Հայաստան

Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար

Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար

Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։ Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։ Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։ «Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ «Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»։ Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։ Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը սերտորեն համակարգվում է մյուս միջազգային կազմակերպությունների և զարգացման ֆինանսական հաստատությունների օժանդակության հետ։ Մասնավորապես, վերոնշյալ սարքավորումների գնումն իրականացվելու է անմիջականորեն Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների մատակարարման խողովակներով՝ հաշվի առնելով գլոբալ շուկայում ինտենսիվ թերապիայի այստեսակ սարքավորումների մասով առկա սահմանափակումները։ Համաշխարհային բանկի խումբը գործողության մեջ է դնում 14 միլիարդ դոլար արժողությամբ արագ արձագանքման փաթեթ՝ զարգացող երկրներում COVID-19-ի նկատմամբ հակազդումն ուժեղացնելու և վերականգնման փուլի հասնելու ընթացքը կրճատելու նպատակով։ Անմիջական հակազդումը ներառում է ֆինանսավորում, քաղաքականության մասով խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, որը երկրներին կօգնի հաղթահարել համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները։ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրում ի աջակցություն համավարակից տուժած մասնավոր ընկերությունների և աշխատատեղերի պահպանման։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Զարգացման միջազգային ասոցիացիան (IBRD and IDA) նախնական 6 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացնում առողջապահության ոլորտում արձագանքմանը։ Քանի որ երկրներն ավելի ընդգրկուն աջակցության կարիք ունեն, Համաշխարհային բանկի խումբը 15 ամսվա ընթացքում 160 միլիարդ դոլար կներգրավի աղքատ ու խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնմանն օժանդակելու համար։
11:15 - 03 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

23:27- Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]22:50- Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան]20:06- Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնելու են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության։ [ՀՀ ոստիկանություն]20:00- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]19:40- Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանան վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել: Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]19:16- Պարետի որոշման համաձայն՝ վեց ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5, 2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան» ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35, 3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17 4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3. 5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2 6) «Տիտան 93» ՍՊԸ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:19:00- Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Արցախի բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: 18:20- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:17:58- ՔԿՀ-ներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են տվյալ դեպքերին արագ արջագանքելու համար։ Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների։  [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]17:10- Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի։  [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]17:00- Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:40- Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդ վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում։ Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակներ են հետապնդում, արդարացված են և այն վերջին միջոցն են, որ գործող սահմանափակումների հետ պետք է բերեն մեր նշած ցանկալի արդյունքին։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:22- 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։ [Շիրակի մարզպետարան] 15։48- Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի: Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։35- Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները: |24news.am|   15։20- որոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին: մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.✅ ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),✅ լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,✅ռեանիմատոլոգներ,✅բուժքույրեր,✅մայրապետեր: Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով: [Արսեն Թորոսյան]   15։18- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։ Առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։   15։15- ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում: Պատգամավորն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ԱԺ հատուկ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրերին: Նույնը վերաբերում է նաև ռազմական դրության դեպքում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ առավել քան երբևէ անհրաժեշտ է թույլ չտալ օրենսդիր, գործադիր և դատական մարմնինների ոչ կանոնակարգված գործունեություն: |hetq.am|   14։24- Համապետական ընտրությունների անցկացման օրը Հանրապետության բոլոր 282 ընտրական տեղամասերում կատարվել է վերահսկողություն՝ սանիտարական վիճակի պահպանման և ախտահանիչ աշխատանքների իրականացման նկատմամբ: Քվեարկությունից հետո՝ ապիլի 1-ին, բոլոր ընտրատարածքներում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։16- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե՛ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե՛ բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը։ [Ուկրաինայում ՀՀ դեսպան]   14։03-  ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   12։50- Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   11։57- ԱԱՏՄ կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը։ Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր։ [ԱԱՏՄ]   11։50- Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: [Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]   11։46- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններցի դեպի Երևան չեղարկվել են։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություններ ստանալուն պես կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի մասին։ |panarmenian.net|   10:59-  01.04.2020թ․, ժամը 11։00-ի դրությամբ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -571Բուժվածներ - 31Փաստացի բուժվողներ - 537Բացասական թեստեր - 2704Մահվան ելքեր - 3 [ԱՆ]   10:47- Մեր կայքում հատուկ բաժին է ստեղծվել, որտեղ կարող եք կարդալ մանրամասներ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի մասին։ [Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   10։28- Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։ [Երևանի քաղաքապետարան]   10։25-  ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: |amerikayidzayn.com|   09:51- Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20
23:35 - 01 ապրիլի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: -Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանում երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։ Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության դեմ:   - Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։   Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին:   Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին:
14:50 - 01 ապրիլի, 2020
Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն  ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցեր, Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։ Տեղեկացնում ենք նաև, որ այս պահին Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելն իրատեսական չէ՝ բավարար քանակությամբ մեկնողներ չլինելու և Ուկրաինայի իշխանությունների կողմից թռիչքներ կազմակերպելու մասով նոր սահմանափակումներ մտցնելու պատճառով (ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի վերջին հայտարարությունների)։ Եթե հնարավորություն ունեք ձեր կեցությունը շարունակելու Ուկրաիանայում, ավելի լավ է սպասել մինչև կարանտինային միջոցառուների ավարտը։ Այլընտրանքն՝ անորոշ արդյունքով ցամաքային ճանապարհ դեպի Մինսկ (օրինակ՝ Կիև-Մինսկ ~ 600կմ)։ Ուկրաինայի տարածքից դուրս գալու դեպքում առկա է չեզոք գոտում մնալու վտանգը, քանի որ ուկարինացի սահմանապահները ետ չեն ընդունելու երկրից դուրս եկած ՀՀ քաղաքացիներին։ Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով՝ Ուկրաինա-Մինսկ-Երևան ճամփորդության հնարավոր ձախողման համար։ Հետևեք Ուկրաինայի իշխանությունների կողմից սահմանվող համաճարակային անվտանգության և անձնական հիգիենայի կանոններին։Առողջություն ենք մաղթում բոլորիդ»։
14:10 - 01 ապրիլի, 2020
ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: «Այս օգնությունը դիտարկվում է որպես առանձին արտակարգ իրավիճակի հետ կապված օժանդակություն՝ ի տարբերություն սովորական մարդասիրական օգնության»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ ԱՄՆ պետքարտուղարությունը կհատկացնի 274 միլիոն դոլար Միջազգային զարգացման գործակալության առողջապահության և արտակարգ իրավիճակների հիմնադրամների ու պետքարտուղարության համապատասխան օղակների միջոցով՝ կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված շուրջ 64 երկրների ու ՄԱԿ-ի կառույցներին՝ համաճարակին դիմակայելու նպատակով օգնություն ցուցաբերելու համար: Այս երկրների շարքում է նաև Հայայստանը՝ 1,1 միլիոն մասնաբաժնով: «Պետքարտուղարության այս օգնությունից 700 հազար դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու 400 հազար դոլար՝ Միջազգային կարմիր խաչին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար»,- տեղեկացնում է Արդունին: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: Բացի Հայաստանից, տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 1,7 միլիոն դոլար օգնություն կստանա Ադրբեջանը և 1,1 միլիոն դոլար՝ Վրաստանը:
10:20 - 01 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20 (թարմացվող)

0։59- Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:0։43- Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում։0։30- Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման։0։20- Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։ Համաձայն որոշման՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը: 23։45- Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․Ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ:Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: [Արսեն Թորոսյան]23։24- Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ստանաք զանգ, ԱԻՆ-ի աշխատակցից, պարետատան անունից եւ լսեք, որ դուք, ամենայն հավանակնությամբ, այսինչ օրը այսինչ վայրում շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է եւ հնարավոր է՝ դուք ռիսկային եք, կխնդրեմ գնաք այն վայրը, որտեղ պետք է ինքնամեկուսանաք։ [Տիգրան Ավինյան]23։20- Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։ [Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան]22։49- ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։22։46- Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել հայտարարությամբ՝ կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը գնահատելով որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։ 21:18- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից: [Ալինա Նիկողոսյան]21:06- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: [Արցախի ԱՆ]20:34- Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]20:26- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 31-ի  ժամը 18։30-ի դրությամբ մուտքերը կազմել են 813 մլն 144 հազ. 843.80 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3051: [ՀՀ ֆինանսների նախարարություն]20:20- Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից:[Արայիկ Հարությունյան]20:07- Մարտի 31-ին, ժամը 9-ից 18-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 357 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 18-ը՝ 3806 անձի նկատմամբ, 1909-ը՝ մայրաքաղաքում, 1897-ը՝ մարզերում։ Իսկ ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 227 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը 18-ը՝ 2705 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 69 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։  [ՀՀ ոստիկանություն]19:56- Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել։ [Տիգրան Ավինյան]19:45- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ:18:40- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանին այսօր հանձնել են իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Շուրջ 150 դիմավահանները մարզպետարանի որոշմամբ կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։ [Շիրակի մարզպետարան]18:36- Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։18:28- Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 17։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը։ [Արցախի ԿԸՀ նախագահ] 18:17- Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Նախագծով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել:18:15- ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1։18:00- Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, նման բան չեմ կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ, ամեն դեպքով անհատական որոշում է կայացվելու: Սրանք ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, օրենսգրքում փոփոխություններով, բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք միջոցառումներ իրականացնել, որոնցով կսահմանափակենք մարդկանց տեղաշարժը: [Տիգրան Ավինյանը՝ մեկուսացման պահանջը խախտած քաղաքացիներից տուգանքները գանձելու մասին] 17:44- Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։ Բարձր գնահատելով գերմանական ինժեներական փորձն ու գիտելիքները՝ նախագահն ասել է, որ հնարավորության դեպքում ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և նաև Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:   17:30- Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն՝ ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:Երևան` 219Արագածոտն` 10Արարատ` 113Արմավիր` 51Լոռի` 4Կոտայք` 88Շիրակ` 6Սյունիք` 8Վայոց ձոր` 1Տավուշ` 2[ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   17:04-  Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև ՀՀ դատարանների աշխատակիցներին հնարավոր վարակումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ախատահանումներ են իրականացվել  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում:[ՀՀ դատական դեպարտամենտ]   15:59- Խիստ սահմանափակումները, որ մենք պայմանականորեն անվանում ենք տանը մնալու ռեժիմ, ստիպված ենք երկարաձգել ևս առնվազն 10 օրով։ Պատճառը դրական ախտորոշված դեպքերի աճն է։  [Նիկոլ Փաշինյան]   15:52- Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: [Արսեն Թորոսյան]   15:43- Ախտորոշված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ, նույնսիկ ջերմություն չունի։ 90 անձ թոքաբորբ ունի։ Թոքաբորբով հիվանդ մեր քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում են։ [Նիկոլ Փաշինյան]   15:21-  Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։   15:14- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր:   14:55- Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝  ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տեսաներածված տարբերակը, ինչպես նաև ներկայացված ձևաթուղթը` բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։ [ՊԵԿ]   14։43-  Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը:  Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ ՀՀ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը։ [Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին]   14։28- Մարտի 31-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 62 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 61 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։ [ՀՀ ոստիկանություն]   14։19- ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր կորոնավիրուսի ետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով: |armenpress.am|   14։14- Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։ Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․1․անունը, հայրանունը, ազգանունը,2․ հանրային ծառայության համարանիշը,3․ անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,4․ ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,5․ 2020թ․-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։6. Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ: [ՊԵԿ]   13։54-  Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]   13։43- ԱԺ-ն 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։   13։15- Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է: [Ան խոսնակ Ալինա Նկկողոսյան]   13։12- Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է, նրա թեստի պատասխանները բացասական են եղել, ինչը դրական նորություն է։ Իտալիայում մեր դեսպանությունը մշտապես կապի մեջ է քաղաքացու հետ, այժմ քննարկվում է նրան հայրենիք վերադարձնելու հարցը։ [Արտգործ նախարարի տեղակալ Ավետ Ադոնց] |armenpress.am|   12։51-  Արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների համար կան հայրենիք վերադառնալու օբյեկտիվ դժվարություններ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասած արտգործ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Նրա խոսքով՝ 46 երկրներում գտնվում է ՀՀ մի քանի հարյուր քաղաքացի, որոնց բոլորին անուն-ազգանուններով գիտեն, և նրանք մշտական կապի մեջ են դեսպանությունների հետ, որոնք էլ փորձում են գտնել այն օպտիմալ և հասցեավորված միջոցները, որոնք կա՛մ ՀՀ քաղաքացիներին կվերադարձնեն հայրենիք կա՛մ նրանց համար տեղում կապահովեն անվտանգ պայմաններ: Օդային հաղորդակցության հետ կապված խնդիրներ կան, և եթե մեկ շաբաթ առաջ ասում էին, որ «Աերոֆլոտ»-ն է միակ կանխատեսելի եղանակը հայրենիք վերադառնալու, ապա այսօր այդ հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են: |hetq.am|   12։46- ՃՈ ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են շուրջ 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին․ մի՛ տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղևոր։ Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։ [ՀՀ Ոստիկանություն]   11։54- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին: Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով։ Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: [ՀՀ կառավարություն]   11։52- Այս սահմանափակումաները նախ վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։ Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում՝ համաճարակաի դեմ պայքարելու համար։ Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման՝ հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում։ Կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]   11։49- Մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից ԱՀ ԿԸՀ-ին տրամադրվել է 5 200 դիմակ, 10 400 ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։ Քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80 000 հատ դիմակ ու 160 000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3 000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։31- Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]   11։25- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ են եղել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Թունյանն ընդգծեց, որ փարատվել են այն բոլոր մտահոգությունները, որոնք պատգամավորներն արտահայտել էին երեկ նախագծի քննարկման ժամանակ։ |aysor.am|   11։21- Մարտի 31-ին ԱՀ-ում մեկնարկած համապետական ընտրություններին զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ: [ԱՀ ՊՆ]   10։50- Սոցիալական ձեռներեցների դպրոցը շարունակում է դիմակների հասցեական բաժանման ակցիան՝ համագործակցելով հանրության առողջությամբ մտահոգված անհատների, պետական, մարզային, համայնքային և հասարակական կազմակերպությունների հետ։ Այսօր սոցիալական ձեռներեցների դպրոցը 460 հատ դիմակ հանձնեց ՀՀ Արարատի մարզպետարանին՝ զինծառայողների, վարակակիր բնակիչների ընտանիքերի, երեխաների և տարեցների համար։ [Արարատի մարզպետարան   09։53-  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ և ուղեկցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից շեղումներով: Խոսքն այնպիսի իրավունքների մասին է, ինչպիսիք են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքները: Իհարկե, նախագծի ուսումնասիրությունը  վկայում է, որ կարող է առաջ գալ նաև այլ իրավունքների սահմանափակման հարց (օրինակ՝ պետության պահանջով մեկուսացած անձի անձնական ազատության իրավունքը): [ՄԻՊ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20, Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20
01:14 - 01 ապրիլի, 2020
ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել անմիջապես դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել անմիջապես դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը |armenpress.am|

armenpress.am: v dir="auto">Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:  «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,-հայտարարել է Փալոնը՝ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում: Նա նաև նշել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը:  Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնին ՝ իր առողջնորդության համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին ՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:  Ադրբեջանական կողմը մարտի 30-ին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: 
00:39 - 01 ապրիլի, 2020
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընթանում է քվեարկություն

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընթանում է քվեարկություն

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում  տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ մարտի 31-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ մարտի 31-ի ժամը 20:00-ն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։ Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են  մի շարք կանխարգելիչ միջոցներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:  Ժամը 11:00-ի դրությամբ Ե/1 ընտրատեղամասում քվեարկել է  94 ընտրող:
11:57 - 31 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20 (թարմացվող)

23։41-Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։   49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։  Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար։ [Արսեն Թորոսյան]22։48- Պարետը արտակարգ դրության պայմաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացրել՝ սահմանելով  Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքը:22։12- Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը կարգելվի 6 ժամով:  Մասնավորապես արգելվում է հետևյալ տնտեսավարողների գործունեութան ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46,  «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1,   «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:21:04- Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ: 118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել: Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք: [ԱԻՆ]20:40- Իմ որոշմամբ՝ Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս: [Հայկ Մարության]19:20- Մարտի 30-ին, ժամը 9․00-ից 18.00-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 3213 անձի նկատմամբ, 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։Ժամը 9-ից 18-ը ՃՈ ծառայողները հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 58 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։ [ՀՀ ոստիկանություն]18:35- Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված Նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման։ Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապաանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվեու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով։ [Ռուստամ Բադասյան]17:45- Առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց: Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:  Իսկ այն ուսանողները, որոնք պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել այն ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, կատարեն այդ վճարումները․ դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում։ [Արայիկ Հարությունյանը գրություն է ուղարկել հանրապետության բուհերի ռեկտորներին]17:35- Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է մարզի այն համայնքները, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կան։ Քաղաք Մասիսից վարակվածները 13-ն են, Նոր Խարբերդից՝ 9-ը, Նոր Կյուրին համայնքում 12 վարակված կա:  Այնթափում կա 6 վարակակիր, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1: Արտաշատում վարակվածների թիվը 3-ն է, Մխչյանում՝ 5-ը, Բուրաստանում՝ 1: Մարտի 29-ին Բուրաստանի մի քանի բնակիչ թեստավորում է անցել, բայց արդյունքները դեռ հայտնի չեն: Ջրաշենում 6 վարակված կա, Դիտակում 2 դեպք է գրանցվել, Դալարում նույնպես` 2, Դվին համայնքում՝ 1, Վերին Դվինում հաստատված 6 դեպք կա, Այգեզարդում՝ 1, Նորաշենում՝ 2, Այգեստանում՝1: Արարատի շրջանում վիճակը համեմատաբար ավելի լավ է: Վեդիում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք, Դաշտաքարում՝1, Փոքր Վեդիում՝ 1, Լուսառատում՝ 1, Տափերական համայնքում՝1, Ոսկետափ համայնքում՝ 1: |armenpress.am|17:17- Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաև մասնագիտական օժանդակության ձևով: [Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին]17:10- ՀՀ տարածքի որոշ կետերում կատարվում են մեկուսացման աշխատանքներ, դրանք իրականացվում են հյուրանոցների հետ համագործակցությամբ։ Սպասում ենք գնային առաջարկներ բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակ, քանի որ ցանկանում ենք կենտրոնացված պահել շփման շրջանակը մեկ վայրում։ Դիտարկվում են Ծաղկաձորը, Երևանը և Դիլիջանը: [Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան] |armenpress.am|16:55- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որով հնարավորություն է ընձեռվում բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար եղանակով իրականացնել: Նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն` 87 ձայնով:16:50- Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։ Զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով հաշվարկ դեռևս չի կատարվել, սակայն խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։ [Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան]16:43- Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ [Ռուստամ Բադասյան]16:37- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու: Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ 16:25- Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն, այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար:  [ՀՀ-ում ԵՄ գրասենյակ]16:14- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին նախագծին: Այն ստացավ 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներ: Առողջապահության նախարարի տեղակալ Ա․ Ավանեսյանը նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ։ Հիվանդության վերավարակելիության աստիճանը և դիակի ներսում ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, և հերձման արդյունքում կարող են առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: |armenpress.am|15։58- ԱՀ մարտի 31–ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ԱՀ իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ` մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք որպեսզի ախտահանվեն։ [ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան] |armenpress.am|   15:44-  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը: Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ։ Հարթակը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել` կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները։ [ՀՀ կառավարություն]   15։19- ՀՀ կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:  Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ իրենք նպատակահարմար են գտնում, որ  առանցքային տնտեսավարողներին, որոնք բաժնետիրական ժողովներ  պետք է հրավիրեն ու որոշումներ կայացնեն, հնարավորություն տրվի, որ որոշումներ կայացնեն առանց իրենց ռիսկի ենթարկելու։ |armenpress.am|   14։54- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Նրանք անդրադարձել են իրենց երկրներում  կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն այս ոլորտներում:   14։36- ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, շրջայցեր են իրականացրել մայրաքաղաք Ստեփանակերտի սննդամթերքի իրացմամբ զբաղվող մի շարք պարենային խանութներում: Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։20- Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   14։08-  Մարտի 29-ին՝ ժամը 9:00-ից 21:00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ, 1443-ը՝ մայրաքաղաքում, 1351-ը՝ մարզերում։    14։01-  Կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված աշխատողներին։ Քաղաքացիները, որոնք գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ ու այդ քաղաքացիներին ներառել ծրագրում։ |lragir.am|   13։49- Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։ [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]   13։46- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հիշեցրեց, որ ԱԺ-ն Արցախ դիտորական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր:  Վերջիններս թեստավորվել են, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են ցույց տվել, ապա անցել են մյուս թեստը՝ կասկածը հերքելու համար: Կրկնակի թեստավորման արդյունքները եղել են բացասական, նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ |shantnews.am|   13։17-  Հեռավար դասապրոցեսը դրական արձագանք ստացավ: Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս նկատեց, որ կա մի խնդիր՝ կապված սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ, որը կառավարությունը փորձում է լուծել։  Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նախընտրում է օրակարգի ավարտից հետո դռնփակ ռեժիմով այդ հարցի հետ կապված մեկ-երկու կազմակերպչական հարց քննարկել։ |pastinfo.am|   13։10- ԵՏՀ այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։ [ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյան] |armtimes.com|   13։05- Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ավելացնելով, որ ԶՈՒ-ում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել: Հինգ զինծառայող վարակվել է կորոնավիրուսով, նրանցից որևէ մեկը չունի թոքաբորբ, զինծառայողները չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ: Մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն: |lragir.am|   13։01- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Մասնավորապես՝✅հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,✅հանրային սննդի ծառայություններ,✅զբոսաշրջային ծառայություններ,✅վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,✅մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:    12։59- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց: Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում։   12։41- Կոտայքում ունենք բնակավայրեր, որտեղ կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր (վարակի դեպքերը հիմնականում նույն օջախից են), սակայն հավատացնում եմ, որ կառավարությունը, պարետատունը և մարզպետի ինստիտուտը լիովին տիրապետում են իրավիճակին: Կոտայքի մարզպետարանում գործում է թեժ գիծ, որին կարող եք զանգահարել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հարցերով: ԹԵԺ գծի հեռախոսահամարներն են՝☎️0223 2 57 14☎️098888283☎️095443844։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։39-  Հայտարարվել է, որ Արարատի մարզում ունենք մեծ թվով վարակակիրներ։ Երեկվա տվյալներով նրանց թիվը հասնում է 85-ի։ Հատկապես մեր տարեցները այս օրերին թող առավել զգոն լինեն [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կոչը՝ մարզի բնակիչներին]   12։17- Եթե արտակարգ դրութունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:  Սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ]   12։11- Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք, սակայն ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, բարելավում ունենք։ Հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը։ Եվս 2 ծանր, որոնց մենք գնահատում էին, որ հնարավոր է՝ դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ։  [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]   12։06- Այս պահի դրությամբ կա 482 հաստատված դեպք, նոր 58 դեպքից 25-ը ի սկզբանե եղել է կարանտինում։ 31 հոգին, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, շփված են եղել հաստատված դեպքի հետ։ Միայն 2-ն են, որ նոր բերովի դեպք են արտերկրից։ Նրանց շփման շրջանակը հիմա պարզվում է։ [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]   11։54- Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   11։50- ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Նիստի օրակարգում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հրատապությունը, ըստ հիմնական զեկուցող արդարադտության նախարար Ռուստամ Բադասյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: |tert.am|   09:09- Նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին: Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։ [ԲՏԱ նախարար Հակոբ Կարապետյան]   08:58- Այս հղմամբ պարզ և հասանելի կերպով ներկայացված են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: [Տիգրան Ավինյան]   08:54- երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը: [Նիկոլ Փաշինյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 30․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․03․20
00:36 - 31 մարտի, 2020
Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների թիվը.ՀՀ-ն Նիդերլանդների համար ծագման անվտանգ երկիր է

Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների թիվը.ՀՀ-ն Նիդերլանդների համար ծագման անվտանգ երկիր է

Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը: «Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը և մի շարք այլ ցուցանիշներ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ:
20:23 - 30 մարտի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։
16:38 - 28 մարտի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Լուրեր» հաղորդաշարին

Մարտի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարին: ՀՀ դեսպանն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հայ համայնքում տիրող իրավիճակին, սահմանափակումների հետևանքով ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Վերին Լարսի անցակետի խնդրին, ներկայացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն և հյուպատոսություններ դիմող քաղաքացիներին հուզող հիմանական հարցերը: Ստորև` հատված հարցազրույցից. «Հարց. Պարոն դեսպան, մեր համայնքում կա՞ն վարակվածներ։ Ե՛վ ՌԴ քաղաքացիներ, բայց ազգությամբ հայեր, և՛ ՀՀ քաղաքացիների մասին է խոսքը։Վարդան Տողանյան. Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այլ տվյալներ այս պահին չունենք։ Հարց․ Դուք գիտեք, որ Ռուսաստանում կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք արտագնա աշխատանքի են եկել և շատերն օրավարձով են աշխատում։ Այս կարանտինն ու սահմանափակումները նրանց սոցիալական վիճակի վրա ինչպե՞ս են անդրադառնալու։  Վարդան Տողանյան․ Սա կարևորագույն հարց է, որն իրականում, տնտեսական հետևանքների առումով,  լուրջ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Այս խնդիրը մի շարք խնդիրների թնջուկ է, որովհետև այն սահմանափակումները, գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կամ սահմանափակված են, կամ, մարդկանց քանակի, սահմանափակումների հետ կապված համարյա թե չեն աշխատում կամ փակվելու եզրին են։ Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային այնպես մշտապես բնակվող,  և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։ Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ, ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի և ստիպված կլինեն վերադառնալ։ Խնդիրը կծագի քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել և մարդիկ պետք է կայացնեն համապատասխան որոշումներ։  Հարց. Ցամաքային սահմանի մասին խոսենք։ Ցամաքային սահմանը Վրաստանի միջոցով դեպի Ռուսաստան տեղափոխվելու, գիտեք, որ փակ է, բայց մեր արտահանումների մեծ մասը այդպես էր իրականացվում դեպի ՌԴ։ Արտահանումների մասով գործարարներն ի՞նչ դժվարություններ ունեն այս պահին։Վարդան Տողանյան․ Նախ այդ օրերին, երբ որ տեխնիկական պատճառներով փակված էր Վերին Լարսի սահմանը, կային կուտակումներ։ Այսօր, կարծես թե, այդ կուտակումները լրիվ չեն վերացել, որովհետև ժամանակ է անհրաժեշտ և փոխադրումների ժամկետը, տեխզննման համակարգը, դոլար, ռուբլի, դրամ հարաբերակցությունն է շեշտակի փոխվել, պայմանավորվածությունները, որ եղել են նախկինում, գները ռուսաստանյան խանութներում դեռ լիովին չեն փոխվել և չեն համաձայնեցվել նույն կուրսերի հետ։ Այսինքն, այստեղ կան նմանատիպ հարցեր և դա շարունակական կլինի, որովհետև մեր արտադրողները վարկավորվում են հիմնականում ԱՄՆ դոլարով, այստեղ վաճառքը ռուսական ռուբլով է։ Մյուս հարցն այն է, որ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սննդամթերը և այլն, բնականաբար դրանց կարիքը կա և կարծում եմ փոփոխություն չի լինի։ Ինչ վերաբերում է խմիչքներին և թեթև արդյունաբերության այլ արտադրանքներին, ոսկերչության ճյուղում, գիտեք՝ վերջին մեկ-երկու տարում մենք ռեկորդային առևտրատնտեսական աճ ունեինք` 29 տոկոս։ Այդ աճում ներառված էին նաև այդ ապրանքները՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, այդ թվում՝ խմիչքները (գինի, կոնյակ)։ Դրանց քանակը, բնականաբար, ըստ վերջին մեկ-երկու շաբաթվա վիճակագրության, որը մենք ստանում ենք  Ռուսասատանի էկոնոմիկայի նախարարությունից, խոսում են նրա մասին, որ այս ապրանքատեսակների կտրուկ նվազում կլինի ։ Հարց․ Երբ հայտարարվեց, որ Ռուսաստանը տարանցիկ ճանապարհ է Հայաստան վերադառնալու համար։ Ի՞նչ ցուցանիշներ ունենք, դիմու՞մ են արդյոք քաղաքացիները այս հարցով։ Եվ կորոնավիրուսի տարածման պայմաններում հիմնականում ի՞նչ հարցերով քաղաքացիները դիմում դեսպանատուն։  Վարդան Տողանյան․ Օդային ճանապարհը դեռ կա, և չվերթները այսօր դեռ տեղի են ունենալու։ Բայց Ռուսաստանի տարբեր մարզային կենտրոններից, մասնավորապես, Սոչիից, Կրասնոդարից, Ստավրոպոլից, Ռոստովից, Եկատերինբուրգից, Նովոսիբիրսկից դադարեցվեցին չվերթները։ Դա ինչ-որ չափով աժիոտաժ առաջացրեց, որովհետև մարդիկ նախ պետք է տեղաշարժվեն Մոսկվա, չնայած այն հանգամանքին, որ ներռուսաստանյան և դեպի Հայաստան տոմսերի գինը շեշտակի նվազել են։» Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է տեսանյութում:
10:51 - 28 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.03.20 (թարմացվող)

22:30- Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1659 անձի նկատմամբ, 810-ը՝ մայրաքաղաքում, 849-ը՝ մարզերում։ Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 462 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1722 տրանսպորտային միջոց։ [ՀՀ ոստիկանություն]22:20- Մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին պարզվեց, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը: Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ։ Նման ստուգայցերը շարունակական են լինելու:  [ՀՀ ոստիկանություն]22:00- Մեկ անգամ ևս իշխանություններին կոչ ենք անում սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և պատասխանատու որոշում կայացնել, այն է՝ արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները։  Եթե իշխանություններն, այնուամենայնիվ, որոշեն ցանկացած գնով ընտրություներ անցկացնել, կասկածի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը։ Այս պայմաններում Արցախի նախագահի ցանկացած թեկնածուի հաջողությունը պյուռոսյան հաղթանակ է լինելու, քանի որ երկիրը կարող է հայտնվել ծանր իրավիճակում։ [ԱՀ նախագահի հինգ թեկնածուների համատեղ հայտարարությունը]21:04- ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: ԱԻ մեքենանաներով մեկուսացվել է շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: [ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյան] |news.am|20:45- ԱԻՆ-ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել: 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ նա շփվել էր,  մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում։ [ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյան]20:32- Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին։ [Արսեն Թորոսյան]20:30- Վաղն առավոտյան` ժամը 6-ից, օրը 2 անգամ ԱԻՆ ստորաբաժանումները ՀՀ բոլոր հանրային վայրերում կիրականացնեն ախտահանման աշխատանքներ, շեշտը դրվելու է կանգառների վրա։ [ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյան]20:15- Operativ.am կայքում տեղ է գտել «Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուր, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, բացի այդ՝ տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ ԱՆ հետ: Մարտի 26-ին հայտնել էինք, որ Գյումրիում նույն օրն արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: Հայտնում ենք, որ այսօր Ալափարսում արձանագրված 59-ամյա կնոջ մահվան դեպքը ևս պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: [ՀՀ պարետատուն]19:59- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: [ԱՀ ԱՆ]19:25- Նիկոլ Փաշինյանը ստեղծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով։ Դրամաշնորհի ընդհանուր չափը սահմանվել է 22 մլն դրամ, որը հատկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար 2020թ․ պետբյուջեով նախատեսված միջոցներից: Ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն, երրորդի համար` 3 մլն, չորրորդ տեղի համար` 2 մլն, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ: [ՀՀ կառավարություն]19:05- ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մարտի 26-27-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքա­կոսմե­տի­կական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ 1 տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել:19:00- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 27-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691 մլն 470 հազար 587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802: [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:50- Մարտի 27-ին ժամը 9-ից 15-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 15-ը՝ 1260 անձի նկատմամբ, 609՝ մայրաքաղաքում, 651-ը՝ մարզերում։ Մարտի 27-ին ժամը 9-ից 15-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 335 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 15-ը՝ 1595 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ [Ոստիկանություն]18:45- Նիկոլ Փաշինյանը կառավարությունում անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին և արձանագրել, որ հիմա հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ պետք է լինեն առաջնահերթ թիրախը: Նա հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա կիրակի օրը ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ: [Վարչապետի աշխատակազմ]18:30- Արսեն Թորոսյանը, Դոկտոր Նուբար Աֆեյանը,  Ռուբեն Վարդանյանը, նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 15:00-ին և կհեռարձակվի Futures Studio քննարկումների հարթակում:18։02- Կորոնավիրուսային հիվանդություն էջում  այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների:  [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] 17։55-Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ շփման մեջ են։ Իհարկե, Արցախում առայժմ չկան հաստատված վիրուսակիրներ, սակայն, եթե մենք գործուն ջանքերի չդիմենք, ապա չենք կարող երաշխավորել, որ մեզ մոտ էլ այս վարակը չի տարածվի: Հենց դա է պատճառը, որ ես դեռևս տաս օր առաջ կոչ եմ արել երկրում հատուկ դրություն հայտարարել, իսկ երեկ երկրի նախագահին տրամադրել եմ իմ իրավաբանական թիմի կողմից կազմված տեղեկանք, որում ներկայացված են բավարար հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափ լինելու մասին, և այս առումով գործադիր և օրենսդիր իշխանություններն ունեն կոնկրետ գործառույթներ և պետք է հստակ որոշում կայացնեն։ Անցանկալի զարգացումների դեպքում հենց նրանք են կրելու ողջ պատասխանատվությունը։ [Վիտալի Բալասայան]  17:44- Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն: 17:35-‼️‼️ԱՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների կամ այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացման։ ‼️Հորդորում ենք քաղաքացիներին, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկեն առցանց եղանակով՝ 💻[email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ պարզաբանումների և հուզող հարցերի դեպքում զանգահարել «Թեժ գծին»՝📞 097 50-70-08 հեռախոսահամարով: 17:24- ‼️Մարտի 27-ին Վրաստանում🇬🇪 ՀՀ🇦🇲 դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ 17:22- Այսօր հրապարկված նոր որոշման ցանկում կարելի է տեսնել այն գործունեության տեսակները, որոնք կարելի է իրականացնել ՀՀ տարածքում, նաև՝ արգելված գործունեության տեսակները:Նոր որոշմամբ, օրինակ, թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների  մասերի և պարագաների մանրածախ առևտուր: Պարետի նախորդ որոշմամբ այս տնտեսական գործունեության տեսակները արգելված էին: Միևնույն ժամանակ, թույլատրվել է կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը: [ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյան] 16:57- ❗️❗️Հայտնում ենք, որ 🇦🇲Հայաստանի և 🇨🇳Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 28-ի  ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետները նշված չեն) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ 16:18- 📢❗️ԹԱՐՄԱՑՈՒՄ 27.03.2020❗️❗️❗️Սիրելի հայրենակիցներ,Բելավիայի Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթի տոմսերը սպառվել են։«Աերոֆլոտ» ընկերությունը մարտի 27, 28, 29 և 31-ին Ամստերդամից իրականացնելու է չարտերային չվերթներ Մոսկվա, այնուհետև Երևան։Տոմսերը կարող եք ձեռք բերել www.aeroflot.ru կայքից։ [ՀՀ ԱԳՆ] 16:13- Նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար։[ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերի համատեղ հայտարարություն ] 15:32- Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են։[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] 15։08- «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր և 500 ձեռնոց, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:14։37- Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության ընկերության հետ: [ՀՀ ԱԳՆ] 14:06-ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացման մեջ գտնվող 80 քաղաքացիներին:Հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվողներին հետևող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցը նշեց, որ բոլոր մեկուսացվածների ինքնազգացողությունը շատ լավ է, նրանց մեջ կան նաև հղիներ: |armenpress.am| 13:51-‼️Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։ Սահմանվել է նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ։ [Տիգրան Ավինյան] 13:46- Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] 13:46- Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։ [ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] 13: 45- Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։ [ՀՀ Կառավարություն] 13:45- ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝🔸նպատակային վարկերի համաֆինանսավորում,🔸վերաֆինանսավորում🔸սուբսիդավորում։Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝🔹աշխատակիցներին աշխատավարձի վճարում,🔹հարկերի և տուրքերի վճարում,🔹հումքի գնում կամ ներմուծում,🔹սարքերի և սարքավորումների ներմուծում,🔹ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։ 13։32- Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագոններում ուղևորների միջև պահպանվի մեկ մետր և ավելի հեռավորություն: Վերահսկողություն է իրականացվում թե՛ նախարարության, թե՛ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների, թե՛ տեսչական մարմնի կողմից: Ես այսօր էլ եմ ցուցումներ տվել ՀԿԵ-ին, որպեսզի այդ ռեժիմը պահպանեն՝ մինչև նոր ցուցումներ ստանալը։ [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան] 13։05- ✈️Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել:  [ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան] 12։53- Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ: [ Նիկոլ Փաշինյան] 12։36-✅ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են  Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկերկազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։   12։31-ԱՀ քննչական կոմիտեն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար(առցանց) գործունեության իրականացմանը։ 💻 Հորդորում ենք ԱՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ [email protected] Էլեկտրոնային փոստի միջոցով։ 12։17- Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի ներմարզային տրանսպորտը չի գործում, մնացած բոլոր մարզերում գործում է։ Երթերից առաջ բոլոր մեքենաները ախտահարվում են, իսկ վարորդները՝ ջերմաչափվում։[ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան] 12։09-Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ դուրս են գրվել մեկուսացված 40 քաղաքացիներ, քանի որ նրանց թեստերը եղել են բացասական։  Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք։ Մայրը երկու օր ունեցել է ջերմություն, երեխան սիմպտոմներ չի ունեցել։  Այս պահին նրանց մոտ սիմպտոմներ չկան։[Արսեն Թորոսյան] 12։08- Ունենք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, ունենք մեկ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ունենք բազմաթիվ պացիենտներ, ովքեր չունեն սիմպտոմներ։ [Արսեն Թորոսյան] 12։01- Այսօր ևս 10 կրկնակի բացասական թեստով պացիենտ դուրս կգրվի, և գումարային  թվով կարող ենք ասել, որ ունենք 28 բուժված։ [Արսեն Թորոսյան] 11։57- Ստուգմների արդյունքները մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբՄարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ 11։44- 📌 2020 թվականի մարտի 26-ին Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման հարցերով մասնագիտական խորհրդի, վարակի հսկողության ազգային թիմի մասնագետների կողմից իրականացրեցին դասընթաց✅ անհատական պաշտպանության միջոցների պատշաճ կիրառման,✅վարակի հսկողության,✅ձեռքերի հիգիենայի,✅թափոնների կառավարման վերաբերյալ։Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Ոստիկանության բուժվարչության հոսպիտալում միջին և կրտսեր բուժանձնակազմի համար: Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն] 11։19- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: 11։16-Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև: Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: [Հարավկովկասյան երթուղու մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյան] 10։00- Թարմացվել է 27.03.2020թ․ ժամը 10։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 320Բուժվածներ - 18Փաստացի բուժվողներ - 311Բացասական թեստեր - 1625Մահվան ելքեր - 1
23:40 - 27 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 (թարմացվող)

23։59- Մարտի 26-ին ժամը 9:00-ից 21:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 21:00-ն՝ 841 անձի նկատմամբ, 427-ը՝ մայրաքաղաքում, 414-ը՝ մարզերում։ [ՀՀ ոստիկանություն]23։40- Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են ուժեղացված ծառայություն: [Արցախի տեղեկատվական շտաբ]21:36- Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Առաջարկում ենք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: [Կադաստրի կոմիտե]21:10- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ.  ժամը 18:00-ի դրությամբ  մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2698:[ՀՀ ֆինանսների նախարարություն]20:45- ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Բացառություն կարվի.- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։[Աշոտ Ահարոնյան]19:50- Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 635 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։ ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 2-ից ավելի անձ, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ [Աշոտ Ահարոնյան]19:30- Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ: [Նաիրի հանգստյան տուն]19:25- 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով: [ՀՀ ՊՆ]19:15- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]18:50- Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: Վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները: [ՀՀ կառավարություն]18։01- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]   17։44-  Երևանի պետական բժշկական համալսարանը ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը հետաձգում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը: [ԵՊԲՀ]   17։40- Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ապրիլի 14-ը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:  |news.am|   17։37- Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված  ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է` ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի։ Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր: [ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյան] |armenpress.am|   17։16- Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում: Ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։03- Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ։ [Երևանի քաղաքապետարան]   16։59- Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով 100,000 դրամի սահմաններում։   16։19-  Արձագանքելով ԿԳՄՍՆ-ի կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։ Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց: [Թումո]   16։17- «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ [ԿԲ]   15։50- Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։📍 Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է.✔️Ջրամատակարարում✔️Ջեռուցում✔️Հյուրանոցային համարների կահավորանք✔️Յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն✍️ Լրացնել հետևյալ ձևաթուղթը https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA։ Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ 📳 077 597 157: [Զբոսաշրջության կոմիտե]   15։47- ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է ԱՀ ԱԺ-ի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։45- Արձագանքելով  առաջարկին`ԿԳՄՍ կոչին՝ կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները՝ ԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:   15։38-  «Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ [«Նորք» ԻԿՀ ]   15։33-  Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս ԱՆ-ն աշխատել է բաց և թափանցիկ։ Ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   15։29- ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը ՀԷՑ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաև իրազեկում և ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխեl: [ԱԱՏՄ]   15։26- Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ-Մինսկ -Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by։ Դեսպանությունը պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]   15։21-  Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում ՀՀ տարբեր ուղղություններով։ Վարորդներն ուղևորների փոխադրման ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումներով՝ խախտելով Պարետի որոշումը։  ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի անդամներին զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։   15։18- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին: [ԱԻՆ տեղեկատվության վարչություն]   13։54- COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Կորոնավիրուսային վարակի տարածումը ԶՈՒում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]    12։50- ՀՀ պարետի որոշմամբ՝ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։   12։43- Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները խոսել են հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:   12։31- ԱՀ հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը: Ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և ՏԻՄ-երի սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։   12։27-  Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ՀՀ-ից դիտորդներ են մասնակցելու: Եկեք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք` դիտորդներն արդյոք ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիր թեստավորվեն արագ թեստերով: Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել։ Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի։ [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստին] |pastinfo.am|   11։59- Կոտայքի տարածքում առանձնացվել են ժամանակավոր պահեստավորման կետեր՝ Պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում պարենային և ոչ պարենային ապրանքների նվիրատվությունների պահեստավորման և բաշխման նպատակով:➡️Պարետի ցուցումով նվիրատվությունները տրամադրվելու են հասարակության թիրախային խմբերում ընդգրկված մեր քաղաքացիներին։➡️Մարզում գործող «Նիկոլա Ինթերնեշընըլ Արմենիա» ՍՊԸ-ն Կոտայքի մարզպետարանին նվիրաբերել է իր արտադրանքի տեսականուց, որն էլ տրամադրվելու է մարզի առավել կարիքավոր ընտանիքներին: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։38-  Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումն ապահովելու համար որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։   11։34- Երկու օր առաջ ներկայացված AC19 բջջային հավելվածը արդեն իսկ հասանելի է Google Play հարթակում: Հավելվածը Ձեզ կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի աշխտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն: [Տիգրան Ավինյան]   11։30- ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ✅ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,✅առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),✅առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։    11։11- Մենք մեր հիվանդանոցյային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որրևէ բուժում չեն ստանում, բայց ախտորոշված է դրական, թեթև դեպքեր են։ Գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ։ Այսօր առավոտյան պրն Ավինյանի և պրն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի  թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]   11։05- Վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]   10։47- ԿԳՄՍՆ-ի  ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակում։ Տեսնել թանգարանների, գրադարանների ցանկը և ֆեյսբուքյան էջերի հղումները։   10։29-  Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր։ Գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։ Մարտի 25-ին 800 բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]   10։02- Հայաստանում՝ 26.03.2020թ․ ժամը 10։00-ի դրությամբՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 290Բուժվածներ - 18Փաստացի բուժվողներ - 272Բացասական թեստեր - 1440Մահվան ելքեր - 0   08։55- ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են: Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը ուսանում է թե’ հիվանդության կլինիկական, թե’ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը: [Արսեն Թորոսյան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20
00:54 - 27 մարտի, 2020