Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոն շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին․   «Թանկագի՛ն պարոն Նախագահ,   Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։   ​Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։ Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։   ​Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։   ​Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։
12:56 - 21 սեպտեմբերի, 2022
Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։   «Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը կայացել է, սակայն այլ ձևաչափով։   Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։   Նշվել է, որ այսուհետև առողջապահությունը, որպես սոցիալական կարևորագույն ոլորտներից մեկը, ներառված կլինի փոխգործակցության ծրագրերում։ Խոսվել է նաև Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցության մասին։   Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ։   Պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում։   Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
20:10 - 18 սեպտեմբերի, 2022
Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
10:50 - 16 սեպտեմբերի, 2022
Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկա հրադադարի հաստատման գործում մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ը։ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե միջազգային որ գործընկերներն են գլխավոր դերակատար եղել հրադադարի հաստատման գործում, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումը ունեցել են՝ ՌԴ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը։ Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հրադադար է հաստատվել։ ՀՀ ՊՆ-ը հայտնել է, որ այսօր՝ Ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ պատգամավորների հասցեները հրապարակելու և նարնց տներ գնալու փաստին․ «Դա հայ ժողովրդի հետ կապ չունեցող գործելաոճ է, շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին։ Բոլոր մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն, ինչ-որ մարդկանց ուղղորդել, ես իրենց շատ վաղուց և շատ հեռու ուղղորդում եմ մի կոնկրետ ուղղությամբ։ ․․․․ Ես նշված հասցեում (երեկ հրապարակված հասցեում- խմբ․) չեմ բնակվում և չգիտեմ՝ եկել են, թե չէ։ Մարդիկ կան, որ բնակվում են, նրանց ծնողներն են բնակվում։ Ես երկու մանկահասակ երեխա ունեմ, մեզանից շատերը մանկահասակ երեխա ունեն, և էդ մարդիկ ուղղակի իրենց պատասխանատվություն չեն տալիս իրենց արարքի համար, և վստահեցնում եմ, որ իրենք դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»։  
16:37 - 15 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ «Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը: Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետանքների վերացման համատեքտում»: 
00:29 - 14 սեպտեմբերի, 2022
Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում

Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ Այս մասին, ինչպես reuters-ը, հայտնել են նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:07 - 13 սեպտեմբերի, 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ վերջինս անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ վերջինս անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  «ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հայտարարեց՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 
03:27 - 13 սեպտեմբերի, 2022
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ «Մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցին։ Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի՝ օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակցությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը, օգտագործելով արևմտյան երկրներից մատակարարվող զենքերը, շարունակում են Դոնբասի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև պարենային անվտանգությանն առնչվող հարցերը և վերահաստատել են այն դիրքորոշումը, որ արտահանվող հացահատիկը պետք է հասնի զարգացող երկրներ։ Կրեմլում ընդգծել են, որ կարևոր է, որ Եվրահանձնաժողովը խոչընդոտներ չստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում բարձրացված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նախարարների։
18:47 - 11 սեպտեմբերի, 2022
Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից
 |ermenihaber.am|

Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներից |ermenihaber.am|

ermenihaber.am: Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին։ Շեշտել է, որ «Ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը»։ «Թե՛ Թուրքիայի ու Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես, համապարփակ խաղաղության պայմանագրի համար  բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։ Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով.  «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։
12:17 - 06 սեպտեմբերի, 2022
Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առթիվ


 |armenpress.am|

Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առթիվ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով: «Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- ասված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։ Մինչ այս նշանակումը դեսպան Ֆիլիպ Ռիքերն աշխատել է որպես Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար: 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։ Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում, Իտալիայում, 2008-2011 թվականներին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։  
13:11 - 29 օգոստոսի, 2022
Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը

Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը

Արցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածք չայցելելը․ «Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր դժգոհել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը:  
20:29 - 27 օգոստոսի, 2022
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին։ «Գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված Twitter-յան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Երկրի ԱԳՆ-ից նշել էին՝ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Նշենք, որ նմանատիպ հայտարարություն արել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում նշելով, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։  
19:00 - 27 օգոստոսի, 2022
Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննայի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննայի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման անհրաժեշտությունը

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։  Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման  և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։  Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։
17:56 - 24 օգոստոսի, 2022