Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Սիրելի՛ արցախցիներ, հեռո՛ւ մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին․ Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ արցախցիներ, հեռո՛ւ մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ է անում հետ գնալ Ղարաբաղ․ «Ինչպես կազմակերպ թե անկազմակերպ տարհանվել ենք, պիտի հետ գանք Ղարաբաղ։ Այս երկու օրերին կլուծենք ենթակառուցվածքների հարցը, ջրի, հոսանքի, նաեւ գազի։ Ուզում եմ վստահեցնել՝ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։  Այսօր խոստանում ենք անել ամեն ինչ, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Մենք այսօր պատրաստ ենք առաջին փուլում Երեւանում, ապա Արցախում ապահովել նվազագույն կենցաղային, բնակարանային պայմաններով, հետագայում՝ նաեւ արմատական։ Չունենք վերջնական որոշումը՝ ինչ ենք անելու, չունենք քաղաքական վերջնական քարտեզը, բայց ուզում եմ երաշխավորել՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, ձեր ունեցվածքը մի տեղափոխեք Երեւան, հետ ենք բերելու՝ ոչ ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետեւ որեւէ այլ տեղ մեզ չեն սպասնում։  Եթե ունեք խնդիր՝ դիմեք ձեւավորված օպերատիվ շտաբ։ Ցանկացած հարց ընդառաջելու են, ոչ թե մշտական բնակարանային խնդրի, բայց սոցիալական խնդիրների համար»։ Կրկին խոսելով Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին՝ նախագահն ասաց՝ պետք չէ տրվել սադրանքների․ «Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին։ Լինելով Երեւանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, կրում են, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են։ Սա սադրանք է, սա մեր երկիրը վերջնականապես կործանելու սադրանք է։ Մեզ պետք է միասնականություն, մենք պետք է միասին պայքարենք արտաքին թշնամու դեմ, որ շարունակում է քայքայել մեր միասնականությունը։ Բոլորիդ կոչ եմ անում հանդարտություն եւ ուզում վստահեցնել՝ Արցախը մնալու է հայկական»։
19:57 - 11 նոյեմբերի, 2020
Դավաճանել ենք ազգովի, որովհետեւ 18-20 տարեկան մեր զինվորներին մենակ ենք թողել․ Արայիկ Հարությունյան

Դավաճանել ենք ազգովի, որովհետեւ 18-20 տարեկան մեր զինվորներին մենակ ենք թողել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը երեկոյան իր ուղերձում անդրադարձավ նաեւ այսօր Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ հայտարարելով, որ այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը պատերազմին․ «Նկարվելը չեմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք՝ եղել են Օմարում։ Օմարում, այո՛, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր՝ շնորհիվ զինվորականների, կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը, որեւէ մեկն իրեն չվերագրի։ Սելֆի անելով խաբել եք ազգին՝ գտնվում ենք առաջնագծում։ Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, եւ այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։ Իսկ ինչու են վերջում զինադադար կնքել, ինչու են պարտավորված եղել՝ նախագահը պատասխանեց՝ որովհետեւ մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները հիմնական առաջնագծում էին․ «Ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի Ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում։  Հարցրե՛ք զինվորականներին, ո՞վ է դավաճանել իրենց։ Դավաճանել ենք ազգովի, օգնություն ցուցաբերել ենք, գոհ ենք բոլորից, դավաճանել ենք, որովհետեւ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել յոթ-ութ պետության դեմ։ Այո՛, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները։ Խոնարհվում եմ նրանց առջեւ, բոլոր նրանց, որոնք հիմա էլ պաշտպանում են մեր երկրի սահմանը։  Երկրի նախագահի տեղն առաջնագիծը չէ, Հադրութը չէ, երբ 1500 հոգի փախչում էին Հադրութից՝ ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ։ Գնացել աղաչել-պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբերին, որպեսզի հեշտ լինի։ Ես տիպված եմ այսքանն ասում, ստիպված եմ, որովհետեւ արդեն պառակտվում ենք, մեղավորներ ենք փնտրում»։ Հարությունյանը դարձյալ շեշտեց՝ մեղավոր ենք բոլո՛րս, որ զորքը, ՊԲ-ին թողել եք մենակ։ Նրա խոսքով՝ նյութական մատակարարումը բավարար չէ․ պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ ու վիրավոր ես ունենում, այդքան պիտի համալրես․ «Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս։ Ինչքա՞ն էինք համալրում․․․հրաժարվում էին գնալ մեր տղաներին օգնության։ Ինչքան դիակներ ունենք այսօր առաջնագծում, որովհետեւ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության։  Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, մի մասը ցույց եմ տվել, մի մասը՝ չէ, բայց այդ կարիքը կար, կար, որովհետեւ զորքն աջակցության կարիք ուներ։ Իսկ վերջին օրը, նորից կրկնում եմ, Ստեփանակերտի մատույցներում երկու-երեք հարյուր պաշտպանող ունեինք՝ առավելագույնը, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն հյուսիսային մասն ունեինք պաշտպանված, էն էլ մեծ հնարավորություն ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ ու գերեին կամ ոչնչացնեին այնտեղ մնացած մի քանի հարյուր հոգուն։ Մեր գեներալ-լեյտենանտ, նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին շնորհակալություն էի հայտնում գիտե՞ք՝ ինչի համար, որ մի քանի օր ամբողջ մի քանի կմ հատվածում համարյա զորք չունեինք, ում դիմում էինք՝ փախչում էին, ինքն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը, եւ իր հմտությամբ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հարձակումները, այլեւ տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ հատվածում ունենք զորք։ Ով վերջին մի քանի օրերին եղել է Շոշի հատվածում՝ ի՞նչ վիճակում էր գտնվում, արդյոք պաշտպանվա՞ծ է եղել մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն էր։ Արդյոք բոլորը պատրա՞ստ էին մեռնել այդ խրամատում, որպեսզի թշնամին չմտնի Ստեփանակերտ, էլ մնացած հատվածները չեմ ասում։ Ինչպես էին թողնում դիրքերը շատ-շատերը, չհրապարակենք ոչ մի բան․․․ բավարարվենք»։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտից բնակչության տարհանմանը՝ նախագահն ասաց, որ ստիպված էին, որպեսզի քաղաքացիական զոհերի քանակը հազարավոր չլիներ․ «Ասում էին, թե՝ խուճապ է առաջացել զորքում․․․ոչ մի հայրենասեր, կռվող տղա խուճապի չի ենթարկվել՝ իմանալով, որ խաղաղ բնակչությունը գնում է վտանգավոր տեղից, հակառակը՝ ողջունում էին եւ իմանում, որ ամեն մի պայթող արկից զոհ չի լինելու։ Ի դեպ, այդ տարհանումները ժամանակին կազմակերպելու արդյունքում է հաջողվել շատ քիչ կորուստներ ունենալ։ Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճա՞ն է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երեւանում, այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուսը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա։Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին։ Լինելով Երեւանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, կրում են, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են»։
19:56 - 11 նոյեմբերի, 2020
Հադրութցիները պահանջում են վերադարձնել Հադրութի շրջանը |hetq.am|

Հադրութցիները պահանջում են վերադարձնել Հադրութի շրջանը |hetq.am|

hetq.am: Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 11-ին բաց նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Հադրութի շրջանն ամբողջությամբ Արցախին վերադարձնելու պահանջով: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել և դիմել նաև միջազգային կառույցներին: Այս մասին հայտնեց Հադրութ քաղաքի բնակիչ, Հադրութի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանը: «Հադրութն իր պատմության մեջ չի եղել Ադրբեջանի տիրապետության տակ: Մենք պահանջում ենք, որ Հադրութը վերադարձնեն հադրութցիներին: Ինչո՞ւ տալ Հադրութը ադրբեջանցուն, և չգրավված Աղդամը հենց այնպես նվիրել ադրբեջանցիներին: Եթե հարցը փոխզիջմանն է վերաբերում, և Աղդամը տալիս են, գոնե այնպես անեին Հադրութը հետ վերցնեին: Մեծ մեղք է, որ մեր հայկական հողը նվիրենք Ադրբեջանին: Սա նվեր է, որովհետև ոչ մի փոխզիջում Հադրութի համար չեն արել, նույնն էլ Շուշիի համար»,- հայտնեց Երազիկ Ավանեսյանը: Հադրութի բնակիչն այս ամենն անարդար է համարում:  «Որպես արցախցի մենք այնքան բարեկիրթ էինք, որ այս 40 օրվա ընթացքում երբեք դուրս չենք եկել ցույցերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հաշվի առնելով, որ մենք չենք ընտրել նրան: Ստացվում է, որ ինքն այդքան էլ բարեկիրթ չի ու մեր փոխարեն որոշել է: Ցավոտ է, ու այս կորուստն անդառնալի է: Եթե նրանք Հադրութը հետ չտան, ամեն մի արցախցի Կոմիտասի նման է լինելու, բոլորս այս պահին խելագարման եզրին ենք: Հայաստանի և Արցախի հանրապետությունները մի տողով չեն ասում, թե ինչ է լինելու Արցախի բնակչության հետ: 100-150 հազար բնակիչ Արցախից այսօր Հայաստանում է: Ոչ ոք չի ասում՝ մեր ճակատագիրը որտեղ է ավարտվելու»,- նշեց նա: Փոխզիջումների մասին խոսելիս Երազիկն ասում է, որ համաձայնագրի մեջ դրանք գոնե մի տողով պետք է լինեին՝ ի շահ Արցախի. «Այս համաձայնագրի մեջ չկա մի այնպիսի տող, որտեղ արցախցին ունի ինչ-որ շահ: Ո՞րն է այս համաձայնագրում արցախցու բաժինը: Չկա»: Հադրութցիները Հայաստանի իշխանություններին չեն պատրաստվում դիմել: Ավելին՝ hetq.am-ում։
19:51 - 11 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին կհարցնեք՝ ինչպես են մերժել խնդրանքս՝ ինձ հետ գալ առաջնագիծ․ Հարությունյան

ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին կհարցնեք՝ ինչպես են մերժել խնդրանքս՝ ինձ հետ գալ առաջնագիծ․ Հարությունյան

Հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը եւ Թալիշը, ու վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ կոչեցյալ տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, ես ահազանգել եմ, որ չունենք մարդկային ռեսուրսներ։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերով հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինքը հենց այդ օրը վաղ առավոտյան է կոչ արել եւ ասել՝ գնում է առաջնագիծ․ «Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների եւ այլն։ Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պիտի գնայինք, ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ ստորաբաժանումների, Արցախից եկած, հրաժարվում էին գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, առաջնագիծ գնալու ժամանակ երկրի նախագահին թողել են մենակ»,- պատմեց Հարությունյանը՝ շեշտելով, որ սրա մասին ստիպված է արտահայտվում․ «Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետեւ առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր։ Շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել խնդիրը, եւ դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ են»։ Նախագահն ասաց՝ ամեն անգամ զգուշացրել է, որ մարդկային ռեսուրսների կարիք կա, թիվ չնշեց՝ ինչքան մարդ է միացել, սակայն ասաց, որ 18 տարեկաններին թողել ենք մենակ՝ բոլորս․ «Այո, կամավորական ջոկատներ կային, մի մասը մինչեւ վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր։ Մի դեպք նշեմ (զեկուցագրից կարդում է,-խմբ․)․ գնդապետ Գրիգորի Սահակյանը, որ պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցում է, որ նրանք հրաժարվում են Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցելուց»։ «Ո՞վ է ծախել հողը»,- հարց հնչեցրեց Հարությունյանն ու ինքն էլ պատասխանեց․ «Ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել։ Միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան»։
19:39 - 11 նոյեմբերի, 2020
Արցախի խորհրդարանի 4 կուսակցություններ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արցախի խորհրդարանի 4 կուսակցություններ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կուսակցությունները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայ ժողովուրդ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծավալվել է Թուրքիայի եւ ահաբեկչական խմբավորումների հետ կապված այլ պետությունների եւ շրջանակների բացահայտ ու ակտիվ մասնակցությամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր: Ցավոք, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական իշխանությունները, որ հիմնական պատասխանատուն եւ երաշխավորն են մեր ժողովրդի անվտանգության եւ պաշտպանվածության, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը եւ չկարողացան լիարժեք օգտագործել քաղաքական ու դիվանագիտական այն հնարավորությունները, որոնք կարող էին նվազեցնել, կամ կանխել վերահաս աղետը: Երեկ գիշերը մամուլում հրապարակված եռակողմ հայտարարության դրույթները լրջորեն վտանգում են Արցախի Հանրապետության պետական անկախության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում եւ պահանջում ենք. – Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից: – Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, որին պետք է հետեւի ճգնաժամային կառավարման արդյունավետ եւ համարժեք մարմինների ստեղծումը. դրանք պետք է ունենան համապատասխան իրավասություններ համախմբելու համազգային ներուժը եւ ընդունելու ստեղծված իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու որոշումներ: Մեր աջակցություն ենք հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկած  Հայաստանի Հանրապետության 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ: Սիրելի քույրեր եւ եղբայրներ Խոնարհվելով այս օրերին հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհվածների հիշատակի առջեւ եւ կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամավորականների եւ աշխարհազորայինների անձնուրաց նվիրումը հայրենիքի պաշտպանության գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետությունների բոլոր քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել եւ հայրենիքի պաշտպանության գործը դարձնել օրվա գլխավոր հրամայականը: ք. Ստեփանակերտ 10 նոյեմբերի 2020թ. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցութուն» խմբակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն «Արցախի Արդարություն կուսակցություն» խմբակցություն, «Միասնական Հայրենիք» խմբակցություն»։
21:19 - 10 նոյեմբերի, 2020
Այսօր հանդիպել եմ Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի հետ․ ԱՀ նախագահը հայտնեց կոնսուլտացիաներ սկսելու մասին

Այսօր հանդիպել եմ Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի հետ․ ԱՀ նախագահը հայտնեց կոնսուլտացիաներ սկսելու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև (ուղերձի առաջին հատվածը՝ այստեղ)․ «Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել մեր ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը խնայեինք, փրկեինք:  Իհարկե, կարող եք ասել՝ ինչու մենք ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից։ Կոչ եմ արել Աղդամից, այս նույն աթոռից, հիշեցնելով՝ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի 29-ին Շուշիից՝ Ղազանչեցոց եկեղեցու առջև, ասել եմ Շուշին վտանգված է, դիրքերը գտնվում էին 5 կիլոմետր հեռավորության վրա, ավելի ճիշտ` հակառակորդը:  Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքն էր, թե չէ, բայց Շուշիում մենք հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, անհնարին էր արդեն կռվել այն եղած ռեսուրսներով` մարդկային և զինտեխնիկայի, որ կային: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել և կանգնեցնել: Հնարավոր չէր։ Իհարկե, ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին:  Կողմ էի, որովհետև հուսահատված չէի. եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու ու կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը... Շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք, ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնելով, հետագայում՝ ճիշտ ճանապարհով ընթանալու, և նաև հաջողություններ արձանագրելով:  Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ. դրանով սկսվում է։ Մենք որոշում կայացնելու, ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք: Դրա համար մեզ պետք է համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռ առջևում են, մեր տեսիլքը դեռևս չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք... Դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիդի երևույթներից, որոնք հարիր չեն մեր ազգին:  Ես սկսել եմ արդեն կոնսուլտացիաներ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ: Ամբողջ գիշեր բոլորի հետ շփվում էի: Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների, Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ միասին կատարենք: Քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք են մեր երկրի համար՝ ոչ միայն Արցախ աշխարհի, այլև Հայաստան աշխարհի:  Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ Արցախում մեր քայլերի առումով: Բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ: Վերջին օրերին շատ քննարկումներ եմ ունեցել: Բոլորն էլ միակարծիք էին. փորձել ժամանակավոր կամ մշտական զինադադար ունենալ: Բոլորն էլ նույն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է  չոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին»։
10:50 - 10 նոյեմբերի, 2020
Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ

Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել:  Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով: 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը։ Ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տող մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի  հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավամդ մեր ժամկետային զինվորների մասով։ Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, կրկնում եմ, շրջափակման մեծ հնարավորություններ կարող էինք ունենալ։ Կարծես թե մի քանի օր հաջողվել էր մեզ պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, չգիտեմ՝ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով, հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում, Մարտունու շրջանում: Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա է: Բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակներում: Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, և համոզված եմ, որ գնահատականը լինելու է:  Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն... Եվ այդ ամենով, բայց կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի։ Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում և մարտական գործողությունների ընթացքում. Թուրքիայի զինվորների մասնակցությունը ևս եղել է, ահաբեկիչների, վարձկանների` տարբեր երկրներից: Կռվում էին հայ կամավորը և հայ զինվորը»։
10:18 - 10 նոյեմբերի, 2020
Ես տվել եմ իմ համաձայնությունը՝ ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներիցԱրայիկ Հարությունյան

Ես տվել եմ իմ համաձայնությունը՝ ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներիցԱրայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ: Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակկունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում»:
02:24 - 10 նոյեմբերի, 2020
Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկներ հետ․ Արայիկ Հարությունյան

Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկներ հետ․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ։ ԱՀ նախագահը  այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:
10:10 - 09 նոյեմբերի, 2020
Տղաների վճռականությունը հույս է ներշնչում, որ Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը․ Արայիկ Հարությունյան

Տղաների վճռականությունը հույս է ներշնչում, որ Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին: Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:
13:10 - 05 նոյեմբերի, 2020
ՀՀ տեղափոխված ԱՀ քաղաքացիների աջակցության ապահովման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբն արդեն լիարժեք գործում է

ՀՀ տեղափոխված ԱՀ քաղաքացիների աջակցության ապահովման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբն արդեն լիարժեք գործում է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը: Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին: Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»:
17:08 - 04 նոյեմբերի, 2020
Առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացած ահաբեկիչներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ․ ԱՀ նախագահ

Առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացած ահաբեկիչներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:Հ.Գ.Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»:
21:52 - 03 նոյեմբերի, 2020