Սահման

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ Դենիս Գոչար |armtimes.com|

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ Դենիս Գոչար |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։ Միաժամանակ պաշտոնյան մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասի իրադրությունից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ «Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Գոնչարը։
09:44 - 14 սեպտեմբերի, 2022
Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
09:30 - 14 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. պետդեպ

 |armenpress.am|

ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. պետդեպ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում... Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտությանը՝ պետդեպի խոսնակը հայտարարեց. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»։ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: 
02:23 - 14 սեպտեմբերի, 2022
Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի հաղորմամբ՝  Մակրոնն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման։ «Նա նախագահ Ալիեւին ասաց ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը պահպանելու հրատապության մասին: Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր եւ բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Էմանուել Մակրոնը զրուցել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ վաղը Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի։ 
02:00 - 14 սեպտեմբերի, 2022
Սպիտակ տուն. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում |hetq.am|

Սպիտակ տուն. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում |hetq.am|

hetq.am: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում, Վաշինգտոնը փոխգործակցում է Երևանի և Բաքվի հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք նախկինի նման խորապես մտահոգված ենք սահմանի երկայնքով հարձակումների շարունակման մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության և հասցված զգալի վնասի վերաբերյալ։ Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել բռնության դադարեցման համար»,- ասել է նա։ Քիրբիի պնդմամբ՝ «դարձյալ պետք է հայտարարել, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»։ Ամերիկացի պաշտոնյան կոչ է արել իշխանություններին հրաժարվել ռազմական հետագա ցանկացած գործողություններից։ «Մենք նաև երկու կողմերին կոչ ենք անում վերականգնել կապի երկու ալիքները՝ դիվանագիտական և ռազմական ու կրկին վերահաստատել դիվանագիտական գործընթացին պատրաստակամությունը՝ ճգնաժամի հաղթահարման համար»,- հավելել է Քիրբին։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
00:04 - 14 սեպտեմբերի, 2022
Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Իրավիճակի ապաէսկալացման և հրադադարի ռեժիմի պահպանման կոչ եմ արել։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը շուտով կժամանի Բաքու և Երևան, որպեսզի աջակցի այդ ջանքերին»,-գրել է նա։Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
23:46 - 13 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ․ ՄԻՊ փաստահավաք առաքելության տվյալները

Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ․ ՄԻՊ փաստահավաք առաքելության տվյալները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները։ Պաշտպանին ներկայացվել են այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։  Քաղաքացիների կողմից առանձնազրույցների արդյունքում արձանագրվել է նաև նրանց գույքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու և սեփականությունից զրկվելու վերաբերյալ հարցեր։ Անգամ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։ Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։  Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։ Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։ Փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։
23:32 - 13 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք․ մարզպետ
 |armeniasputnik.am|

Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք․ մարզպետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասել է Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։ «Ներկա պահին ամբողջությամբ խոտածակույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,– ասել է մարզպետը։ Սարգսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ «Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։
23:05 - 13 սեպտեմբերի, 2022
Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

Սա Ադրբեջանի կողմից հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկրի վրա. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն Al Jazeera-ին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:   Հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»: Փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել Ադրբեջանի հետ սահմանին անվտանգության ապահովմամբ, մի քանի անգամ առաջարկել է աշխատել միասին, դեէսկալացնել իրավիճակը, անվտանգության և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա խախտել հրադադարը: Բայց այն, ինչ Ադրբեջանն անում է, միանագամայն հակառակն է:  Նա հիշեցրել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանն ավելի վաղ` 2021-ի նոյեմբերին  համաձայնության էին եկել՝ սահմանին անվտանգության ապահովման առումով: Բայց Ադրբեջանը հրաժարվում է ձեռնարկել այդ անվտանգության ապահովման միջոցառումները: «Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը:  Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
22:00 - 13 սեպտեմբերի, 2022
Դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է․ ՊՆ

Դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է․ ՊՆ

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։  Ըստ Թորոսյանի՝ թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։«ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակելով իր բացահայտ կեղծքի գործելաոճը, փորձելով հիմնավորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն խախտել է այսօր՝ ժամը 09:00-ից սկսած հրադադար հաստատելու մասին հայտարարությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիքերը։ Ադրբեջանի ՊՆ այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։Այս կեղծիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արհամարհում է միջազգային հանրության կարծիքը՝ բացահայտ ստեր տարածելով  Հայաստանի իբր ագրեսիվ գործողությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային»։
21:56 - 13 սեպտեմբերի, 2022
Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին

 |armenpress.am|

Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին։ Սենատոր Փիթերսը այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը», - հայտարարել է ամերիկացի սենատորը:Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
21:46 - 13 սեպտեմբերի, 2022
Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից

 |armenpress.am|

Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ կոչ են անում թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրությունից։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակման առնչությամբ Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովենին և ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը մասնավորապես հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրախորհրդի անդամ պետությունների միջև վեճերը լուծելու հարցում: «Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ ներգրավվել խաղաղ բանակցություններում: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին կատարել իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել նրանց այդ ջանքերում», - ասված է Քովենիի և Քոքսի համատեղ հայտարարության մեջ:
20:52 - 13 սեպտեմբերի, 2022
Կութում շատ տներ են վնասվել․ բնակչությունը տարհանվել է

 |factor.am|

Կութում շատ տներ են վնասվել․ բնակչությունը տարհանվել է |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը լարված է։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։ «Վիճակը լարված է, շատ տներ վնասվել են, բնակչությանը տարհանել ենք»,- եզրափակեց Ավագյանը։ Հավելենք, որ, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, ժամը 18․00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
20:08 - 13 սեպտեմբերի, 2022