Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Սեպտեմբերի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

Սեպտեմբերի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը. Երևանում սեպտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 4-6 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Սեպտեմբերի 5-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
15:01 - 05 սեպտեմբերի, 2023
Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, իսկ 27-28-ը՝ աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին՝ առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 25-ին կեսօրից հետո, 28-ին, 30-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում՝ հնարավոր է, իսկ 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։  Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։  
14:49 - 26 օգոստոսի, 2023
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 3-6 աստիճանով

Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 3-6 աստիճանով

Օգոստոսի 23-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Oգոստոսի 24-ին, 25-ին, 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր, օգոստոսի 23-ին, 24-ին, 28-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։ Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:57 - 23 օգոստոսի, 2023
Հայաստանում առաջիկա օրերին օդի խոնավությունը 8-10 % կնվազի

Հայաստանում առաջիկա օրերին օդի խոնավությունը 8-10 % կնվազի

«Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Կենտրոնը հայտնել էր, որ օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ բերելու է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40/+42 աստիճան տաքություն։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել հետևյալ պարզ կանոնները. ♦ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում մի՛ մնացեք դրսում,♦ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,♦ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,♦ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,♦ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,♦ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,♦չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,♦ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,♦ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,♦ պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,♦ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
11:00 - 10 օգոստոսի, 2023
Սևանա լճի մակարդակը իջել է․ հիդրոօդերևութաբանության կենտրոնը տվյալներ է հրապարակել

Սևանա լճի մակարդակը իջել է․ հիդրոօդերևութաբանության կենտրոնը տվյալներ է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 31-օգոստոսի 6 ընկած ժամանակահատվածում։  Ըստ այդ տվյալների՝ Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.822 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 145.926 մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.694 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 84.741 մլն. մ³:
16:21 - 07 օգոստոսի, 2023
Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք. Երևանում ջերմաստիճանը կհասնի +42-ի

Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք. Երևանում ջերմաստիճանը կհասնի +42-ի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
11:29 - 07 օգոստոսի, 2023
Ի՞նչ սարք է տեղադրված Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ պարզաբանում

Ի՞նչ սարք է տեղադրված Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ պարզաբանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.   «Հարգելի՛ քաղաքացիներ, վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57 կմ հատվածում տեղադրված սարքավորումը։   ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն և արագություն, տեղումների քանակ, ինչպես նաև մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։   Ստացված տեղեկատվությունը խիստ կարևոր է եղանակային կանխատեսումներ կազմելու համար։ Ավելին, առաջիկայում նախատեսվում է կայանը համալրել ցուցանակով և մայրուղով երթևեկողները կստանան տեղեկատվություն տվյալ պահի դրությամբ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ»։
17:03 - 03 հուլիսի, 2023
Ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։ Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ։ Այսօր ցերեկը տեղումները հանարպետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։ Վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
13:10 - 15 մայիսի, 2023