Հայաստան

Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար: Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:  «Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը: 
16:17 - 21 ապրիլի, 2020
Երեկոյան հայերին խնդրել են դուրս գալ «Դոմոդեդովո» օդանավակայանից և վերադառնալ, երբ թռիչք լինի |hetq.am|

Երեկոյան հայերին խնդրել են դուրս գալ «Դոմոդեդովո» օդանավակայանից և վերադառնալ, երբ թռիչք լինի |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից խնդրել են դուրս գալ այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։ Նրանցից Արայիկ Եղիազարյանը պատմեց, որ ժամ 19:00-ի սահմաններում իրենց են մոտեցել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և շատ հարգալից խնդրել դուրս գալ օդանավակայանի սրահից։ «Ասացին՝ գնացեք, երբ թռիչք լինի, այդ ժամանակ կգաք։ Այստեղ էլ չի կարելի մնալ»,-պատմում է Արայիկ Եղիազարյանը։ Սրահում գտնվող մոտ 100 հայեր դուրս են եկել, իրենց հետ դուրս հանելով նաև իրերը։ «Կազմակերպվեցինք, ով բարեկամ կամ ընկեր ունի, կարող է մի քանի հոգի իր հետ տանել, պահել, բաժանեցինք մարդկանց մեջ։ Հիմա խնդիր չկա, բոլորս լավ ենք։ Մենք էլի շնորհակալ ենք օդանավակայանից, այդքան մեզ դիմացան»,-ասում է նա։ Արայիկը պատմեց, որ երեկ խոսել են նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Դեսպանը օդանավակայանում հավաքված հայերին վստահեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայից հատուկ չվերթ է լինելու դեպի Հայաստան։ Օդանավակայանում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։ Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը  հայտնել էր, որ մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Ըստ նրա՝ այժմ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։ Մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։
12:12 - 21 ապրիլի, 2020
Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը |armenpress.am|

Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որոնք ամբողջությամբ տեղի կունենան առցանց:  «Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:  Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:  Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի»,- նշված է հաղորդագրության մեջ: Ստորև ներկայացված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի դեսպանի՝ ծրագրի մեկնարկը ազդարարող տեսաուղերձը։
09:38 - 21 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020 (թարմացվող)

20:55- Կառավարությունում ներկայացվել է 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։ 19:40- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ:  Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:  [Տեղեկատվական շտաբ]19:00- Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ [ՀՖՖ]18:55- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 972,801,769,5դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3819: [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:40-  Այսօր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սիրիայի Օգնության Խաչի և Հայ Ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելել է մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ:18:37- ԱԻՆ-ի փրկարարների կողմից ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։ Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։18:30- Սիրելի հայրենակիցներ, արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ: «Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում: Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար: [Տիգրան Ավինյան]17։59-  Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։   Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ |armenpress.am|   17։56- Այո՛, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է։ Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշմամբ՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացավ, բնականաբար մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից տուն։ Բանկերի և սուպերմարկետների մոտ մեր ուժերի հնարավորության սահմաններում ծառայությունը իրականացվում է և համակարգվում, որպեսզի հերթեր չգոյանան։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան] |civilnet.am|   17։34-  Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար:  Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   16։26- Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծեց, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։ Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։ |hetq.am|   15։56-  ԿԳՄՍՆ-ն «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիսնտների միությունների հետ, նախաձեռնում է բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ» խորագրով։ Միջոցառման շրջանակում հորդորում ենք ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին պահպանել պարետատան ցուցումները: Բարեգործական միջոցառման շրջանակներում նրանց կտրամադրվեն բժշկական և պարենային ապրանքներ: [ԿԳՄՍՆ]   15։30- Էջմիածնի քաղաքապետարանը Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ կապահովի Երևանում բնակվող և Էջմիածնի բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմի տեղափոխումը աշխատավայր և վերադարձը բնակավայր: Մանրամասների համար դիմել Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանին` զանգահարելով 093 86 64 64 հեռախոսահամարով: [Էջմիածնի քաղապետարան]   15։20-  8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կազմակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից դիմել և ստանալ աջակցություն։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան] |armenpress.am|   14։26- Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների՝ նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կոնորավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ: [ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյան]   14։19- Հիմք ընդունելով ԱՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին որոշումը՝ ԱՀ Ազգային անվտանգության տնօրենի հրամանով Ծառայության համապատասխան ստորաբաժանումները ապրիլի 14-ի ժամը 22:00-ից Մարտակերտի շրջանի վարչական տարածքի հատուկ տեղամասերում տեղակայել են 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն՝ նշված ուղղությամբ և հարակից բնակավայրերում անձանց և տրանսպարտային միջոցների տեղաշարժը վերահսկելու և Պարետի կողմից սահմանված որոշումների պահանջներն ապահովելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։10- Պետությունը դյուրինացնում է աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը. ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները։ |armenpress.am|   14։08- Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը, ներկայում նա ստանում է համապատասխան բուժում:  Դատախազի  հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում, իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: |hetq.am|   13։33-  Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում ՀՀ կառավարությունը ծախսել է արդեն 12.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Աշխատանքը կորցրած անձանց, ինչպես նաեւ տուժած ոլորտներում վարձու աշխատողներին՝ ավելի քան 90 հազար աշխատակիցների ցուցաբերվել է աջակցություն։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան] |armtimes.com|   13։32- Առաջատար հյուրանոցները և սննդի ցանցերը ևս միացել են վիրուսի դեմ պայքարին։ Կառավարության ֆինանսավորմամբ նրանք ապահովում են մեկուսացվածներին որակյալ սննդով և լավ պայմաններով։ [ՀՀ կառավարություն]   13։26- Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ)՝ ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները: |armenpress.am|   13։16-  ԱՀ Պարետի 20.04.2020թ. N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   12։42-  Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան] |armenpress.am|   11։59-   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման երեք փաթեթ է ներկայացրել կառավարություն։ Փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին աջակցությանը, երկրորդը` տաքսու վարորդներին, երրորդ փաթեթով առաջարկվում է աջակցություն ցույց տալ այն միայնակ ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում։ |armenpress.am|   11։03-  Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։56- Թարմացվել է 20.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1339Նոր դեպքեր- 48Առողջացածներ - 580Փաստացի բուժվողներ - 737Ընդհանուր թեստեր - 13373Մահվան ելքեր - 22 [ԱՆ]   10։13- Քաղաքացին դիմել է ՄԻՊ-նի աջակցությանը՝ եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։ ՄԻՊ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան։ [ՄԻՊ]   09։29-  Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ գործընկերների խորհրդով կորոնավիրուսի երրորդ թեստն է հանձնել և կրկին՝ բացասական արդյունքով։ |civilnet.am|   09։22- COVID19-ի հայտնաբերումը հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։ Երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցը ինքն է իրականացնում լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։ Մինչ օրս իրականացված թեստավորումները օգնել են ախտորոշել և որոշել պացիենտների հետագա վարման կարգը։ [Նորք ԻԿՀ]   09։19-  Ամենավտանգված խավը մեր երկրում այն անհատներն են, որոնք մշտական աշխատանք չունեն, ունեն օրվա աշխատանք, այն ընտանիքները, որոնք միշտ էլ ունեցել են շատ փոքր եկամուտ, և այսօր այդ ընտանիքները` փոքր ընտանիքներ, մեծ ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ, պատկերացնում եք` ինչ դժվար օրեր են, ասենք յոթ, ութ, ինը, տասը երեխա ունեցող մայրերի և հայրերի համար, չնայած մենք միշտ նրանց քաջալերել ենք, որ որքան շատ երեխա ունենաք, այնքան լավ, բայց այսօրվա պայմաններում չեմ խոսում նրա մասին, որ այդ նույն երեխաներին տանը, փոքրիկ բնակարանում պահելը, դուրս բաց չթողնելը և այլն: [Նախագահ Արմեն Սարգսյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին] |azatutyun.am|   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․04․2020 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․04․2020
22:03 - 20 ապրիլի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան։Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ։Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա քաղաք և Մոսկվայից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով։Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից կապվել են Պաշտպանի աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ հյուպատոսության ավտոմեքենայով իրենք երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ երեխաներին կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և կճանապարհեն Հայաստան։Համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։
10:13 - 20 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․04․2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․04․2020

20։14- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով՝ ապրիլի 20-ից, Երևանի քաղաքապետարանն անվճար կազմակերպում է երթուղի՝ ԵՊԲՀ բուժաշխատողների համար: Խնդրում ենք, տրանսպորտային միջոցից օգտվելու դեպքում պարտադիր Ձեզ հետ ունեցեք ԵՊԲՀ-ի կողմից տրված տեղեկանքը, եղեք դիմակներով և ձեռնոցներով։ [ԵՊԲՀ]   18։36-  ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   18։29- Պարետի նոր որոշմամբ 24 ժամով կսահմանափակվի հետևյալ տնտեսվարողների գործունեությունը․  1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք, 2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7,3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17, 4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13,5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1, 6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2, 7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք Կապան, Հ Ավետիսյան 1, 8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1, 9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38, 10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա, 11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:   18։10- Պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ի ժամը 6:00-ից ուժի մեջ են մտել  տեղաշարժի սահմանափակումները: Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում իրականացվում են ախտահանման ու կանխարգելիչ  մի շարք միջոցառումներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքները Մարալիկում շարունակում է: Նոր նմուշառման արդյունքում ևս 1 բնակչի մոտ արդյունքները դրական են եղել: Նա, մարզպետի տեղեկացմամբ,  արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: |armenpress.am|   14:44- Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]14:20- Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]12:27- Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]12:20- Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ [Արայիկ Հարությունյան]11:05-ԱՀ-ում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ: Մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141-ը: [Արցախի տեղեկատվական շտաբ]11:00- Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1291 է: Ապաքինվողների թիվն ավելացել է 22-ով, մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի: Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք: Փաստացի բուժվողների թիվը 726 է, մինչ այժմ անցկացվել է ընդհանուր 12650 թեստ։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն]10:50- Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը: Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։ Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն]
20:21 - 19 ապրիլի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել զորակոչիկների վերաբերյալ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել զորակոչիկների վերաբերյալ

Ռուսաստանում ՀՀ Դեսպանությունը հայտարարություն է տարածել ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների վերաբերյալ: «ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։ Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
16:41 - 19 ապրիլի, 2020
Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 100 քաղաքացի

Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 100 քաղաքացի

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։ «Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։ Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ • Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտնված քաղաքացիներին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,– ասվում է հայտարարությունում:
10:46 - 19 ապրիլի, 2020
«4 օր է՝ միայն թեյ ու շաքարավազ ունեմ»․ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Մոսկվա՝ կնոջ ու որդու մոտ |hetq.am|

«4 օր է՝ միայն թեյ ու շաքարավազ ունեմ»․ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Մոսկվա՝ կնոջ ու որդու մոտ |hetq.am|

hetq.am: 40-ամյա Արտյոմ Երվանդյանը 1997 թվականից ապրում է Ռուսաստանում։ Պարբերաբար գալիս է Հայաստան և նորից հետ գնում, սակայն վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս տարվա մարտի 7-ին եկել է Հայաստան անձնագրի ժամկետը թարմացնելու։ Նա նոր անձնագիրը ստացել է մարտի 30-ին, այսինքն՝ կորոնավիրուսի տարածման ակտիվ շրջանում։ Այս իրավիճակով պայմանավորված սահմանափակումների պատճառով էլ Արտյոմ Երվանդյանը չի կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ իր կնոջ և 12-ամյա որդու մոտ։ Այժմ նա ապրում է Երևանի Զավարյան փողոցի վրա գտնվող փոքր հյուրանոցում։ Գյումրեցի Արտյոմն ասում է, որ Հայաստան գալուց հետո իր մոտ եղած գումարը բավականացնում էր առավելագույնը միայն 10 օրվա համար, որոնք վաղուց արդեն սպառվել են։ «Հյուրանոցի տերերը խղճով մարդիկ են, գինը էժանացրել են, որ ես կարողանամ գոյատևել։ Էս ամբողջ ժամանակահատվածում այստեղ եմ մնացել, սակայն տերերը ինչքան էլ ընդառաջեն, արդեն պարտք եմ կուտակել։ Եթե էստեղ մնալով՝ իմ պարտքը կուտակվել է 60-70 հազար դրամի, հիմա տերը էժանացրել է օրական գումարի չափը՝ 3000-ից դարձրել է 2000 դրամ, ու կուտակված գումարի մեծ մասը զրոյացրել է։ Բայց էդ մարդկանց գոնե մի 20-25 հազար դրամ պետք է վճարեմ, որովհետև մի քիչ մարդկային էլ չէ։ Էստեղ մարդիկ չեն ապրում, ու որպեսզի ես փողոցում չմնամ, էդ մարդիկ գալիս են, ինձ համար շենքը բացում ու փակում են»,- պատմեց Արտյոմ Երվանդյանը։ Արտյոմը Ռուսաստանում խոհարարությամբ է զբաղվում, ասում է, որ եղել է ավագ խոհարար և ստացել է շատ բարձր աշխատավարձ, այնքան, որ կարողացել է Մոսկվայում միայն տան վարձի համար շատ հանգիստ վճարել 350 հազար դրամին համարժեք ռուբլի, ինչը Հայաստանում բավական մեծ գումար է։ «Կարողացել եմ իմ աշխատավարձով իմ փաստաթղթային հարցերը լուծել, սնվել, ապրել, ընտանիք եմ կազմել, Ռուսաստանից Հայաստան գումար ուղարկել։ Իմ եկամուտնեը սկսել էին կամաց-կամաց աճել, որ իմ հաշվարկներով՝ 4-5 տարուց կհասնեի այն մակարդակին, որ կմտածեի՝ Գյումրիու՞մ տուն առնեմ, թե՞ Երևանում կամ ասենք Գառնիում»,- ասաց Արտյոմ Երկանյանը: Նա Հայաստանում որևէ սեփականություն չունի։ Եղբայրը նույնպես բնակվում է Ռուսաստանում, սակայն օգնելու հնարավորություն չունի, քանի որ մեկուսացման պայմաններում նրանց վիճակն էլ է ծանր։ Արտյոմ Երվանդյանը Մոսկվայում ապրում է կնոջ և 12-ամյա որդու հետ, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Հարցին, թե չեն կարող Ռուսաստանից այստեղ գումար փոխանցել, Արտյոմն ասաց, որ տան միակ աշխատողն ինքն է եղել, և իր ընտանիքն էլ այժմ դժվարին վիճակում է։  «Իմ հետ Հայաստան բերած գումարի մի մասը ես հետ եմ ուղարկել նրանց, որովհետև էս պահին իրենց միակ եկամտի աղբյուրը երեխայի նպաստն է։ Դրա համար սիրտս մի քիչ հանգիստ է, որ նրանք էնտեղ գոնե ուտելու փող ունեն։ Իսկ տան վարձի հետ կապված՝ տանտիրոջը զանգեցի և խնդրեցի, որպեսզի վարձը չուզի, մինչև ես վերադառնամ, նորից աշխատեմ, կուտակված պարտքը քիչ-քիչ վերադարձնեմ։ Տանտերը հասկացավ ու ընդառաջեց»,- նշեց Արտյոմը։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:30 - 18 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.04․20 (թարմացվող)

23։22- Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում։ [Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան] |news.am|23։07- Համաձայն Արցախի պարետի նոր որոշման՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։55- Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Պետք է նշել, որ կորոնավիրուսի հետագա տարածման հետևանքով հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։ Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով: [Պարետատան հայտարարությունը]22։33- Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն: [Երեւանի քաղաքապետարան]22։05- Նախօրեին հետազոտության համար ՀՀ ուղարկված 11 փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամբողջությամբ ստացվել են և կորոնավիրուսի վարակը հաստատվել է միայն մեկ քաղաքացու մոտ (բուժաշխատող): Մյուս 10 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվն այս պահի դրությամբ 21 է: [Արցախի տեղեկատվական շտաբ]22:04- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և ոստիկանության վերահսկողության տակ: Նշենք, որ վերոնշյալ բուժաշխատողը աշխատում է Հանրապետական բժշկական կենտրոնում և աշխատանքի բերումով օրեր առաջ առնչվել էր Քարվաճառից նոր կորոնավիրուսային վարակով մեկուսացված քաղաքացու հետ: [Արցախի տեղեկատվական շտաբ]22:00- Արտաշատի բժշկական կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ՝ 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, որոնք այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք: [Արտաշատի բժշկական կենտրոն]20:25- Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են։ Առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք, եթե այդպես վարվենք՝ մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի, եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի։ Եւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Մենք այս ճգնաժամից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ։ [Նիկոլ Փաշինյան]20:20- Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները։Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաեւ իրենց՝ ապագայաում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար, եւ կոչ եմ անում, խնդրում եմ, կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար։ [Նիկոլ Փաշինյան]20:18- Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Ըստ այդմ՝ մեր ռազմավարական խնդիրն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի։ Մյուս կողմից՝ մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ՝ ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ, եւ արտակագ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար հմտություններ ձեռք բերելու նպատակով։ [Նիկոլ Փաշինյան]20:11- Մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը, մի բան, որը, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Շնորհակալ եմ ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, ՌԴ-ի, Իրանի մեր գործընկերներին, որոնք ջանք չեն խնայում բեռնաշրջանառությունը հնարավոր լավ ձեւով ապահովելու համար։  [Նիկոլ Փաշինյան]20:09- Այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչն իրականացվել է ինչպես բյուջեի միջոցների, այնպես էլ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերաների աջակցությամբ։  [Նիկոլ Փաշինյան]20:08- Առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար։ Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ։  [Նիկոլ Փաշինյան]20:06- Չնայած տագնապալի թվերին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական եւ պետական կառավարման ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտ կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել։ Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում։ Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին։ [Նիկոլ Փաշինյան]20:04- Այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 2 մլն 181 հազար 508 դեպք, մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել՝ 552 հազար 264 մարդ։ ՀՀ-ում իրավիճակը հետեւյալն է՝ 1201 հաստատված դեպք, 402 առողջացած եւ մահվան 19 դեպք։ Մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73,8 է, բոլորն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ։ Մեր հիվանդանոցներում կորոնավիրուսով բուժվում է 780 հոգի, մեկուսցաման մեջ է 1700 քաղաքացի, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար։ [Նիկոլ Փաշինյան]19:50- Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Ըստ ԱՀԿ ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են: [Տեղեկատվական շտաբ]17։39- Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ Մենք մոնիթորինգ էինք անցկացնում, թե աշխարհում քանի հայրենակից է վարակվել կորոնավիրուսով, սակայն այսօր հիվանդացության թվերն այնքան մեծ են, որ անհնար է դարձել հաշվելը։ Վստահ կարող եմ ասել, որ վարակվածների թիվը մեծ է, քանի որ հայեր բնակվում են այսօր ամբողջ աշխարհում, բացառությամբ Աֆրիկայի կենտրոնական պետությունների։ [Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյան] |armenpress.am| 16։32- ‼️Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին  թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի  9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:❌Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:✅Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:[Արցախ տեղեկատվական շտաբ] 16։29- Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված  9 բուժաշխատողներն իրենց լավ են զգում և գանգատներ չունեն։ Վարակվածների մեջ չկան ծանր դեպքեր, քանի որ վերջիններս չունեն խրոնիկ հիվանդություններ։ Բուժաշխատողների վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ։ Այժմ սպասում են մյուս բուժաշխատողների թեստերի պատասխանին։ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը դադարեցված է, գործում է միայն շտապօգնության ծառայությունը։ |factor.am| 15։53-  ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության  կողմից տրամադրվող սննդից։ Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։   Առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ ։ [ ՀՀ ԱԳՆ] 14:03-  Հարգելի՜ քաղաքացիներ,✅ եթե դիմել եք 8-րդ  և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։ ‼️Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։ ‼️Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է անհրաժեշտ է սպասել էլ․փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։✅ 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև մոտենում բանկ։‼️ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին։ [ Զարուհի Բաթոյան] 13:49- Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 20.00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի եւ դրա բերած սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման մեր անելիքների վերաբերյալ: [Նիկոլ Փաշինյան] 12:48-Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: 🔶Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ տեղեկատվական շտաբ] Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: 🔶Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ տեղեկատվական շտաբ] 12:24- Մինչ այս պահը  ԱԻՆ կողմից կատարվել է 7376 վարակազերծման աշխատանք։ ԱԻՆ-ը շքամուտքերի, շենքերի վարակազերծման աշխատանքներ չի իրականացնում։ Անհրաժեշտության դեպքում համայնքների ղեկավարները կարող են կոնկրետ դեպքերով դիմել ԱԻՆ։ ԱԻՆ-ը ախտահանում է միայն հանրային տարածքները՝ բանկեր, սուպերմարկետներ և այլն։ [ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան] 12:16-Միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցության արդյուքնում ԱԻՆ-ը ստացել է  300 նոր համակարգիչ, 175 վարակազերծման սարք։[ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան] 12:14- ԱԻՆ- ում գրանցվել են կորոնավիրուսի  վարակման  5 դեպք։ Վարակված աշխատակիցներից 3-ը այս պահին բուժվում են, 2-ն արդեն ապաքինվել են։ Կոնտակտավոր ծառայակիցներ՝ 42 աշխատակիցներ մեկուսացման մեջ են։ [ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան] 12:06- Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծին կատարվել է 1107 ահազանգ ։🦠 609 կորոնավիրուսի վարակի վերաբերյալ․🌡 498 ջերմություն, 👩🏼‍🔬411 հոգեբանական աջակցություն [ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան] 11։07- Ցավով պետք է արձանագրենք, որ  Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] 11։03- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] 10։52- ‼️‼️‼️Թարմացում 17.04.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1201Առողջացածներ - 402 (44 առողջացած 24 ժամում)Փաստացի բուժվողներ - 780Ընդհանուր թեստեր - 10793Մահվան ելքեր - 1924  ժամում-  42 նոր դեպք (1 մահ 24 )[ԱՆ] 10։37- Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: ‼️ Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում: ✅ Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:Առողջություն եմ մաղթում նրանց: [Արսեն Թորոսյան] 9։27- ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 💲600.000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։  Այս միջոցները, վերջերս հայտարարված   💲1.1 միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ ✅Պատրաստել լաբորատոր համակարգեր  ✅Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը    ✅Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու  արձագանքման և պատրաստվածության մակարդակը✅Խթանել ռիսկերի հաղորդակցումըինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։ [USAID  Հայաստան] 9։03- Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից, նրանց  մոտ էլ արդյունքը բացասական է։[ ԲԴԽ մամուլի ծառայություն]
00:01 - 18 ապրիլի, 2020
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին
 |news.am|

Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին |news.am|

news.am: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան նշել է, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշը: Ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման եւ դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հարցեր:    
19:10 - 17 ապրիլի, 2020
Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա. «Մուդիս» |armenpress.am|

Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա. «Մուդիս» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության միջոցառումների նպատակն է օգնել իրական հատվածին` դիմակայելու ոչ բարենպաստ շուկայական պայմաններին և խուսափել կորպորատիվ հատվածում մասսայական դեֆոլտներից։ Այս մասին գրված է «Մուդիս»-ի հրապարակած  «Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա» խորագրով մարտ ամսվա զեկույցում:    Զեկույցում նշվել է, որ երկրի տնտեսությանը սատարելու և կորոնավիրուսի բռնկման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումները կնվազեցնեն բացասական ազդեցությունը բանկերի ակտիվների որակի վրա, որոնք կարող են առաջանալ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)վարկավորման և սպառողական վարկավորման նկատմամբ նրանց խոցելիությունից:  «Մուդիս»-ի գնահատմամբ՝ կորպորատիվ հատվածի համար կառավարության կողմից նախատեսված համաֆինանսավորման և վերաֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև վարկերի տոկոսավճարների սուբսիդավորումը առևտրային բանկերի համար ռիսկեր չեն ստեղծի, բացի այդ կնպաստեն վարկառուների վարկունակությանը և բանկերի պորտֆելների որակին։  «Մուդիս»-ը գնահատել է, որ ԿԲ-ի հորդորը` առևտրային բանկերին  անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների, չեն հանգեցնի բանկերի ակտիվների որակի դասակարգման և լրացուցիչ պահուստավորման պահանջի փոփոխության և, հետևաբար, կարճաժամկետ հատվածում ոչ մի ազդեցություն չեն ունենա բանկերի կանոնադրական կապիտալի պահանջի վրա: 2020թ. ապրիլյան զեկույցում նշված է, որ Հայաստանում բանկային վերահսկողությունն ու կարգավորումը նույնպես առաջադիմական են և ապագային միտված` նպատակ ունենալով ապահովել ֆինանսական կայունությունը։ Բազել 3-ի ստանդարտներին համապատասխան ԿԲ-ն իրականացրել է կապիտալի և իրացվելիության նորմատիվ պահանջները: Այսպիով, բանկային համակարգում արժութային ռիսկը մեղմելու և դոլարայնացումը ապախթանելու նպատակով ԿԲ-ն սահմանել և պահպանել է արտարժույթով վարկավորման խիստ պահանջներ և արտարժութային ավանդների դիմաց կիրառում է ավելի բարձր պարտադիր պահուստավորում՝ պահանջելով, որ պահուստների մի մասը պահվի արտարժույթով։ ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների նկատմամբ։ Դա հատկապես վերաբերում է բարձր ռիսկային ոլորտների (օրինակ` հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտ և զվարճանքներ) վարկառուներին, որոնց առաջարկվել է իրենց վարկերի վերակառուցման և արտոնյալ ժամանակահատվածի կիրառման մեխանիզմներ: 
17:54 - 17 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.04․20 (թարմացվող)

23։53- Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։ Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Այսօրվա որոշման համաձայն՝ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվելու է։23։35- Ոստիկանության 8 աշխատակից կա, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս։  Նաեւ ոստիկանության այդ ծառայողների շրջապատն է մեկուսացված։ Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել, դրանից հետո նաեւ ստուգման ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում։ [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան] |news.am|23։21- Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել: Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները: Առողջ եղեք։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]22։40- ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը. Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: [ՇՎՏՄ]22։23- Մեկուսացումից դուրս է եկել շուրջ 1500 մարդ:20:36- Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: [Տիգրան Ավինյան]20:33- Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։ Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։ [Իտալիայում ՀՀ դեսպանություն]20:27- Կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։ [Ռուսաստանում Հայաստանի դեպանություն]19:50- Օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց, ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։ Դուրսգրումից առաջ, ըստ ԱՀԿ հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել: [ԱՀ ԱՆ]19:30- Գերմանիան COVID-19-ի կանխարգելման նպատակով առայժմ ևս 30 օրով կերկարացնի երրորդ երկրներից դեպի ԳԴՀ ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների համար գործող սահմանափակումները: Գերմանիան, ինչպես եվրոպական մյուս պետությունները, կշարունակի կիրառել Շենգենյան գոտի մուտք գործելու վերաբերյալ 2020թ. մարտի 17-ին պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդունած սահմանափակումները առայժմ մինչև 2020թ. մայիսի 15-ը: ԳԴՀ տարածք մուտք գործած անձանց նկատմամբ կկիրառվի կարանտին:ՀՀ այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ։ [Հայաստանում Գերմանիայի դեսպանություն]19:05- Նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցրել է, որ համանդամություն ունեցող անձինք շարունակելու են համապատասխան թոշակ ստանալ, քանի դեռ կարանտինում են: Ըստ Բաթոյանի, եթե հրատապ փորձաքննության կարիք լինի, դա էլ է արվում, ոչ մի աշխատանք կասեցված չէ: 18:20- Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 16-ի ժամը 17։00-ի դրությամբ, կազմել են 967 մլն 936 հազ. 232,2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3736։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]17։46- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։ Մարալիկի առողջության  կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։ [Շիրակի մարզպետարան]   17։35-  Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին]    17։29-  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, մարզպետարանին տրամադրել է 50 հատ հեղուկացիր։ Հեղուկացիրների մի մասը կհատկացվի պոլիկլինիկաներին, մյուս մասը՝ Շիրակի մարզի այն համայնքներին, որտեղ կան բազմաբնակարան շենքեր՝ վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ [Շիրակի մարզպետարան]   17։16- Ապրիլի 21-ին  flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում: Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները, ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]։ [ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]   17։11- Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59։ [Արարաատի արզպետ Գարիկ Սարգսյան]   17։06- Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։  Այս մասին ապրիլի 16-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ |armenpress.am|   16։57- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝  կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: [ԱՀ ԱԳՆ]   16։47-  Online.ssa.am կայքում արդեն հասանելի են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 8-րդ միջոցառման շրջանակում իրականացված դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները: Այս պահին տեղեկությունները կարելի է ներբեռնել «Բեռնել վճարման ցանկը» կոճակով, ժամեր անց շահառուների համար հասանելի կլինի տվյալների ստուգման ինքնաշխատ գործիքը, որում անհրաժեշտ կլինի ուղղակի մուտքագրել անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]   16։12- Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։  Հաշվի քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը՝ մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։ Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   15։44- Կորոնավիրուսով երկու ամսական երեխան և նրա մայրը դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ |armenpress.am|   14։54- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, գրանցվել է մահվածն 4 դեպք։ Հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   14։25- ՍԱՏՄ-ն, ի լրումն մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է՝ նոր կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով։ [ՍԱՏՄ]   14։18-  «Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։   13։58- ԱՀ ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ 4՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության՝ ծանոթացնում են ԱՀՊարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։08-  ԲՏԱ նախարարությունը առանց մրցույթի որպես դրամաշնորհ 90 մլն դրամ կտրամադրի «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի  ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով։    12։18- Կառավարության որշոմամբ ընդլայնվեց 3-րդ միջոցառման շահառուների շրջանակը։ Միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում գործողունեություն ծավալող կազմակերպությունները.  նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:   12։01- Կառավարության որոշմամբ ընդլայնվեց 8-րդ և 9-րդ միձոցառումների շրջանակը։  Ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։  8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.  ցամաքային տրանսպորտի գործունեություն  (երթուղային տրանսպորտ) նախադպրոցական կրթություն  (մասնավոր մանկապարտեզներ) սպորտի բնագավառում գործունեություն  (սպորտային ակումբներ, լողավազաններ) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։   11։34- Այսօր զրույց ունեցա իմ գործընկերներների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներ-գլխավոր քարտուղարների հետ:Ներկայումս ունենք նաև հետևյալ վիճակագրությունը. Ուկրաինա՝ 10 պատգամավորի մոտ հայտնաբերվել է Կորոնավիրուս, Մոլդովա 3 աշխատակազմի աշխատակցի մոտ է հայտնաբերվել համավարակը, Հայաստանի և Վրաստանի խորհրդարաններում, ոչ աշխատակազմի, ոչ պատգամավորների մոտ ներկայումս կորոնավիրուսով հիվանդացում չի եղել: [ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյան]   11։03- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում սրտի ռիթմի խանգարում  պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։ Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։ [Ան խոսնակ Ալինա Նիկողոսյան]   10։56- Թարմացվել է 16.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1159Նոր դեպքեր- 48Բուժվածներ - 358Փաստացի բուժվողներ - 783Ընդհանուր թեստեր - 9632Մահվան ելքեր - 18 [ԱՆ]   09։36- Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: [ՀՀ Ոստիկանություն]   09։24-  Երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի միջև։ Նրանք խոսել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում: [ԱԳՆ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20
00:55 - 17 ապրիլի, 2020