ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցներիմաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներըմեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում: Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
06:50 - 16 հուլիսի, 2019
ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

ՊԵԿ-ը կանխել է 2.5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայնի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ա.Հ.-ի անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին: Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցը բացահայտվել է:Մաքսային զննման ընթացքում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանում առկա մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել են 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող, մուգ շագանակագույն, սուր հոտով երկու գլանաձև զանգվածներ:Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ հնարավոր այլ անձանց ներգրավավծության փաստը պարզելու համար:
07:15 - 11 հուլիսի, 2019
Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը |armenpres.am|

Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը |armenpres.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ընդունվեց 99 կողմ ձայնով:Հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: 2018-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179 413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33 816 մլն դրամ: Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին նախորդ տարի մուտքագրվել է 166 671 մլն դրամ: Իսկ մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 46 558 մլն դրամ:
11:03 - 09 հուլիսի, 2019
Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան

Կառավարությունը տրամադրված է բանակցել և հետաձգել ներմուծվող մեքենաների մաքսատուրքի մեծացման հարցը. Դավիթ Անանյան

tert.am: Կան Ղազախստանի քաղաքացիներ, որոնք ներմուծում են ավտոմեքենաներ, ինչից հետո ԵԱՏՄ այլ երկրի քաղաքացիներ գնում են դրանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Երբ անձը ներկայանում է մաքսային, չենք պահանջում Հայաստանի գրանցում: Նման կարիք չկա: Հնարավոր է, որ գան, գրանցվեն, պետհամարանիշ ստանան, բայց եթե մեքենան մտավ Հայաստան, պետք է մաքսային ներկայացվի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ համարանիշները ՊԵԿ-ը չի տալիս: Այն հարցին, թե 2020թ.-ից հետո երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքը մեծանալո՞ւ է, Դավիթ Անանյանը պատասխանեց այսպես. «Նման քննարկումներ գնում են: Մենք, երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, շուրջ 800 ապրանքների բացառում ենք արել, որոնք սպառվելու են: Մեքենաների հերթը հասել է 2020թ.-ին: Մենք նախապես բանակցեցինք, 5 տարով հետաձգեցինք: Կա կառավարությունում տրամադրվածություն, որ նորից բանակցենք հետաձգելու համար, բայց ես չգիտեմ՝ դա հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ»:
10:31 - 09 հուլիսի, 2019
ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է եկամուտների համատարած հայտարարագրման անցնելուն, բայց կոնսենսուս չունենք. Դավիթ Անանյան

ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է եկամուտների համատարած հայտարարագրման անցնելուն, բայց կոնսենսուս չունենք. Դավիթ Անանյան

news.am։ ՊԵԿ-ն իր տեղեկատվական համակարգերով պատրաստ է, որ 2020թ.-ից անցում կատարենք եկամուտների համատարած հայտարարագրման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:«Մենք ունենք հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, որի հետ ունեցել ենք այս թեմայով նախնական քննարկում: Բոլորս գիտենք, որ որոշակի փոփոխություններ լինելու են, այդ թվում՝ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացում, որը քննարկվում է տարբեր համատեքստերում. Օրինակ շահութահարկի համակարգի փոփոխության համատեքստում, դիվիդենտների հարկման հարցում էստոնական մոդելի կիրառման համատեքստում: Պատկերացրեք, շահութահարկի ինստիտուտը փոխարինվի դիվիդենտի հարկման ինստիտուտով, ներմուծվի պարտադիր աուդիտի նորմը եւ այլն: Պետք է կայանա, օրինակ, իրական շահառուների պետական գրանցման ինստիտուտը: Դրա հետ պետք է քննարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը գոնե առաջին փուլով դիվիդենտ ստացողների համար»,- ասաց ՊԵԿ նախագահը:
10:20 - 09 հուլիսի, 2019
Առաջին կիսամյակում պլանավորումները պետք է այլ կերպ արվեին. Դավիթ Անանյան |shantnews.am|

Առաջին կիսամյակում պլանավորումները պետք է այլ կերպ արվեին. Դավիթ Անանյան |shantnews.am|

shantnews.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: ՊԵԿ նախագահը սլայդերի միջոցով լրագրողներին տվյալներ է ներկայացրել: Դավիթ Անանյանը նշել է, որ նախնական 645․5 միլիարդ է պլանավորված է եղել, ապա փոփոխվել է՝ դառնալով 650․7: Նրա խոսքերով՝ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ հարկային օրենքի եկամուտները պլանավորված էին 1 տրիլիոն 402 հազար, իսկ հիմա փոփոխված տարբերակը 1 տրիլիոն 407 հազար է: «Ցուցանիշներն ուղենշային են, քանի որ Ֆինանսների նախարարությունը հիմք է ընդունում բյուջետային կատարողականները և հաշվի է առնում ընթացիկ տարվա ծախսային համամասնությունը: Առաջին կիսամյակում հարկային եկամուտները փաստացի կազմել են 713․4 միլիարդ, կամ կատարողականի առումով կա 63 միլիարդ գերակատարում, որը կազմում է 9․6%»: ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային եկամտի շահութաբերության առումով երկրորդ եռամսյակն աչքի է ընկնում: Անանյանը նշեց, որ մարտը, հունիսը, սեպտեմբերը և դեկտեմբերն արդյունավետ ամիսներ են, սակայն հունիս ամսին կատարվում է կանխավճարների վերահաշվարկ, և մինչ նոր շահութահարակի ներկայացումը, կանխավճարները կատարվում են նախորդ եռամսյակի ցուցանիշին հավասար: Նրա խոսքերով՝ հունիս ամիսն աննախադեպ էր:  
08:07 - 09 հուլիսի, 2019
ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան |armtimes.com|

ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան |armtimes.com|

armtimes.com։ Մետաղի ջարդոնով բեռնված 2 ավտոմեքենա մոտ մեկուկես ժամ առաջ փակել էին Պետական եկամուտների կոմիտեի մուտքը: Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնողներին՝ լսել է նրանց բարձրացրած հարցը: Դեռեւս քննարկումներ պետք է տեղի ունենան: Ակցիայի մասնակիցները ՊԵԿ փոխնախագահի հետ հանդիպումից հետո դադարեցրել են իրենց բողոքը: Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռեւս Ազգային ժողովում է, եւ այն չի հաստատվել։
08:36 - 08 հուլիսի, 2019
Մաքսային ձևակերպումների ավարտից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ․ նոր նախագիծ |hetq.am|

Մաքսային ձևակերպումների ավարտից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ․ նոր նախագիծ |hetq.am|

hetq.am։ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպումից հետո տրամադրել մեքենայի ժամանակավոր համարանիշ, մինչ ոստիկանությունից կստացվի հիմնականը։ Կոմիտեն նման առաջարկությամբ նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ կարող են հատկացնել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինները։ Կոմիտեն ակնկալում է այս կերպ կարգավորել առանց համարանիշների մաքսատներից բաց թողնվող տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար առաջացող խնդիրները:ՊԵԿ-ն ընդգծել է, որ մաքսային ձևակերպումների ավարտից հետո մինչև համապատասխան համարանիշ ստանալը վարորդները տրանսպորտային միջոցները վարում են առանց հաշվառման համարանիշների, ինչը հակասում է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին։
13:40 - 04 հուլիսի, 2019
Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու են հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ. ՊԵԿ նախագահ |tert.am|

Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու են հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ. ՊԵԿ նախագահ |tert.am|

tert.am։ Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին: «Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում: Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Պետական գործառույթները կենտրոնանալու են մեկ տանիքի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը:Նա նշեց, որ հյուսիսային կենտրոնի՝ Շիրակի, վայրն ընտրվել է: «Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Սրանով չի՞ կատարվում վարչապետի հանձնարարականը: Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 15-ից 21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»,- նշեց Անանյանը:  
09:09 - 01 հուլիսի, 2019
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք․ ՊԵԿ

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք․ ՊԵԿ

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել: Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով: Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
06:52 - 27 հունիսի, 2019
ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր

ՊԵԿ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև քննարկվել են գործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement – AFD) Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերը կարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել է «Expertise France»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին: Այն ուղղված է աջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿ ռազմավարության իրագործմանը: Պատվիրակության անդամները հայտնել են, որ հուլիսին «Expertise France»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երևան, և այդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր: Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաև ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների և այլ գերատեսչությունների փորձագետների հետ:
09:24 - 20 հունիսի, 2019