ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների կանխավճարի վերադարձի վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների կանխավճարի վերադարձի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը․ ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի կողմից չորս  կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․ «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05) «Իննթեք» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70) «Դոկտեխնիկ» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25) «Տոչ Մաստեր» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27) ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկը տեղադրված ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնում, հետևյալ հղմամբ։ Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը:  Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը՝ հերթերից խուսափելու նպատակով, կոմիտեն, տնտեսվարող սուբյեկտներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումները և գրությունները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝  [email protected] էլ-փոստի միջոցով։ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ կարող եք այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործում են նաև հեռախոսահամարներ՝ 060 544 994 կամ 060 544 910»,- ասված է հայտարարության մեջ։ Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․ Դիմում վճարման անդորրագրի պատճեն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
17:26 - 08 հուլիսի, 2020
ՊԵԿ. Դատարանի որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Միքայել Մինասյանին մեղսագրված արարքների կատարման հիմնավոր կասկածին
 |azatutyun.am|

ՊԵԿ. Դատարանի որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Միքայել Մինասյանին մեղսագրված արարքների կատարման հիմնավոր կասկածին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդեն երկրորդ անգամ մերժում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը՝ կալանավորել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Մերժման որոշումը կայացրել է Ավանի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ ՊԵԿ-ից ի պատասխան «Ազատության» հարցմանը` փոխանցեցին, որ այս միջնորդությունը դատարանին քննության ներկայացնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նախաքննական մարմնի կողմից կատարված հետևողական և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք է բերվել բազմաթիվ ապացույցների համակցություն, որոնք հիմք են հանդիսացել Միքայել Մինասյանին մեղսագրել ևս երկու դրվագով հանրորեն վտանգավոր արարքների կատարում: «2020թ.-ի հուլիսի 5-ին կայացված որոշման հիմք է հանդիսացել բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների յուրովի մեկնաբանումը և իրավիճակի գնահատումը դատարանի կողմից, որը որևէ կերպ կասկածի տակ չի դնում Մ. Մինասյանի կողմից՝ մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների կատարված լինելու հանգամանքը: Ավելին, թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.07.2020թ.-ի որոշմամբ, և թե Մ. Մինասյանի վերաբերյալ նախկինում՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Մ. Մինասյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման հիմնավոր կասկածին: Այսինքն, մինչ օրս Մ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննարկված ու կայացված դատական ակտերից միայն 06.05.2020թ.-ի դատական ակտով է քննարկել և վերլուծվել Մ. Մինասյանի մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել է իրավաչափ», - ասված է ՊԵԿ-ի պատասխանի մեջ:
20:20 - 06 հուլիսի, 2020
ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հարկ է նշել, որ 2020թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսվարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր, դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է տնտեսվարողների համար կարևոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց: Այսպիսով` այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը: ՊԵԿ-ը հայտնում է, որ դրույքա­չափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսվարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 միլիարդ դրամ:  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
11:21 - 02 հուլիսի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով. հասցեներ

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով. հասցեներ

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը, գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։ Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:  ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները  ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ ՀՎՍ վարչության թիվ 1 [email protected] 011-544-080 ՀՎՍ վարչության թիվ 2 [email protected] 011-549-103 ՀՎՍ վարչության թիվ 3 [email protected] 011-544-287 ՀՎՍ վարչության թիվ 4 [email protected] 011-548-908 ՀՎՍ վարչության թիվ 5 [email protected] 011-549-262 ՀՎՍ վարչության թիվ 6 [email protected] 011-549-308 ՀՎՍ վարչության թիվ 7 [email protected] 023-249-474 ՀՎՍ վարչության թիվ 8 [email protected] 023-129-505 ՀՎՍ վարչության թիվ 9 [email protected] 023-539-401 ՀՎՍ վարչության թիվ 11 [email protected] 031-299-660 ՀՎՍ վարչության թիվ 12 [email protected] 028-139-706 ՀՎՍ վարչության թիվ 13 [email protected] 026-321-582 ՀՎՍ վարչության թիվ 15 [email protected] 022-259-590 ՀՎՍ վարչության թիվ 16 [email protected] 032-279-959 ՀՎՍ վարչության թիվ 18 [email protected] 028-459-790 ՀՎՍ վարչության թիվ 19 [email protected] 022-371-765  ՀՎՍ վարչության թիվ 20 [email protected] 011-544-177  
15:40 - 30 հունիսի, 2020
Հուլիսի 1-ից գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի

Հուլիսի 1-ից գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ ԵՏՀ 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումներով սահմանված բժշկական նշանակության ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման արտոնությունը գործելու է մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը:
10:19 - 30 հունիսի, 2020
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումներ իարդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն,  զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնելհարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողություն, հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար կիրառելօրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի  մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց, սակայն չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը՝ ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ վերոհիշյալ փաստերը չարձանագրելու, այնուհետև չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների  խախտումները չարձանագրելու,օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ գումարներ: 2020 թվականի հունիսի 26-ին, հերթական անգամ,  պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի  3-րդ կետի, ՀՀ քրեական  օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական  օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի (6 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի (5 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը հաստատող սարքավորումներ, բժշկական նյութեր, այդ ծառայությունից օգտված հաճախորդների անհատական ցուցակներ: Պարզվել է նաև, որ Շիրակի մարզի վարչական տարածքում գործող մի շարք համայնքներում տարբեր անձինք, կոպիտ կերպով խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները, տարիներ շարունակ, առանց հարկային մարմնում գրանցվելու և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել են լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և այդ փաստը թաքցնելու կամ հովանավորչության համար, յուրաքանչյուր ամիս տարբեր չափերի կաշառք են տվել պաշտոնատար անձանց: 2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8  անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, Ն.Պ.-ի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:29 - 29 հունիսի, 2020
«Microsoft», «Google», «Facebook», «Amazon»․ ՊԵԿ-ը ցանկանում է էլեկտրոնային առեւտրի հսկաներին բերել ՀՀ հարկային դաշտ |armtimes.com|

«Microsoft», «Google», «Facebook», «Amazon»․ ՊԵԿ-ը ցանկանում է էլեկտրոնային առեւտրի հսկաներին բերել ՀՀ հարկային դաշտ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ցանկանում է էլեկտրոնային առեւտուրը հարկել ավելացված արժեքի հարկով եւ այդ ոլորտի հսկաներին բերել հայաստանյան հարկային դաշտ։ Այդ հարցով շաբաթներ առաջ ՊԵԿ-ում տեսակոնֆերանս է կայացել ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են՝ «Microsoft», «Google», «Facebook», «Booking.com», «Netflix», «Amazon», «Spotify», «KPMG» եւ այլ ընկերությունները: Ըստ էության՝ ՊԵԿ-ը ցանկանում է եկամուտ ստանալ ՀՀ քաղաքացիների՝ համաշխարհային ընկերությունների ծառայությունների դիմաց վճարած գումարից։ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է էլեկտրոնային առեւտրի հարկումը։ «Պատկերացրեք՝ երեխաները խաղեր են ներբեռնում, ծնողները հավելվածներ են ներբեռնում վիրտուալ եղանակով, եւ այդ ծառայությունները մատուցում են համաշխարհային կազմակերպությունները՝ «Google»-ը, «Apple»-ը եւ այլն։ Բայց նրանք այդ ծառայությունները ինչ-որ երկրում մատուցելու դիմաց պետք է այդ երկրում ԱԱՀ վճարեն»,- ասաց Փաշայանը՝ հավելելով, որ այս պարագայում այդ ընկերությունները պետք է ՀՀ բյուջե հարկ վճարեն՝ ԱԱՀ-ի 20 տոկոսի չափով։ ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ ցանկացած ծառայության մատուցման համար ԱԱՀ-ն պետք է վճարվի այդ երկրի օրենսդրությամբ ծառայությունների մատուցման վայրում։ «Մենք Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) անդամ ենք։ Դեռեւս 9 ամիս առաջ ես հանդիպել եմ այդ կազմակերպության էլեկտրոնային առեւտուրը կարգավորող մարմնի ղեկավարի հետ։ Իրենց համար մենք ընդհանուր առմամբ շատ փոքր շուկա ենք, բայց ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք այնպիսի էլեկտրոնային հարթակ ստեղծել, որ այդ կազմակերպությունները ոչ մի բան չունենան անելու, ուղղակի կգրանցվեն այդ էլեկտրոնային հարթակում ու իրենց տարեկան հաշվարկը կներկայացնեն կամ, այսպես ասած, կինքնահայտարարագրվեն»,- ներկայացրեց նա։ Փաշայանը նշեց՝ քանի որ այդ կազմակերպությունների 99 տոկոսը ֆոնդային բորսաներում են գրանցված, նրանց համար մի քանի հազար դոլար թաքցնելը վարկանիշի առումով ավելի բացասական կազդի, քան երբ վճարեն այդ գումարը։ Նա վստահ է՝ էլեկտրոնային առեւտրով զբաղվող ընկերությունները ինքնահայտարարագրման ռեժիմի ժամանակ եկամուտներ թաքցնելու ռիսկի չեն գնա։ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ ՏՀԶԿ-ից իրենց հայտնել են, թե որ կազմակերպություններն են ուզում մասնակցել տեսակոնֆերանսին։ Այնուհետեւ՝ առաջին քննարկման ժամանակ, խոսել են ձեւերի մասին եւ լսել այդ կազմակերպությունների բարձրացրած հարցերը։ Քննարկման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ցանկանում Հայաստանում ֆիզիկական ներկայացուցիչ ունենալ, քանի որ դա իրենց համար լրացուցիչ ծախս է. «Ասացինք՝ խնդիր չկա, ամբողջը կանենք վիրտուալ միջավայրում։ Ասացին՝ տվեք մեզ երկրների ցանկ, որոնց հետ ունեք նմանատիպ փորձ։ Ներկայացրինք մեր էլեկտրոնային կառավարման համակարգերը, քանի որ իրենց համար դա շատ կարեւոր է։ Եթե դու՝ որպես պետական կառավարչական մարմին, այս դեպքում՝ հարկային մարմին, ՏՏ հենքի վրա ես, ապա այդ կազմակերպությունները ցանկանում են քեզ հետ բանակցել, եթե՝ ոչ, դա իրենց համար բարդություն է ստեղծում։ Ու նրանք ասացին, որ պատրաստ են մեզ հետ աշխատել»։ Անդրադառնալով սպասվող քայլերին՝ Փաշայանը նշեց, որ առաջին քայլով նախատեսում են պարզ եւ հարմարավետ համակարգ նախագծել, ապա ՏՀԶԿ-ի միջոցով դա ուղարկել այդ կազմակերպություններին, եթե դրական արձագանք ստանան, Հայաստանում կսկսեն օրենսդրական փոփոխություններ մշակել, որպեսզի կարողանան վիրտուալ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխություն կատարել։ «Բացի հարկային օրենսգրքից եւ դրան առնչվող իրավական փոփոխություններից, մենք այստեղ նաեւ հանդիպելու ենք մի այլ խնդրի՝ էլեկտրոնային ստորագրության հետ կապված։ Էլեկտրոնային ստորագրության եւ էլեկտրոնային փաստաթղթի մասին ՀՀ օրենքով էլեկտրոնային փաստաթուղթ է համարվում միայն այն փաստաթուղթը, որը ստորագրված է հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից, իսկ էլեկտրոնային ստորագրության համար փաստացի մարդը պետք է գա ՀՀ եւ այստեղ ստանա այդ ստորագրությունը, ինչը իրականում շատ մեծ խոչընդոտ կլինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ էլեկտրոնային ստորագրության հարցը կարող է խնդիր դառնալ նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակ. «Պատկերացրեք 1.5 միլիոն մարդ ֆիզիկապես գնա էլեկտրոնային ստորագրություն ստանա։ Դրա համար մենք ուզում ենք այդ պրոցեսը փոխել։ Փորձելու ենք այնպես անել, որ մարդիկ կարողանան վիրտուալ եղանակով որեւիցե հավաստող փաստաթղթի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալ, կամ ընդհանրապես էլեկտրոնային ստորագրությանն այլընտրանքային մեթոդ ստեղծվի»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:43 - 29 հունիսի, 2020
Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում գործող ՊԵԿ ստորաբաժանումներում

Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում գործող ՊԵԿ ստորաբաժանումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին և քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: ՊԵԿ նախագահն այցելել է նաև Հյուսիսային մաքսատուն-վարչություն: Նա շրջել է աշխատասենյակներով, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքվել մաքսային ձևակերպումների  կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով : Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաև Բավրայի մաքսակետ-բաժնում: Վարչական շենքում նա ծանոթացել է ծառայության աշխատանքային պայմաններին, քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին: Կոմիտեի ղեկավարը հետևել է մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձևակերպումների սրահում տեղում քննարկել են տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր: Բավրայի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում: Նա հետաքրքրվել է ռենտգեն զննման՝ «Ռապիսկան» սարքի,  բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքների կիրառման արդյունավետությունից: Իսկ Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետևել իրականացվող աշխատանքներին:   Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Սակայն մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը՝ գործընթացը կիրականացվի փուլային եղանակով:  Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր: Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները: Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով  իրականացնելու, սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Նա վստահեցրել է, որ գործընթացն իր ամենօրյա հսկողության ներքո է, հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծմանը: Կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։
13:30 - 29 հունիսի, 2020
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Գագիկ Խաչատրայանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր եւ չի կարող գտնվել կալանքի տակ: «Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ  չի կարող քկհ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոնսիլիում է  արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ եւ գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում եւ Գերմանիայում արված բժշկական  կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասաց նա: Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը:  Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։
13:48 - 27 հունիսի, 2020
ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը

ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: ՀՀ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել․ «Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և 2019թ. հուլիսի 5-ի № 860 որոշումներով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Վերջինիս կողմից իրականացվելու է մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում, տրամադրում ՀՀ տնտեսավարողներին, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման կազմակերպում: Մինչև մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները, Ռուսաստանի Դաշնության տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս, կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը: Այսպիսով, մինչև ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում:
16:43 - 22 հունիսի, 2020
Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։Մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։
15:20 - 17 հունիսի, 2020
Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող),  միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս: Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.    2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.    2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը: Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.   1) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը,   2) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:   3) 2020 թվականի մայիս ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը: Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.   1) Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)   2) Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)   3) Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)   4) Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ) Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:  Կոմիտեն տեղեկացնում է, որ վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները`  2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ: Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար: Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:
13:26 - 17 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

news.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։
15:25 - 15 հունիսի, 2020
ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է հարկային եկամուտների 2․2 տոկոս աճ

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է հարկային եկամուտների 2․2 տոկոս աճ

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը հունիսի 12-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշները, ինչպես նաև իրականացվող հսկողական միջոցառումները: 2020թ-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221 միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 %-ով:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ընդհանուր առմամբ հավաքագրել է ավելի քան 583 միլիարդ 650 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (571 միլիարդ 156 միլիոն դրամ) գերազանցել է 12 միլիարդ 493 միլիոն դրամով կամ 2.2%-ով: Իսկ 2020-ի առաջին եռամսյակում (349 միլիարդ 34 միլիոն դրամ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (299 միլիարդ 653 միլիոն դրամ) համեմատ՝ արձանագրվել է 16.5% աճ: Ըստ Ա.Հակոբյանի, հատկանշական է, որ համավարակի տարածման պայմաններում, թեպետ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվախի համեմատ՝ արձանագրվել է հարկային մուտքերի նվազում (ապրիլին՝ նվազումը կազմել է 9.1%, իսկ մայիսին՝ 20.8%), այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտների աճը 2019-ի նուն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 2.2%: «Եվ սա այն պայմաններում, երբ ԱԱՀ-ի և եկամտային հարկի գումարի վերադարձը 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ևս աճել է՝ 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճը կազմել է 9 միլիարդ 317 միլիոն դրամ (2020 թվականի հունվար-մայիս ամսիներին՝ 52 միլիարդ 698 միլիոն դրամ, իսկ 2019 հունվար-մայիս ամիսներին՝ 43 միլիարդ 380 միլիոն դրամ): Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձին և ԱԱՀ-ի դեբետային գումարներից ու ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցված գումարներին»,-նշել է Արթուր Հակոբյանը:  Անդրադառնալով որոշ հարկատեսակների գծով նվազումներին ու դրանց պատճառներին, մասնավորապես եկամտային հարկի մասով, Ա.Հակոբյանն ընդգծել է, որ բացի ՀՀ-ում ներկա իրավիճակից, նվազումը կապված է նաև 2020թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի՝ 23%-ի կիրառմամբ։ Միայն աշխատավարձի մասով՝ ապրիլ ամսվա արդյունքներով պակաս հավաքագրված եկամտային հարկը կազմում է ավելի քան 2.6 մլրդ դրամ, որը կազմում է 10%: Ապրիլ ամսվա արդյունքներով գրանցված աշխատակիցների թիվը մարտ ամսվա համեմատ՝ նվազել է 12 300-ով: Իսկ ապրիլ ամսվա արդյունքներով մարտի համեմատ՝ շուրջ 74 հազարով աճել է զրո դրամ եկամուտ հայտարարագրած աշխատողների թիվը: Իսկ շրջանառության հարկի նվազումը, նույնպես, բացի ստեղծված իրավիճակից, կապված է նաև 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:  Ըստ Արթուր Հակոբյանի, արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակվում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ: Այսպիսով, մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3,565 թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ, որից ՀԴՄ կիրառման կանոնների 2,743 ստուգմամբ՝ արձանագրվել է խախտման 1,739 դեպք, իսկ չգրանցված աշխատողների մասով՝  329 ստուգման արդյունքում արձանագրվել է  չգրանցված աշխատողի 406 դեպք։ Միայն ապրիլ ամսվա ընթացքում  իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել է 596 խախտում։ Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
15:23 - 12 հունիսի, 2020
ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյուքները

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյուքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը): Միջոցառման շրջանակում Կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 51,328 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Փետրվար և մարտ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 25031-ը: Վերջիններիս ապրիլ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12,227-ը կամ շուրջ 49%-ը: 2020թ. հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11 708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ: Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստանալու դիմում ներկայացրած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է:  
17:01 - 11 հունիսի, 2020
Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին |armenpress.am|

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապված, բացի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներից, որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:  «ՊԵԿ-ն այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ․ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում ուղղակի չկա»,- ասաց Հովհաննիսյանը։ 
15:23 - 11 հունիսի, 2020