Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո |armeniasputnik.am|

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։ Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։ Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։ Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։ «Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասաց Սողոմոնյանը։ Հիշեցնենք` վերջին օրերին մամուլում չճշտված տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, բացի այդ` տանը ընդունել է ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին։  
11:40 - 25 մայիսի, 2019
Քոչարյանի գործն արդեն սկսում է գլխացավանք դառնալ Հայաստանի համար |lragir.am|

Քոչարյանի գործն արդեն սկսում է գլխացավանք դառնալ Հայաստանի համար |lragir.am|

lragir.am։ Փաստաբան Նորայր Նորիկյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործի մասին։Պարոն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթը դատական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես նա հայտարարեց, որ անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է և դա պետք է արագ իրականացնել, և նաև նշեց, որ այսօրվա դատավորների մեծ մասը նախկին համակարգի մաս են։Դատական համակարգում իրականացվող բոլոր բարեփոխումները ողջունում եմ։ Բոլոր առումներով ես մեկ անգամ էլ կհորդորեմ Փաշինյանին ևս մեկ անգամ սթափ վերլուծել անցումային արդարադատության գաղափարի ներդրման անհրաժեշտությունը՝ հետևյալ հարցադրումներն անելով, թե արդյոք գործող իրավական գործիքները բավարար չեն ՀՀ-ում օրինականություն հաստատելու համար, և արդյոք ՀՀ օրենսդրությունը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու և անհրաժեշտ անցումային արդարադատության բաղադրիչը ներդնելու հնարավորություն չի տալիս։Եկեք արձանագրենք, որ անցումային արդարադատությունը լուրջ խնդիր է, ու թեև շատ երկրներում այն կիրառվել է, բայց դրա առանձնահատկությունները մենք պետք է կարողանանք ադապտացնել մեր պրոբլեմների հետ։ Ես կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրների առջև կկանգնենք այդ առումով, ուստի առաջանում են հետևյալ հարցադրումները՝ ովքեր են իրականացնելու անցումային արդարադատությունը, ինչ շրջանակներ է իր մեջ ներառելու այդ անցումային արդարադատությունը, ինչ որոշումներ են կայացնելու, այդ որոշումներն արդյոք բողոքարկվելու են, թե ոչ, եթե բողոքարկվելու են, ապա ում են բողոքարկվելու։ Արդյոք այդ անցումային արդարադատություն իրականացնող դատավորները վարձատրվելու են, եթե այո, ում կողմից են վարձատրվելու։ Մենք ո՞ր թվականից ենք սկսելու անցումային արդարադատության իրականացումը՝ 1991-ից, 1998-ից, 2008-ից։ Ո՞ր ոլորտներն ենք ներգրավելու, ընտրական ոլորտը, բիզնես ոլորտը։ Սրանք խնդիրներ են, որոնք լուրջ ուսումնասիրման ու վերլուծության կարիք ունեն, ուստի ես կարծում եմ, որ այս առումով կարևոր է, որ մինչև որոշում կայացնելը մենք ևս մեկ անգամ սթափ վերլուծենք։Ինչ վերաբերում է ելույթի մնացած դրույթներին, ես համաձայն եմ այդ գործընթացներն իրականացնելուն, մանավանդ ֆիլտրացիայի մասին օրենքի ընդունմանը։Պարոն Նորիկյան, պարզ դարձավ, որ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։ Ես բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այնուամենայնիվ «Մարտի 1»-ի գործը և Քոչարյանի գործը արդեն սկսում է Հայաստանի համար գլխացավանք դառնալ, դրանում սկսում եմ համոզվել։ Այս գործը մեզ շատ լուրջ փորձության մեջ է ներքաշում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Քոչարյանի գործը ամբողջ դատաիրավական համակարգի համար իսկական փորձություն է լինելու ու ակնկալում եմ, որ վերջնարդյունքում մենք կունենանք օբյեկտիվ դատական ակտ, որը կփարատի հասարակության կասկածները։ Նախ պետք է տեսնել, թե ինչ պատճառաբանությամբ է գործը կասեցվել, արդյոք այդպիսի դատավարական իրավունքով օժտված է դատարանը՝ կասեցնել գործն ու ուղարկել ՍԴ։ Ես չգիտեմ, թե ինչ է դրել դատարանն այդ որոշման հիմքում։ Տեսնենք, թե Սահմանադրական դատարանի որոշումն ինչ կլինի։Շարունակությունը՝ lragir.am
07:20 - 21 մայիսի, 2019
Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին |armtimes.com|

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին |armtimes.com|

armtimes.com։ Մարտի 1-ի գործով առնցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի գործով այսօր անսպասելի զարգացում է տեղի ունեցել. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նոքրի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել կասեցնել գործի վարույթը եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան:Դատարանը ՍԴ է դիմել Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Պաշտպանական կողմը դեռեւս նախաքննության ընթացքում այսպիսի միջնորդություն մի քանի անգամ ներկայացրել էր, նման միջնորդություն պաշտպաները ներկայացրել էին նաեւ դատարանին: Այս որոշման մասին դատարանի աշխատակազմը տեղեկացրել էր միայն պաշտպանական կողմին, իսկ տուժող եւ մեղադրող կողմերը որոշման մասին տեղեկացվել էին լրագրողներից:Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ֆեյբուքյան իր էջում, անդրադառնալով դատարանի վերը նշված որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վստահորդների անունից որոշումը բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով: Վահե Գրիգորյանը հայտնել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել իրենց դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ:ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379 հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի գործը ըստ էության չլուծող դատական ակտերը, որոնց թվում է նաեւ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, հրապարակվելու (ստանալու) պահից 10-օրյա ժակետում ենթակա է բողոքարկան վերաքննության կարգով: Դեռ հայտնի չէ՝ դատախազությունը եւս պատրաստվում է բողոք ներկայացնել, թե՝ ոչ: Ուշ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված եւ դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Մինչ այս որոշման մասին հայտնի դառնալը ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան նշել էին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է: Բացի դա գործով մեղադրող դատախազները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել:Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշի՝ վարույթ ընդունում է դիմումը, թե մերժում այն:Նշենք, որ այսօր ուշ ժամի դրությամբ դատարանի այս որոշումը Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված չէր: Գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ է ներկայացրել դատարանի որոշման հիմքերը:Ըստ այդմ՝ դատարանը բացի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը պարզելու հարցից կարծիք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը գործել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքից՝ համակարծիք լինելով Քոչարային անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:Ըստ այդ որոշման՝ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ Քրեական ՀԻՆ օրենսգիրք (իշխանության յուրացում)) եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ (ՀՀ քրեական ՆՈՐ օրենսգիրք (սահմանադրական կարգը տապալելը)) ՀՀ Սահմանադրության 72-րդ (Հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը), 73-րդ (oրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը) եւ 79-րդ (Որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ:«Դատարանի մոտ հիմնավոր կասկածներ կան առ այն, որ գործով 4 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կիրառած ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը ենթադրաբար հակասում են ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ եւ 79-րդ հոդվածներին: Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից: Տվյալ դեպքում թեեւ Հին եւ Նոր օրենքները նախատեսում են միեւնույն պատժատեսակը եւ պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմից վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների եւ 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետեւանքի: Մինչդեռ Հին օրենքի դիսպոզիցիայի համաձայն՝ պատասխանատվություն էր սահմանվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Հին օրենքը հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր տարր էր համարում վերը նշված արարքը բռնությամբ կատարելը (տապալելը), առանց այդ հատկանիշի կարող էր խոսք գնալ քրեական օրենքով չթույլատրված այլ արարքների, բայց ոչ պետական իշխանությունը յուրացնելու մասին: Ընդ որում, պետական իշխանության յուրացման կազմում ընդգրկված, առանց բացառության բռնությամբ ուղեկցված մյուս բոլոր հանցակազմերը նույն՝ ՀՕ-53-Ն օրենքով խմբագրվել եւ պահպանել են իրենց տեղը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում, իսկ մեկ հանցակազմ, որի օբյեկտիվ կողմը դարձյալ պարունակում է բռնության հատկանիշ, իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածում»,- մասնավորապես նշվում է որոշման մեջ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դիրքորոշմանը, ապա դատավոր Դավիթ Գրիգորյանը լիովին կիսում է այն, որ պարտադիր չէ, որպեսզի նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում եւ դրանցից դուրս չգա, կարեւորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից եւ պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ: «Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում եմ, որ Ռ. Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետեւում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակից, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետեւաբար, սույն դեպքում Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից»,- նշել է դատավոր Դավիթ Գրիգորյանը:Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:- Տիկին Սաֆարյան, ձեզ նույնպե՞ս չեն տեղեկացրել նման որոշման մասին:- Ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ գործի վարույթը կասեցվել է եւ կասեցման վերաբերյալ որոշում չեմ ստացել: Ես դիմում եմ գրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձական երաշխավորությամբ փոխելու որոշամը վերաբերյալ, հիմա մի հատ էլ կգրեմ այս որոշումը տրամադրելու վերաբերյալ, որովհետեւ ըստ էության այդ բոլոր որոշումների հետ կապված մեղադրանքի կողմը, որի մեջ մտնում է նաեւ տուժողը, պետք է կարծիք արտահայտեն: Մենք բացարձակապես տեղյակ չենք եղել եւ այն, ինչ-որ Հայաստանում կատարվում է, շատ, շատ վատ է, քան կարելի է պատկերացնել: Դատարանը, փաստորեն, անցել է ինքնուրույն ներքին խմբավորումների հետ գործառույթներ իրականացնելով Ռոբերտ Քոչարանի օգտին գործողություններ անելուն: Դատարանը բացարձակ չի ենթարկվում օրենքին:- Դատարանը կարո՞ղ էր առանց կողմերի դիրքորոշումները նշված հարցի վերաբերյալ լսելու՝ հեռանալ խորհրդակցական սենյակ:- Ոչ այդպիսի բան չէր կարող լինել, որովհետեւ, եթե դա միջնորդություն է եւ այդ միջնորդության կապակցությամբ պետք է երկու կողմերը կարողանան կարծիք հայտնել, գուցե ես այնպիսի կարծիք էի ասում, որ դատարանը գործը չէր ուղարկում Սահմանադրական դատարան, ինչու էր ինքը վստահ, որ իր տեսակետը ճիշտ է: Այն, ինչ որ կատարվել է, մեզնից՝ ինձնից եւ Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել:Հարցազրույցը armtimes.com-ում
05:26 - 21 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է. հայտարարություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է. հայտարարություն

Տարածված տեղեկությունն առ այն, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ՝ բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե իբրեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Բացի այդ հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչեւ որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին եւ Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնապես հայտնում է, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ՝ բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:Հարկ ենք համարում նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին:Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը եւս սուտ է՝ քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային Անվտանգության ծառայության շենքի մոտ եւ նրանից իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է, թե երբ եւ ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից»:
09:14 - 20 մայիսի, 2019
Դատավորը երեկ ցույց տվեց ոչ թե այն, որ ինքն անկախ է, այլ այն, որ ինքը չի կողմնորոշվում. Հրանտ Տեր- Աբրահամյան

Դատավորը երեկ ցույց տվեց ոչ թե այն, որ ինքն անկախ է, այլ այն, որ ինքը չի կողմնորոշվում. Հրանտ Տեր- Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ավարտված Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստին: Նա, մասնավորապես, գրել է. «Խնդրում եմ, մի գրեք, թե բա ապացուցվեց, որ դատական իշխանությունն անկախ է և այլն: Մի գրեք, եթե նույնիսկ ձևի համար եք դա գրում՝ հասկանալով, որ նման բան չկա ու բայց ավելացնելով: Կներեք, նման պարզմիտ հնար, չեմ ուզում ասել՝ կուտ, ոչ ոք չի ուտի էս երկրում՝ պրոֆեսորից մինչև վերջին տաքսիստ:Անկախ դատական համակարգ ունենալն էդքան հեշտ բան չի, ու տարիներ են պահանջվելու դրա սկիզբը մենակ ունենալու համար: Անլրջության գագաթն է, մտածել, որ անկախ դատական համակարգ կարելի է ունենալ միայն ցանկությամբ ու քաղաքական չմիջամտությամբ, որ դա կարելի է ունենալ հին կադրերով: Անցանք: Դատավորը երեկ ցույց տվեց ոչ թե այն, որ ինքն անկախ է, այլ այն, որ ինքը չի կողմնորոշվում, որ կողմում է ուժը, իշխանությունը: Ցույց տվեց, որ երկրում, որքան էլ ցավալի է մեր պաշտոնավոր ընկերների համար, կա իշխանության խնդիր: Որ իշխաությունը միայն պաշտոնները չեն:Անլուրջ է նաև այս իրավիճակում քշել դատավորի վրա: Իրական պատասխանատուն այսօրվա իշխող ուժն է: Սա իշխող ուժի սխալն ու պարտությունն էր: Պարտադիր չի ինչ որ անօրինական քայլերի դիմել, որպեսզի այս արդյունքը չլիներ:Դատավորն անկախ որոշում չի կայացրել: Նա ենթարկվել է ակնհայտ քաղաքական ճնշման: Մի պարզ քաղաքական կոմբինացիայի արդյունքում, որի կանխելը ժողովորդի իշխանության պարտականությունն էր: Որովհետև, այո, գուցե զարմանալի է, բայց քաղաքական պրոցեսների կառավարումը, վերահսկումը, կանխումը ձեր պարտականությունն է, այլ ոչ թե դատավորի:Հիմա էլ ուշ չի, սթափվել, և վերջ տալ էս մանկապարտեզին: Խնդիր դնել՝ իշխանություն ձևավորել: Հասկանալ, որ պաշտոններ ստանձնելով, դեռ իշխանություն չես ձևավորել: Հարց տալ, ժողովորդի իշխանությունը, որը դուք կոչված են ներկայացնել ու մարմնավորել, ի՞նչ հենարաններ ունի, արդյո՞ք դրանք ամուր են բավականաչափ ու արդյո՞ք մի տարի չեք կորցրել էս ամենով զբաղվելու համար: Դուրս գալ, վերջապես անհոգությունից:Ես կիլոմետրերով հեռու եմ պանիկայից: Ճիշտ հակառակը: Ժամանակն եկել է, տղավարի, մարդավարի գործել: Դեմներդ ընդամենը ամենաթողությունից լկտիացող, բայց երկու րոպեում ցրվողներ են:
08:48 - 19 մայիսի, 2019
Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան |news.am|

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան |news.am|

News.am: Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Պետք է իմ գոհունակությունը հայտնեմ դատարանի որոշման կապակցությամբ, որով վերացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ապօրինի կալանքը։ Ես կարծում եմ, որ սա արդար որոշում էր։ Վստահ եմ, որ այս որոշումը լուրջ ազդեցություն կունենա ընդհանրապես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա»,– նշեց նա։ Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բոլոր կողմնակիցներից ու աջակիցներից, այն քաղաքացիներին, որոնց չեմ ճանաչում, բայց որոնք իրենց մեծ աջակցություն են ցուցաբերել անցած օրերին և ամիսներին, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք աջակցել են մեզ, հայտնում եմ շնորհակալություն։ Կարծում եմ՝ առաջիկայում կստեղծվի հնարավորություն, որ պարոն Քոչարյանը հանդիպի նրանց հետ»։ Շարունակությունը՝ news.am:
14:58 - 18 մայիսի, 2019
Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից |shantnews.am|

Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից |shantnews.am|

shantnews.am։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Որպես երաշխավորներ դատարանում հանդես եկան Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:Նրանք 500 000-ական դրամ գրավ են մուծել Քոչարյանի կալանքը փոխելու համար: Իսկ դատարանից դուրս շարունակում են բողոքի ակցիաները՝ թե՛ Քոչարյանի կողմնակիցները, թե՛ հակառակորդները:
12:08 - 18 մայիսի, 2019