Բելառուս

Ամեն օր՝ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը․  Քաղավիացիայի կոմիտե

Ամեն օր՝ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Մյուս չվերթերի ժամանակագրությունը ստորև՝ Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 17:00): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 19:00, ժամանում ս.թ. օգոստոսի 26 ժամը 05:50): Ս. թ. օգոստոսի 25֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան-Լոս Անջելես չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35, ս.թ. օգոստոսի 26 մեկնում 13։10)։ Ս. թ. օգոստոսի 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Գյումրի –Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (մեկնում 21:55): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25): Ս. թ. օգոստոսի 25-ին և սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00): Ս. թ. օգոստոսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30): Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Ս. թ. օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 3-ին, 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:45, մեկնում 14:45): Ս.թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:30, մեկնում 04:30): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 19:30): Ս. թ. օգոստոսի 28-ին սեպտեմբերի 4-ին և 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50): Ս. թ. օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 4-ին կիրականացվի Թեհրան-Երևան-Թեհրան չարտերային չվերթը Taban ավիաընկերության կողմից (ժամանում 02:30, մեկնում 04:30): Ս. թ. օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35): Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05): Ս. թ. օգոստոսի 29֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:35)։ Ս. թ. օգոստոսի 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս.թ. օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 6-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00): Ս. թ. 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. սեպտեմբերի 1-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 08:30, ժամանում 12:30): Ս.թ. սեպտեմբերի 4-ին, 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):
09:15 - 25 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան |tert.am|

Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է աշխատանքից հեռացնել այն ուսուցիչներին, որոնք չեն ցանկանում դասավանդել պետական գաղափարախոսությանը համապատասխան։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 24-ին կրթության նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։ Իր խոսքում շեշտելով Բելառուսում պետական կրթություն, պետական դպրոցներ, պետական գաղափարախոսություն տերմինները՝ Լուկաշենկոն հայտարարել է․ «Եվ նրանք, ովքեր ցանկանում են հետևել այս սկզբունքներին, խնդրեմ՝ գնացեք ուսուցանեք, ուսուցանեք, աշխատեք։ Նրանք, ովքեր չեն ուզում, ուրեմն դպրոցում չպետք է լինեն։ Այս մասին պետք է ասվի ուղիղ, անկեղծ և ազնիվ կերպով»։ Նա նաև պահանջել է պաշտպանել ուսուցիչներին։ «Պաշտպանեք ուսուցիչներին ամեն տեսակի հարձակումներից։ Մենք դա արդեն սկսել ենք անել, ընդ որում՝ շատ ակտիվորեն և շատ խստորեն կասեցնում ենք բոլոր տեսակի հարձակումներն ուսուցիչների, բժիշկների նկատմամբ»,-ասել է նա։
15:56 - 24 օգոստոսի, 2020
Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր. meduza.io |tert.am|

Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր. meduza.io |tert.am|

tert.am: Բելառուսում մահացած են գտել 28-ամյա Նիկիտա Կրիվցովին, որը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից: Կրիվցովի մահվան մասին հայտնել է «Հրեշտակ» որոնողափրկարարական ջոկատը, գրում է meduza.io-ն: Ինչպես Onliner.by-ին պատմել է Մինսկի ոստիկանության մամուլի խոսնակ Նատալյա Գանուսևիչը, երիտասարդի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 22-ին, անտառում ծառից կախված վիճակում:  Կրիվցովի կինը պատմել է, որ չգիտի՝ մասնակցել է նա արդյոք բողոքի ցույցերին և ձերբակալվել է արդյոք: «Նա օգոստոսի 12-ից դադարել է կապի դուրս գալ, նա անհետացել էր: Իսկ այսօր մեզ զանգահարեցին և ասացին, որ նրան կախված են գտել»,- պատմել է Կրիվցովի կինը: Սկզբնապես հաղորդվել էր, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Սակայն որոնողափրկարարական ջոկատի ղեկավար Սերգեյ Կովգանի խոսքով՝ ոստիկանությունը հայտնել է զոհի ընտանիքին, որ նրա մարմնի վրա տեսանելի բռնության հետքեր չկան: Կրիվցովի կինը դեռ չի տեսել ամուսնու մարմինը: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ իր ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:
13:16 - 24 օգոստոսի, 2020
Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին |tert.am|

Բելառուսի ընդդիմությունը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան։  Նրա խոսքով՝ «նախկին նախագահի ձեռքում իշխանության պահպանումը ձեռնարկությունների հսկայական վնասների կհանգեցնի և կազդի ազգի բարօրության վրա»։  «Ասում է մեզ, որ Ռուսաստանից, Չինաստանից, Ուկրաինայից աշխատավորներ կբերի, բայց սա մե՛ր երկիրն է։ Մենք Բելառուսի ժողովուրդն ենք, և մեզ միայն պետք է, որ նա հեռանա։ Հայտարարում ենք, որ գործում ենք միայն Սահմանադրության շրջանակում։ Կոչ ենք անում երկրի բոլոր քաղաքացիներին Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և տեղական խորհուրդների պատգամավորների լիազորությունների զրոյացման գործընթաց սկսել։ Սկսում ենք Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները»,-գրել է Կովալկովան։  Երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 
11:39 - 24 օգոստոսի, 2020
Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը |tert.am|

Մինսկում իշխանությունների պահանջով նվազեցրել են շարժական ինտերնետի արագությունը |tert.am|

tert.am: Բելառուսի բջջային օպերատորներից մեկը՝ A1 ընկերությունը, պետական իշխանության մարմինների պահանջով Մինսկի որոշ շրջաններում նվազեցրել է իր 3G ցանցի թողունակությունը: Այս մասին հայտնել է կապի A1 օպերատորի մամուլի ծառայությունը։ «Ափսոսանքով հայտնում ենք, որ պետական մարմինների պահանջով Ազգային անվտանգության ապահովման կապակցությամբ Մինսկ քաղաքի որոշ շրջանների տարածքում էականորեն նվազեցվել է A1 3G ցանցի թողունակությունը։ Այս պահանջի կատարումը հանգեցնում է տվյալների փոխանցման ծառայության որակի վատթարացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ համացանցի աշխատանքի զգալի խափանումներ են նկատվել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 18:35-ի սահմաններում, երբ ցուցարարների զգալի մասը մոտեցել է Անկախության հրապարակին։
10:04 - 24 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ․ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին

Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատ․ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին

Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Մինսկի Անկախության պալատ, որի մոտ հավաքվել էին ցուցարարները, որոնք այսօր երթ էին կազմակերպել քաղաքի կենտրոնում: Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Դատելով «Пул Первого» տելեգրամյան ալիքի տեսանյութից (այն Լուկաշենկոյի մամուլի ծառայության ալիքն է)՝ նա ուղղաթիռից դուրս է եկել՝ ինքնաձիգը ձեռքին: «Նախագահը կրում է զրահաբաճկոն, ձեռքին ինքնաձիգ է», - հայտնել է մամուլի ծառայությունը:  Անկախության պալատը Լուկաշենկոյի նստավայրն է: Ոստիկանությունն այսօր արգելափակել էր Հաղթանակի պողոտան, որտեղ գտնվում է նստավայրը, որպեսզի կանխեր ցուցարարների զանգվածային երթը: Ակցիայի մասնակիցները կանգ էին առել ոստիկանական շղթայի առաջ. ցուցարարներից ոմանք ցրվել էին, ոմանք շարժվել էին հակառակ ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի Անկախության հրապարակում ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։ Ցուցարարները պահանջում էին ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։   Լուսանկարը՝ Дождь-ի տելեգրամյան ալիքից։  
21:54 - 23 օգոստոսի, 2020
Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար

Բելառուսում ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Անկախության հրապարակում, Tut.by- ի և Euroradio-ի գնահատմամբ, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Ցուցարարները երթով առաջ են շարժվել, բայց նախագահ  Լուկաշենկոյի նստավայրի մոտ նրանց ճանապարհը փակել են։ Այնուհետև ցուցարարները քաղաքի կենտրոնով քայլել են դեպի «Պլանետա» հյուրանոցը: Այստեղ տեղի ունեցած կարճ հանրահավաքից հետո նրանք գնացել են Պետական ​​դրոշի հրապարակ: Բելառուսի քաղաքներում բնակիչները հավաքվում են կենտրոնական հրապարակներում և երթեր կազմակերպում: Գրոդնո քաղաքում կա ավելի քան 10 հազար ցուցարար: Nexta տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են ազատել բոլոր ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին, դատել նրանց, ովքեր մեղավոր են խոշտանգումների և սպանությունների համար, ինչպես նաև Ալքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի  Անկախության հրապարակում ցուցարարները կաթվածահար են արել տրանսպորտի աշխատանքը:   Լուսանկարը՝ Nexta-ի։  
19:29 - 23 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի |azatutyun.am|

Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի |azatutyun.am|

azatutyun.am: 25 տարվա ընթացքում առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է բելառուսական պաշտոնական աղբյուրը: Նախօրեին Բելառուսի առաջնորդը, այցելելով զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը, հայտարարել է, թե Բելառուսում կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը։ «Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»,- «ԲելՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Գրոդնո քաղաքում ուժայինների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն, ում հրաժարականի պահանջով երկրում արդեն երկու շաբաթ է` բողոքի ցույցերը, գործադուլները շարունակվում են: Հյուսիսատլանտյան դաշինքը կտրականապես հերքում է Լուկաշենկոյի պնդումները` դրանք որակելով անհիմն: «Ինչպես նախկինում մենք արդեն հասկացնել ենք տվել, ՆԱՏՕ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի կամ մեկ այլ երկրի համար»,- հայտարարել է դաշինքի մամլո խոսնակ Օանա Լունգեսկուն:
11:15 - 23 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Բելառուսի ժողովուրդը թույլ չի տա, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերաբերվի իրեն այնպես, ինչպես նախկինում, և վաղ թե ուշ Լուկաշենկոն ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Այս մասին այսօր «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Բացի այդ՝ Տիխանովսկայան նշել է, որ վերջին շրջանում նա բազմաթիվ զանգեր է ստացել միջազգային առաջնորդներից, այդ թվում ՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի: Տիխանովսկայայի խոսքով՝  նա խնդրել է իր զրուցակիցներին սատարել բելառուս ժողովրդին և հարգել Բելառուսի ինքնիշխանությունը: Տիխանովսկայան ասել է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժած ցուցարարների մասին լուրերը ցնցել են նրան: Անդրադառնալով Բելառուսի և այլ երկրների հարաբերությունների ապագայի հարցին՝ նա նշել է, որ այդ  ոլորտում որոշումներ պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ բելառուս ժողովուրդը: Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում, որտեղ ստիպված է եղել ապաստանել Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, հավելել է, որ այս պահին իրեն ապահով է զգում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր հետ մի քանի թիկնապահ է շրջում:
21:33 - 22 օգոստոսի, 2020