումարով։Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծությանզարգացման և ավանդական այգիների հիմնման համար վարկերի գումարի վերին շեմի ցածր լինելու հանգամանքով։Սույն նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, ավանդական այգիների հիմնան համար տրամադրվող վարկիգումարի վերին շեմի բարձրացման (մինչեւ 50 մլն դրամ) միջոցով- ընդլայնել Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող տնտեսավարողների շրջանակը,- խթանել տավարաբուծության, ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացումը և ավանդական այգիների հիմնումը:Ծրագրում կատարվելիք փոփոխությունը կնպաստի՝ վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը,գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնի Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
12:59 - 30 ապրիլի, 2020
Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

Առաջին միջոցառման շրջանակում հաստատվել է 24․6 մլրդ դրամի վարկային հայտեր․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել են 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24.6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տնտեսական միջոցառումների ընթացքը։ Խոսելով երկրորդ միջոցառման մասին, որը վերաբերում է գյուղատնտեսությանը՝ նախարարն ասաց, որ շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5500-ը այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչեւ 1 մլն դրամ միկրովարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: «Երրորդ աջակցության ծրագրով շահառու են 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- ասաց Խաչատրյանը: Անդրադառնալով 5-րդ միջոցառմանը՝ նախարարն ասաց, որ այդ միջոցառման շրջանակներում Կառավարությունն արդեն տրամադրել է 1.9 մլրդ դրամի չափով աջակցություն: Սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատակիցներ չէին ազատել եւ աշխատավարձային ֆոնդ չէին նվազեցրել 2020 թվականի հունվարից մինչեւ մարտ։
16:35 - 29 ապրիլի, 2020
Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու հմտություններ ոսկերչության և դիզայնի ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ: Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի շաղկապել նորարարությունները ոսկերչության ավանդական արտադրության հետ՝ օգտագործելով մարզաբնակ երիտասարդների ներուժը: Դասընթացի ընթացքում  (նաև առցանց եղանակով), որը կընթանա երկու փուլով, կվերապատրաստվի շուրջ 30  ուսանող: Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին: «Այսօր աշխարհը փոխվում է, և, այդ փոփոխություններին զուգահեռ, երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կանխմանը», - նշել է Էֆրին Բաղը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է. «Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից  կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»: «Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված համաշխարհային կարևորության նորարարական լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար», - ասել է Բագրատ Ենգիբարյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության: «Առաջիկայում կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացների ականատեսը նաև  գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում», - նշել է Ավագ Ավանեսյանը:
14:45 - 28 ապրիլի, 2020
Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով․ փոխնախարարը՝ 3-րդ միջոցառման մասին
 |armtimes.com|

Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով․ փոխնախարարը՝ 3-րդ միջոցառման մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է տարբեր պատճառներով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով երրորդ միջոցառման ընթացքը։ Հիշեցնենք, որ այդ միջոցառումը վերաբերում է ՓՄՁ-ներին, որոնց 2019-ի տարեկան շրջանառությունը կազմել է 24-ից մինչեւ 500 մլն դրամ։ Փոխնախարարը նշեց, որ միջոցառման շահառուների դիմումներն ընդունելու վերջնաժամկետ սահմանված չէ։ Անդրադառնալով մերժումների պատճառներին՝ Մարգարյանն ասաց. «Առյուծի բաժինն ընկնում է ոլորտային անհամապատասխանությանը, այսինքն՝ դիմում են այն կազմակերպությունները, որոնք ներառված չեն մեր ծրագրում։ Երկրորդը մերժվում են հարկային ոչ բարվոք պատմություն ունեցող, եւ երրորդն այն շահառուները, որոնց շրջանառությունը եղել է 24 միլիոնից ցածր»։ Խոսելով ըստ ոլորտների դիմումների քանակի մասին՝ Մարգարյանն ասաց, որ դիմումների քանակով առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է, այնուհետեւ՝ հանրային սննդի, զբոսաշրջության եւ մյուս ոլորտների ՓՄՁ-ները։
13:45 - 27 ապրիլի, 2020
Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները

 |armenpress.am|

Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ապրիլի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե որ տնտեսական գործունեության  տեսակներն են պարետի նոր որոշմամբ թույլատրվում իրականացնել։ Սիմոնյանը նշեց, որ մշակվող արդյունաբերության, մեծածախ առևտրի, տեղեկատվության և կապի, սպասարկման ոլորտների մի շարք տեսակներում հանվել են սահմանափակումները։ «Պարետի ապրիլի 22-ի որոշմամբ մշակվող արդյունաբերության ոլորտում արդեն իսկ թույլատրվում է իրականացնել պոլիգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղաշինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն և արդյունաբերական մեքենաների ու սարքավորանքի տեղադրում։ Մեծածախ առևտրի հատվածում թույլատրվում է իրականացնել մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ մի քանի ենթատեսակների, մեծածախ առևտուր գյուղատնտեսական մեքենաների սարքավորումների և դրանց պահեստամասերի, ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ։ Վերջինս հիմնականում վերաբերվում են այն հանրախանութներին և խանութներին, որտեղ գերակշռող մասը սնունդ, ծխախոտ ու խմիչքներն են, դրան զուգահեռ իրականացվում է վաճառք այլ տնտեսական պարագաների և կենցաղային ապրաքների։ Տեղեկատվության և կապի հատվածում թույլատրվել է գրքերի հրատարակումը, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, իսկ սպասարկման հատվածում թույլատրվում է արհեստակցական միությունների գործունեությունը, համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը, կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների նորոգումը և կենցաղային սարքերի տնային այգեգործործական գույքի նորոգումը»,- եզրափակեց Վարոսյանը։
20:05 - 23 ապրիլի, 2020
Աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից․ փոխնախարար
 |armtimes.com|

Աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից․ փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Գործատուները պետք է պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները կիրառեն, որպեսզի ապահովեն աշխատողների անվտանգությունը եւ կանխեն համաճարակի տարածումը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ «2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են»,- ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, որ պարետի երեկվա որոշմամբ արդեն իսկ թույլատրվում է իրականացնել՝ մշակող արդյունաբերության հատվածում՝ պոլիոգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարերի սղոցում եւ հարդարում, մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն, արդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրում։ «Նաեւ թույլատրվում է մեծածախ առետուրը՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով, բացառությամբ մի քանի ենթատեսակների։ Թույլատրվում է նաեւ գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների եւ դրանց պահեստամասերի մեծածախ առեւտուրը։ Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտուրն է թույլատրվում։ Դա հիմնականում վերաբերում է այն խանութներին, որտեղ գերակշռող մասը՝ սնունդ, ծխախոտ, խմիչքն է։ Նաեւ տեղեկատվության եւ կապի մասով՝ թույլ է տրվել գրքերի հրատարակությունը, հեռուստատեսային ծրագրերի արտադրության եւ հետարտադրական առումով որոշ գործունեության տեսակներ, որոնք նախկինում արգելված էր՝ հիմա թույլատրվում է»,- ասաց փոխնախարարը։ Սիմոնյանի խոսքով՝ սպասարկման ոլորտում կան գործունեության տեսակներ, որոնք արգելված չեն՝ արհեստակցական միությունների գործունեություն, համակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգում, կենցաղացային էլեկտրոնային սարքավորումների նորոգում, կենցաղային սարքերի՝ տնային այգեգործական գույքի նորոգում։
19:14 - 23 ապրիլի, 2020
20 օրվա ընթացքում տրամադվել է 4․7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ․Արման Խոջոյան

20 օրվա ընթացքում տրամադվել է 4․7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ․Արման Խոջոյան

ԿԲ-ի կողմից տրամադրված տվյալների  համաձայն այս նախագծերի համար ստացվել է 13,000-ից ավելի հայտադիմում և դրանց ընդհանուր ծավալը կազմում է ՝27․6 միլիարդ դրամ։ Այսօրվա դրույթամբ հաստատվել են 2943 հայտ, ընդհանուր առմամբ՝ 4,34 միլիարդ դրամ դրամային արժեքով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։  Վերջինս անդրադարձավ  գյուղատնտեսական ոլորտին հատկացվող պետական օժանդակության ծրագրերին և այն ծրագրերին, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների կողմից։ Խոջոյանը տեղեկացրեց, որ 20 օրվա ընթացքում տրամադվել է 4,7 միլիարդ դրամի գյուղատնտեսական վարկ։ «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող « Համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  և մրցունակության» ծրագրի շրջաակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրել առնվազն 30 վերմշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պամանների բարելավման համար»,- ասաց նախարարի տեղակալը։ Նա նշեց, որ այս ծրագրերը միտված է, որ հայկական արտադրանքը ավելի մրցունակ լինի  արտաքին շուկաներում և հավելեց, որ  այս ծրագրի շրջանակներում ոչ միայն պարզապես սննդի անվտանգության պայմաններն են բարելավվելու այլ նաև համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին։ Ծրագրերի ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 550 միլիոն դրամ։ Արդեն հայտարարվել է մրցույթը և մեկ ամսվա ընթացքում  այդ դրամաշնորհը հասանելի կլինի վերամշակողներն։ «Այդ նույն ծրագրի շրջանակներում 39 կոպերատիվի, տարվա ընթացքում կտրամադրվի շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա։ Նախորդող 10 օրերի ընթացքում արդեն մի խմբաքանակը տամադրվել է և գալիք երկու ամսվա ընթացքում 41 միավոր գյուղտեխնիկա հասանելի կլինի 11 համայնքում»,- ասաց Խոջոյանը։ Անդրադառնալով այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհներին Խոջոյանն  հայտնեց, որ Եվրոպական միության « Կանաչ գյուղատնտեսույթյունը Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում Հայաստանին կտրամադրվի շուրջ 460․000 եվրո աջակցություն։ Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են գյուղատնտեսական փոքր ծավալի տեխնիկայի, գյուղտնեխնիկայի և սարքավորումների տրամադրում։  «Աջակցությունը  վերաբերում է նաև հետբերքահավաքային գործընթացներին, ինչպես նաև ծրագիրը իրականցվում է ՄԱԿ-ի և Ավստրայի զարգացման գործակալությունների կողմից։ Իրականացվում է՝ Տավուշի․  Շիրակի և Լոռու մարզերում։ Ընդգրկում է հետևյալ արժեշղթաները՝ հատիկընդեղեն, խոտաբույսեր, միրգ և հատապտուղներ, բանջարեղեն և ոչխարաբուծություն։ ՄԱԿ-ի զարգացման մեկ այլ ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում փոքր և միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչև 20․000 դոլար դրամային արժողությամբ դրամաշնորհ, որպեսզի կարողանան զարգացնել և բարելավել իրենց վերամշակման կարողությունները»,- հավելեց նախարարի տեղակալը։ Խոջոյանը նշեց, որ ՄԱԿ-ի «Պարենի  և գյուղատնտեսության կազմակերպության» հետ միաժամանակ իրականացնում ենք նաև այլ ծրագրեր և մինչև  հոկտեմբեր ամիսը  կստեղծվի թվայնացված հողագիտական  քարտեզներ։ Այդ քարտեզների միջոցով հնարավորություն կտրվի իմանալ, թե որտեղ ինչ հողատեսքեր կան և ինչ նպատակով կարող են օգտագործվել։
13:22 - 22 ապրիլի, 2020
Առաջին առցանց դասընթացը՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի շրջանակում

Առաջին առցանց դասընթացը՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի շրջանակում

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրիլի 20-ին մեկնարկել է առաջին առցանց ուսուցողական դասընթացը, որին մասնակցումէ 21 դիմորդ Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից: Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հնգօրյա դասընթացը վարում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փորձառու մասնագետները: Առցանց եղանակով առաջին դասընթացի մեկնարկնունկնդրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Դասընթացի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը: Նա նշել է, որ նախկինում դասընթացներին մասնակցելու համար շահառուներն այցելում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարան, սակայն արտակարգ իրավիճակով պայմանավորված,նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական աշխատանքները չեն կարող հապաղել, այս դասընթացը որոշվել է կազմակերպել առցանց եղանակով:   Հայկ Ղևոնդյանի խոսքով՝ եթե հանրապետությունում արտակարգ դրությունը շարունակվի, ապա ծրագրի շրջանակում, կախված շահառուների թվից, կկազմակերպվի ևս մեկ դասընթաց: Առաջիկա օրերին նույն ձևաչափով մեկ այլ դասընթաց նախատեսվում է իրականացնել փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրով: Ընդհանուր առմամբ, Հայկ Ղևոնդյանի ներկայացմամբ՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության»  ծրագրով այս պահի դրությամբ ստացվել է242 դիմում, տեղազննության արդյունքում 223 դիմումատուի տնտեսություն համապատասխանել է չափորոշիչներին: Ծրագրի դասընթացներին մասնակցել է 131 շահառու, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։ Շահառուների մի մասը շինարարության առաջին փուլն արդեն ավարտել է և ստացել այդ փուլի համար նախատեսված պետական աջակցությունը՝ ծախսերի փոխհատուցումը: «Դիմումատուների թիվը բավական մեծ է, քանի որ տնտեսվարողները գիտակցում են, որ ժամանակն է անցնել ինտենսիվ գյուղատնտեսության», - հավելել է Հայկ Ղևոնդյանը:  Դասընթացի մասնակիցներին ներկայացվելու են ծրագրի պայմանները, մասնակցության ընթացակարգը, «խելացի» անասնաշենքերի առավելությունները,  յուրաքանչյուր մոդելի կառուցման առանձնահատկությունները և անասնաշենքերի կառուցման վերաբերյալ այլ կարևոր մանրամասներ:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը համոզմունք է հայտնել, որ հեռավար ուսուցումը նոր հետաքրքիր մշակույթ կձևավորի գյուղատնտեսության ոլորտում: «Մենք շատ ենք կարևորում ուսուցման բաղադրիչը մեր ծրագրերում,քանի որ նախքան բուն ծրագրի մեջ ներգրավվելը, ֆերմերները պատկերացում են կազմում ծրագրի վերաբերյալ», - նշել է փոխնախարարը: Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի մեկնարկային փուլում շատերը թերահավատորեն էին վերաբերվում ծրագրին, սակայն,ականատես լինելով ծրագրի արդյունավետությանը, շատ տնտեսվարողներ սկսել են ակտիվորեն հետաքրքրվել ծրագրով: Ըստ փոխնախարարի՝ բավական մեծ է հետաքրքրությունը նաև ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի հանդեպ, քանի որ այն ևս համարվում է գյուղատնտեսության ոլորտի եկամտաբեր ճյուղ: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ և լրամշակումներ՝ գործող ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով:
13:01 - 21 ապրիլի, 2020
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները: Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի  կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանմանհետևանքով: Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում։
09:11 - 17 ապրիլի, 2020