Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

Իրանի նախագահը շատ արդյունավետ է գնահատել իր այցը Չինաստան
 |armenpress.am|

Իրանի նախագահը շատ արդյունավետ է գնահատել իր այցը Չինաստան |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր եռօրյա պաշտոնական այցը Չինաստան գնահատել է «դրական և արդյունավետ»՝ նշելով, որ այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են 20 հուշագրեր: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությանը: Թեհրանում վայրէջքից հետո «Մեհրաբադ» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և տարբեր մակարդակի բանակցություններ վարել Չինաստանում: «Ուղևորությունը Չինաստան շատ կարևոր էր, որպեսզի Իրանը արդյունավետ դեր խաղա տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և առևտրային հարցերում, քանի որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, որը կարևոր դեր է խաղում առևտրի ոլորտում ինչպես Ասիայում, այնպես էլ միջազգային մակարդակով», - ասել է Ռայիսին: Նա նաև նշել է, որ կողմերի միջև ստորագրվել են առևտրային և տնտեսական ոլորտներին վերաբերող համաձայնագրեր: «Երկու երկրների պաշտոնյաների միջև ստորագրվել է փոխըմբռնման 20 հուշագիր», - հայտնել է Իրանի նախագահը՝ շեշտելով, որ այցի ընթացքում իրեն ուղեկցող նախարարները նույնպես լավ բանակցություններ են վարել և համագործակցության շուրջ համաձայնությունների հասել: Կողմերը նաև քննարկել են Իրանի և Չինաստանի համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես օրինակ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում և BRICS-ում (խմբ.՝ Իրանն առայժմ BRICS-ի անդամ չի հանդիսանում): Ի դեպ, համաձայն երկու երկրների նախագահների համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է իր իրանցի գործընկերոջ հրավերը՝ պետական այցով մեկնելու Իրան:
14:23 - 16 փետրվարի, 2023
Չինաստանն անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ. Պեկինում տեղի է ունեցել Ռայիսի-Ծինփին հանդիպումը
 |armenpress.am|

Չինաստանն անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ. Պեկինում տեղի է ունեցել Ռայիսի-Ծինփին հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Պեկին կատարած իր առաջին պետական այցի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Երկու ղեկավարները համաձայնության են եկել Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությունը խորացնելու շուրջ: Այս մասին հաղորդում է Global Times պարբերականին: «Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանը անշեղորեն կզարգացնի բարեկամական համագործակցությունն Իրանի հետ, առաջ կտանի Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության նոր զարգացումը», - նշել է Ծինփինը՝ շեշտելով, որ Չինաստանը միշտ Իրանի հետ հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական տեսանկյունից: Բացի այդ, Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը սատարում է Իրանին իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային արժանապատվությունը պահպանելու հարցում և աջակցում է Թեհրանի պայքարը միակողմանիության, հեգեմոնիայի և արտաքին ուժերի դեմ, որոնք միջամտում են Իրանի ներքին գործերին և խաթարում այդ երկրի կայունությունը: Ռայիսին իր հերթին շեշտել է, որ Իրանի և Չինաստանի բարեկամությունը ժամանակի հետ էլ ավելի է ամրապնդվում, և երկու երկրների համապարփակ ռազմավարական համագործակցության վրա չեն ազդի միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունները: Հանդիպումից հետո երկու ղեկավարները ներկա են գտնվել երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրմանը գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության, բնապահպանության, առողջապահության, աղետի հետևանքների վերացման, մշակույթի և սպորտի բնագավառներում: Ըստ Xinhua պարբերականի՝ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է նաև կողմերի համատեղ հայտարարություն: Իրանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են նաև Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը և մի շարք նախարարներ: Չինաստանը և Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերություն էին հաստատել 2016 թ.-ին Սի Ծինփինի՝ Իրան այցի ընթացքում:
12:15 - 15 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:   «Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում: Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
15:03 - 30 հունվարի, 2023
ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով |armenpress.am|

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա։ Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։ Միջազգային հարցերը քննարկելիս երկուստեք դրական է գնահատվել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման հարցում։ Մտադրություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։ Նշվում է, որ նախատեսվում է մի շարք բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել։
21:09 - 11 հունվարի, 2023
Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա
 |armenpress.am|

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Ծրագրվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա: Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»։ Նախատեսվող այցերի ժամկետի մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռայիսիի սպասվող ուղևորությունների ծրագրի մասին  մանրամասներ նույնպես դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում և կլինի վերջին 4 տարիների ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Թուրքիա:
16:09 - 09 հունվարի, 2023
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի կարճատև այցը Իրան. ՀՀ-ի ու Իրանի միջև ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի կարճատև այցը Իրան. ՀՀ-ի ու Իրանի միջև ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Մինչ բանակցությունների սկսվելը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ: Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին: Կասկած չունեմ, վստահ եմ, որ պարոն վարչապետի այցելությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Հարևանության քաղաքականությունը մեր գլխավոր քաղաքականություններից է, և այս ամիսների ընթացքում մի քանի հանդիպումներ ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ: Այդ հանդիպումների և այսօրվա այցի ընթացքում մենք շեշտել ենք երկու երկրների միջև կապերի զարգացման կարևորությունը՝ հատկապես տնտեսական, առևտրաշրջանառության, քաղաքական և անվտանգության ոլորտներում: Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը: Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է: Տարածաշրջանի համագործակցություննն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»:   Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել ենք մեր պատմական կապերը, այդ թվում` արձանագրելով մեր հարաբերությունների նրբությունները: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են: Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ: Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերվում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր: Այնպես որ, պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան այցն արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարաբերություններում դրական զարգացումներին աջակցելու համար, որի ամենավերջին արտահայտումը դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը: Շնորհակալ եմ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է:
18:14 - 01 նոյեմբերի, 2022
Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ |armenpress.am|

Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Mehrnews»-ը, Թեհրանում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ և միանշանակ խորհրդանիշ: Բարձր գնահատելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները ՝ Փաշինյանն ասել է. «Ես պարոն Ռայիսիին տեղեկացրել եմ Սոչիում եռակողմ հանդիպման մասին, և ես համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի տեսակետների հետ»:
17:54 - 01 նոյեմբերի, 2022
Տարածաշրջանային զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի նախագահ

Տարածաշրջանային զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի նախագահ

Հայաստանի վարչապետի այցն ԻԻՀ, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում։ Այս մասին Թեհրանի «Սադաբադ» համալիրում ՀՀ վարչապետի հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Նախագահ Ռայիսիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին 43 տոկոս աճ են գրանցել։ «Մեր նպատակն է մեծացնել առևտրային հարաբերությունները մինչև երեք միլիարդ դոլար, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքով»,- հավելել է նա։ Իրանի նախագահը խոսել է նաև տարածաշրջանային զարգացումների մասին։ Նրա խոսքով՝ երկու երկրների (Հայաստանի և Իրանի-խմբ․) միջև լավ հարաբերությունները միանշանակ կբերեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և աշխարհում։  Նշելով, որ Կովկասի տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, Ռայիսին նշել է, որ տարածաշրջանային զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։ Նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները․ «Տարածաշրջանին օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։
14:58 - 01 նոյեմբերի, 2022
«Ամերիկան է աշխարհում և մեր տարածաշրջանում քաոսի կազմակերպիչը». Ռաիսի |azatutyun.am|

«Ամերիկան է աշխարհում և մեր տարածաշրջանում քաոսի կազմակերպիչը». Ռաիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին երեկ Միացյալ Նահանգներին է մեղադրել երկրում շարունակվող բողոքի լայնածավալ ակցիաների և անկարգությունների համար: Բողոքի շարժումը սկսվել է այն բանից հետո, երբ մահմեդական գլխաշորը՝ հիջաբը, պատշաճ ձևով չկրելու մեղադրանքով ոստիկանության կողմից բերման ենթարկված 22-ամյա երիտասարդ կինը՝ Մահսա Ամինին, սեպտեմբերի 16-ին մահացել է բաժանմունքում: «Մենք գիտենք, որ Ամերիկան է աշխարհում և այս տարածաշրջանում քաոսի, ահաբեկչության և խռովությունների կազմակերպիչը: Մենք և ամբողջ աշխարհը համոզվում ենք, որ ամերիկացիներին պարզապես զայրացնում և հունից հանում է Իրանի ժողովրդի նորարարությունը, երջանկությունը, ցանկացած լավ բան, որ մեզանում տեղի է ունենում»,- ասել է Ռաիսին: Վաշինգտոնն ավելի վաղ Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն «իրենց հիմնարար իրավունքների համար պայքարող խաղաղ ցուցարարների վրա»: Երիտասարդ կնոջ մահվանից հետո Իրանի բազմաթիվ քաղաքներում և շրջաններում մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 20 երեխա:
14:21 - 17 հոկտեմբերի, 2022