Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին լրագրող։

Ծնվել է 1970թ. փետրվարի 9-ին Արմավիրում:

1988-1989թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Թուրքագետ:

1993-1995թթ. եղել է Հայկական փաստագրական կենտրոնի տնօրեն: 1993-1995թթ.՝ «Երկիր» օրաթերթի եւ «Ազատամարտ» շաբաթաթերթի թուրքական բաժնի ղեկավար: 2001-2004թթ.՝ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2004-2021թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1990-1995թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ: 1997-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ:

2006-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հայաստանը պետք է դարձնենք մեծ հրապարակ, ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը․ Գեղամ Մանուկյան

Հայաստանը պետք է դարձնենք մեծ հրապարակ, ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը․ Գեղամ Մանուկյան

Մի քանի ժամից Ֆանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրության շարժման հանրահավաք է հայտարարված։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարված նոր մարտավարության, գործողությունների մասին հայտարարությունների։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մեթոդներն ու գործողությունները կարող են սրբագրվել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թե Ֆրանսիայի հրապարակում դիմավորած ամեն օրս, ամեն լուսաբացս սկսվում է պայքարի մտքով։ Ես պարտք ունեմ, առաքելություն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամեն մեկս այդ առաքելությունն ունենք։ Այս 40 և ավելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդության գործողություններին ներկա իմ, մեր զինակից հայրենակցի վճռականությունը տեսնելով՝ վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մեկ վերջնանպատակ՝ Հաղթանակ։ Երկար գրելու ցանկությունս մեծ է, բայց հասկանում եմ, որ հևքի մեջ չի էլ ընթերցվի։ Ուղղակի անեմ մի քանի արձանագրում. • Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժվել: • Հրապարակը այսօր կոչվում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կլինենք, մյուս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցույց տվեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է։ Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետության հրապարակում ևս տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ մնում ենք այստեղ։ • Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիվ ենք տվել։ • Հունիսի 14-ն ունի մեկ առանձնահատկություն՝ ներվի փորձության օր է։ Այս իշխանությունը դավադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պես էլ իրեն պահում է։ Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մեջ սերմանի։ • Կարեւորը՝ հունիսի 14-ին, ինչպես նախորդ բոլոր օրերին, մեկ մարդու պես գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիվ է, քննարկման ենթակա չէ։ Անցնող բոլոր օրերին առավել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մեջ չքայլելը։ Հաճախ բեմերում չեմ եղել, բարձրախոս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մեկն եմ մեր տասնյակ հազարավոր զինակիցներից։ Այդպես էլ վարվելու եմ վաղը, մյուս օրը։ Նույնն ակնկալում եմ ամեն մեկիցս։ Քանի որ մենք դիմադրության շարժման զինվորներ ենք՝ կռիվ ենք տվել հավասար, քայլել ենք հավասար, ծեծվել ենք հավասար, վնասվել ենք հավասար, ու հավասար եւ միասնական էլ հաղթելու ենք։ • Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։ • Ինձ համար կարեւորը հունիսի 15-ն է։ Երբ նույն համառությամբ ու վճռականությամբ շարունակենք մեր պայքարը։ Վստահ եմ, հազարավոր մեր զինակիցներ շարքերում են լինելու։ • 19։30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիկապես հետներս չեն. ճաղերի ետեւում են) լինելու եմ Հրապարակում: • Մեզ ճաղերի ետեւից տասնյակ մեր ընկերներն են հետեւում։ Նրանցից շատերին անխոս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք։ Նրանք են, որ ոգի են տալիս մեզ։ Նրանց տեղն էլ կանգնենք հունիսի 14-ին ու հաջորդ օրերին։ Մինչեւ մեզ միանան, կամ մեր ընդհանուր հաղթանակը նշեն։ • Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչեւ ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց։ Մենք դա կարող ենք։ Պետք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ։ • Իսկ դրա համար իրոք հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել։ Դիմադրությանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների համառությամբ փաստեցինք՝ կարո՛ղ ենք։ • Հետեաբար, հունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստվենք, որ այն արդեն նեղ է մեզ համար, Հայաստանը պետք է դարձնենք մեծ, մեկ ամբողջ հրապարակ ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը։ Կհանդիպենք 19։30-ին, նույն վայրում, որ հետո երթ անենք, հետո արդեն տարածվենք ողջ երկրով»։   Գլխավոր լուսանկարը՝ Հետք-ի
11:12 - 14 հունիսի, 2022
«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ |news.am|

«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ |news.am|

news.am: Այսօր մենք Բաղրամյան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մի երկու մեդալ էլ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակությունհասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել է. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ պագա պլանավորել, նախատեսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այս երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է: Հիմա շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ»,-հայտարարեց նա: Դրանից հետո «Դիմադրություն» շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ: Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն:
11:19 - 10 հունիսի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
Կարմիր բերետավորները պետք է գնան նարկոդիսպանսեր, ոստիկանության սպաները չէին կարողանում հանդարտեցնել իրենց ենթականերին․ Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Կարմիր բերետավորները պետք է գնան նարկոդիսպանսեր, ոստիկանության սպաները չէին կարողանում հանդարտեցնել իրենց ենթականերին․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Երեկ պետական շենքեր գրավելու որևէ նպատակ չի եղել, իշխանական շրջանակներից ասեկոսեներ եմ լսել ԱԺ շենքը գրավելու հետ կապված, հիմար թեզեր են շրջանառում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ադրադառնալով երեկվա գործողություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Երեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, որից ամենասարսափելին լուսաձայնային արկերի արձակումն էր, ինչի հետևանքով վնասվել են հենց ոստիկանության ծառայողները։ Ոստիկանների ստացած բեկորային վնասվածները ստացվել են բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետևանքով»,- ասաց Մանուկյանը։ Անդրադառնալով երեկվա՝ Կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած գործողությունների արձագանքներին, Մանուկյանն ասաց․«Երեկվա տեսանյութերում կան հստակ պատկերներ, որ այս գործողությունների առաջին շարքերում կան ՊՊԾ ռացիաներով զինված սպաներ կամ ՊՊԾ հագուստով ծառայողներ։ Հասարակական կարգը պահպանելը ՊՊԾ իրավասությունների ներքո չէ։ Հստակ երևում է, որ ՊՊԾ հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կազմակերպմանը»: Ավելի մանրամասն՝ tert.am-ում
14:49 - 04 հունիսի, 2022
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան |news.am|

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ինչպես երեկ էր ասվել՝ այսօր Երևան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվելու է ավտոերթով իրազեկման ակցիաներ, որոնց նպատակը ոչ միայն մարդկանց իրազեկելն է, այլև մարդկանց հետ խոսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ավտոերթերից մեկի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Մեզ ոչ միայն ավտոմեքենաների ազդանշաններով ողջունում են, այլև մեզ միանում են»,-ասաց նա: Խոսելով այսօրվա ծրագրերի մասին՝ Գ.Մանուկյանն ասաց, որ այսօր ավտոերթը տարբեր ուղղություններով է լինելու, իսկ երեկոյան բոլորով հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում: Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, Մանուկյանն ասաց. «Մարզային այցելությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ հեռուստացույցով գնում է անբարո քարոզչություն, և այստեղ ընդդիմությունը մեծ անելիք  ունի. եթե հիտլերյան Գերմանիայի ժամանակ լիներ հեռուստատեսություն, ապա տիպիկ Հանրային հեռուստաընկերությունը կլիներ»,- ասաց պատգամավորը: Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այս ամենը պայմանավորած է այն բանով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դիմագրավել այս շարժմանը:
13:40 - 11 մայիսի, 2022
Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր ցուցարարների մի խումբ՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ, քայլերթ էր սկսել: Նրանք քայլերթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ երթևեկությունը կանգ չէր առել, մեքենաները մեկ գծով շարժվում էին: Գետնանցումին մոտ հատվածում, սակայն, ոստիկանները բերման ենթարկեցին մեկ քաղաքացու, որը ինչպես հետո հայտնեց Մանուկյանը, Սայաթ Շիրինյանն էր: Դրանից հետո ցուցարարները որոշեցին նստել Աբովյան փողոցում և այդպես փակել այն: Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել նաև նրանց:  Ցուցարարների մեծ մասը բերման ենթարկվեց, մյուսները ոստիկանների հորդորով երթը շարունակեցին մայթով: Միայն պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը քայլերթն իրականացրին Կորյուն փողոցով դեպի Մաշտոցի պողոտա: Այս խումբը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Միաժամանակ ցուցարարների երկու խումբ քայլերթ է անում Կորյունի և Մոսկովյան փողոցներով:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
10:43 - 05 մայիսի, 2022
Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթ է սկսվել, որն առաջնորդնում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով եւ ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց: Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Ողջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնց տնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ։ Այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց  իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չէ», դա վերաբերում է բոլորիդ»:Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանների հետ երկխոսության մեջ չմտնել:
10:07 - 05 մայիսի, 2022
Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց
 |azatutyun.am|

Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց |azatutyun.am|

azatutyun.am: Առավոտից մայրաքաղաքում բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, հաղորդում են ոստիկանությունից։ Անհնազանդության ակցիաների ժամանակ բաժին էր տարվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու համար։ Նրա գործընկերը՝ Գեղամ Մանուկյանն, ապօրինի որակեց իրավապահների այս քայլը՝ պնդելով, թե Սահմանադրությամբ պատգամավորին կարող են ազատազրկել միայն հանցանք կատարելու վայրում։ «Բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու վայրում, Աշոտ Սիմոնյանը հանցանք է կատարե՞լ, որ բերման են ենթարկել։ Պատգամավորին բերման ենթարկելն անօրինական է, եթե չի ձերբակալվում հանցանքի վայրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։ Ոստիկանության Էրեբունու բաժնում երեք ժամ անցկացնելուց հետո ազատ արձակվեցին նաև մոտ երեք տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ։ «Հրահրում էին որպեսզի մենք ինչ-որ բան անենք, այսինքն՝ հարվածենք ոստիկանին, ձայն բարձրացնենք։ Կանգնած բերման ենթարկվածը սպասում է, որ իրականացվի գործողություն, պրոցեսը գնա, կազմվի արձանագրություն և այլն, ոստիկանը էդ ամեն ինչը թողած, փոխանակ իրա գործով զբաղվի, սադրում է», - ասաց ցուցարարներից Զավենն, ով ևս ազատ է արձակվել։ Ոոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել՝ պարտավորեցնելով 50 հազար դրամ վճարել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ 26-ամյա Զավենն ասաց, որ չի պատրաստվում վճարել այդ տուգանքը, քանի որ անօրինական ոչինչ չի արել։
16:50 - 02 մայիսի, 2022
Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան
 |azatutyun.am|

Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաներ սկսած ընդդիմության պայքարը չի դադարելու, հայտարարում է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այսօրվանից համակիրների հետ Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։ «Այս պայքարը դադար չի ունենալու, որովհետեւ մենք հասկանում ենք, որ հետո, անկախ այն բանից՝ ես քայլում եմ, մյուսը քայլում է, եթե մենք արդյունքի չհասանք, իմ թոռները իմ մասին հիշելու են որպես որևէ բան հայրենիքի փրկության համար չարած մարդու։ Մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի։ Մենք պետք է պաշտպանենք Արցախը, պետք է պաշտպանենք Հայաստանը, մեր անվտանգությունը վերականգնենք՝ այս իշխանությանը հեռացնելով, որովհետև այս իշխանությունն այլևս որևէ բանի ի վիճակի չէ», - հայտարարեց Մանուկյանը։ 4-րդ օրն է՝ «Հայաստան» խմբակցությունը մայրաքաղաքում իրազեկման ակցիաներից զատ, նաև մարզերից քայլելով է գալիս Երևան։ Մի խումբը Իջևանից է սկսել, մյուսը՝ Տիգրանաշենից, 3-րդ և 4-րդ խմբերն այսօր՝ Ապարանից ու Սարդարապատից։ «Բոլորի մոտ կա Արցախի հարցով անհանգստությունը, որովհետև նույն այս Սարդարապատ գյուղում՝ նույն այս հատվածից առնվազն պատերի պատմելով՝ նրանք գիտեն այն բոլոր վտանգները, որ մեր հայրենիքի գլխին կանգնել են, և հիմա էլ զգում ենք այդ վտանգները և բնականաբար չեն կարող ճհամագործակցել», - նկատեց պատգամավորը։ Միաժամանակ մայրաքաղաքում շարունակվում են ընդդիմադիր թե՛ «Պատիվ ունեմ»-ի, թե՛ «Հայաստան» խմբակցության բողոքի տարբեր ակցիաները։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցում են՝ բողոքի գործողությունների ընթացքում այսօր արդեն 24 հոգի է բերման ենթարկվել։ 2 օր առաջ էլ Երևանում 3 ձերբակալված անձինք ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց նրանց փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա ասաց՝ խուլիգանության կասկածանքով 3 դաշնակցական երիտասարդների ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանն ընդգծեց նաև՝ իրավապահները այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչ գործողություններ են կատարվել, որը դիտարկվել է որպես խուլիգանություն. «Մեզ չի պարզաբանվել կասկածանքը, չեն ասում՝ ինչ գործողություններ է կատարել անձը»։ Ոստիկանությունը ևս չի հստակեցրել, թե ինչ արարքի համար էին ձերբակալվել երիտասարդները։
15:31 - 28 ապրիլի, 2022
Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են. Կոնջորյան

Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են. Կոնջորյան

tert.am: Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Նրանք մեզ մեղադրում են թրքասիրության մեջ, առաջամարտիկը Դաշնակցությունն է։ Ուզում եմ հիշեցնել ՀՅԴ ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին մի քանի նամակ է ուղարկել Թուրքիային Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, որի նախագահը Վրացյանն էր, որում նշված է, որ Հայաստանի ժողովուրդը լի է վճռականությամբ բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Սա գրվել է ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց։ 106 տարի անց մեր կառավարությունը սկսել է երկխոսություն ընդամենը հարաբերությունները կարգավորելու համար, չեք գտնի որևէ տեքստ, որտեղ մեր կառավարությունը կխոսի բարեկամության մասին»,- նշել է Կոնջորյանը։ Նրա կարծիքով Վրացյանը և Քաջազնունին ժամանակին ադեկվատ մոտեցում են ցուցաբերել իրականությանը։
11:07 - 27 ապրիլի, 2022