Հայաստան

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20 (թարմացվող)

21։57- Վաղվանից «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]21։49- Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։ Կարծում եմ, այդ հարցին կարող ենք անդրադառնալ մայիս ամսվա կեսերից։ Հասկանում եմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է և հայցում եմ մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը։ Այնուամենայնիվ, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ իսկ պատճառով տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|20։31- Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նրանք անդրադարձան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Մնացականյանն արժևորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ:20։06- ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]19։54- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը:18։59- ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները միասին, ապրիլի 27-ի դրությամբ, վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758,325 վարկ՝ 26.5 մլրդ դրամի չափով, և  14.6 հազ. իրավաբանական անձանց 16,356 վարկ՝ 48.3 մլրդ դրամի չափով:  Առևտրային բանկերի տվյալների համաձայն՝  միայն բանկերը  ֆիզիկական անձանց մասով վերանայել են 698,302 վարկ՝ 21.7 մլրդ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 12,788 վարկ՝ 46.7 մլրդ դրամի չափով։ [Հայաստանի բանկերի միություն]18։21- Պարետի որոշմամբ Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչեւ 2020 թվականի մայիսի 3-ը` ժամը 23:59-ը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]18։10- Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի: Այս մասին հայտնում է AnalitikaUa.net-ը: Կիև-Երևան-Կիև չվերթով Ուկրաինա կվերադառնան նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի 160 քաղաքացիները: Երևան ժամանող ՀՀ քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման մեջ: Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր:15։54- Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցը http://moh.am/images/legal-490.pdf:Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060-80-80-03/2302, 2303): [Առողջապահության նախարարություն]15։02- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ եւ Սեւան համայնքներից են: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]14։06- Ամառային զորակոչին ընդառաջ՝ Պաշտպանության Բանակի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով մեկնարկել է պարտադիր զինվորական ծառայության նախապատրաստվող քաղաքացիների բժշկական հետազոտման գործընթացը: Հետևելով համավարակի կանխարգելման կանոններին՝ այս անգամ փոփոխություններ են մտցվել կազմակերպչական  աշխատանքներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]13։36- Երբ մենք ասել ենք՝ մի վճարեք կոմունալները, նկատի ենք ունեցել փոքր ժամանակահատված: Այժմյան հաշվարկներով՝ մինչեւ հաջորդ տարվա մարտ առնվազն մեր երկիրը գտնվելու է տնտեսական ճգնաժամի մեջ: Եթե մենք ասենք՝ մի վճարեք կոմունալները մինչեւ մարտ, կնշանակի՝ երկիրը կանգնեցնել էներգետիկ ճգնաժամի առաջ: [Նիկոլ Փաշինյանը՝  կոմունալ ճգնաժամի մասին] |armtimes.com|   13։27- Հայաստանում գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամը ազատ միջոց չէ, և, հետևաբար, կառավարությունը չունի այդքան ազատ միջոցներ: Այս մասին վստահեցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Թունյանը նշեց՝ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: |armenpress.am|   13։24-  Ապրիլի 27-ին ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեսակապով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Տիկին դեսպանը խոսեց նաև համավարակի դեմ պայքարում հայ բժիշկների ու ոստիկանների կարևոր առաքելության մասին և նշեց, որ տպավորված է նրանց աշխատանքով։ [ՀՀ ոստիկանություն]   13։15-  ՀՀ պարետի նոր որոշմամբ կթույլատրվի բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի, օբյեկտներ հաճախելը, նակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը, Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ, զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով։   13։00-  Հիմա պարետը նոր որոշում է ստորագրում, որի արդյունքում կայացնելու ենք հետևյալ որոշումները․ հանվում է բնակության վայրից ոչ ավել, քան մեկ կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ և հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը։ Ավելի թուլացվելու է ռեժիմը, և մասնավորապես թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել` պայմանով, որ պարետը կսահմանի ժամերը: Այս ամենի հետ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը: [Նիկոլ Փաշինյան]   12։48- Այս պահի դրությամբ Արմավիրի մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը ապաքինվել են: Անկախ այն հանգամանքից, որ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին։ [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]   12։46- Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել 2020 թ․ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: |armenpress.am|   12։29- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   11:42- ԱՀ պարետի որոշմամբ հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11:03- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   11:01- Թարմացվել է 28.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1867 (+ 59)Առողջացածներ - 866 (+18)Փաստացի բուժվողներ - 971Ընդհանուր թեստեր - 19296Մահվան ելքեր - 30 (+ 1) [ԱՆ]   09։21- Այս ընթացքում 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։ [ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան] |armtimes.com|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.04․20
23:53 - 28 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.04․20 (թարմացվող)

23:20- Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]22:25- Հայտում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։ Միևնույն ժամանակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները (տարաբնույթ ոլորտներում) կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]22:15- Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է Մարտունու և Լիճքի հետևյալ տնտեսվարողների գործունեությունը։1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 53.2) «Արամ Կարապետյան» ԱՁ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26:20:05- «Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է մայիսի 17-ին իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով:  Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար անհրաժեշտ է հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի։ Ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: 19:05- Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը: Անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ: [Արտաշատի բկ]18:15- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է։ Վարակվածը հիվանդանոցի օպերատորն է, որը վարակվել է իր ամուսնուց։ Հաստատված վարակակիրներ են նաեւ քաղաքացու եղբայրը եւ եղբոր կինը։ Այս պահին ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվում են, սա ոչ պաշտոնական տեղեկատվություն է։ [Եղվարդի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյան] |news.am|18:10- Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կառույցների, թեմերի հետ։ Չեմ կարող ասել, թե սպառիչ տեղեկատվություն ունենք, բայց այս պահին հայ համայնքում ունենք մահացածության 4 դեպք, 5-6 հոգի բուժվել է Շվեդիայում, բուժվածների 2-3 դեպք ունենք Դանիայում, 2 դեպք՝ Նորվեգիայում և մի քանի դեպք Ֆինլանդիայում։ ՀՀ քաղաքացիների շրջանում այս պահին մահացածության դեպքեր չկան, բայց կան քաղաքացիներ, որոնք այս կամ այն ծանրությամբ վարակը հաղթահարել են։ [Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հարցազրույցը՝ «Ազատություն» ռ/կ-ին]17:07- Պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ԱԱՏՄ-ի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ Մշտադիտարկում իրականացվել է բոլոր այն ոլորտներում, որոնցում արտակարգ դրության պայմաններում եղել է գործելու թույլտվություն։ Զննումներն առաջնահերթորեն իրականացվել են այն կազմակերպություններում, որոնցում խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով եւ մամուլի միջոցով ստացվել են ահազանգեր խախտումների վերաբերյալ։ [ԱԱՏՄ]   16:39-  Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։ [Շիրակի մազպետարան]   15:57- ԱՄԷ-ն 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել  Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։  Բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։ |armenpress.am|   15:51- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, նրանց մոտ վարակը չի հաստատվել:  Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15:37- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաև երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առևտրի և այլ ուղղություններով մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը:   14:53- Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ: [ՊԵԿ]    14:09- Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր:  Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը: |armenpress.am|   13:45- Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է: Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով երրորդ միջոցառման ընթացքը։ Փոխնախարարը նշեց, որ միջոցառման շահառուների դիմումներն ընդունելու վերջնաժամկետ սահմանված չէ։ Անդրադառնալով մերժումների պատճառներին՝ Մարգարյանն ասաց, որ դիմում են այն կազմակերպությունները, որոնք ներառված չեն մեր ծրագրում։ Մերժվում են հարկային ոչ բարվոք պատմություն ունեցող և այն շահառուները, որոնց շրջանառությունը եղել է 24 միլիոնից ցածր։ |armtimes.som|   13:39- Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր: Այդ հատվածներում բնակավայրեր մուտք գործող և դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարտադիր ախտահանման: [Արցախ  տեղեկատվական շտաբ]   13:15- Եթե նախկինում պնդում էինք, որ Աջակցման երրորդ ծրագրին դիմող յուրքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում: Որոշեցինք սահմանել, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը։ [ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան] |armenpress.am|   13:11- COVID-19 ներհիվանդանոցային լաբորատոր ախտորոշումը կազմակերպված է հատուկ կարգով։ Ընդունվող պացիենտի մեկուսարան տեղափոխումից հետո, նմուշառման տարրաները տեղափոխվում են հատուկ կարգով, առանձնացված մեքենաներով։ [«Նորք» ԻԿՀ]   12:50-  «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։ Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու վերաբերյալ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։ Որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։ [Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն]   12:27- Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ: Հաշվի առնելով կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը։ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում: Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով: [Լիբանանում Հայաստանի դեսպանություն]   12:07- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:   11։33- Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են  դժվարություններ, ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, Փաստաբանների պալատի հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին սոցիալական աջակցության համաի դիմում լրացնել։   11։06- ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: 0Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   11։03- Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Խոսքը ապրիլի 7-ին ԱՀ մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ: Առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։02- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։52- Թարմացվել է 27.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1808 (+62)Առողջացածներ - 848 (+15)Փաստացի բուժվողներ - 931Ընդհանուր թեստեր - 18547Մահվան ելքեր - 29 (+1) [ԱՆ]   10:19- Կոտայքի մարզպետարանը ԿԳՄՍՆ-ից ստացված ևս 20 համակարգիչներ (ամբողջական լրակազմերով) տրամադրել է մեր մարզի բազմազավակ ընտանիքների՝ այդ ընտանիքներում դպրոցահասակ փոքրիկների համար հեռավար դասընթացների լիարժեք հասանելիություն ապահովելու նպատակով:  [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   09։23- 9-րդ ծրագրի հարգելի՛ շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՛ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը: Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   09։04- Արմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը: Մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային։ |news.am|   09։01- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօրվանից նախարարության Յութուբի դասընթացները կուղեկցվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20
00:45 - 28 ապրիլի, 2020
Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան |armenpress.am|

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել  Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։ Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։ Պարոն դեսպանը նշել է նաև․ «ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդըև բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն  այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ»։ Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։
15:58 - 27 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20 (թարմացվող)

21։21- Շատ կարևոր է մարդկանց շարժունակությունը։ Երբ մենք ունենում ենք ավելի շատ բաց տնտեսվարման ձևեր, ավելի մեծ շարժ փողոցներում՝ և՛ միջմարզային, և՛ ներքաղաքային, դա չի կարող չբերել թվերի մեծացման։ Աճող շարժունակությունը բերում է նոր դեպքերի։ Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, հնարավոր է, որ մենք բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք մյուս երկրների օրինակով, երբ թեթև և ասիմպտոմ դեպքերը  ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը։ [Արսեն Թորոսյան]   20։15- Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են: Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ: [Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն]   19։10- Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվել են ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որոնք նվիրաբերել էր «Վիվա-ՄՏՍ»-ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։ «Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: [ԿԳՄՍՆ]   18։48- «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ: Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   14:25-  Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ [ՀՀ ԱԳՆ]12:00- Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ` մինչ ապրիլի 30-ը` ժամը 23:59-ը, երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով` վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]11:10- Մեր կամավոր ընկերների  օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ: Իջևանում  մոտ 1100 ընտանիք արդեն իսկ ստացել է աջակցություն: Մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: [Սիփան Փաշինյան]11:00- Հայաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի ընդհանուր քանակն այս պահի դրությամբ 1746 է, մեկ օրում այն ավելացել է 69-ով։ Առողջացել է ևս 30 մարդ, բուժվածների թիվը հասցնելով՝ 833-ի։ Երկրում փաստացի բուժվող է համարվում 885 մարդ, մահացել է 28-ը։ Մինչ այս պահը ՀՀ-ում կատարված թեստերի ընդհանուր քանակը 17931 է։ [ՀՀ ԱՆ]10:50-  Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի_Հայերի_միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]10:45- 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում: Դիմումի ձևը՝ այստեղ: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]
21:58 - 26 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020 (թարմացվող)

21:22- Արցախի Հանրապետության Պարետի որոշմամբ` ԱՀ քաղաքացի բեռնափոխադրողից և նրա 1 ուղեկցողից հանված է ինքնամեկուսացման պահանջը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]20:40- «Կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ժամը 19:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,050,082,851.10 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3893։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]20:15- Մինչեւ մայիսի 27-ը մտահոգվելու առիթ չեն ունենա ՀՀ նպաստառու եւ կենսաթոշակառու այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժակետը լրացել է սույն թվականի փետրվար ամսից հետո: Այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժամկետը լրացել է կամ կլրանա արտակարգ դրության ժամանակահատվածում, կշարունակեն անխափան ստանալ նույն այն գումարը, որը մինչեւ այդ ստացել են: Նրանք առայժմ ստիպված չեն լինի փաստաթղթային քաշքշուկների մեջ ընկնել՝ դրանք հասցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ մոտակա տարածքային բաժին: [Նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |Armtimes.com|19:16-  2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են: [Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան] |Armtimes.com|19:00- Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն, հետոն արդեն ցույց կտա՝ կախված, թե աշուն-ձմեռ-գարուն սեզոնն ինչպես կանցնի՝ նաև հույս ունենալով, որ մարդկային գիտական միտքը կա՛մ կգտնի թիրախային դեղամիջոց, ինչն էլի շատ բարդ պրոցես է, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք, կա՛մ կստեղծվի պատվաստանյութ, որին բոլորս սպասում ենք։ Եթե դա տեղի ունենա, կարելի է ժամկետների մասին ավելի հեշտ խոսել։ [Արսեն Թորոսյան]18:42- Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ ԱՆ համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]18:40- Մենք մահվան բոլոր դեպքերն արձանագրում ենք, որպեսզի վերջում ամփոփ ներկայացնենք, թե զուտ բժշկական տեսանկյունից այս մահերից քանիսն էին, որ ուղիղ կորոնավիրուսային վարակով էին պայմանավորված, և որոնք էին, որ պարզապես կորոնավիրուսային հիվանդությունն առկա էր այդ մարդու մոտ, սակայն մահվան պատճառն այլ էր։ [Արսեն Թորոսյան]18:08- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։ [Գնել Սանոսյան] 17։42- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, վարակը հաստատվել է: Քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլ 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։05- Փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Դատապարտյալին դեղորայքը փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել: ՄԻՊ-ի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար:   16։30-  Հայաստանի բանկերը եւ վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով, եւ 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով։ [Նիկոլ Փաշինյան]   16։04- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական ։ Կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14:51- ԱԻՆ աշխատակիցները ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի, պոլիկլինիկայի, շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։   13։39-  Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից: ՀՀ այն քաղաքացին (բեռնափոխադրող), որը շփվել էր նրանց հետ, թեստավորվել է, և նրա մոտ վարակը չի հաստատվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։16-  «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար: Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից: [ՊԵԿ]   11։04- Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով` մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությանը միացված` 5 հոգի: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել։ [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]   10։59- Թարմացվել է 23.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1523Նոր դեպքեր- 50Առողջացածներ - 659Նոր առողջացածներ- 26Փաստացի բուժվողներ - 840Ընդհանուր թեստեր - 15960Մահվան ելքեր - 24Մահվան նոր դեպքեր չկան [ԱՆ]   09։30-  ՀՀ պարետի նոր որոշմամբ՝  հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:  Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր  սահմանափակումները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   09։01-  Այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դա կանենք` մնալով տանը: [ԿԳՄՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․04․2020 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020
21:45 - 23 ապրիլի, 2020
Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք |armenpress.am|

Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք |armenpress.am|

armenpress.am: Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն: Այս մասին հայտնում է kurdistan24.net-ը: Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պաշտոնյա Հալգուրդ Սալայեն պատմել է, որ Հայաստանից թռիչքով Էրբիլի միջազգային օդանավակայան են ժամանել 89 ուսանող և երկու այլ անձ: Նրանք Հայաստանում էին մնացել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ՝ թռիչքների դադարեցման պատճառով: Քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը իրականացվել է Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի և Իրաքի արտգործնախարարության, Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով: Հալգուրադ Սալայեն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել ինչպես Իրաքի, այնպես էլ Հայաստանի կառավարություններին՝  ցուցաբերած աջակցության համար: Նա նաև նշել է, որ սա առաջին խումբն էր, որ վերադարձել է Հայաստանից: Հայաստանում սովորող 200 ուսանող առաջիկայում կվերադառնա հայրենիք: Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը պարզաբանել է, որ բոլոր վերադարձողները կանցնեն 14-օրյա կարանտին: Ավելի վաղ 270 ուսանողներ վերադարձել էին Միացյալ Թագավորությունից և Գերմանիայից: Իրաքի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել էր, որ դադարեցնում է թռիչքները Իրաքի բոլոր օդանավակայաններում, ներառյալ Քուրդստանի շրջանում՝ մինչև ապրիլի 24-ը` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:
14:41 - 23 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020 (թարմացվող)

23։45- ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով ապրիլի 20-ին և 21-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները 24 ժամով արգելել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Արուս Արզումանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19 2) Ա/Ձ «Սասուն Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10 3) Ա/Ձ «Քաջիկ Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10 4) Ա/Ձ «Արթուր Վարդազարյան», ք. Արարատ, Իսահակյան 22 5) «Աշկար» ՍՊԸ, ք․ Եղեգնաձոր, Եղեգնաձորի զ/կ։23։08- Նոր կորոնովիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով՝ նախարարության ենթակա շրջանային բուժհիմնարկների տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետներն իրականացնում են ախտահանման աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։54- Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։ Մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ այսօր կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]22։14- 3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ [Արսեն Թորոսյան]21:37- «Վարակի հաղթահարմանն աջակցության» 900005001947 հաշվի մուտքերն, ապրիլի 22-ի ժամը 20-ի դրությամբ, կազմել են 1 մլրդ 032 մլն 684 հազ. 502.1 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3871:  [ՀՀ ֆինանսների նախարարություն]21:22- Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր,  և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան:  Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն  գնալ, բակերում հավաքվել... [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]21:15- Իրավիճակը վերահսկելի է, և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: [Տիգրան Ավինյանը՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ընթացքում]19:55- ԱՀ Պարետի նոր որոշմամբ, Արցախի քաղաքացի հանդիսացող՝ բեռնափոխադրող վարորդների և նրանց ուղեկիցների վրա տարածվող ինքնամեկուսացման պահանջը հանվում է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]19:35- Ծաղկաձորում ունենք մեկուսացման 9 վայր, որտեղ մեկուսացման մեջ է գտնվում մոտ 750 քաղաքացի, այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանած մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անցկացնեն իրենց 14-օրյա մեկուսացումը։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեկուսացման բոլոր վայրերում իրականացվում է պատշաճ հսկողություն, բուժօգնություն։ [Արսեն Թորոսյան]18:45- Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք:  Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ: [Նիկոլ Փաշինյան]18:11- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Վարակվածները բոլորը Վարդենիսում են, նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է։ Պոլիկլինիկայում ունենք 9 դեպք, որոնցից 2-ը ևս բժիշկ են։ Մենք դեռ խնդիր ունենք վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |tert.am|17:45- «S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   17:23-  Հաշվի առնելով ՀԾԿՀ-ի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թ․ի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: [«Գազպրոմ Արմենիա» ]   17:01-  Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով՝ այս պահին ունենք 1 վարակակիր ՀՀ քաղաքացի, նա հոսպիտալացվել է:  Մինչ այս պահը հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը։ [Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը` «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ]   16:05- «Ռուսաստանի հայերի միությունը» Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում՝ համայնքապետարանների կողմից։ 500 սննդային փաթեթներից 400-ը կտրամադրվի «Պարենային շտապ օգնություն» ծրագրին՝ գրանցված շահառուներին հատկացնելու նպատակով, իսկ 100 փաթեթը կտրվի Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]   15:54- Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։ [Արարատի մարզպետարան]   14։45- Սոցիալական նույն կարգավիճակում գտնվող տարբեր ընտանիքների տարբեր քաղաքացիներ ծրագրերին դիմում են, մեկին աջակցություն հասնում է, մյուսին՝ ոչ: Դիմում են քաղաքացիներ հետևյալ խնդրով՝ ունեն 3 և ավելի երեխա, սակայն, օրինակ, 2 երեխայի դեպքում ծրագիրը հաստատում է աջակցությունը, իսկ մյուսների համար՝ ոչ։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը`  սոցիալական աջակցության ծրագրերի թերություններ մասին] |armenpress.am|   14։08- ԱԺ-ն  ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված՝  «Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում:   13։57- Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  և մրցունակության» ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրել 30 վերամշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ [Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան]   13։42- Պարետի որոշմամբ սահմանվել են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։39- Հաշվի առնելով, որ Հ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը, ՀԾԿՀ-ն  բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։  [ՀԾԿՀ]   13։27- Տրված պայմանները և այն չափորոշիչները, որոնք դրված են, խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։ Օրինակ, բարձր ՄՈԳ-ը․  դրա  տակ ընկում են այն մարդիկ, ովքեր կա՛մ արդեն անվճար են սովորում, կա՛մ արդեն օգտվել են այլ զեղչերից, իսկ այն ուսանողները, ովքեր կարիք ունեն իսկապես զեղչման, չեն կարողանում օգտնվել այս աջակցության ծրագրից։ Եվ հետո մասնավոր բուհերի դեպքում որևէ ձևով հնարավորություն չկա օգտնվել այս ծրագրից։ [ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` ուսանողներին տրամադրվող աջակցության ծրագրի մասին]   11։22- Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: |armenpress.am|   11։17- Նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական: Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը: Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   10։59- Թարմացվել է 22.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1473Նոր դեպքեր- 72Առողջացածներ - 633նոր առողջացածներ- 24Փաստացի բուժվողներ - 816Ընդհանուր թեստեր - 14966Մահվան ելքեր - 24Մահվան նոր դեպքեր չկան [ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․04․2020 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020
00:05 - 23 ապրիլի, 2020