Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Արցախից հայտնում են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության

Արցախից հայտնում են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության hամաձայն՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Արցախում․ «Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ, Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում»։
19:29 - 23 սեպտեմբերի, 2023
Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ասկերանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա ամփոփագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այդ փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։ Կատարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռուսական խաղաղապահների հսկողության տակ Ղարաբաղի զինված կազմավորումները սկսել են զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանձնել են՝ վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։ Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք»,- նշված է հաղորդագրությունում։
20:55 - 22 սեպտեմբերի, 2023
Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ |armeniasputnik.am|

Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում: Այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։   «Վիճակը գնահատվում է միջին ծանրության», - ասել է նա։   Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Քիչ առաջ փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն «կարմիրբերետավորները», բիրտ ուժ կիրառելով, այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։   Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
14:36 - 22 սեպտեմբերի, 2023
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու
 |armeniasputnik.am|

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի երեք շրջաններից տարհանել են 5 հազար մարդու։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՌԴ խաղաղապահները Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից տարհանել են խաղաղ բնակչությանը։ Շուրջ 5 հազար մարդ տեղափոխվել է խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր», - նշված է հայտարարության մեջ։ Տարհանվածներին տաք սնունդ է տրամադրվում։ Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները նրանց ցուցաբերում են բժշկական օգնություն։ Նշվում է նաև, որ պահպանվում է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման համար:
09:24 - 21 սեպտեմբերի, 2023
Սեւ անշնորհակալությունը, որով փորձում էին կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը․ Զախարովա

Սեւ անշնորհակալությունը, որով փորձում էին կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը․ Զախարովա

«Վառ հիշատակ տարածաշրջանում խաղաղության համար ինչպես միշտ հարվածն իրենց վրա վերցրած զոհված ռուս խաղաղապահներին»,- այս ցավակցական տեքստը տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու դեպքին։ «Սեւ անշնորհակալությունը, որով անբարեխիղճները փորձում էին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, բայց հավերժական ամոթ կլինի զրպարտիչների վրա։ Իսկ հիմա փաստեր։ 2022թ․ սկզբին Երեւանի ձեռքին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններ կային (2020թ․ նոյեմբերի 9, 2021թ․  հունվարի 11, նոյեմբերի 26), որոնք հանդիսանում էին քաղաքական եւ գործնական ճանապարհային քարտեզ, թե ինչպես խաղաղ, փոխհարգալից եւ հիմնավոր կառուցել կյանքը տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի հետաքրքրությունները։  Երեւանը նախընտրեց ոչ թե իրականացնել այն, ինչի տակ իր ստորագրությունն էր դրել,  այլ երջանկություն փնտրել ՆԱՏՕ/ԵՄ-ում։ Հենց Բրյուսելի եւ գլխավոր խորհուրդ տվողի՝ Փարիզի միջնորդությամբ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում հայտարարություն ընդունվեց Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԵՄ-ի քառակողմ հանդիպման արդյունքներով։ Դրանում բառացիորեն ասվում է․ «Ադրբեջանն ու Հայաստանը հաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։  Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Ընդ որում՝ տեքստում բառ անգամ չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների եւ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ 2022թ․ հոկտեմբերի 7-ին այն պաշտոնապես հրապարակվել է։ Սա դարձավ Լեռնային Ղարաբաղի հարցով Երեւանի վերջնական որոշումը։ Ինչու Նիկոլ Փաշինյանն ու հայկական իշխանություններն արեցին հենց այդպես, ինչու Փարիզն ու Բրյուսելը դրան դրդեցին պաշտոնական Երեւանին՝ այս հարցերը պետք է տալ նրանց»,- գրել է Զախարովան։
20:35 - 20 սեպտեմբերի, 2023