Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները |armtimes.com|

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները |armtimes.com|

armtimes.com։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշման հիմնավորումները։ Ստորև ներկայացնում ենք դատարանի հիմնավորումն ամբողջությամբ.«Դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործով խմբագրությամբ, այլ կերպ՝ Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենքի) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ, որպիսի հետևության հանգում եմ հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով: Դատարանը սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նաև գործողությունը դադարեցված և մինչ 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործով խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցի պարզում:Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:Տվյալ դեպքում թեև Հին և Նոր օրենքները նախատեսում են միևնույն պատժատեսակը և պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմից վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետևանքի:Մինչդեռ Հին օրենքի դիսպոզիցիայի համաձայն՝ պատասխանատվություն էր սահմանվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար: Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ Հին օրենքը հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր տարր էր համարում վերը նշված արարքը բռնությամբ կատարելը (տապալելը), առանց այդ հատկանիշի կարող էր խոսք գնալ քրեական օրենքով չթույլատրված այլ արարքների, բայց ոչ պետական իշխանությունը յուրացնելու մասին: Ավելին՝ armtimes.com
05:16 - 21 մայիսի, 2019
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ

news.am։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ գործող «ռեյտինգային» համակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունները, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Երկու համակարգերն էլ ունեն թերություններ, եւ մեծամասնականը, եւ համամասնականը: Մեծամասնականի դեպքում առաջնությունը տրվում է թեկնածուին, միգուցե երկրորդ տեղ է մղվում նրա կուսակցական պատկանելիությունը, իսկ համամասնականի դեպքում առաջանում է մեծ անջրպետ ընտրվածների եւ ընտրողների միջեւ: Գործող համակարգը փորձել է այդ խնդիրը լուծել: Որ մի կողմից այդ կապը լինի, մյուս կողմից քաղաքական բաղադրիչը մեծ լինի: Սպասեք մի փոքր, մեկ ընտրությունով չի կարելի ընտրական համակարգին գնահատական տալ»:Նա նաեւ չհամաձայնեց դիտարկմանը, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր գրվել:
08:01 - 24 ապրիլի, 2019
Չեմ կարող ասել՝ այո կամ ոչ․ ՍԴ դատավորի թեկնածուն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հարցին

Չեմ կարող ասել՝ այո կամ ոչ․ ՍԴ դատավորի թեկնածուն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հարցին

ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նրան խնդրեց իր գնահատականը տալ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ «Որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ըստ Ձեզ, արդյոք սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Սահմանադրական կարգի տապալման սպառնալիքը կամ բռնություն կիրառելը սահմանադրական կարգը տապալելու համար կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու նախապայման է՝ համաձայն Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի։ Եվ իմ պատասխանն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ առանց գործի նյութերին մանրամասն ծանոթ լինելու՝ զուտ այնքանով, որքանով ես տեղյակ եմ լուրերից, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտի 1-ին, կարող եմ ասել՝ զուտ այն հանգամանքը, որ հավաքները ցրելու ընթացքում մահացել է տասը մարդ, արդեն հիմք է տալիս՝ ենթադրելու, որ բոլոր դեպքերում պետության գործողություններն, ամենայն հավանականությամբ, չեն եղել համաչափ։ Այսինքն՝ պետությունն իր գործողություններով խախտել է համաչափության սկզբունքը, որը սահմանադրական սկզբունք է, և դրա իրական խախտման դեպքում պետության գործողությունները դառնում են հակասահմանադրական։ Այդ տեսանկյունից՝ չեմ կարող բացառել, որ հնարավոր է՝ 2008 թվականի մարտի մեկին տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում՝ այն տեսանկյունից, որ պետությունն իր անհամաչափ գործողություններով խախտել է սահմանադրական կարգի էական տարր համարվող մարդու ֆունդամենտալ իրավունքներից մեկը՝ խաղաղ հավաքների ազատությունը»։ Պատգամավորը խնդրեց պարզապես մակերեսորեն, առանց նյութի մեջ խորանալու պատասխանել՝ այո կամ ոչ, ինչին Գոռ Հովհաննիսյանն արձագանքեց․«Դուք չեք կարող ինձնից ակնկալել այդպիսի հստակ պատասխան նման բարդ հարցի վերաբերյալ։ Ձեր ակնկալիքն արդարացված չէ։ Ես չեմ կարող ասել այո կամ ոչ։ Ես ներկայացրեցի, թե ինչ եմ մտածում այդ հարցի վերաբերյալ»։
10:25 - 16 ապրիլի, 2019
Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը |armenpress.am|

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: Տարասյանը թեկնածուին ներկայացրեց  խորհրդարանի ապրիլի16-ի նիստում: «ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները: Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: Աշխատանքային խմբի անդամները թեկնածուների հետ զրույցից հետո իրենց կարծիքները փակ ծրարներով ներկայացրել են նախագահին: Նախագահը, ընդունելով ի գիտություն, ունենալով յուրաքանչյուր թեկնածուի հետ առանձնազրույց, ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ներկայացրեց Տարասյանը:
08:49 - 16 ապրիլի, 2019